Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

030.0170.100216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը,

նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանությունների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունավետությունը,

ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված` Սահմանադրության նոր դրույթների ամբողջական կենսագործման, ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման, դրանց մշակման գործընթացի համակարգման անհրաժեշտությունից,

ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և 56-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ` Սահմանադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը` համաձայն 3-րդ հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1) ապահովել սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

i

2) քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխությունների` օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված` ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա` սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հիման վրա ընդունված օրենքներին.

5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված` ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում` խորհրդատվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրամադրել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը.

6) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարումն ապահովել մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը:

6. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4-րդ սյունակում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթեթը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է: Սյունակում նշված մյուս մարմինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր` հիմնական պատասխանատու մարմնի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու և իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով:

7. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5-րդ և 6-րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկման` համապատասխանաբար դատական իշխանության ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ:

 

10 փետրվարի 2016 թվականի

ՆՀ-170-Ա

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2016 թ. փետրվարի 10-ի

ՆՀ-170-Ա հրամանագրի

 

ՑԱՆԿ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՎԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ.|Սահմանադրության |Օրենքի անվանումը|Օրենքի նախագծի    |Օրենքի       |

|  |փոփոխությունների|                |մշակմանը և        |նախագիծը     |

|  |հոդվածը         |                |ներկայացմանը      |ՀՀ Ազգային   |

|  |                |                |մասնակցող         |ժողովի       |

|  |                |                |պատասխանատու      |քննարկմանը   |

|  |                |                |մարմինները        |ներկայացնելու|

|  |                |                |                  |վերջնաժամկետը|

|__|________________|________________|__________________|_____________|

|1.|210-րդ հոդվածի  |Ընտրական        |ՀՀ արդարադատության|2016 թ.      |

|  |1-ին մաս        |օրենսգիրք       |նախարարություն,   |մարտի 1      |

|  |                |(սահմանադրական  |ՀՀ կենտրոնական    |             |

|  |                |օրենք)          |ընտրական          |             |

|  |                |                |հանձնաժողով       |             |

|  |                |                |(համաձայնությամբ) |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|2.|210-րդ հոդվածի  |Ազգային ժողովի  |ՀՀ Ազգային ժողովի |2016 թ.      |

|  |2-րդ մաս        |կանոնակարգ      |աշխատանքային խումբ|նոյեմբերի 1  |

|  |                |(սահմանադրական  |(համաձայնությամբ),|             |

|  |                |օրենք)          |ՀՀ արդարադատության|             |

|  |                |                |նախարարություն    |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|3.|210-րդ հոդվածի  |Կուսակցություն- |ՀՀ արդարադատության|2016 թ.      |

|  |2-րդ մաս        |ների մասին օրենք|նախարարություն    |հոկտեմբերի 1 |

|  |                |(սահմանադրական  |                  |             |

|  |                |օրենք)          |                  |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|4.|210-րդ հոդվածի  |Մարդու          |ՀՀ արդարադատության|2016 թ.      |

|  |2-րդ մաս        |իրավունքների    |նախարարություն,   |մայիսի 1     |

|  |                |պաշտպանի մասին  |ՀՀ մարդու         |             |

|  |                |օրենք           |իրավունքների      |             |

|  |                |(սահմանադրական  |պաշտպան           |             |

|  |                |օրենք)          |(համաձայնությամբ) |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|5.|210-րդ հոդվածի  |Դատական         |ՀՀ արդարադատության|2017 թ.      |

|  |3-րդ մաս        |օրենսգիրք       |նախարարություն    |մարտի 1      |

|  |                |(սահմանադրական  |                  |             |

|  |                |օրենք)          |                  |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|6.|210-րդ հոդվածի  |Սահմանադրական   |ՀՀ արդարադատության|2017 թ.      |

|  |3-րդ մաս        |դատարանի մասին  |նախարարություն    |փետրվարի 1   |

|  |                |օրենք           |                  |             |

|  |                |(սահմանադրական  |                  |             |

|  |                |օրենք)          |                  |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|7.|210-րդ հոդվածի  |Հանրաքվեի մասին |ՀՀ արդարադատության|2017 թ.      |

|  |3-րդ մաս        |օրենք           |նախարարություն,   |սեպտեմբերի 1 |

|  |                |(սահմանադրական  |ՀՀ կենտրոնական    |             |

|  |                |օրենք)          |ընտրական          |             |

|  |                |                |հանձնաժողով       |             |

|  |                |                |(համաձայնությամբ) |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|8.|210-րդ հոդվածի  |Տեղական         |ՀՀ արդարադատության|2016 թ.      |

|  |4-րդ մաս        |ինքնակառավարման |նախարարություն,   |սեպտեմբերի 1 |

|  |                |մարմինների      |ՀՀ տարածքային     |             |

|  |                |մասին օրենք     |կառավարման և      |             |

|  |                |                |արտակարգ          |             |

|  |                |                |իրավիճակների      |             |

|  |                |                |նախարարություն    |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|9.|210-րդ հոդվածի  |Դատախազության   |ՀՀ արդարադատության|2017 թ.      |

|  |5-րդ մաս        |մասին           |նախարարություն,   |ապրիլի 1     |

|  |                |օրենք           |ՀՀ դատախազություն |             |

|  |                |                |(համաձայնությամբ) |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|10|210-րդ հոդվածի  |Հեռուստատեսու-  |ՀՀ արդարադատության|2017 թ.      |

|  |5-րդ մաս        |թյան և  ռադիոյի |նախարարություն,   |հունիսի 1    |

|  |                |մասին օրենք     |ՀՀ հեռուստատեսու- |             |

|  |                |                |թյան և  ռադիոյի   |             |

|  |                |                |ազգային           |             |

|  |                |                |հանձնաժողով       |             |

|  |                |                |(համաձայնությամբ) |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|11|210-րդ հոդվածի  |Հաշվեքննիչ      |ՀՀ արդարադատության|2017 թ.      |

|  |5-րդ մաս        |պալատի մասին    |նախարարություն,   |հոկտեմբերի 1 |

|  |                |օրենք           |ՀՀ վերահսկիչ      |             |

|  |                |                |պալատ             |             |

|  |                |                |(համաձայնությամբ) |             |

|__|________________|________________|__________________|_____________|

|12|210-րդ հոդվածի  |Կենտրոնական     |ՀՀ արդարադատության|2017 թ.      |

|  |5-րդ մաս        |բանկի մասին     |նախարարություն,   |մայիսի 1     |

|  |                |օրենք           |ՀՀ կենտրոնական    |             |

|  |                |                |բանկ              |             |

|  |                |                |(համաձայնությամբ) |             |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2016 թ. փետրվարի 10-ի

ՆՀ-170-Ա հրամանագրի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Գագիկ              Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ      նախագահ (խորհրդի նախագահ, համաձայնությամբ)

 

    Դավիթ              Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ      ղեկավար-նախարար

 

    Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի

                       ղեկավար (համաձայնությամբ)

 

Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի

Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ,

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

(համաձայնությամբ)

 

    Հրայր ՂՈՒԿԱՍՅԱՆ    Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

իրավաբանական վարչության պետ

 

    Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ     «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա»

                       հասարակական կազմակերպության նախագահ

                       (համաձայնությամբ)

 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ  «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական

կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ    Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության

                       (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական

                       բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի

                       ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ)

 

Հավելված 3

ՀՀ Նախագահի

2016 թ. փետրվարի 10-ի

ՆՀ-170-Ա հրամանագրի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի (այսուհետ խորհուրդ) խնդիրները, գործառույթները և գործունեության կազմակերպման հիմունքները:

2. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

3. Խորհուրդը գործում է մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը:

 

2. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհուրդը Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված ընդունման, փոփոխման և լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում իրավասու պետական մարմիններին ցուցաբերում է մասնագիտական խորհրդատվական աջակցություն:

5. Խորհուրդը

1) իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական պարզաբանումներ է տալիս Սահմանադրության փոփոխությունների, ներառյալ` դրանցով նախատեսված պետական մարմինների ձևավորման կարգերի վերաբերյալ.

2) իրավասու պետական մարմիններին ներկայացնում է առաջարկություններ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված` ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի վերաբերյալ, իսկ իրավասու պետական մարմինների նախաձեռնությամբ համապատասխան նախագծերի կապակցությամբ տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է հաղորդումներ` խորհրդի գործունեության վերաբերյալ.

4) իր աշխատանքներում կարող է ներգրավել մասնագետների, ստանալ մասնագիտական կարծիքներ.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից կարող է հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

6) հաստատում է իր նիստերի օրակարգը:

 

3. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի գործունեությունը համակարգում է խորհրդի նախագահը, ով չի կարող լինել նախապատրաստվող որևէ իրավական ակտի նախագծի հեղինակ կամ համահեղինակ:

7. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:

8. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

9. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

10. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

12. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ): Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և աշխատակազմի` նիստն արձանագրող ներկայացուցիչը:

13. Խորհրդի առաջարկությունները, մասնագիտական պարզաբանումները և մասնագիտական խորհրդատվությունը տրվում են խորհրդատվական եզրակացությունների տեսքով: Խորհրդատվական եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհրդի խորհրդատվական եզրակացությունները ներառվում են նիստի արձանագրության մեջ:

14. Եթե խորհրդի որևէ անդամ խորհրդի խորհրդատվական եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է նիստի արձանագրությանը:

15. Խորհրդի հրավերով խորհրդի նիստին կարող են ներկա գտնվել այլ անձինք:

16. Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է աշխատակազմը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.02.2016
N ՆՀ-170-Ա
Հրամանագիր