Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ...

 

 

040.0169.260216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2016 թվականի N 169-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարիայի բնագավառի հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Մաքսային մարմինների կողմից սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

(որոշումը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

(վերնագիրը, նախաբանը և տեքստը փոփ. 20.10.2022 թիվ 1619-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 25-ի

N 169-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն, 20.10.2022 թիվ 1619-Ն որոշումներ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ` լիազոր մարմին) Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարիայի բնագավառի հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

2. Կոմիտեն լիազոր մարմնին է տրամադրում «Բացթողում` ներքին սպառման համար», «Մաքսային տարանցում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 31-րդ խմբի և 3808 ծածկագրի ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1205-Ն որոշման N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1237-Ն որոշման N 3 հավելվածի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 700-Ն հրամանի հավելվածի ցանկերում նշված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարիայի բնագավառի հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն):

(2-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

3. Տեղեկատվությունը կոմիտեն լիազոր մարմնին է տրամադրում յուրաքանչյուր ամսվա համար` մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով` համաձայն NN 1 և 2 ձևերի:

(3-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

4. Լիազոր մարմինը յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը էլեկտրոնային եղանակով կամ կրիչով կոմիտեին տրամադրում է տեղեկատվություն հավելվածի 2-րդ կետի համաձայն տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանք    |Ներմուծ-|Ծագման|Արտաքին  |Ապրանքի|Մաքսային|Հարկ   |Ապրանքի|

|ը/կ|տեղափոխող |ված     |երկիրը|տնտեսական|քանակը |հայտարա-|վճարողի|ներ-   |

|   |անձի      |ապրանքի |      |գործու-  |       |րագրի   |հաշվի  |մուծման|

|   |անունը,   |անվանու-|      |նեության |       |համարը  |համարը |սահմա- |

|   |ազգանունը,|մը      |      |ապրանքա- |       |և       |(ՀՎՀՀ) |նային  |

|   |գտնվելու  |        |      |յին      |       |ամսաթիվը|       |անցման |

|   |(բնակու-  |        |      |անվանա-  |       |        |       |կետը   |

|   |թյան)     |        |      |ցանկով   |       |        |       |       |

|   |վայրը,    |        |      |(ԱՏԳ ԱԱ) |       |        |       |       |

|   |ներմուծող |        |      |ծածկագիրը|       |        |       |       |

|   |իրավաբա-  |        |      |         |       |        |       |       |

|   |նական     |        |      |         |       |        |       |       |

|   |անձի      |        |      |         |       |        |       |       |

|   |անվանումը,|        |      |         |       |        |       |       |

|   |ֆիզիկական |        |      |         |       |        |       |       |

|   |անձի      |        |      |         |       |        |       |       |

|   |անունը,   |        |      |         |       |        |       |       |

|   |ազգանունը,|        |      |         |       |        |       |       |

|   |գտնվելու  |        |      |         |       |        |       |       |

|   |վայրերը և |        |      |         |       |        |       |       |

|   |էլեկտրոնա-|        |      |         |       |        |       |       |

|   |յին       |        |      |         |       |        |       |       |

|   |հասցեները,|        |      |         |       |        |       |       |

|   |հեռախոսա- |        |      |         |       |        |       |       |

|   |համարները |        |      |         |       |        |       |       |

|___|__________|________|______|_________|_______|________|_______|_______|

| 1 |    2     |    3   |  4   |    5    |   6   |   7    |   8   |   9   |

|___|__________|________|______|_________|_______|________|_______|_______|

|   |          |        |      |         |       |        |       |       |

|___|__________|________|______|_________|_______|________|_______|_______|

|   |          |        |      |         |       |        |       |       |

._________________________________________________________________________.

 

(1-ին ձևը փոփ. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանք    |Ներմուծ- |Արտա- |Արտաքին  |Ապրանքի|Մաքսա- |Հարկ   |Ապրանքի|

|ը/կ|տեղափոխող |ված      |հանման|տնտեսական|քանակը |յին    |վճարողի|ներ-   |

|   |անձի      |ապրանքի  |երկիրը|գործու-  |(քաշը, |հայտա- |հաշվի  |մուծման|

|   |անունը,   |անվանումը|      |նեության |ծավալը)|րարագրի|համարը |սահմա- |

|   |ազգանունը,|(առկայու-|      |ապրանքա- |       |համարը |(ՀՎՀՀ) |նային  |

|   |ներմուծող |թյան     |      |յին անվա-|       |և  ամ- |(առկա- |անցման |

|   |իրավաբանա-|դեպքում) |      |նացանկով |       |սաթիվը |յության|կետը   |

|   |կան անձի  |         |      |(ԱՏԳ ԱԱ) |       |       |դեպ-   |       |

|   |անվանումը,|         |      |ծածկագիրը|       |       |քում)  |       |

|   |ֆիզիկական |         |      |(նվազա-  |       |       |       |       |

|   |անձի      |         |      |գույնը   |       |       |       |       |

|   |անունը,   |         |      |առաջին   |       |       |       |       |

|   |ազգանունը |         |      |վեց      |       |       |       |       |

|   |          |         |      |նիշերով) |       |       |       |       |

|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|

| 1 |    2     |    3    |  4   |    5    |   6   |   7   |   8   |   9   |

|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|

|   |          |         |      |         |       |       |       |       |

|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|

|   |          |         |      |         |       |       |       |       |

._________________________________________________________________________.

 

(2-րդ ձևը լրաց. 04.05.17 թիվ 480-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2016
N 169-Ն
Որոշում