Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

 

010.0148.151215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Մեկից ավելի բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 2-ում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

i

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասը «ցանկը» բառից հետո լրացնել «, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի,» բառերով.

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոնը և դրա անվանումը սահմանվում են սույն օրենքով: Սույն օրենքի հավելված 2-ում նշված բազմաբնակավայր համայնքների կազմում նշված բնակավայրերի ցանկի առաջին տողում նշված բնակավայրը համարվում է համայնքային կենտրոն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի ամբողջ տեքստում «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «համայնք» բառով` համապատասխան հոլովաձևով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 5.1. ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Նոր համայնքներ ձևավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով:

2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է:

3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձևավորումն է:

4. Միավորվել կարող են միևնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաև սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:

5. Սահմանակից մարզերի համայնքների միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:

 

ՀՈԴՎԱԾ 5.2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն են`

1) տնտեսական նպատակահարմարությունը և զարգացման ապահովումը.

2) հանրային ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը.

3) մարդկային (մասնագիտական) ռեսուրսներով ապահովվածությունը.

4) տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության ապահովումը.

5) ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև հաղորդակցության այլ միջոցների հասանելիության ապահովումը.

6) արդյունավետ կառավարման իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 5.3. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Համայնքների միավորումը կամ բաժանումն իրականացվում է համայնքների միավորման կամ բաժանման չափորոշիչներին համապատասխան, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 4-րդ, 2.8-րդ բաժնի 97-րդ, 2.10-րդ բաժնի 3-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Մարզի անվանումը Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը
Լոռի    
  4. Թումանյան Թումանյան քաղաք
    Մարց գյուղ
    Քարինջ գյուղ
    Լորուտ գյուղ
    Շամուտ գյուղ
    Աթան գյուղ
    Ահնիձոր գյուղ
    Քոբեր կայարանի գյուղ
Սյունիք    
  97. Տաթև Շինուհայր գյուղ
    Տաթև գյուղ
    Հալիձոր գյուղ
    Հարժիս գյուղ
    Սվարանց գյուղ
    Խոտ գյուղ
    Տանձատափ գյուղ
    Քաշունի գյուղ
Տավուշ    
  3. Դիլիջան Դիլիջան քաղաք
    Հաղարծին գյուղ
    Թեղուտ գյուղ
    Գոշ գյուղ
    Աղավնավանք գյուղ
    Հովք գյուղ
    Խաչարձան գյուղ
    Ճերմակավան գյուղ
    Գեղատափ գյուղ»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի հավելված 2-ի 2.5-րդ բաժնի 11-րդ, 12-րդ, 45-րդ, 71-րդ, 85-րդ, 110-րդ, 2.8-րդ բաժնի 47-րդ, 54-րդ, 56-րդ, 73-րդ, 85-րդ, 99-րդ, 108-րդ, 2.10-րդ բաժնի 7-րդ, 23-րդ, 29-րդ, 36-րդ, 42-րդ, 44-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի հավելված 16.3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հավելված 16.3

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Թումանյան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է Ալավերդի համայնքին, «Բ»-»Գ» հատվածով` Հաղպատ համայնքին, հյուսիսից «Գ»-»Դ» հատվածով` Ծաղկաշատ համայնքին, հյուսիսից, արևելքից և հարավից «Դ»-»Ե» հատվածով` Տավուշի մարզին, արևմուտքից «Ե»-»Զ» հատվածով` Դսեղ համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-»Է» հատվածով` Ծաթեր համայնքին, «Է»-»Ը» հատվածով` Այգեհատ համայնքին, «Ը»-»Ա» հատվածով` Օձուն համայնքին:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԱԼԱՎԵՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-»Բ»

 

Թումանյան, Ալավերդի և Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 484 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 629 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ջրբաժանով, թիվ 4-5 սահմանակետերով անցնում 1508 մ, հասնում թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով, ձորակով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 7-11 սահմանակետերով անցնում 1319 մ, հասնում Հաղպատ, Ալավերդի և Թումանյան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3941 մ է:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՀԱՂՊԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-»Գ»

 

Թումանյան, Հաղպատ և Ալավերդի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, բլրագագաթներով և անտառի միջով, թիվ 1-23 սահմանակետերով անցնում 3723 մ, հասնում Թումանյան, Հաղպատ և Ծաղկաշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-»Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3723 մ է:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԾԱՂԿԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-»Դ»

 

Թումանյան, Ծաղկաշատ և Հաղպատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անտառի միջով, բլրագագաթով հատում ձորեր, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1535 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը անտառի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս, ապա արևելք, թիվ 8-99 սահմանակետերով անցնում 8388 մ, հասնում Թումանյան, Ծաղկաշատ համայնքների և Տավուշի մարզի տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-»Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 9923 մ է:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-»Ե»

 

«Դ»-»Ե» հատվածով սահմանագիծը համընկնում է Լոռու և Տավուշի մարզերի սահմաններին:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԴՍԵՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-»Զ»

 

Թումանյան, Դսեղ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, շրջանցելով Սարի թաղ կոչվող թաղամասը, թիվ 1-13 սահմանակետերով անցնելով 510 մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, Մարց գետով, թիվ 15-24 սահմանակետերով անցնելով 1223 մ, հասնում Մարց գետի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից, որը գտնվում է Մարց գետի ափին, սահմանագիծը նշված գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 26-52 սահմանակետերով անցնելով 3085 մ, հասնում թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը Մարց գետով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 193 մ, հասնում թիվ 54 սահմանակետին: Թիվ 54 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 185 մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 56-60 սահմանակետերով անցնում 917 մ, հասնում թիվ 61 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ, հարավ-արևմուտք, անցնում 129 մ, հասնում թիվ 62 սահմանակետին: Թիվ 62 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 410 մ, հասնում ջրբաժանի թիվ 63 սահմանակետին: Թիվ 63 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 298 մ, հասնում թիվ 64 սահմանակետին, որից հետո ճանապարհով թեքվում է դեպի հարավ, անցնելով 58 մ, հասնում թիվ 65 սահմանակետին: Թիվ 65 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 107 մ, հասնում թիվ 66 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 81 մ, հասնում թիվ 67 սահմանակետին: Թիվ 67 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 68-70 սահմանակետերով անցնում 206 մ, հասնում թիվ 71 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի արևելք, անցնում 101 մ, հասնում թիվ 72 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 65 մ, հասնում ջրհավաքի թիվ 73 սահմանակետին: Թիվ 73 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 321 մ, հասնում թիվ 74 սահմանակետին: Թիվ 74 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, ձորով, թիվ 75-101 սահմանակետերով անցնում 5074 մ, հասնում թիվ 102 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ-արևելք, նորից ձորով, 103-106 սահմանակետերով անցնում 3266 մ, հասնում թիվ 107 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ, ջրբաժանով, 108-112 սահմանակետերով անցնում 10578 մ, հասնում Մարց, Դսեղ համայնքների և Տավուշի մարզի տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-»Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 26807 մ է:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԾԱԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-»Է»

 

Թումանյան, Ծաթեր և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման երկաթգծի եզրին գտնվող «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 106 մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև Դեբեդ գետով թեքվում է դեպի հարավ, թիվ 2-14 սահմանակետերով անցնելով 1860 մ, հասնում Դեբեդ գետի ափին գտնվող Թումանյան, Դսեղ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Զ» -»Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1966 մ է:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԱՅԳԵՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-»Ը»

 

Թումանյան, Օձուն և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 3240 մ, հասնում 1181,4 մ նիշ ունեցող թիվ 2 սահմանակետին, որտեղից անտառի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 733 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, բացատի եզրով, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 785 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է արևելք, անցնում 212 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս, անցնում 153 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 11-12 սահմանակետերով անցնում 594 մ, հասնում 1194,7 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, անտառի եզրով, թիվ 14-16 սահմանակետերով անցնում է 908 մ, հասնում 1125,7 մ նիշ ունեցող բլրի գագաթին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 18 սահմանակետով անցնում 505 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը Դեբեդ գետին զուգահեռ թեքվում է հյուսիս, թիվ 20-22 սահմանակետերով անցնում 568 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 60 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևմուտք, անցնում 68 մ, հասնում երկաթգծի եզրին գտնվող թիվ 25 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը երկաթգծով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 26-39 սահմանակետերով անցնում 2261 մ, շրջանցելով Քոբեր կայարանը, հասնում Թումանյան, Այգեհատ և Ծաթեր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Է»-»Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10087 մ է:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՕՁՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-»Ա»

 

Թումանյան, Ալավերդի և Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 492 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է նույն ուղղությամբ, թիվ 2-15 սահմանակետերով անցնում 1188 մ, հասնում Թումանյան, Օձուն և Այգեհատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Ը»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1680 մ է:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի հավելված 17.71-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հավելված 17.71

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տաթև համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում: Կենտրոնը` Շինուհայր:

Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է Ակներ համայնքին, արևելքից «Բ»-»Գ» հատվածով` Գորիս համայնքին, հարավ-արևելքից «Գ»-»Դ» հատվածով` Քարահունջ համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-»Ե» հատվածով` ԼՂՀ-ին, հարավ-արևմուտքից «Ե»-»Զ» հատվածով` Որոտան համայնքին, «Զ»-»Է» հատվածով` Բարձրավան համայնքին, «Է»-»Ը» հատվածով` Աղվանի համայնքին, «Է»-»Թ» հատվածով` Անտառաշատ համայնքին, հարավից «Թ»-»Ժ» հատվածով` Լեռնաձոր համայնքին, հարավ-արևմուտքից «Ժ»-»Ի» հատվածով` Գեղի համայնքին և «Ի»-»Լ» հատվածով` Շենաթաղ համայնքին, արևմուտքից «Լ»-»Խ» հատվածով` Լոր համայնքին, «Խ»-»Ծ» հատվածով` Լծեն համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ծ»-»Կ» հատվածով` Դարպաս համայնքին, «Կ»-»Հ» հատվածով` Որոտան համայնքին, «Հ»-»Ա» հատվածով` Վաղատին համայնքին:

 

ՏԱԹԵՎ-ԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-»Բ»

 

Տաթև, Ակներ, Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է սարալանջին, սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով անցնում 251 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հարավ-արևելք, թիվ 2-19 սահմանակետերով անցնում 1123 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով ճանապարհներ և փոքրիկ ձորակներ, թիվ 21-28 սահմանակետերով անցնում է 736 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով դաշտային ճանապարհներ, առուներ, թիվ 30-54 սահմանակետերով անցնում է 1911 մ, հասնում թիվ 55 սահմանակետին, որը գտնվում է թմբի վրա: Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը թեքվում է նույն ուղղությամբ, անցնում 422 մ, հասնում հաջորդ թմբի գագաթին գտնվող թիվ 56 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, լանջերով, ձորակներով, թիվ 57-59 սահմանակետերով անցնում 1576 մ, հասնում թիվ 60 սահմանակետին: Թիվ 60 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 549 մ, հասնում թիվ 61 սահմանակետին, որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 62-63 սահմանակետերով անցնում 2691 մ, հատելով ձորակներ, դաշտային ճանապարհներ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 64 սահմանակետին: Թիվ 64 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է արևելք, անցնում 1071 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 65 սահմանակետին, այնուհետև դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևելք, թիվ 65-70 սահմանակետերով անցնում 1696 մ, հասնում գետի ափին գտնվող Տաթև, Ակներ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12026 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԳՈՐԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-»Գ»

 

Տաթև, Ակներ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 75 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում հարավ, անցնում 148 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3-10 սահմանակետերով անցնում 1156 մ, հասնում թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում գետը, դաշտային ճանապարհով անցնում 184 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 77 մ, հասնում թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 14-16 սահմանակետերով անցնում 247 մ, հասնում թիվ 17 սահմանակետին, թեքվում է հարավ, անցնում 49 մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 120 մ, հասնում թիվ 19 սահմանակետին: Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 562 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 20 սահմանակետին, այնուհետև կրկին թեքվում է հյուսիս-արևմուտք, հատում ձորը, անցնում 670 մ, հասնում է թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 22 սահմանակետով անցնում 665 մ, հասնում թիվ 23 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում 204 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, թիվ 25 սահմանակետով անցնում 1110 մ, հասնում Անգեղակոթ-Գորիս միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը, հատելով գետակը, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 27 սահմանակետով անցնում 277 մ, հասնում թիվ 28 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 224 մ, հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 425 մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է արևելք, թիվ 31 սահմանակետով անցնում 199 մ, հասնում է թիվ 32 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 688 մ, հասնում թիվ 33 սահմանակետին, այդտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 93 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, լանջով, թիվ 35-36 սահմանակետերով անցնում 1021 մ, հատելով դաշտային ճանապարհը, հասնում ճանապարհի եզրի թիվ 37 սահմանակետին: Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 38-39 սահմանակետերով անցնում 574 մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում 85 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 42 սահմանակետով անցնում 317 մ, հասնում թիվ 43 սահմանակետին: Թիվ 43 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ձորով, թիվ 44 սահմանակետով անցնում 462.17 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 45 սահմանակետը, ապա նույն ուղղությամբ անցնում է 341.29 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 559.23 մ, հասնում թիվ 48 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 123.4 մ, հասնում թիվ 49 սահմանակետին: Թիվ 49 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 50-51 սահմանակետերով անցնում 1344.67 մ, հասնում Տաթև, Քարահունջ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-»Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12001 մ է:

 

ՏԱԹԵՎ-ՔԱՐԱՀՈՒՆՋ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-»Դ»

 

Տաթև, Քարահունջ և Գորիս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 605 մ, հասնում բլրագագաթի թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ, անցնում 67 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հարավ-արևելք, հատվում առուների հետ, թիվ 6-9 սահմանակետերով անցնում 2522 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, ապա թեքվում է հարավ, անցնում 207 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, այստեղից թեքվում է արևելք, անցնում 371 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որտեղ հատվում է դաշտային ճանապարհի հետ: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ, թիվ 13 սահմանակետով անցնում 299 մ, հասնում թիվ 14 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, թիվ 15-18 սահմանակետերով անցնում 963 մ, հատվում դաշտային ճանապարհների, ջրբաժանների հետ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 19 սահմանակետին, ապա ձորով, թիվ 20-24 սահմանակետերով անցնում է 2895 մ, հասնում Տաթև, Քարահունջ համայնքների և պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-»Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7929 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-»Ե»

 

Սահմանագիծն ամբողջությամբ անցնում և համընկնում է ԼՂՀ սահմանի հետ:

«Դ»-»Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 459.9 մ է:

 

ՏԱԹԵՎ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-»Զ»

 

Տաթև, Որոտան համայնքների և ԼՂՀ տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Որոտան գետի ափին, սահմանագիծը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-24 սահմանակետերով անցնում 2913 մ, հասնում է թիվ 25 սահմանակետին, ապա հատում է Գորիս-Կապան հանրապետական նշանակության ճանապարհը, թիվ 26-27 սահմանակետերով անցնում 283 մ, հասնում թիվ 28 սահմանակետին: Թիվ 28 սահմանակետից սահմանագիծը հարավարևմտյան ուղղությամբ թիվ 29-34 սահմանակետերով անցնում է 1237 մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծն անցնում է 131 մ, հասնում Տաթև, Որոտան և Բարձրավան համայնքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-»Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4563.6 մ է:

 

ՏԱԹԵՎ - ԲԱՐՁՐԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-»Է»

 

Տաթև, Բարձրավան և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, Որոտան գետով, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 1587 մ, հասնում է Որոտան գետի ափին գտնվող թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 917 մ, հասնում թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 278 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անտառի միջով հատելով ձորեր ձորակներ, անցնելով թիվ 17 սահմանակետով 528 մ, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին, սահմանագիծը վտակով, ապա Որոտան գետով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 19 սահմանակետով անցնում 367 մ, հասնում թիվ 20 սահմանակետին: Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 21-22 սահմանակետերով անցնում 375 մ, հասնում թիվ 23 սահմանակետին: Թիվ 23 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 231 մ, հասնում ժայռի գագաթին գտնվող թիվ 24 սահմանակետին, այնուհետև հատելով ժայռերը` թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 104 մ, հասնում թիվ 25 սահմանակետին, ապա նորից ժայռերով նույն ուղղությամբ թիվ 26-27 սահմանակետերով անցնում է 1029 մ, հասնում թիվ 28 սահմանակետին, որը գտնվում է գետի ափին, որտեղից թեքվում է դեպի հարավ, թիվ 29-31 սահմանակետերով անցնում 941 մ, հասնում թիվ 32 սահմանակետին, որը գտնվում է Որոտան գետի վտակի ափին: Թիվ 32 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 172 մ, հասնում թիվ 33 սահմանակետին: Թիվ 33 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 66 մ, հասնում թիվ 34 սահմանակետին, որը գտնվում է ժայռի գագաթին, այստեղից սահմանագիծը ժայռի գագաթով թեքվում է դեպի հարավ, անցնելով 71 մ, հասնում թիվ 35 սահմանակետին: Թիվ 35 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ, անցնում 572 մ, հասնում ձորի բերանի թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ձորով, ապա լանջով, թիվ 37-40 սահմանակետերով անցնում 836 մ, հասնում թիվ 41 սահմանակետին, ապա թեքվելով դեպի հարավ, թիվ 42-49 սահմանակետերով անցնելով 1092 մ, հասնում ժայռի գագաթի թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 51-52 սահմանակետերով անցնում 782 մ, հասնում թիվ 53 սահմանակետին, որից հետո թեքվում է դեպի հարավ, անցնում 412 մ, հասնում Տաթև, Բարձրավան և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-»Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10358 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԱՂՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-»Ը»

 

Տաթև, Աղվանի և Բարձրավան համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային «Գոլուկայա» կոչվող եռանկյունաչափական սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 202 մ, հասնում թիվ 1 սահմանակետին: Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը, անցնում է 463 մ, հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 257 մ, հասնում թիվ 5 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 277 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 202 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, հատում ջրբաժանը, անցնում է 463 մ, հասնում թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 10-11 սահմանակետերով անցնում 257 մ, հասնում թիվ 12 սահմանակետին, որը գտնվում է ժայռի եզրին, ապա թեքվում է արևելք, թիվ 13 սահմանակետով անցնում 277 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը անտառի միջով թեքվում է դեպի հարավ, թիվ 15-16 սահմանակետերով անցնում 801 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 298 մ, հասնում թիվ 18 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում անտառի բացատով, հատում դաշտային ճանապարհը, թիվ 19-20 սահմանակետերով անցնում 773 մ, հասնում թիվ 21 սահմանակետին: Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 409 մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 21 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը, ժայռի վրայով անցնելով դեպի հարավ-արևելք 453 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 533 մ, հատում դաշտային ճանապարհներ և հասնում Տափասարի գագաթին գտնվող Տաթև, Քաշունի և Անտառաշատ համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-»Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5842.07 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԱՆՏԱՌԱՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-»Թ»

 

Տաթև, Անտառաշատ և Աղվանի համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 627 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, դաշտային ճանապարհով, թիվ 4-6 սահմանակետերով անցնում 1228 մ, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 8-15 սահմանակետերով անցնում 1224 մ, հասնում թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառի եզրով, թիվ 17-24 սահմանակետերով անցնում 940 մ, հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, Չուրչուր լեռով հատելով դաշտային ճանապարհը` թիվ 26-30 սահմանակետերով անցնում է 1946 մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ ջրբաժանով, թիվ 32-33 սահմանակետերով անցնում է 857 մ, հասնում թիվ 34 սահմանակետին: Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 286 մ, հասնում Տաթև, Անտառաշատ և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Ը»-»Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7106 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԼԵՌՆԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-»Ժ»

 

Տաթև, Գեղի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 667 մ, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից սահմանագիծը լանջով նույն ուղղությամբ թիվ 2 սահմանակետով անցնում է 1217 մ, հասնում թիվ 3 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հյուսիս, անցնում 192 մ, հասնում Տաթև, Քաշունի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին:

«Թ»-»Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2076 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԳԵՂԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-»Ի»

 

Տաթև, Գեղի և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1668 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, որտեղից սահմանագիծը դարձյալ թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 4 սահմանակետով անցնում 1572 մ, հասնում Տաթև, Գեղի և Լեռնաձոր համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին:

«Ժ»-»Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3240 մ է:

 

ՏԱԹԵՎ-ՇԵՆԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ի»-»Լ»

 

Տաթև, Լոր և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռան լանջով թեքվում է դեպի հարավ, ջրբաժանով, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 919 մ, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, հետո հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 4 սահմանակետով անցնում 789 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է հարավ, ջրբաժանով, թիվ 6-7 սահմանակետերով անցնում է 1043 մ, հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 274 մ, հասնում թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ջրբաժանով, թիվ 11-17 սահմանակետերով անցնում 1604 մ, հասնում թիվ 18 եռանկյունաչափական «Գյամբել» կոչվող սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում է 615 մ, հասնում լեռնանցքի մոտ գտնվող թիվ 19 սահմանակետին, որտեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ճանապարհով, թիվ 20-21 սահմանակետերով անցնում 601 մ, հասնում թիվ 22 սահմանակետին: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 23 սահմանակետով անցնում է 466 մ, հասնում թիվ 24 սահմանակետին, որտեղից թեքվում է կրկին դեպի հարավ-արևելք, հատում ջրբաժանը, առուները, ձորակները, լեռան լանջով, թիվ 25-28 սահմանակետերով հատում գետը և անցնելով 2224 մ` հասնում թիվ 29 սահմանակետին: Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 681 մ, հասնում թիվ 30 սահմանակետին: Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում է 662 մ, հասնում թիվ 31 սահմանակետին, հետո թեքվում է հարավ-արևելք, անցնում 509 մ, հասնում Տաթև, Շենաթաղ և Գեղի համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին:

«Լ»-»Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10387 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԼՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Լ»-»Խ»

 

Տաթև, Լոր և Լծեն համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, առվով, թիվ 1-8 սահմանակետերով անցնում է 1672 մ, հասնում թիվ 9 սահմանակետին, որտեղից նույն ուղղությամբ թիվ 10-13 սահմանակետերով անցնում է 1182 մ, հասնում թիվ 14 սահմանակետին: Թիվ 14 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լեռնագագաթներով, թիվ 15-16 սահմանակետերով անցնում է 645 մ, հասնում թիվ 17 սահմանակետին: Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհներ, թիվ 18-21 սահմանակետերով անցնում է 512 մ, հասնում է թիվ 22 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ, անցնում 113 մ, հասնում է թիվ 23 սահմանակետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 24 սահմանակետով անցնում է 222 մ, հասնում Տաթև, Լոր և Շենաթաղ համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետին:

«Լ»-»Խ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4346 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԼԾԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Խ»-»Ծ»

 

Տաթև, Լծեն և Դարպաս համայնքների տարածքների բաժանման «Ծ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Երևան-Գորիս հանրապետական նշանակության ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 676 մ, հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ, լանջով, թիվ 5 սահմանակետով անցնում 976 մ, հասնում թիվ 6 սահմանակետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, լեռնալանջով, թիվ 7-14 սահմանակետերով անցնելով 3031 մ, հասնում Շիշթափա լեռան գագաթին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 300 մ, հասնում ժայռի վրա գտնվող թիվ 16 սահմանակետին, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում 804 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 17 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 794 մ, հասնում Որոտան գետի ափին գտնվող թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը Որոտան գետով` հոսանքի ուղղությամբ, թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 19-30 սահմանակետերով անցնում 2566 մ, հասնում թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, գետով, թիվ 32-34 սահմանակետերով անցնում 1050 մ, հասնում թիվ 35 սահմանակետին, ապա նորից թեքվում հարավ-արևմուտք, գետով, թիվ 36-39 սահմանակետերով անցնում 1305 մ, հասնում թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, լանջով, թիվ 41 սահմանակետով անցնում 862 մ, հասնում թիվ 42 սահմանակետին, ապա նորից թեքվում է հարավ-արևմուտք, լանջով, թիվ 43 սահմանակետով անցնում 644 մ, հասնում Տաթև, Լծեն և Լոր համայնքների տարածքների բաժանման «Խ» հանգուցային սահմանակետին:

«Խ»-»Ծ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 13008 մ է:

 

ՏԱԹԵՎ-ԴԱՐՊԱՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ծ»-»Կ»

 

Տաթև, Դարպաս և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Կ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 1492 մ, հասնում Տաթև, Լծեն և Դարպաս համայնքների տարածքների բաժանման «Ծ» հանգուցային սահմանակետին:

«Ծ»-»Կ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1491.73 մ է:

 

ՏԱԹԵՎ-ՈՐՈՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Կ»-»Հ»

 

Տաթև, Որոտան և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Հ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 650 մ, հատելով ձորակը և դաշտային ճանապարհը, հասնում թիվ 4 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է նույն ուղղությամբ, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 525 մ, հասնում բլրի գագաթին գտնվող թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 9 սահմանակետով անցնում 352 մ, հասնում թիվ 10 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 560 մ, հատելով բարձր լարման գիծը` հասնում Տաթև, Դարպաս և Որոտան համայնքների տարածքների բաժանման «Կ» հանգուցային սահմանակետին:

«Կ»-»Հ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2087 մ է:

 

ՏԱԹԵՎ-ՎԱՂԱՏԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Հ»-»Ա»

 

Տաթև, Ակներ և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, անցնում 1618 մ, հատելով Սյունիքի լեռնաշղթան, ձորեր, հասնում թիվ 1 սահմանակետին, որտեղից լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 967 մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը կրկին լանջով թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 2145 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որտեղից ձորով անցնում է 272 մ, հասնում թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը նույն ուղղությամբ անցնում է 176 մ, հասնում ճանապարհի եզրին գտնվող Տաթև, Որոտան և Վաղատին համայնքների տարածքների բաժանման «Հ» հանգուցային սահմանակետին:

«Հ»-»Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5178.34 մ է:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի հավելված 18.1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հավելված 18.1

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Դիլիջան համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:

Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-»Բ» հատվածով սահմանակից է Ծաղկավան համայնքին, արևելքից «Բ»-»Գ» հատվածով` Սևքար համայնքին, «Գ»-»Դ» հատվածով` Ենոքավան, «Դ»-»Ե» հատվածով` Գետահովիտ, «Ե»-»Զ» հատվածով` Գանձաքար, «Զ»-»Է» հատվածով` Իծաքար, արևելքից «Է»-»Ը» հատվածով` Նավուր համայնքներին, հարավից «Ը»-»Թ» հատվածով` Գեղարքունիքի մարզին, հարավ-արևմուտքից «Թ»-»Ժ» հատվածով` Կոտայքի մարզին, արևմուտքից «Ժ»-»Ա» հատվածով` Լոռու մարզին:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-»Բ»

 

Աղբուղա գետի ափին գտնվող Դիլիջան, Ծաղկավան (Իջևանի շրջան) համայնքների և Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևելք, Աղբուղա գետով, թիվ 1-37 սահմանակետերով անցնում 5052 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևելք, հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, հատում ձորակները, թիվ 39-45 սահմանակետերով անցնում 1286 մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 47-52 սահմանակետերով անցնում 939 մ, հասնում Դիլիջան, Ծաղկավան (Իջևանի շրջան) և Սևքար համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-»Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7277 մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-»Գ»

 

Դիլիջան, Սևքար և Ծաղկավան (Իջևանի շրջան) համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 529 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արևմուտք, հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ջրհավաքները` լանջերով, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1500 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արևմուտք, հարավ, ապա կրկին հարավ-արևմուտք, հատում ձորակներ, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1360 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, ձորի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1123 մ, հասնում է ձորի և Խաչբուլաղ գետի հատման կետում գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արևելք, գետի թիվ 19-22 սահմանակետերով անցնում 2293 մ, հասնում է գետի ափին գտնվող Դիլիջան, Սևքար և Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-»Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806 մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-»Դ»

 

Դիլիջան, Ենոքավան և Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում է 1471 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 367 մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք և հյուսիս-արևելք, ձորով` թիվ 16-36 սահմանակետերով անցնում 6006 մ, հասնում ձորի եզրին գտնվող Դիլիջան, Ենոքավան և Սևքար համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-»Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7843 մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-»Ե»

 

Դիլիջան, Գետահովիտ և Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 454 մ, հասնում ժայռի եզրին գտնվող Դիլիջան, Հաղարծին և Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-»Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 454 մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-»Զ»

 

Աղստև գետի վտակի եզրին գտնվող Դիլիջան, Գանձաքար և Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, ձորեզրի ժայռերի կատարներով թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 1912 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից, որը գտնվում է Աղստև գետի վտակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, նշված վտակի թիվ 11-46 սահմանակետերով անցնում 7802 մ, հասնում Աղստև գետի ափին գտնվող թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Աղստև գետի թիվ 48-57 սահմանակետերով անցնում 1798 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, հատելով ձորակներ, ձորակի թիվ 59-71 սահմանակետերով անցնում է 3774 մ, հասնում ձորակի և դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 73-82 սահմանակետերով անցնում է 1338 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ճանապարհի թիվ 84-88 սահմանակետերով անցնում 1771 մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 89 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, առվակի ոլորապտույտներով, թիվ 90-97 սահմանակետերով անցնում է 1623 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հետո հյուսիս-արևելք, ջրբաժանի թիվ 99-118 սահմանակետերով անցնում 4551 մ, հասնում Դիլիջան, Գանձաքար և Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:

«Ե»-»Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24569 մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-»Է»

 

Ճանապարհների խաչմերուկում գտնվող Դիլիջան, Իծաքար և Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետև արևելք, դաշտային ճանապարհի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 635 մ, հասնում է Հախում գետի վտակի միացման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից նշված վտակով, թիվ 9-21 սահմանակետերով անցնում է 1472 մ, հասնում Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Իծաքար և Նավուր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:

«Զ»-»Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2107 մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-»Ը»

 

Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Նավուր և Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետով, թիվ 1-32 սահմանակետերով անցնում 5610 մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Դիլիջան համայնքների և Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:

«Է»-»Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5610 մ է:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-»Թ»

 

«Ը»-»Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանին:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-»Ժ»

 

«Թ»-»Ժ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Կոտայքի մարզերի սահմանին:

 

ԴԻԼԻՋԱՆ-ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-»Ա»

 

«Ժ»-»Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի և Լոռու մարզերի սահմանին:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 16.7-րդ, 16.9-րդ, 16.33-րդ, 16.49-րդ, 16.58-րդ, 16.75-րդ, 17.40-րդ, 17.41-րդ, 17.54-րդ, 17.73-րդ, 17.78-րդ, 18.4-րդ, 18.16-րդ, 18.21-րդ, 18.27-րդ, 18.33-րդ, 18.35-րդ հոդվածները և 16.7-րդ, 16.9-րդ, 16.33-րդ, 16.49-րդ, 16.58-րդ, 16.75-րդ, 17.40-րդ, 17.41-րդ, 17.54-րդ, 17.73-րդ, 17.78-րդ, 18.4-րդ, 18.16-րդ, 18.21-րդ, 18.27-րդ, 18.33-րդ, 18.35-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

15 դեկտեմբերի 2015 թվականի

ՀՕ-148-Ն

 

 

pin
ՀՀ 24.11.2015
N ՀՕ-148-Ն օրենք