Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

010.0168.151215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքում (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում`

1) «այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման» բառերով.

2) հանել «պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության,» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի հավելված 1-ում`

i

1) վերնագրից և 1.1-ին կետից հանել «, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի» բառերը.

2) 1.2-րդ կետի «ա» ենթակետից հանել «տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսվարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման,» բառերը.

3) 1.2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) գերավճարների գումարը որոշելու անհրաժեշտությունը.»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

15 դեկտեմբերի 2015 թվականի

ՀՕ-168-Ն

 

 

pin
ՀՀ 24.11.2015
N ՀՕ-168-Ն օրենք