ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 սեպտեմբերի 1999 թվական թիվ 49
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի ինն ամսվա կատարումն ապահովելու և բյուջետային տարվա ընթացքում առաջացած պարտքերը մարելու նպատակով`
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկած` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի սեպտեմբեր ամսվա կատարման ծրագրին (այսուհետև` ծրագիր) (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` ապահովել հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրվող Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի եկամուտների գանձումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրումը` ծրագրով նախատեսված ծավալներով և ժամկետներում:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` ապահովել`
ա) իրենց համակարգի օբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նկատմամբ բոլոր պարտավորությունների անվերապահ կատարումը.
բ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեին ամրագրված և Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից գանձվող ոչ հարկային եկամուտների, տուրքերի հավաքագրման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման առավելագույն բարձր մակարդակ.
գ) համակարգի բյուջետային և ոչ բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից աշխատավարձերի առաջնահերթ վճարումը և դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին փոխանցումները.
դ) շաբաթ և կիրակի օրերին աշխատանքների կազմակերպումը ծրագրի կատարման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) ապահովել, ըստ եկամուտների մուտքագրման աստիճանի, Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից ծախսերի կատարումը` ծրագրով նախատեսված ժամկետներում և ծավալներով.
բ) առաջնահերթ մարել սույն բյուջետային տարվա ընթացքում առաջացած սոցիալական ուղղվածություն ունեցող պարտքերը և ընթացիկ վճարումները.
գ) միջոցներ ձեռնարկել ծրագրով նախատեսված դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ծրագրավորված մակարդակներն ապահովելու համար:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին միջոցներ ձեռնարկել ծրագրով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համակարգված զուգորդման և Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ծրագրավորված մակարդակների ապահովմանն աջակցելու համար:
1999 թվականի սեպտեմբեր ամսի բյուջեի ծրագրավորումը
հավելված
.________________________________________________________________________.
| 1-16Փ 17Փ 1-17Փ 20Փ 1-20Փ 22Ծ 23Ծ |
|1. Եկամուտներ և |
| գրանտներ 3,061 412 3,473 472 3,945 832 4,031|
|1.1 Եկամուտներ 3,057 412 3,469 472 3,941 820 4,019|
| 1.1.1 Հարկային |
| եկամուտներ 2,761 400 3,161 450 3,611 750 3,899|
| 1.1.2 Ոչ հարկային և |
| կապիտալ եկամուտներ 296 12 308 22 330 70 120|
|1.2 Գրանտներ 4 0 4 0 4 12 12|
|2. Փաստացի ծախսեր 3,832 882 5,064 429 5,493 5,884 3,954|
|2.1 Ներքին տոկոսավճարներ 304 0 304 147 451 209 0|
|2.2 Արտաքին տոկոսավճարներ 513 0 513 0 513 0 0|
|2.3 Այլ ծախսեր այդ |
| թվում 3,370 882 4,247 282 4,520 5,675 3,954|
| Կառավարման ապարատ 102 12 114 17 131 100 120|
| ՊՆ 208 512 720 0 720 0 15|
| ՆԳՆ 0 0 0 0 0 0 130|
| ՔՊԻՎ 50 0 50 0 50 0 5|
| ԱԱՆ 0 0 0 0 0 0 35|
| Հայաստան Զորախումբ 0 0 0 0 0 0 5|
| Ռուսական Բազա 0 0 0 0 0 0 0|
| ԼՂՀ 400 0 400 100 500 0 100|
| Առողջապահություն 1 0 1 0 1 0 580|
| FSP (Կադաստր, |
| Գյուղնախ) 5 0 5 0 5 0 45|
| Մշակույթ և |
| տեղեկատվություն 21 1 22 105 127 0 22|
| Կրթություն և |
| գիտություն 13 13 5 18 0 610|
| Նպաստն և էներգիայի |
| փոխհատուցում 70 71 141 141 0 500|
| Սուբսիդիա այդ թվում 5 0 0 0 0 4,700 0|
| Սուբսիդիա |
| էներգոհամակարգին 0 0 2 2 4,700 0|
| Տրանսֆերտներ |
| կենսաթոշակային ֆոնդին 106 106 106 40|
| Վարկ կենսաթոշակային |
| ֆոնդին 0 76 76 76 540|
| Այլ տրանսֆերտներ 72 72 40 112 276|
| Հայաստան հիմնադրամ 30 30 0 30 30|
| Կապիտալ ծախսեր 185 185 185 41|
| այլ ծախսեր 785 785 33 818 60|
| բյուջետային վարկերի |
| վերադարձ 0 0 0 |
| ՏԳԲ-ների թղթակցային |
| հաշիվների մնացորդներ |
| (+նվազում, |
| -ավելացում), այդ |
| թվում 1,317 210 1,527 -18 1,509 875 300|
| Քլիրինգ 0 0 0 400 300|
|Վճարային հանձնարարագրեր 0 0 0 475 500|
| |
|Եկամտահարկի ետ վերադարձ 0 0 50 50 0 77|
| |
|4. Դեֆիցիտ -771 -470 -1,591 43 -1,548 -5,052 -77|
|5. Ֆինանսավորում -771 -470 -301 -43 -1,548 5,052 0|
|5.1 ՊԿՊ 876 0 876 -45 831 -435 0|
| 5.1.1 Թողարկում 2,429 0 2,429 407 2,836 542 0|
| 5.1.2 Մարում -1,553 0 -1,553 -452 -2,005 -977 0|
|5.2 Արտաքին |
| ֆինանսավորում -141 0 -141 0 -141 12,562 0|
| 5.2.1 Վարկերի ստացում 0 0 0 0 0 12,562 0|
| 5.2.2 Վարկերի մարում -141 0 -141 0 -141 0 0|
|5.3 Մուտքեր |
| սեփականաշնորհումից 25 0 25 0 25 0 0|
|5.4 Ուղղակի վարկ ԿԲ-ից 0 0 0 0 0 0 0|
|5.5 ԿԳ միասնական հաշվի |
| փոփոխություն 1,198 -470 728 -2 -833 7,075 77|
|5.6 Դեպոզիտների |
| փոփոխություն -1,370 0 -1,370 0 -1,370 0 |
|5.7 ԿԲ-ում արժեթղթերի |
| փոփոխություն 938 0 938 0 938 -380 -350|
|________________________________________________________________________|
|6. Պարտավորություն 11,040 11,510 11,112 10,613 10,613 3,668 3,205|
| ԿԳ-ի միասնական հաշիվ -70 396 -2 0 0 -7,075 -7,152|
| Վարկ ԿԲ-ից 4,460 4,460 4,460 4,460 4,460 4,460 4,460|
| Դեպոզիտներ -3,826 -3,826 -3,826 -3,826 -3,826 -3,826 -3,826|
| այդ թվում` ԾԻԳ-ի դեպ. -975 -975 -975 -975 -975 -975 -975|
| Արժեթղթեր 10,480 10,480 10,480 10,480 10,480 10,480 9,759|
.________________________________________________________________________.
.________________________________________________________________________.
| 24Ծ 27Ծ 28Ծ 29Ծ 30Ծ |Սեպտեմբեր Ծ|
|1. Եկամուտներ և | |
| գրանտներ 1,830 1,372 1,870 2,172 2,566 | 18,608 |
|1.1 Եկամուտներ 1,817 1,538 1,856 2,157 2,540 | 18,508 |
| 1.1.1 Հարկային | |
| եկամուտներ 1,694 1,247 1,726 2,143 2,390 | 17,460 |
| 1.1.2 Ոչ հարկային և | |
| կապիտալ եկամուտներ 123 111 130 14 150 | 1,048 |
|1.2 Գրանտներ 13 14 14 15 16 | 100 |
|2. Փաստացի ծախսեր 3,530 3,084 3,730 2,142 3,774 | 31,591 |
|2.1 Ներքին տոկոսավճարներ 0 42 15 0 0 | 717 |
|2.2 Արտաքին տոկոսավճարներ 0 0 0 0 4 | 517 |
|2.3 Այլ ծախսեր այդ | |
| թվում 5,530 3,042 3,715 2,142 3,770 | 30,537 |
| Կառավարման ապարատ 120 200 200 200 246 | 1,317 |
| ՊՆ 100 200 450 950 950 | 3,385 |
| ՆԳՆ 150 185 120 100 100 | 785 |
| ՔՊԻՎ 30 25 0 30 30 | 170 |
| ԱԱՆ 150 150 0 95 60 | 490 |
| Հայաստան Զորախումբ 35 0 0 15 3 | 58 |
| Ռուսական Բազա 35 0 0 10 0 | 45 |
| ԼՂՀ 100 100 100 0 100 | 1,000 |
| Առողջապահություն 540 550 500 519 1,100 | 3,790 |
| FSP (Կադաստր, | |
| Գյուղնախ) 25 25 25 30 41 | 196 |
| Մշակույթ և | |
| տեղեկատվություն 15 20 21 22 24 | 251 |
| Կրթություն և | |
| գիտություն 300 300 300 400 772 | 2,700 |
| Նպաստն և էներգիայի | |
| փոխհատուցում 500 315 985 530 758 | 3,729 |
| Սուբսիդիա այդ թվում 0 139 0 77 0 | 4,916 |
| Սուբսիդիա | |
| էներգոհամակարգին 0 0 0 0 0 | 4,702 |
| Տրանսֆերտներ | |
| կենսաթոշակային ֆոնդին 20 20 21 21 22 | 250 |
| Վարկ կենսաթոշակային | |
| ֆոնդին 257 257 257 57 356 | 1,800 |
| Այլ տրանսֆերտներ 138 138 138 138 141 | 1,081 |
| Հայաստան հիմնադրամ 15 15 18 18 24 | 150 |
| Կապիտալ ծախսեր 170 173 200 100 150 | 1,019 |
| այլ ծախսեր 30 30 30 30 53 | 1,051 |
| բյուջետային վարկերի | |
| վերադարձ | 0 |
| ՏԳԲ-ների թղթակցային | |
| հաշիվների մնացորդներ | |
| (+նվազում, | |
| -ավելացում), այդ | |
| թվում 800 200 350 -1,200 -1,160 | 2,174 |
| Քլիրինգ 300 | 1,000 |
|Վճարային հանձնարարագրեր 500 | 1,475 |
| | |
|Եկամտահարկի ետ վերադարձ 20 | 70 |
| | |
|4. Դեֆիցիտ -1,700 -1,712 -1,860 30 -1,218 | -12,983 |
|5. Ֆինանսավորում 1,700 -1,712 1,860 -30 1,218 | 12,983 |
|5.1 ՊԿՊ 0 0 104 0 388 | 888 |
| 5.1.1 Թողարկում 0 0 339 0 435 | 4,152 |
| 5.1.2 Մարում 0 0 -235 0 -47 | -3,264 |
|5.2 Արտաքին | |
| ֆինանսավորում 0 0 0 0 0 | 12,421 |
| 5.2.1 Վարկերի ստացում 0 0 0 0 0 | 12,562 |
| 5.2.2 Վարկերի մարում 0 0 0 0 | -141 |
|5.3 Մուտքեր | |
| սեփականաշնորհումից 0 0 0 0 0 | 25 |
|5.4 Ուղղակի վարկ ԿԲ-ից 0 0 0 0 0 | 0 |
|5.5 ԿԳ միասնական հաշվի | |
| փոփոխություն -1,700 -1,712 -1,756 30 -830 | 351 |
|5.6 Դեպոզիտների | |
| փոփոխություն | |
|5.7 ԿԲ-ում արժեթղթերի | -1,370 |
| փոփոխություն -50 -50 -350 0 -309 | -551 |
|____________________________________________________________|___________|
|6. Պարտավորություն 4,855 6,517 7,823 7,793 8,314 | 8,314 |
| ԿԳ-ի միասնական հաշիվ -5,452 -3,740 -1,984 -2,014 -1,184 | -1,184 |
| Վարկ ԿԲ-ից 4,460 4,460 4,460 4,460 4,460 | 4,460 |
| Դեպոզիտներ -3,826 -3,862 -3,962 -3,962 -3,962 | -3,962 |
| այդ թվում` ԾԻԳ-ի դեպ. -1,250 -1,350 -1,350 -1,350 -1,350 | -1,350 |
| Արժեթղթեր 9,709 9,659 9,309 9,309 9,000 | 9,000 |
.________________________________________________________________________.