ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
1918 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. 1918 թվականի մայիսի 28-ը ճանաչել հայկական պետականության վերականգնման օր:
2. Եռագույն (կարմիր-կապույտ-նարնջագույն) դրոշը համարել հայկական ազգային խորհրդանիշ:
28 մայիսի 1989 թվականի,
թիվ 1515-XI.