Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ ...

18.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2015  -ից մինչեւ   18.01.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 14.12.17 թիվ 1425-Ն հրաման)

i

116.0085.230315

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        03            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11615096

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 մարտի 2015 թվականի N 85-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածով հաստատված արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել.

1. Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիայի տրամադրման կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ցանկը, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք իրականացվում է լիցենզիայի առկայությամբ` համաձայն հավելված 2-ի:

3. Բարձր հաճախականության սարքերի համար ռադիոհաճախականությունների շերտերի կամ ռադիոհաճախականությունների անվանական նշանակությունների ցանկը, համաձայն հավելված 3-ի:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. մարտի 13-ի

թիվ 85-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի (այսուհետ` Սարքեր), այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիաների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`

1) Բարձր հաճախականության սարքավորումներ` սարքավորումներ կամ սարքեր, որոնք նախատեսված են ռադիոհաճախականության էներգիայի առաջացման և օգտագործման համար` արդյունաբերական, գիտական, բժշկական, կենցաղային և այլ նպատակներով, բացառությամբ` հեռահաղորդակցության ոլորտում կիրառության,

2) Ռադիոէլեկտրոնային միջոցներ` տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ռադիոալիքների հաղորդման և (կամ) ընդունման համար, կազմված են մեկ կամ մի քանի հաղորդիչ և (կամ) ընդունիչ սարքերից կամ կազմված են նման սարքավորումների համադրությունից և իրենց մեջ ներառում են օժանդակ սարքավորումներ,

3) Արտաքին առևտուր` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն չհանդիսացող ցանկացած այլ պետության հետ իրականացվող առևտուր,

4) Մեկանգամյա լիցենզիա` լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը և, որը տալիս է իրավունք սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար,

5) Գլխավոր լիցենզիա` լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք, լիցենզավորման ենթակա ապրանքի առանձին տեսակի արտահանման և (կամ) ներմուծման համար` լիցենզիայով նախատեսված քանակով,

6) Հայտատու` արտաքին առևտրային գործունեության մասնակից, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր` լիցենզիայի կամ թույլտվության ձևակերպման նպատակով:

3. Սույն Կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրային գործունեության մասնակիցների վրա:

4. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից գանձվում է պետական տուրք` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

5. Լիցենզիաները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 3-օրյա ժամկետում, եթե նշված բոլոր ապրանքատեսակների համար լիցենզիա տրամադրող լիազոր մարմինը տվյալ պետական մարմինն է, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտաքին առևտրային նպատակով ապրանքներ ներմուծելու լիցենզիաներ պահանջվում են:

6. Եթե 5-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված 5-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 2-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է 5-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

7. Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն` անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:

 

II. Լիցենզիաների տրամադրման կարգը

 

8. Արտաքին առևտրային նպատակով ապրանքներ ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա: Լիազոր մարմինը հաստատում և իր կայքում է տեղադրում լիցենզիայի ձևերը և ձևակերպման կանոնները:

9. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած: Այն ապրանքների դեպքում, որոնց վերաբերյալ սահմանվել են ներմուծման քանակական սահմանափակումներ կամ ներմուծման քվոտա, լիցենզիան գործում է մինչև այն օրացուցային տարին, որի համար սահմանվել է քվոտա:

10. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած` մեկ տարի ժամկետը, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց համար սահմանվել են ներմուծման քանակական սահմանափակումներ կամ սակագնային քվոտաներ, այն ավարտվում է այն օրացուցային տարում, որի համար սահմանվել է քվոտան:

11. Լիցենզիայի ձևակերպման համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները սույն հրամանով սահմանված 1-ին ձևաթղթով`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (այսուհետ` հայտ),

2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

3) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

4) տվյալներ ներկրվող Սարքերի մասին` անվանումը, տեսակը, մոդելը, արտադրող երկիրը, տեխնիկական բնութագիրը (ռադիոհաճախականությունների շերտը, հաճախականությունների քայլը, հաղորդչի հզորությունը, ռադիոազդանշանի մոդուլման տեսակն ու ձևը),

5) յուրաքանչյուր Սարքերի համար սահմանված օրինակի համապատասխանության (համապատասխանության հաստատման) հավաստագրի պատճեն` հաստատված հավաստագիրը տրամադրող մարմնի կնիքի դրոշմվածքով, եթե նման փաստաթղթի առկայությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,

6) Եթե լիցենզիայի տրամադրման համար դիմումը ձևակերպվում է մի քանի տեսակի, ձևի և մոդելի Սարքերի, ինչպես նաև այլ ապրանքներին կցված կամ դրանց մեջ տեղադրված նմանատիպ ապրանքների համար, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգված 10-նիշանոց կոդին, լիցենզիայի տրամադրման համար դիմումին կցվում է սույն հրամանի 2-րդ ձևաթղթով սահմանված տեղեկատվություն:

12. Էլեկտրոնային եղանակով` սույն հրամանին համապատասխան լիցենզավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

13. Հայտատուից պահանջվող բոլոր փաստաթղթերը կարող են ներկայացվել պատճենների տեսքով, իսկ դրա իսկությունը կարող է ստուգվել լիցենզիա տրամադրելիս` բնօրինակի հետ համեմատելով:

14. Ներկայացված փաստաթղթերի օրինակների յուրաքանչյուր էջը պետք է վավերացված լինի հայտատուի` ֆիզիկական անձի դեպքում ստորագրությամբ, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), կամ փաստաթղթերի օրինակները պետք է կարված լինեն, իսկ դրանց վերջին էջերը վավերացված լինեն հայտատուի ստորագրությամբ և/կամ կնիքով:

15. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից` մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է:

17. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

18. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին: Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը` հայտատուն լիցենզիայի բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, լիցենզիան հսկողության տակ վերցնելով, հայտատուին է տալիս դրա պատճենը` այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

19. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում` տեխնիկական բնույթի:

20. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`

1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման,

3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել,

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:

21. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 20-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

22. Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը: Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:

23. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը: Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

24. Լիցենզիայի հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակով տեղեկանք:

 

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. մարտի 13-ի

թիվ 85-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՄ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը                                      |ԵՏՄ ԱՏԳ ԱԱ   |

|                                                       |խումբը կամ   |

|                                                       |կոդը         |

|_______________________________________________________|_____________|

|1. Արդյունաբերական, գիտական և  բժշկական նշանակության   |8419         |

|բարձր հաճախականության սարքեր, սարքավորումներ,          |8514         |

|բացառությամբ իրենց մեջ ներառող բարձր հաճախականության   |8540         |

|գեներատորներ, բացառությամբ`                            |9018         |

|                                                       |9027         |

|                                                       |             |

|1) Կենցաղային գերբարձր հաճախականության վառարանների,    |8516 50 000 0|

|                                                       |             |

|2) Բարձր հաճախականության սարքեր,                       |8419         |

|ռադիոհաճախականություններ կամ ռադիոհաճախականության      |8514         |

|գոտիներ օգտագործող` համաձայն սույն հրամանի հավելված 3-ի|8540         |

|                                                       |9018         |

|                                                       |9027         |

|_______________________________________________________|_____________|

|2. Տարբեր կիրառություն ռադիոէլեկտրոնային միջոցներ      |             |

|ձայնի, պատկերի, տվյալների և  (կամ) այլ տեսակի          |             |

|տեղեկության ընդունման և  փոխանցման համար` այդ թվում    |             |

|ներկառուցված կամ այլ ապրանքների կազմում ընդգրկված,     |             |

|բացառությամբ`                                          |             |

|                                                       |             |

|1) Վերջնակետային (բաժանորդային) հաղորդիչ               |8517 12 000 0|

|սարքավորումներ,                                        |             |

|իր մեջ ընդունիչ սարք ներառող բջջային կապի ցանցերի համար|8517 62 000 9|

|(բջջային հեռախոսներ, ինչպես նաև  մոդեմներ, որոնք       |8517 69 900 0|

|կիրառվում են բջջային կապի ցանցում) նախատեսված,         |             |

|այդ թվում` ներկառուցված կամ այլ սարքերի կազմում        |             |

|ընդգրկված                                              |             |

|                                                       |             |

|2) Ռադիոկայաններ, աշխատող 433, 075-434, 775 ՄՀց        |8517 62 000 9|

|ռադիոհաճախականության տիրույթում 10 մՎտ-ից ոչ ավել      |             |

|ելքային հզորությամբ հաղորդչով,                         |             |

|                                                       |             |

|3) Ռադիոկայաններ, աշխատող 446,0- 446,1 ՄՀց             |8517 69 900 0|

|ռադիոհաճախականության տիրույթում, 0,5 Վտ-ից ոչ ավել     |             |

|ելքային հզորությամբ հաղորդչով,                         |             |

|                                                       |             |

|4) 27 ՄՀց տիրույթով ռադիոկայաններ, աշխատող             |8517 62 000 9|

|26,965-27, 860 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում,    |8517 69 900 0|

|5 Վտ-ից ոչ ավել ելքային հզորության հաղորդիչով          |             |

|                                                       |             |

|5) Հաղորդիչ սարքավորումների, իրենց մեջ ներառող         |8471         |

|փոքր շառավղով IEEE 802.15 ստանդարտին համապատասխան      |8517         |

|սարքավորումներ (Bluetooth) և  աշխատող 2400-2483,5 ՄՀց  |8518         |

|ռադիհաճախականության տիրույթում, 100 ՄՎտ-ից ոչ ավել     |8519         |

|ելքային հզորությամբ հաղորդչով, այդ թվում ներկառուցված  |8521         |

|կամ այլ սարքերի կազմում ընդգրկված                      |8521         |

|                                                       |8525         |

|                                                       |8526         |

|                                                       |8527         |

|                                                       |8528         |

|                                                       |90           |

|                                                       |             |

|6) Վերջնակետային (բաժանորդային) հաղորդիչ սարքավորում,  |8471         |

|որը ներառում է IEEE 802.11, IEEE 802.11.b,             |8517         |

|IEEE 802.11.g, IEEE  802.11.ո ստանդարտի փոքր շառավղով  |8518         |

|ընդունիչ սարք (Wi-Fi) 2400-2483,5 ՄՀց                  |8519         |

|ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող           |8521         |

|և  100 մՎտ-ից ոչ ավել հզորությամբ հաղորդչով, այդ թվում |8525         |

|ներկառուցված կամ այլ սարքերի կազմում ընդգրկված         |8526         |

|                                                       |8527         |

|                                                       |8528         |

|                                                       |90           |

|                                                       |             |

|7) Վերջնակետային (բաժանորդային) հաղորդիչ սարքավորում,  |8471         |

|որը ներառում է IEEE 802.11.a, IEEE 802.11.ո ստանդարտի  |8517         |

|փոքր շառավղով ընդունիչ սարք (Wi-Fi) 5150-5350 ՄՀց      |8518         |

|և  5650-5725 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում  |8519         |

|աշխատող և  100 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ      |8521         |

|հաղորդչով, այդ թվում ներկառուցված կամ այլ սարքերի      |8525         |

|կազմում ընդգրկված                                      |8526         |

|                                                       |8527         |

|                                                       |8528         |

|                                                       |90           |

|                                                       |             |

|8) Վերջնակետային (բաժանորդային) հաղորդիչ սարքավորում,  |8471         |

|որը ներառում է IEEE 802.16, IEEE 802.16.e ստանդարտի    |8517         |

|ընդունիչ սարք (Wi-MAX) 2500- 2690 ՄՀց և  3400-3600 ՄՀց |             |

|ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող և  1 Վտ-ից|             |

|ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով, այդ թվում       |             |

|ներկառուցված կամ այլ սարքավորումների կազմում ընդգրկված:|             |

|(Ռադիոհաճախականությունների 3400-3600 ՄՀց տիրույթում    |             |

|բացառությունները Ռուսաստանի Դաշնությունում չեն         |             |

|տարածվում)                                             |             |

|                                                       |             |

|9) Ռադիոճառագայթող սարքավորումներ չպարունակող          |8517         |

|ռադիոընդունիչ միջոցներ, նախատեսված հեռուստատեսային և   |8526         |

|ռադիոհեռարձակման ծրագրերի ընդունման համար` ներառյալ    |8527         |

|արբանյակային հեռարձակումը, լսողական սարքեր և           |8471         |

|ռադիովարժասարքեր լսողության խնդիրներ ունեցող անձանց    |8528         |

|համար, անհատական ռադիոկանչի սարքավորումներ,            |             |

|արբանյակային ռադիոտեղորոշման համակարգերի (ԳԼՈՆԱՍՍ,     |             |

|GPS), այդ թվում ներկառուցված կամ ընդգրկված այլ         |             |

|սարքավորումների կազմում:                               |             |

|                                                       |             |

|10) «ԴԵՔՏ» (DECT) տեխնոլոգիայի հեռախոսային անլար       |8517 12 000 0|

|սարքավորումների բազային և  բաժանորդային բլոկներ,       |             |

|աշխատող 1880-1900 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում, |             |

|10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով        |             |

|                                                       |             |

|11) Բնական աղետներից տուժածներին հայտնաբերելու և       |8525         |

|փրկելու համար նախատեսված 457 կՀց ռադիոհաճախականության  |8517         |

|տիրույթում աշխատող սարքավորումներ                      |8526         |

|                                                       |8527         |

|                                                       |             |

|12) 13,553- 3,567 ՄՀց հաճախականության տիրույթում       |8526         |

|աշխատող ռադիոհաճախականության նույնականացման            |             |

|սարքավորումներ                                         |             |

|                                                       |             |

|13) Պիտակների շտրիխ կոդի մշակման և  այդ պիտակներից     |8470         |

|ստացված տեղեկատվության հաղորդման համար նախատեսված      |8471         |

|ռադիոէլեկտրոնային միջոցներ ռադիոհաճախականության        |8517         |

|433,05 ՄՀց-434,79 (433,92 +-0,2%) ՄՀց տիրույթում       |8526         |

|աշխատող և  10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ       |             |

|հաղորդչով                                              |             |

|                                                       |             |

|14) Գործողության փոքր շառավղով հեռակառավարման          |             |

|վահանակների և  հեռուստաչափության հաղորդման,            |             |

|հեռուստակառավարման, ազդանշանման, տվյալների փոխանցման   |             |

|և  այլ նմանատիպ փոխանցումներով սարքավորումներ          |             |

|ռադիոհաճախականության 433,075 ՄՀց-434,79 ՄՀց տիրույթում |             |

|աշխատող և  10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ       |             |

|հաղորդչով                                              |             |

|                                                       |             |

|15) Ավտոմատ ռադիոհաղորդիչների անվտանգության            |8525         |

|ռադիոազդանշանային սարքավորումներ, աղետի ազդանշաններ    |8526         |

|հաղորդելու համար                                       |8531         |

|                                                       |             |

|ա) ռադիոհաճախականության 26,945 ՄՀց և  26,960 ՄՀց       |             |

|տիրույթում աշխատող և  2 Վտ-ից ոչ ավել ելքային          |             |

|հզորությամբ հաղորդչով,                                 |             |

|բ) ռադիոհաճախականության 433,05 ՄՀց-434,79              |             |

|(433,92+-0,2%) ՄՀց տիրույթում աշխատող և  5 մՎտ-ից ոչ   |             |

|ավել ելքային հզորությամբ հաղորդչով,                    |             |

|գ) ռադիոհաճախականության 868-868, 2 ՄՀց տիրույթում      |             |

|աշխատող և  10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ       |             |

|հաղորդչով,                                             |             |

|                                                       |             |

|16) Լսողական խանգարումներ ունեցող անձանց համար         |8518         |

|նախատեսված (լսողական սարքավորումներ և                  |9021         |

|ռադիովարժասարքեր) սարքավորումների                      |             |

|և  աքսեսուարների անլար համակարգեր 230 ՄՀց              |             |

|ռադիոհաճախականության տիրույթում աշխատող, 10 մՎտ-ից     |             |

|ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդիչով և  չեն          |             |

|օգտագործում մինչև  108-144 ՄՀց,148-151 ՄՀց,            |             |

|162,7-163,2 ՄՀց և  168,5-174 ՄՀց հաճախականության       |             |

|տիրույթները                                            |             |

|                                                       |             |

|17) Ինքնաթիռների և  նավակների մակնիշների               |8526         |

|ռադիոկառավարման սարքավորումներ 28,0-28,2 ՄՀց և         |             |

|40,66-40,70 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում        |             |

|աշխատող և  1 Վտ-ից ոչ ավել ելքային հզորությամբ         |             |

|հաղորդչով,                                             |             |

|                                                       |             |

|18) Մանկական ռադիոհաղորդակցման սարքավորումներ և        |             |

|ռադիոկառավարման խաղալիքներ 26957-27283 կՀց             |             |

|ռադիոհաճախականության տիրույթում աշխատող և  10 մՎտ-ից   |             |

|ոչ ավել ելքային հզորությամբ հաղորդչով                  |             |

|                                                       |             |

|19) Մանկական ռադիոազդանշանային և  ռադիոհաղորդակցման    |8517         |

|սարքավորումներ, ինչպես նաև  երեխային հետևող            |             |

|ռադիոհսկողության սարքեր, աշխատող 38,7-39,23 ՄՀց և      |             |

|40,66-40,70 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթում,       |             |

|10 մՎտ-ից ոչ ավել ելքային հզորության հաղորդչով, ինչպես |             |

|նաև  863,933-864,045 ՄՀց ռադիոհաճախականության          |             |

|տիրույթում աշխատող և  2 մՎտ-ից ոչ ավել ելքային         |             |

|հզորությամբ հաղորդչով,                                 |             |

|                                                       |             |

|20) 66-74 ՄՀց, 87,5-92 ՄՀց ռադիոհաճախականության        |8518 10      |

|տիրույթում աշխատող, ներառյալ մինչև  10 մՎտ             |             |

|ճառագայթման թույլատրելի հզորությամբ հաղորդչով          |             |

|ռադիոբարձրախոսներ, («Կարաոկե» տեսակի)                  |             |

|_______________________________________________________|_____________|

|3. Տեխնիկական ռադիոհսկողության ծրագրասարքավորումային   |8526         |

|համալիրներ, ընդունիչ սարքավորումներ, նախատեսված        |8527         |

|էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող       |             |

|ռադիոէլեկտրոնային միջոցների հայտնաբերման համար:        |             |

._____________________________________________________________________.

 

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. մարտի 13-ի

թիվ 85-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՐՏԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|N  |Ռադիոհաճախականությունների շերտեր կամ          |Հզորությունը     |

|հ/հ|ռադիոհաճախականությունների շերտերի անվանական   |                 |

|   |նշանակություններ թույլատրելի շեղումներով      |                 |

|___|______________________________________________|_________________|

|1  |1,0 կՀց +/- 20% կամ 0,8 - 1,2 կՀց             |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|2  |2,4 կՀց +/- 7,5% կամ 2,2 - 2,6 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|3  |4 կՀց +/- 7,5% կամ 3,7 - 4,3 կՀց              |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|4  |8 կՀց +/- 7,5% կամ 7,4 - 8,6 կՀց              |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|5  |10 կՀց +/- 7,5% կամ 9,2 - 10,8 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|6  |11 կՀց +/- 7,5% կամ 10,1 - 11,9 կՀց           |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|7  |16 կՀց +/- 7,5% կամ 14,8 - 17,2 կՀց           |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|8  |18 կՀց +/- 7,5% կամ 16,7 - 19,4 կՀց           |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|9  |20 կՀց +/- 7,5% կամ 18,5 - 21,5 կՀց           |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|10 |22 կՀց +/- 7,5% կամ 20,4 - 23,7 կՀց           |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|11 |30 կՀց +/- 7,5% կամ 27,7 - 32,3 կՀց           |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|12 |40 կՀց +/- 7,5% կամ 37 - 43 կՀց               |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|13 |44 կՀց +/- 10% կամ 40 - 48 կՀց                |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|14 |60 կՀց +/- 10% կամ 54 - 66 կՀց                |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|15 |66 կՀց + 12% - 10% կամ 59 - 74 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|16 |180 կՀց +/- 2,5% կամ 175,5 - 184,5 կՀց        |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|17 |205 կՀց +/- 2,5% կամ 200 - 210 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|18 |215 կՀց +/- 2,5% կամ 210 - 220 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|19 |225 կՀց +/- 2,5% կամ 220 - 230 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|20 |235 կՀց +/- 2,5% կամ 230 - 240 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|21 |245 կՀց +/- 2,5% կամ 239 - 251 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|22 |255 կՀց +/- 2,5% կամ 249 - 261 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|23 |265 կՀց +/- 2,5% կամ 259 - 271 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|24 |275 կՀց +/- 2,5% կամ 269 - 281 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|25 |288 կՀց +/- 2,5% կամ 281 - 295 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|26 |300 կՀց +/- 2,5% կամ 292,5 - 307,5 կՀց        |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|27 |302 կՀց +/- 2,5% կամ 295 - 309 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|28 |316 կՀց +/- 2,5% կամ 309 - 323 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|29 |330 կՀց +/- 2,5% կամ 322 - 338 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|30 |338 կՀց +/- 2,5% կամ 330 - 346 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|31 |354 կՀց +/- 2,5% կամ 346 - 362 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|32 |372 կՀց +/- 2,5% կամ 363 - 381 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|33 |390 կՀց +/- 2,5% կամ 381 - 399 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|34 |400 կՀց +/- 2,5% կամ 390 - 410 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|35 |410 կՀց +/- 2,5% կամ 400 - 420 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|36 |430 կՀց +/- 2,5% կամ 420 - 440 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|37 |440 կՀց +/- 2,5% կամ 429 - 451 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|38 |450 կՀց +/- 2,5% կամ 439 - 461 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|39 |472 կՀց +/- 2,5% կամ 461 - 483 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|40 |495 կՀց +/- 2,5% կամ 484 - 507 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|41 |519 կՀց +/- 2,5% կամ 507 - 531 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|42 |600 կՀց +/- 2,5% կամ 585 - 615 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|43 |871 կՀց +/- 2,5% կամ 850 - 892 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|44 |880 կՀց +/- 1,0% կամ 871 - 889 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|45 |914 կՀց +/- 2,5% կամ 892 - 936 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|46 |959 կՀց +/- 2,5% կամ 936 - 982 կՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|47 |1007 կՀց +/- 2,5% կամ 982 - 1032 կՀց          |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|48 |1058 կՀց +/- 2,5% կամ 1032 - 1084 կՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|49 |1060 կՀց +/- 2,5% կամ 1033,5 - 1086,5 կՀց     |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|50 |1112 կՀց +/- 2,5% կամ 1085 - 1139 կՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|51 |1168 կՀց +/- 2,5% կամ 1139 - 1197 կՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|52 |1760 կՀց +/- 2,5% կամ 1720 - 1800 կՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|53 |2200 կՀց +/- 2,5% կամ 2145 - 2255 կՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|54 |2640 կՀց +/- 1,0% կամ 2610 - 2670 կՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|55 |5280 կՀց +/-2,5% կամ 5150 - 5410 կՀց          |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|56 |6780 կՀց +/- 0,2% կամ 6767 - 6794 կՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|57 |13560 կՀց +/- 1,0% կամ 13424 - 13696 կՀց      |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|58 |13560 կՀց +/- 0,05% կամ 13553,2 - 13566,8 կՀց |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|59 |27120 կՀց +/- 1,0% կամ 26850 - 27390 կՀց      |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|60 |27120 կՀց +/- 0,6% կամ 26957 - 27283 կՀց      |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|61 |40,68 ՄՀց +/- 1,0% կամ 40,3 - 41,1 ՄՀց        |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|62 |40,68 ՄՀց +/- 0,05% կամ 40,66 - 40,70 ՄՀց     |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|63 |81,36 ՄՀց +/- 1,0% կամ 80,6 - 82,2 ՄՀց        |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|64 |433,92 ՄՀց +/- 0,2% կամ 433,05 - 434,79 ՄՀց   |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|65 |915 ՄՀց +/- 1,4% կամ 902 - 928 ՄՀց            |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|66 |2450 ՄՀց +/- 2,0% կամ 2400 - 2500 ՄՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|67 |5800 ՄՀց +/- 1,3% կամ 5725 - 5875 ՄՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|68 |24,125 ԳՀց +/- 0,5% կամ 24,0 - 24,25 ԳՀց      |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|69 |42,3 ԳՀց +/- 2,5% կամ 41,3 - 43,4 ԳՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|70 |46,2 ԳՀց +/- 2,5% կամ 45,0 - 47,4 ԳՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|71 |48,4 ԳՀց +/- 2,5% կամ 47,2 - 49,6 ԳՀց         |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|72 |61,25 ԳՀց +/- 0,4% կամ 61,0 - 61,5 ԳՀց        |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|73 |122,5 ԳՀց +/- 0,4% կամ 122,0 - 123,0 ԳՀց      |ոչ ավել, քան 5 Վտ|

|___|______________________________________________|_________________|

|74 |245 ԳՀց +/- 0,4% կամ 244,0 - 246,0 ԳՀց        |ոչ ավել, քան 5 Վտ|

.____________________________________________________________________.

 

Ձև 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թ. մարտի 13-ի

թիվ 85-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

Ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրման հայտի և այդ

լիցենզիայի ձևակերպման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Հրահանգը կազմված է «Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման» կանոնի 8-րդ կետի (կցված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 7 հավելվածին, մայիսի 29, 2014թ.) իրականացման համար և կարգավորում է ապրանքների ներմուծման համար լիցենզիայի հայտի (այսուհետ` Լիցենզիա, Հայտում համապատասխանաբար) և նման լիցենզիայի ձևակերպման կարգը:

2. Սույն Հրահանգում օգտագործված հասկացությունները սահմանված են 2014 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշմամբ:

3. Սյունակներում կոդավորված տեղեկության լրացման դեպքում կիրառվում են մաքսային հայտարարագրերի լրացման համար օգտագործվող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ հաստատված դասակարգիչներ:

4. Տեղեկության կոդերը պետք է լինեն սյունակի վերևի աջ անկյունում և

առանձնացված լինեն «|« նշանով (ուղղահայաց գիծ):

 

II. Հայտի լրացման կարգը

 

5. Հայտերը լրացվում են հայտատուի կողմից թղթային կրիչի վրա և լրացվում են էլեկտրոնային տպիչ սարքավորումների միջոցով` ըստ հավելվածում ներկայացված 1 և 2 ձևաթղթերի.

1) Հայտատուի կողմից լրացվում է նաև հայտի էլեկտրոնային կրկնօրինակը սույն հրամանով սահմանված ձև 1 հրահանգով սահմանված ձևաչափով:

6. Հայտի սյունակները լրացվում են հետևյալ կերպ`

1) Սյունակ 1` «Հայտ» սյունակում նշվում է հայտի 13-նիշանոց համարը, որը կազմվում է հետևյալ կերպ`

ա) 1 և 2 նիշերը` երկրի կոդը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի (Հայաստանի Հանրապետություն` AM),

բ) 3 և 4 նիշերը` հայտի գրանցման տարեթվի վերջին երկու թիվը,

գ) 5-7 նիշերը` լիազոր մարմնի կնիքի համարը (կոդը),

դ) 8-13 նիշերը` հայտի հերթական համարը, որը լիազոր մարմնի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով գրավոր և (կամ) էլեկտրոնային տեսքով նշվում է հայտերի հատուկ գրանցամատյանում` հայտին կցելով գրանցման 6-նիշանոց թիվ` ըստ աճման կարգի,

ե) Սյունակը գրանցվում է լիազոր մարմնի համապատասխան պաշտոնյայի կողմից:

2) Սյունակ 2` «Վավերականության ժամկետը».

ա) սյունակում նշվում է լիցենզիայի` հայտատուի կողմից հայցվող վավերականության ժամկետը` օր/ամիս/տարի ձևաչափով (օրինակ` 01.01.2015-ից մինչ 31.12.2015),

բ) Ամսաթիվը, որից սկսվում է լիցենզիայի վավերականության ժամկետը, պետք է լինի հայտատուի կողմից հայտի ստորագրման ամսաթվից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

3) Սյունակ 3` «Լիցենզիայի տեսակը».

ա) սյունակի ձախ հատվածում նշվում է լիցենզիայի տեսակը` «գլխավոր» (գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար), «մեկանգամյա» (մեկանգամյա լիցենզիա ձևակերպելու համար),

բ) Սյունակի աջ հատվածում «|« (ուղղահայաց գիծ) նշանով նշվում է ապրանքի

տեղափոխման ուղղությունը (մեծատառերով)` «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ»:

4) Սյունակ 4` «Պայմանագիր».

ա) սյունակում նշվում է արտաքին առևտրի գործարքի պայմանագրի համարն ու ստորագրման ժամկետը` օր/ամիս/ամսաթիվ ձևաչափով,

բ) Պայմանագրի համարի բացակայության դեպքում նշվում է` «ա/հ»,

գ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման համար հայտը լրացնելիս սյունակը չի լրացվում:

5) Սյունակ 5` «Հայտատու» սյունակում նշվում են հետևյալ տվյալները` իրավաբանական անձանց համար` ամբողջական իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը և անձնագրային տվյալներ (սերիա, համար, երբ՞ և ում՞ կողմից է տրվել, բնակության վայրը):

6) Սյունակի վերևի  աջ անկյունում «|« նշանով (ուղղահայաց գիծ) նշվում է

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

7) Սյունակ 6` «Վաճառող».

ա) Սյունակում նշվում են ապրանքի հանդեպ իրավունքների փոխանցում նախատեսող պայմանագրի պայմանադիր կողմ հանդիսացող օտարերկրյա գործընկերոջ ամբողջական իրավաբանական անձի անվանումը ու հասցեն` պայմանագրի լեզվով, ընդ որում` որպես վաճառող` օտարերկրյա գործընկերը (գործընկեր), ով վերոնշյալ իրավունքները փոխանցում է հայտատուին,

բ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման համար հայտի լրացման դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրի պայմաններին համապատասխան»:

8) Սյունակ 7` «Արտահանող երկիրը».

ա) Սյունակում նշվում է արտահանող երկրի (ներմուծման դեպքում) կոդը և կարճ անվանումը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի,

բ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման կամ հայտատուի մոտ ուղարկվող երկրի մասին (երկրների մասին) տեղեկության բացակայության դեպքում սյունակը չի լրացվում:

9) Սյունակ 8` «Վաճառողի երկիրը».

ա) Սյունակում նշվում է գնորդի (վաճառողի) երկրի կոդը և կարճ անվանումը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի,

բ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` երկրի կոդը չի նշվում:

10) Սյունակ 9` «Պայմանագրի փոխարժեքը».

ա) սյունակում նշվում է պայմանագրի փոխարժեքի ամբողջական անվանումը և թվային կոդը` ըստ արժույթների դասակարգչի,

բ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` արժույթի կոդը չի նշվում:

11) Սյունակ 10` «Արժեքը».

ա) սյունակում նշվում է ապրանքի արժեքը պայմանագրի արժույթով,

բ) Եթե արժեքը ունի կոտորակային միավորներ, նման արժեքը կլորացվում և ամբողջական մեծություն են դարձնում` ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների,

գ) Գլխավոր լիցենզիայի ձևակերպման դեպքում սյունակը չի լրացվում,

դ) Եթե պայմանագրում կամ դրա հավելվածներում (լրացումներում) բացակայում է տեղեկություն, որը թույլ կտա հայտի մեջ նշել ապրանքի ճշգրիտ արժեքը, ապա արժեքը նշվում է մոտավոր կերպով:

12) Սյունակ 11` «Վիճակագրական արժեք».

ա) սյունակում նշվում է ապրանքի արժեքը ԱՄՆ դոլարով` պայմանագրին համապատասխան,

բ) Եթե ապրանքի արժեքը գրված է ոչ ԱՄՆ դոլարով, նման արժեքի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով կատարվում է արժույթի պարիտետով (պայմանագրում նշված արժույթի արժեքային հարաբերակցությունը ԱՄՆ դոլարի հանդեպ այն փոխարժույթով, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրի ստորագրման ամսաթվին),

գ) Եթե արժեքը ունի կոտորակային միավորներ, նման արժեքը կլորացվում և ամբողջական մեծություն է դառնում` ըստ մաթեմատիկական կլորացման կանոնների,

դ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման համար հայտի լրացման, ինչպես նաև պայմանագրում կամ կից հավելվածներում ապրանքի արժեքի որոշման համար անհրաժեշտ տեղեկության բացակայության դեպքում վիճակագրական արժեքը նշվում է մոտավոր կերպով, ընդ որում` սյունակ 16-ում նշվում է` «Արժեքն ու վիճակագրական արժեքը նշված են մոտավոր կերպով»:

13) Սյունակ 12` «Ծագման երկիրը».

ա) սյունակում նշվում են ապրանքի ծագման երկրի կարճ անվանումը և կոդը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի,

բ) Եթե պայմանագրով նախատեսված է ծագման մի քանի երկիր, սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` երկրի կոդը չի նշվում: Եթե նշված երկրները Եվրոմիության երկրներ են, սյունակում նշվում է` «ԵՄ երկրներ», ընդ որում` երկրի կոդը չի նշվում,

գ) Գլխավոր լիցենզիայի տրամադրման հայտի լրացման կամ հայտատուի մոտ ապրանքի ծագման երկրի մասին տեղեկության բացակայության դեպքում սյունակում նշվում է` «Պայմանագրերի պայմաններին համապատասխան», ընդ որում` երկրի կոդը չի նշվում,

դ) Ապրանքի ծագման երկիրը սահմանվում է ըստ Հանձնաժողովի կողմից հաստատված, ապրանքների ծագման երկրի սահմանման կանոնների:

14) Սյունակ 13` «Քանակը».

ա) սյունակում նշվում է ապրանքի քանակը սյունակ 14-ում նշված չափման միավորներով (կշռի միավորների համար` զուտ քաշը),

բ) Զուտ քաշը ապրանքի քաշն է առանց փաթեթավորման, որը սահմանվում է ըստ տեխնիկական կանոնակարգի կամ ստանդարտացման նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

15) Սյունակ 14` «Չափման միավոր».

ա) սյունակում կարող է նշվել մինչև երկու չափման միավոր` ըստ տողերի,

բ) Սյունակի առաջին տողում նշվում է ապրանքի չափման հիմնական միավորի կարճ անվանումը` ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության Միասնական ապրանքային անվանացուցակի (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ՄԱԱ): Ապրանքի չափման լրացուցիչ միավորի առկայության դեպքում չափման այդ միավորը գրվում է սյունակի երկրորդ տողում` ըստ չափման միավորների դասակարգչի, ընդ որում` սյունակ 13-ում ըստ տողերի նույնպես նշվում է ապրանքի քանակը:

16) Սյունակ 15` «Ապրանքի կոդը ըստ ԱՏԳ ՄԱԱ և դրա նկարագրությունը».

ա) սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման կոդը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ՄԱԱ-ի: Ապրանքի նկարագրությունը պետք է թույլ տա միանշանակ կերպով այն դասել ԵԱՏՄ ԱՏԳ ՄԱԱ-ի 10-նիշանոց դասակարգման համապատասխան կոդին: Ապրանքի նկարագրությունը պետք է նաև ներառի նրա անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ` ավանդական),

բ) Եթե ամբողջ տեղեկությունը չի տեղավորվում սյունակ 15-ում, ապա տեղեկության մի մասը նշվում է սյունակ 16-ում,

գ) Հայտին սույն Հրահանգի հավելվածում ներկայացված ձևաթուղթ 2-ին համապատասխան հավելված կցված լինելու դեպքում սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը, որը թույլ կտա ապրանքը միանշանակ կերպով դասել ԵԱՏՄ ԱՏԳ ՄԱԱ-ի 10-նիշանոց դասակարգման համապատասխան կոդին, և արվում է «(տե՛ս հավելվածը __ էջում) գրառումը»:

17) Սյունակ 16` «Լրացուցիչ տեղեկություն».

ա) սյունակում անհրաժեշտության դեպքում նշվում է տեղեկություն, որը հստակեցնում է սյունակներ 7, 8, 10-15 և 17-ում ներկայացված տեղեկությունը, ինչպես նաև ներկայացվում է տեղեկություն հայտի լրացման օրը պայմանագրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ:

18) Սյունակ 17` «Լիցենզիայի տրամադրման հիմքը» սյունակում նշվում է հետևյալ տեղեկությունը`

ա) հանձնաժողովի որոշումների, անդամ-պետության կամ միջազգային լիազոր մարմինների նորմատիվ-իրավական ակտերի համարներն ու ամսաթվերը, որոնք հիմք են հանդիսանում լիցենզիայի տրամադրման համար,

բ) հայտատուի և ապրանքի արտադրողի կամ սպառողի միջև պայմանագրերի համարներն ու ամսաթվերը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը,

գ) այլ անհրաժեշտ տեղեկություն, որը կարող է հիմք հանդիսանալ լիցենզիայի տրամադրման համար:

19) Սյունակ 18` «Հայտատուի լիազորված անձը».

ա) հայտի ստորագրման համար հայտատուի կողմից լիազորված անձի սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը` վերոնշյալ անձի ստորագրությամբ և հայտի ստորագրման ամսաթվով:

III. Լիցենզիայի ձևակերպման կարգը

 

7. Լիցենզիան ձևակերպվում է լիազոր մարմնի կողմից` ըստ սույն Համաձայնագրին կից հավելվածում ներկայացված 3 և 4 ձևաթղթերի, հատուկ կեղծումից պաշտպանված թղթի վրա` տեղեկատվական համապատասխան տեխնոլոգիաների կիրառմամբ:

8. Լիցենզիայի սյունակները լրացվում են հետևյալ կերպ`

1) Սյունակ 1` «Լիազոր մարմին» սյունակում նշվում է լիազոր մարմնի ամբողջական անունը:

2) Սյունակ 2` «Լիցենզիա» սյունակում նշվում է լիցենզիայի 16-նիշանոց համարը, որը կազմվում է հետևյալ կերպ.

ա) 1-3 նիշեր` ապրանքի համարը (կատեգորիան), որը ընդգրկված է ապրանքների միասնական ցուցակում և որոնց հանդեպ երրորդ երկրների հետ առևտրային հարաբերություններում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ,

բ) 4 և 5 նիշեր` երկրի կոդը` ըստ աշխարհի երկրների դասակարգչի (Հայաստանի Հանրապետություն` AM),

գ) 6 և 7 նիշեր` հայտի գրանցման տարեթվի վերջին երկու նիշերը,

դ) 8-10 նիշեր` լիազոր մարմնի կնիքի համարը (կոդը),

ե) 11-16 նիշերը` հայտի հերթական համարը, որը լիազոր մարմնի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով գրավոր և (կամ) էլեկտրոնային տեսքով նշվում է հայտերի հատուկ գրանցամատյանում` հայտին կցելով գրանցման 6-նիշանոց թիվ` ըստ աճման կարգի:

3) Սյունակներ 2-14, 16, 17` լրացվում են ըստ սույն Հրահանգի 2-14, 16, 17 ենթակետերով սահմանված աղյուսակների լրացման կարգին համապատասխան:

4) Սյունակ 15` «Ապրանքի կոդը ըստ ԱՏԳ ՄԱԱ և դրա նկարագրությունը».

ա) Սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը և դրա դասակարգման համարը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ՄԱԱ-ի, սույն Հրահանգի 6-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված կարգով:

բ) Սույն Հրահանգի ձևաթուղթ 4-ին համապատասխան հավելված լիցենզիային կցված լինելու դեպքում, սյունակում արվում է «(տե՛ս հավելվածը __ էջում) գրառումը»:

5) Սյունակ 18` «Լիազորված անձ» սյունակում նշվում է լիազոր մարմնի այն պաշտոնյայի սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը` ստորագրությամբ և հայտի ստորագրման ամսաթվով, ում լիազորությունների մեջ մտնում է լիցենզիայի ստորագրումը: Վերոնշյալ անձի ստորագրությունը վավերացվում է կնիքով (առկայության դեպքում):

9. Լիցենզիայի ձևաթղթի ներքևում` լրացված սյունակներից զատ, կարող է լինել լիցենզիայի սյունակներում նշված տվյալներ պարունակող շտրիխ կամ այլ տեսակի կոդ:

 

(Ձևաթուղթ 1)

 

ՀԱՅՏ

 

Ապրանքների ներմուծման լիցենզիայի համար

 

._____________________________________________________________________.

|1. Հայտ                       |2. Վավերական է                        |

|N                             |__-ից մինչ __                         |

|______________________________|______________________________________|

|3. Լիցենզիայի տեսակը          |4. Պայմանագիր                         |

|   |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                |N _________, __________թ.             |

|______________________________|______________________________________|

|5. Հայտատու                   |6. Վաճառող`                           |

|______________________________|______________________________________|

|7. Արտահանվող երկիրը          |8. Վաճառողի երկիրը                    |

|______________________________|______________________________________|

|9. Պայմանագրի փոխարժեքը       |10. Արժեքը  |11. Վիճակագրական արժեքը  |

|______________________________|____________|_________________________|

|12. Ծագման երկիրը             |13. Քանակը  |14. Չափման միավորը       |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի կոդը` ըստ ԱՏԳ ՄԱԱ                                        |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկություն                                           |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիայի տրամադրման հիմք|18. Հայտատուի լիազորված անձը`         |

|                              |Ա.Ա.Հ                                 |

|                              |Պաշտոնը`                              |

|                              |Հեռախոս`                              |

|                              |                                      |

|                              |Ստորագրություն                        |

|                              |Ամսաթիվ                               |

._____________________________________________________________________.

 

(Ձևաթուղթ 2)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Ապրանքների ներմուծման լիցենզիայի տրամադրման համար հայտին կից

 

._________________________________________________________________.

|                 Հայտի հավելված N  _________թ.                   |

|_________________________________________________________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|______________________________|__________________________________|

|Էջերի քանակը   Էջ N           |18. Հայտատուի լիազորված անձը`     |

|                              |Ա.Ա.Հ                             |

|                              |Պաշտոնը`                          |

|                              |Հեռախոս`                          |

|                              |                                  |

|                              |Ստորագրություն                    |

|                              |Ամսաթիվ                           |

._________________________________________________________________.

 

(Ձևաթուղթ 3)

 

ԼԻՑԵՆԶԻԱ

ապրանքների ներմուծման

 

._____________________________________________________________________.

|Լիազոր մարմին                                                        |

|_____________________________________________________________________|

|1. Լիցենզիա                   |2. Վավերական է                        |

|   N                          |__-ից մինչ __                         |

|______________________________|______________________________________|

|3. Լիցենզիայի տեսակը          |4. Պայմանագիր                         |

|   |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                |N _________, __________թ.             |

|______________________________|______________________________________|

|5. Հայտատու                   |6. Վաճառող`                           |

|______________________________|______________________________________|

|7. Արտահանվող երկիրը          |8. Վաճառողի երկիրը                    |

|______________________________|______________________________________|

|9. Պայմանագրի փոխարժեքը       |10. Արժեքը  |11. Վիճակագրական արժեքը  |

|______________________________|____________|_________________________|

|12. Ծագման երկիրը             |13. Քանակը  |14. Չափման միավորը       |

|_____________________________________________________________________|

|15. Ապրանքի կոդը` ըստ ԱՏԳ ՄԱԱ                                        |

|_____________________________________________________________________|

|16. Լրացուցիչ տեղեկություն                                           |

|_____________________________________________________________________|

|17. Լիցենզիայի տրամադրման հիմք|18. Լիազորված անձը`                   |

|                              |Ա.Ա.Հ                                 |

|                              |Պաշտոնը`                              |

|                              |                                      |

|                              |Ստորագրություն                        |

|                              |Ամսաթիվ                               |

._____________________________________________________________________.

 

(Ձևաթուղթ 4)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Ապրանքների ներմուծման լիցենզիայի տրամադրման համար

լիցենզիային կից

 

._________________________________________________________________.

|Լիազոր մարմին                                                    |

|_________________________________________________________________|

|                 Հայտի հավելված N  _________թ.                   |

|_________________________________________________________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|___|__________________________|__________|_______________________|

|N  |Ապրանքի նկարագրությունը   |Քանակը    |չափման միավորը         |

|հ/հ|                          |__________|                       |

|   |                          |Արժեքը    |                       |

|______________________________|__________________________________|

|Էջերի քանակը   Էջ N           |18. Հայտատուի լիազորված անձը`     |

|                              |Ա.Ա.Հ                             |

|                              |Պաշտոնը`                          |

|                              |Հեռախոս`                          |

|                              |                                  |

|                              |Ստորագրություն                    |

|                              |Ամսաթիվ                           |

._________________________________________________________________.

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
13.03.2015
N 85-Ն
Հրաման