Սեղմել Esc փակելու համար:
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱԶՄԻ Մ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԿԱԶՄԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը, ինչպես և ազգամիջյան հարաբերությունների շատ այլ չլուծված պրոբլեմներ գտնվում են ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ուշադրության կենտրոնում, որի վկայությունն է ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի` սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով համակված դիմումը Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին: Այդ դիմումը երախտագիտությամբ և հանուն սովետական ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեծ պատասխանատվության զգացումով ընդունվեց Սովետական Հայաստանի հասարակայնության, բոլոր աշխատավորների կողմից:

ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ Կենտկոմի քարտուղարությանը հանձնարարված է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում կուտակված պրոբլեմների, նրա շուրջը ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խոր ու համակողմանի ուսումնասիրությունը, համապատասխան առաջարկությունների մշակումը և ըստ դրանց պատրաստության աստիճանի ներկայացնել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ կառավարության քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմների, մարզի աշխատավորների կարիքների նկատմամբ մեծ ուշադրության վկայություն է հանդիսանում նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը:

Հանրապետության Գերագույն սովետը միահամուռ պաշտպանում է համամիութենական XIX կուսակցական կոնֆերանսին ուղղված ՍՄԿԿ Կենտկոմի թեզիսները, որոնցում նշվում է, որ քաղաքական սիստեմի վերակառուցման շրջանակներում անհրաժեշտ է քննարկել և հասունացած միջոցներ ձեռնարկել սովետական ֆեդերացիայի հետագա զարգացման ուղղությամբ, պահանջվում է մշտական ուշադրություն ազգամիջյան հարաբերությունների հարցերին, յուրաքանչյուր ազգի և ազգության զարգացմանը:

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.

1. Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ՍՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ՍՍՀՄ սահմանադրության 70 հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելուն:

2. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետին քննարկել և դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու հարցը:

3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, դիմելով Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին, հույս է հայտնում, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջև եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից:

 

15 հունիսի 1988 թվականի,

թիվ 1254-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
15.06.1988
N 1254-XI
Որոշում