041.0629.081099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 629
Վ. ԶԱՏԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Զատիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Շիրխանյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
Ս. Աբրահամյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Վ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար
Ս. Այվազյան - ՀՀ պետական եկամուտների նախարար
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Մարգարյան - ՀՀԿ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ռ. Գևորգյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ս. Միքայելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ա. Կետիկյան - ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար, ՀՀ
Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Տ. Բալայան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Գրիգորյան - Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի
ղեկավար
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Վ. Զատիկյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
3. Վ. Զատիկյանի հուղարկավորությունը կատարել «Եռաբլուր» պանթեոնում: