041.0696.161199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 1999 թվականի թիվ 696
Մ. ՄԵԼԻՔՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչության պետ Մելանյա Մելիքյանին 1999 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը գործուղել Մոսկվա` ԱՊՀ մասնակից պետությունների` շինարարության ոլորտում ստանդարտացման, տեխնիկական նորմավորման և սերտիֆիկացման միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար:
2. Մ. Մելիքյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Մ. Մելիքյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: