041.0642.151099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 642
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԷՎՈՅԱՆԻ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Գիտական միությունների միջազգային խորհրդի 28-րդ գլխավոր ասամբլեայի աշխատանքին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կապերի բաժնի պետ Գագիկ Էվոյանի` 1999 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 1-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: