Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ...

 

11.08.2024 -

 

040.0851.040815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2015 թվականի N 851-Ն

 

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և 11-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 30-ի

N 851-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գործընկեր հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպությունների ընտրության գործընթացն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Կազմակերպությունների ընտրության գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծված` առնվազն երեք անձից բաղկացած հայտերի գնահատման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որն ստեղծվում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտարարության հրապարակումը:

4. Կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում):

5. Ստորաբաժանումը կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելուց տասն աշխատանքային օր առաջ հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

(5-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

6. Հայտարարության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող ստորաբաժանման պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում, ընդունման օրերը և ժամերը.

3) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

7. Կազմակերպությունների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) առնվազն 3 տարի անընդմեջ իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ

2) առնվազն 5 տարի անընդմեջ իրականացնում են սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ

3) առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

(7-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

8. Ընտրությանը մասնակցելու համար կազմակերպությունը նախարարության աշխատակազմ ներկայացնում է հայտ:

9. Հայտում պետք է ներառված լինի կազմակերպության ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ նախարարությանը հասցեագրած կազմակերպության գրությունը` հետևյալ տվյալներով ու տեղեկատվությամբ`

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ).

4) կազմակերպության գործունեության բնույթը կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու ժամանակահատվածը.

5) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով դիմելու դեպքում` կազմակերպությունում հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների ցանկը, նրանց գործունեության բնույթն ու մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու ժամանակահատվածը.

6) այլ տեղեկություններ, որոնք կազմակերպությունը կհամարի անհրաժեշտ տրամադրման համար և որը կառնչվի կազմակերպության` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գործունեությանը:

(9-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

10. Հայտին կից ներկայացվում են`

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը (գրանցման համարը).

2) կազմակերպության կանոնադրության պատճենը.

3) կազմակերպության կողմից իրականացվող մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն (իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ).

4) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով դիմելու դեպքում` կազմակերպությունում հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, ինքնակենսագրականները, ինչպես նաև ըստ կազմակերպության ցանկության` մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու փաստը հաստատող այլ փաստաթղթեր (վկայականներ, արտոնագրեր, քաղվածքներ և այլն):

(10-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

10.1. Հայտում նշված կամ հայտին կից ներկայացվող անձնական տվյալների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:

(10.1-ին կետը լրաց. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

11. Ներկայացված հայտերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:

(11-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

12. Հայտարարությունը տեղադրելուց հետո` մինչև սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտը կազմակերպություններն իրենց հայտերը` սոսնձված, ստորագրված ծրարով, ներկայացնում են ստորաբաժանում առձեռն հանձնելու միջոցով կամ ուղարկում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

(12-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

13. Կազմակերպությունների ընտրությունը կատարվում է հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում ներկայացված հայտերը: Հանձնաժողովը գնահատում է յուրաքանչյուր կազմակերպության գործունեության համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին, որից հետո ընդունում է համապատասխան որոշում` հայտը բավարարելու կամ այն մերժելու մասին: Արդյունքների մասին կազմակերպությանը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:

16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

17. Ընտրության չափանիշներն են`

1) կազմակերպության` սույն կարգի 7-րդ կետում նախատեսված պայմաններից մեկին համապատասխանելիությունը.

2) համապատասխան մասնագետների (հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան և այլն) առկայությունը:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

(17-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

18. Ընտրված կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհամագործակցությունն ամրագրվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրով (Ձև N 1):

(18-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

19. Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր կազմակերպություն և ստանում է իրավասու մարմնի կարգավիճակ:

20. Պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցումը` ներառյալ գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից, տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի պահանջներին համապատասխան:

(20-րդ կետը լրաց. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

    ք. Երևան                                    «_____» ___________ 20.. թ.

 

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (այսուհետ նաև` խորհուրդ), ի դեմս ___________________-ի, ղեկավարվելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, մի կողմից և «____________________________» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև` գործընկեր հասարակական կազմակերպություն), ի դեմս կազմակերպության նախագահ _____________________-ի, մյուս կողմից (այսուհետ միասին` կողմեր),

ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման պահանջները և նպատակ ունենալով աջակցել և պաշտպանել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին, կնքեցին սույն փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ` հուշագիր), հետևյալի մասին.

 

1. Համագործակցության առարկան

 

1.1. Սույն հուշագրի նպատակը, «___________________________» հասարակական կազմակերպությունը գործընկեր հասարակական կազմակերպություն ճանաչելով, այդ կազմակերպությանը հնարավորություն ընձեռել համագործակցել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում ներգրավված Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել նախապատվություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում ծրագրեր և գործունեություն իրականացնելիս:

 

2. Համագործակցության ուղղությունները

 

2.1. Կողմերի համագործակցության ուղղություններն են` իրականացնել`

2.1.1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով սահմանված աջակցության տրամադրում,

2.1.2 համատեղ վերապատրաստումներ, տեղեկատվության փոխանակում, խորհրդակցություններ, հետազոտություններ և ուսումնասիրություններ` համագործակցության առարկայի շրջանակներում,

2.1.3 կողմերի միջև համաձայնեցված այլ միջոցառումներ:

2.2. Գործընկեր հասարակական կազմակերպությունը`

2.2.1 ապահովում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքով գործընկեր հասարակական կազմակերպությանը վերապահված լիազորությունների և գործունեության կատարումը,

2.2.2. տրամադրում է կացարան և օրենքով նախատեսված այլ աջակցություն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին ու հատուկ կատեգորիայի զոհերին,

2.2.3. տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կատարված աշխատանքների և տրամադրված աջակցության վերաբերյալ, չի խոչընդոտում վերահսկողության իրականացմանը:

2.3. Խորհուրդը`

2.3.1. անհրաժեշտության դեպքում աջակցում է գործընկեր հասարակական կազմակերպության մասնագետների վերապատրաստմանը և մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում կազմակերպվող վերապատրաստումներին, դասընթացներին, քննարկումներին:

 

3. Եզրափակիչ դրույթներ

 

3.1. Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից` 3 տարի ժամկետով:

3.2. Հուշագրի գործողությունը դադարում է գործընկեր հասարակական կազմակերպության լուծարման, կազմակերպաիրավական ձևի փոփոխման, օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության փոփոխման դեպքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման պահանջներին անհամապատասխանությունը մեկամսյա ժամկետում վերացնելը չի հանգեցնի հուշագրի գործողության դադարեցմանը:

3.3. Հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ: Հուշագրի գործողությունը դադարեցնել ցանկացող կողմը պարտավոր է մյուս կողմին այդ մասին գրավոր տեղեկացնել առնվազն մեկ ամիս առաջ: Մինչև հուշագրի գործողության դադարեցումը կողմերն ավարտում են չավարտված ծրագրերը:

3.4. Հուշագիրը կազմված է երկու օրինակից, հայերենով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է հուշագրի մեկական օրինակ:

 

4. Կողմերի ստորագրությունները

 

    Հայաստանի Հանրապետությունում մարդկանց      «________________________»

    թրաֆիքինգի և  շահագործման դեմ             հասարակական կազմակերպություն

պայքարի հարցերով խորհուրդ

    ____________________                       ____________________

    ____________________                       ___________________

 

(1-ին ձևը լրաց. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 30-ի

N 851-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում (այսուհետ` նույնացման հանձնաժողով) հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ներկայացուցիչների ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն ապահովում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

2.1. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության նախապատվություն ունեն գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց հրաժարումից հետո կամ եթե նույնացման հանձնաժողովում առկա են կազմակերպությունների ներկայացուցիչների թափուր տեղեր, սույն կարգի 3-րդ կետում նշված հանձնաժողովն իրականացնում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մրցույթի հայտարարում:

(2.1-ին կետը լրաց. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

4. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում):

5. Ստորաբաժանումը կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացն սկսելուց տասն աշխատանքային օր առաջ հրապարակում է հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

(5-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

6. Հայտարարության մեջ պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող ստորաբաժանման պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի` առձեռն հանձնելու դեպքում, ընդունման օրերը և ժամերը.

3) հայտերին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

7. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել գործընկեր հասարակական կազմակերպություն չհանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն կազմակերպությունները, որոնք`

1) առնվազն 3 տարի անընդմեջ իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ

2) առնվազն 5 տարի անընդմեջ իրականացնում են սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին առնչվող գործունեություն, կամ

3) առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

(7-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

8. Նույնացման հանձնաժողովում կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունը նախարարության աշխատակազմ ներկայացնում է հայտ:

9. Հայտում պետք է ներառված լինի կազմակերպությունների ընտրության գործընթացին մասնակցելու վերաբերյալ նախարարությանը հասցեագրած կազմակերպության գրությունը` հետևյալ տվյալներով ու տեղեկատվությամբ`

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության գտնվելու վայրը.

3) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ).

4) նույնացման հանձնաժողովում կազմակերպությունը ներկայացնող լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, կապի միջոցները):

(9-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

10. Հայտին կից ներկայացվում են`

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը.

2) կազմակերպության կանոնադրության պատճենը.

3) կազմակերպության ներկայացուցչի` մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին առնչվող գործունեության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու մասին ամփոփ տեղեկատվությունը, այդ թվում` ոլորտում աշխատելու ժամանակահատվածը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման գործում փորձառությունը` առկայության դեպքում:

(10-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

10.1. Հայտում նշված կամ հայտին կից ներկայացվող անձնական տվյալների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:

(10.1-ին կետը լրաց. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

11. Ներկայացված հայտերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

12. Հայտարարությունը տեղադրելուց հետո` մինչև սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտը կազմակերպություններն իրենց հայտերը` սոսնձված, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով, ներկայացնում են ստորաբաժանում` առձեռն հանձնելու միջոցով կամ ուղարկում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

(12-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

13. Կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովի կողմից նշանակված օրը հանձնաժողովի նախագահը հրավիրում է նիստ, բացում է ծրարները և հանձնաժողովի անդամների հետ քննարկում թեկնածությունները: Հանձնաժողովը գնահատում է կազմակերպության գործունեության և նրա ներկայացուցչի փորձառության համապատասխանությունը սույն կարգի 17-րդ կետով սահմանված չափանիշներին, որից հետո ընդունում է համապատասխան որոշում` հայտը բավարարելու կամ այն մերժելու մասին: Արդյունքների մասին կազմակերպությանը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

15. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր` թերությունները շտկելու համար:

16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

17. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կազմակերպությունների այն ներկայացուցիչները, որոնք ունեն`

1) կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր.

2) փորձ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման գործում.

3) վերջին երեք տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում անցել են պատրաստում կամ վերապատրաստում` ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1534-Ն որոշմամբ հաստատված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչների վերաբերյալ:

(17-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

18. Ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվում են նույնացման հանձնաժողովի կազմում 3 տարի ժամկետով և օգտվում են նույնացման հանձնաժողովի մյուս անդամների հետ հավասար իրավունքներից: Նույնացման հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու դեպքում 3 տարին լրանալուց 3 ամիս առաջ կազմակերպության ներկայացուցիչը կարող է դիմել նույնացման հանձնաժողովում կրկին ընդգրկվելու համար` ընդհանուր կարգով:

(18-րդ կետը փոփ. 01.08.2024 թիվ 1171-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2015
N 851-Ն
Որոշում