040.0965.190815
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2015 թվականի N 965-Ն
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2015 թվականի օգոստոսի 6-ի
N 965-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. Կարգի նպատակն է օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների (տեխնիկական, ոչ առևտրային, առևտրային, մասնավոր չվերթ և այլն) իրականացման թույլտվություններ տալու գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:
2. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ են համարվում առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող մեկանգամյա օդային փոխադրումները և նշված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունն ապահովելու նպատակով օդանավի մեկից ավելի թռիչքները:
i
3. Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օդային հաղորդակցություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
II. Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող
չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ
կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով
ներկայացվող հայտն ընդունելու, թույլտվություն տալու կամ մերժելու
ընթացակարգերը
4. Օտարերկրյա օդանավ շահագործողը` մեկանգամյա ոչ կանոնավոր կամ օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ` հայտատու)` մեկանգամյա ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ նախարարություն է ներկայացնում կամ ուղարկում հայտ (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)` սույն կարգի N 1 ձևով սահմանված տեղեկատվությամբ:
5. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվության համար հայտատուն հայտին կից նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի պատճենները`
1) օդանավ շահագործողի վկայականի` կից հավելվածներով կամ հատուկ մասի դրույթներով.
2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի (օդանավերի) թռիչքային պիտանիության, պետական գրանցման վկայականների.
3) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականների.
4) օդանավի հրամանատարի վկայականի (օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի դեպքում):
6. Եթե մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունը հրատապ է, և հայտատուն չի կարող պահպանել սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետը, ապա հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հայտի միջոցով նշի հայտը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանություն:
7. Հայտն անհրաժեշտության դեպքում անհապաղ համաձայնեցվում է նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ` իրենց իրավասության շրջանակում ուսումնասիրելու և 1-օրյա ժամկետում եզրակացություն ներկայացնելու նպատակով:
8. Հայտի` կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին տեղեկացվում է նախարարության թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկ` հայտը նախարարություն մուտքագրվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 24 ժամ առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` դրա մասին գրավոր տեղեկացնելով նախարարությանը: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)` սույն կարգի N 2 ձևին համապատասխան:
9. Հայտը մերժվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի դրույթները.
2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ են կամ ներկայացված տեղեկությունները թերի են, եթե հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ չեն շտկվել.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:
10. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան գրավոր ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները:
11. Հայտը չի կարող թողնվել անհետևանք և չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
12. Անհրաժեշտության դեպքում նախարարությանը կարող է դիմել հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
13. Սույն բաժնում նշված հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
III. Այլ դրույթներ
14. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է նախարարի հրամանով:
(14-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
i
15. Նախարարության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են 48 ժամ` հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:
(15-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
16. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար (յուրաքանչյուր փոփոխության դեպքում) հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:
(16-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
i
17. Սույն կարգով սահմանված ժամերի հաշվարկները կատարվում են աշխատանքային օրերով:
(17-րդ կետը լրաց. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)
Ձև N 1
Form 1
ՀԱՅՏ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
APPLICATION ON OBTAINING PERMISSION FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY FOREIGN AIR OPERATORS
1. Օդանավ շահագործողի անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները
Name of the air operator, place of business, all numbers of communication
___________________________________________________________
2. Չվերթի համարը
Flight number
___________________________________________________________
3. Օդանավի գրանցման երկիրը
State of registry of the aircraft
___________________________________________________________
4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը
Aircraft type, nationality and registration marks, maximum take of weight (MTOW)
___________________________________________________________
5. Չվերթի նպատակը
Purpose of flight
___________________________________________________________
6. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված և այլն)
Type of traffic (Passengers, cargo, combined, etc.)
___________________________________________________________
7. Չվերթի երթուղին, թռիչքի կատարման ամսաթիվը և ժամերը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները
Flight route, date and time of flight operation, departure/arrival aerodrome
___________________________________________________________
8. Օդանավի բեռնվածություն (ուղևորների թիվը, անունը, ազգանունը, բեռի քաշը և բնույթը)
Load of the aircraft (number of passengers, their names, surnames; weight and nature of cargo)
___________________________________________________________
9. Դիմավորող կողմ (անունը, կապի միջոցների համարները)
Receiving party (name, numbers of communication)
___________________________________________________________
--------------------------
ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում
Ձև N 2
Form 2
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/00 PERMISSION 000/00
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION BY FOREIGN AIR OPERATORS
Օդանավ շահագործողը ___________________
Air operator ___________________
Երթուղի ___________________
Route ___________________
Չվերթի համարը ___________________
Flight number ___________________
Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը ___________________
Date and time of flight operation ___________________
Օդանավերի տիպերը ___________________
Aircraft types ___________________
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ___________________
Aircraft national and registration marks ___________________
___________________
___________________
___________________
___________________
(Ստորագրությունը) __________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
(Signature) __________________
(position title, name, surname)
___ ___________20 ___ թ.
___ ___________20 ___ թ.
(տալու ամսաթիվը)
(date of issue)
(հավելվածը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)