26.06.2024 -
040.0219.100315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2015 թվականի N 219-Ն
ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ծխախոտային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը:
(3-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
3.1. (3.1-ին կետն ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
5. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 17-21-րդ կետերը չեն կիրառվում 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ծխախոտային արտադրանք արտադրողների և դրանց դիստրիբյուտորների կողմից ներմուծվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ: Սույն կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է այն ապրանքային նշաններով մակնշված ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ, որոնցով մակնշված ծխախոտային արտադրատեսակները 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն:
(5-րդ կետը փոփ. 31.03.2022 թիվ 410-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 5-ի
N 219-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող հետևյալ ծխախոտային արտադրատեսակների վրա`
սիգարներ, սիգարիլլաներ 2402 10 000 0
(սիգարիտաների), 2402 20 100 0
սիգարետ, կրետեկ, բիդի 2402 20 900 0
բարակ կտրատած ծխելու ծխախոտ, 2403 11 000 0
նարգիլեի ծխախոտ, ծխագլանակ 2403 19 100 0
2403 19 900 0
տաքացվող ծխախոտով 2404 11 000
արտադրատեսակ (տաքացվող
ծխախոտային գլանակ, տաքացվող
կապսուլա ծխախոտով):
(1-ին կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 29.04.2021 թիվ 675-Ն, 31.03.2022 թիվ 410-Ն որոշումներ)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտային արտադրանքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(2-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
3. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա:
(3-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտային արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման:
(4-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
4.1. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ծխախոտային արտադրանքի վրա`
1) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրանքներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.
2) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք.
3) ծխախոտային արտադրանք, որն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս` արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն:
(4.1-ին կետը լրաց. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
3) սպառողական փաթեթվածք` վերջնական սպառողին իրացվող արտադրանքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք, որը փոխադրական փաթեթավորում չէ.
4) փոխադրական փաթեթավորում` տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
8) ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը).
9) ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ` վերահսկման ենթակա միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ.
10) ծխախոտային արտադրանք` սպառողական փաթեթվածքում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակ.
11) տաքացվող ծխախոտ` ծխախոտային արտադրանք, որը պարունակում է ծխախոտային հումք և նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար` առանց այրման կամ կիսաայրման.
12) ներդիր թերթիկ` սպառողի համար նախատեսված տեղեկություն պարունակող թերթիկ, որն օգտագործվում է այնպիսի սպառողական փաթեթվածքով ծխախոտային արտադրատեսակների իրացման ժամանակ, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկություն, ինչպես նաև օգտագործվում է սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ.
13) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում` մարդու առողջության համար ծխախոտային արտադրատեսակների օգտագործման, ինչպես նաև առանձին ծխախոտային արտադրատեսակների դեպքում երկրորդային ծխի առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքների վրա` գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով` ներառելով տեքստը.
14) ծխախոտային արտադրատեսակի տեսակ` սպառողական հատկություններով և օգտագործման եղանակով նման` ծխելու կամ չծխելու ծխախոտային արտադրատեսակների ամբողջություն.
15) ծխախոտային արտադրանքի անվանում` ծխախոտային արտադրանքի` արտադրողի կողմից տրված նշագրումը:
(5-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 29.04.2021 թիվ 675-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
III. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքն անվտանգության ապահովման հարցերով արտադրված է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չէ, ինչպես նաև չի պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:
(6-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 08.08.2019 թիվ 1040-Ն որոշումներ)
7. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված ծխախոտային արտադրանքների շրջանառության դուրսբերումը, այդ թվում` իրացումը` առանց համապատասխանության գնահատման և (կամ) համապատասխանության ազգային նշանի` արգելվում է:
(7-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության ազգային նշանով:
(8-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 08.08.2019 թիվ 1040-Ն որոշումներ)
9. Ծխախոտային արտադրանքների և ծխախոտային արտադրանքների արտադրական թափոնների օգտահանումը (ոչնչացումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 2 աղյուսակում 10.1-ին, 11-րդ ու 12-րդ կետերում:
Աղյուսակ N 1
ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
(1-ին աղյուսակն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
Աղյուսակ N 2
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Ծխախոտային |Ցուցանիշի անվանումը |Նորմը |
|արտադրատեսակը | | |
|________________|____________________________________________________|
|Սիգարետ |Խոնավությունը, % 11 - 15 |
| |____________________________________________________|
| |Նիկոտինի առավելագույն պարունակությունը |1 |
| |մեկ սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) | |
| |ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ, | |
| |________________________________________|___________|
| |Խեժի առավելագույն պարունակությունը մեկ |10 |
| |սիգարետի (ֆիլտրով և առանց ֆիլտրի) ծխում| |
| |չպետք է գերազանցի, մգ/սիգ | |
|________________|________________________________________|___________|
|Սիգար, սիգարիլլա| |10 - 14 |
|________________| |___________|
|Ծխագլանակ | |11 - 15 |
|________________| Խոնավությունը, % |___________|
|Ծխելու ծխախոտ | |12 - 16 |
|________________| |___________|
|Ծխամորճի ծխախոտ | |11,5 - 15,5|
|________________|________________________________________|___________|
|Տաքացող ծխախոտ |Խոնավությունը (%) |7-ից ոչ |
|(հումքի համար) | |պակաս |
| |________________________________________|___________|
| |գլիցերին թորած (%) |95-ից ոչ |
| | |պակաս |
| | |մաքրությամբ|
| |________________________________________|___________|
| |պրոպիլենգլիկոլ (%) |95-ից ոչ |
| | |պակաս |
| | |մաքրությամբ|
._____________________________________________________________________.
(2-րդ աղյուսակը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 29.04.2021 թիվ 675-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
(10-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
10.1. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքում ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի ծխում չպետք է գերազանցի 10 մգ/սիգ:
(10.1-ին կետը լրաց. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
10.2. Տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը, ինչը որոշվում է ծխախոտային գոլորշու գազային ֆազայում 100 սմ3 0.3 մգ-ից ոչ ավելի ածխածնի մոնոօքսիդի պարունակությամբ:
(10.2-րդ կետը լրաց. 29.04.2021 թիվ 675-Ն որոշում)
10.3. Նիկոտինի զանգվածային մասը ծխախոտային խյուսում, նիկոտին պարունակող ոչ ծխախոտային խյուսում չպետք է գերազանցի 3,5% կամ 35 մգ/գ:
(10.3-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
14. Ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ արգելվում է օգտագործել որպես բաղադրիչներ տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով ներկայացված նյութերը`
Աղյուսակ N 3
._____________________________________________________________________.
|NN | Արգելվող նյութերը |
|ը/կ| |
|___|_________________________________________________________________|
|1. |ագարինաթթու (Acidumagaricinicum). |
| |կեչու ձյութայուղ (Օleum Betulaeempyreumaticum). |
| |դառը նուշի յուղ (Օleum Amygdalarumamarum)` ազատ կամ կապված |
| |սինիլաթթվի պարունակությամբ |
| |սասաֆրասի յուղ (Օleum Sassafratis). |
| |գիհու ձյութայուղ (Օleum Juniperi Empyreumaticum). |
| |կամֆորայի յուղ (Օleum Camphqratum). |
| |կամֆորա |
| |կումարին |
| |կանճրակ |
| |կենսածառ` թույա |
|___|_________________________________________________________________|
|2. |Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է` Եվրասիական |
| |տնտեսական միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ |
| |պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան: |
|___|_________________________________________________________________|
|3. |Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված. |
| |դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae) |
| |կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphօrae) |
| |բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizqma Pqiypօdii) |
| |ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից |
| |(Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cqrtex Quillaja) |
| |տարկավանի խոտերից (Herba Tanaceti) |
| |սատապի խոտեր (Herba Rutae) |
| |սասաֆրասի ցողուններից, տերևներից |
| |կեղևից (Stipes, Fqlium, Cqrtex Sassafratis) |
| |դեղատու իշառվույտից (Millilqtus q fficinalis) |
| |տոնկա հատիկներից (Semen Tqncae) |
| |հոտավետ լիատրիսից (Liatris qdqratissima) |
| |գետնաստղից (Asperulaqdqrata) |
._____________________________________________________________________.
(14-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
15. Ծխախոտահումքում տերևների հիվանդություններով և վնասատուներով վնասվածության մակերևույթը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
V. ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆՆ ՈՒ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. (16-րդ կետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
17. Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկությունը զետեղվում է սպառողական փաթեթվածքի, իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում` ներդիր թերթիկի վրա և պետք է պարունակի`
1) ծխախոտային արտադրատեսակի տեսակի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ», «Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով» կամ «Ծխելու ծխախոտ» և այլ).
2) ծխախոտային արտադրատեսակի անվանումը.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորված է սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, ներառյալ փաստացի): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ծխախոտային արտադրանքի արտադրողի կողմից: Նշված տեղեկությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում` կարդալու համար հասանելի մասում.
4) արտադրողի անվանումը, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթավորման (ներդիր թերթիկի) վրա փակցված տեղեկության մեջ: Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամկետում իրավունք ունեն ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնել չփոփոխված տեղեկություններով.
5) տեղեկություն ֆիլտրի առկայության մասին (ֆիլտրով ծխելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակի դեպքում).
6) տեղեկություններ հատերի թվի (հատով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) կամ զտաքաշի (գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) վերաբերյալ.
7) ծխախոտային արտադրատեսակների (բացառությամբ տաքացվող ծխախոտային արտադրանքի) օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում` ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրատեսակների իրացման դեպքում ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի դիմերեսին զետեղելու ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների.
8) տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում` դրանց օգտագործման համար նախատեսված սարքի անվանումը.
9) տաքացվող ծխախոտային արտադրանքի օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում` գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների և տեքստի տեսքով` հետևյալ բովանդակությամբ. «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում:»` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 3 ձևի.
10) տաքացվող ծխախոտային արտադրանքի դեպքում` նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին` «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով` համաձայն N 4 ձևի: Ընդ որում, նշման տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով.
11) տեղեկություններ առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան, ինչպես նաև տեղեկություններ ծխախոտային արտադրատեսակի արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ: Ընդ որում, նշված տեղեկությունների վրա չի թույլատրվում զետեղել սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ սոսնձել դրոշմանիշներ.».
(17-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 675-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
17.1. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ:
(17.1-ին կետը փոփ. 25.05.17 թիվ 558-Ն, 29.03.2019 թիվ 297-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
17.2. Ծխախոտային արտադրանքի իրացման ժամանակ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի ներսում տեղադրված, արտաքին կողմից ամրացված կամ այդպիսի փաթեթվածքին կցված ներդիր թերթիկների օգտագործումը չի թույլատրվում` բացառությամբ այնպիսի սպառողական փաթեթվածքի, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկությունը, ինչպես նաև սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ:
(17.2-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
17.3. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը`
1) չպետք է պարունակի որևէ տերմին, նկարագրություն, նշան, խորհրդանիշ կամ այլ նշում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ տվյալ ծխախոտային արտադրատեսակը պակաս վնասակար է, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում` այնպիսի բառեր ու բառակապակցություններ, ինչպիսիք «խեժի ցածր պարունակությամբ», «թեթև», «շատ թեթև», «փափուկ», «էքստրա» «ուլտրա», բառերը, նշաններն ու խորհրդանիշներ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ասոցացվում է սննդամթերքի (սննդային հավելման) հետ կամ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակն ունի սննդամթերքի (սննդային հավելման) համ, այդպիսի բառերի նույնարմատ բառերը, այդպիսի բառերի օտարալեզու անալոգները, ինչպես նաև այնպիսի բառերի անալոգներ, որոնք օտար լեզուներից տառադարձվում են հայերենով.
2) չպետք է պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ:
(17.3-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
17.4. Չի թույլատրվում սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղել ծխախոտային արտադրատեսակների ծխի մեջ խեժի, նիկոտինի ու ածխածնի մենօքսիդի պարունակության վերաբերյալ քանակական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություն, որը պարունակում է պնդումներ այն մասին, որ`
1) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը.
2) տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս տեսակները).
3) տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցված է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության, ցածր պարունակության) շնորհիվ:
(17.4-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
17.5. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով: Ընդ որում, սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկության պահպանվածությունը ծխախոտային արտադրանքի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ:
(17.5-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
17.6. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի:
(17.6-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
17.7. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով` բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմի:
(17.7-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
17.8. Սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված` ծխախոտային արտադրանքի վերաբերյալ տեղեկությունը զետեղվում է հայերենով, իսկ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` նաև այլ լեզուներով, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի անվանման վերաբերյալ տեղեկությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով: Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով:
(17.8-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
18. Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում է զետեղվում:
(18-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 08.08.2019 թիվ 1040-Ն, 29.04.2021 թիվ 675-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
19. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը պետք է`
1) տեղադրվի ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում: Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի հակառակ հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը, դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում, տեղադրվում է ստորին հատվածում.
2) զբաղեցնի այդ կողմերի մակերեսի առնվազն 50 տոկոսը:
(19-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 29.04.2021 թիվ 675-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
19.1. Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացման տեքստը զետեղվում է հայերենով:
(19.1-ին կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
19.2. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումները զետեղվում են ծխախոտային արտադրանքի` հավասար քանակությամբ սպառողական փաթեթվածքների վրա:
(19.2-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
20. Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում):
21. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների (Ձև N 3) տարալուծումը (այսուհետ` նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi):
(21-րդ կետը փոփ. 08.08.2019 թիվ 1040-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
22. Նախազգուշացման չափերն այնպես են ընտրվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի առնվազն 50 տոկոսը և նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը: Ընդ որում, թույլատրվում է զետեղվող գունավոր նկարի կամ լուսապատկերի և տեքստի համաչափության 20 տոկոսից ոչ ավելի փոփոխություն` հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ, բացառությամբ, այն դեպքի, երբ սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի դիմերեսի կամ դարձերեսի` լայնության նկատմամբ բարձրության հարաբերակցությունը 1,92-ից ավելին է: Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրվում են Պանտոն 448 Սի (Pantone 448C) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա:
(22-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
23. Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխվում են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:
(23-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
23.1. Այն դեպքում, երբ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս խախտվում է նախազգուշացման տեքստի ամբողջականությունը, ապա տեքստը (պատռվող բառը) կարող է տեղափոխվել պատռման գծի ստորին հատված` հորիզոնական նախազգուշացման կենտրոնի ուղղության հետ հավասարեցմամբ: Սպառողական փաթեթվածքի դարձերեսի հիմնական կողմում զետեղված նախազգուշացումը կարող է մասնակիորեն փակվել դրոշմանիշով:
(23.1-ին կետը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
24. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի: Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա:
25. Ծխախոտային արտադրանքը պետք է պահվի հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60 +-10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող շենքերում և դասավորված լինի շենքի հատակից առնվազն 10 սմ բարձր:
(25-րդ կետը փոփ. 08.08.2019 թիվ 1040-Ն որոշում)
VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
26. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտային արտադրանքների համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների, տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակով ներկայացված ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների կիրառմամբ և անմիջական կատարմամբ:
(26-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
27. Ծխախոտային արտադրանքների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում ներառված ստանդարտներով`
Աղյուսակ N 4
._____________________________________________________________________.
|1. |ՀՍՏ 294-2008 (ԻՍՕ 10315:2000 |Սիգարետներ. Ծխի խտուցքում |
| |MOD) |նիկոտինի պարունակության որոշում.|
| | |Գազաքրոմատագրման մեթոդ |
|___|________________________________|________________________________|
|2. |ՀՍՏ 325-2010 (ԻՍՕ 8454:2007 MOD)|Սիգարետներ. Սիգարետի ծխի գազային|
| | |ֆազում ածխածնի մոնօքսիդի |
| | |պարունակության որոշում (NDIR |
| | |մեթոդ) |
|___|________________________________|________________________________|
|3. |ՀՍՏ ԻՍՕ 4387-2008 |Ընդհանուր և նիկոտին չպարունակող|
| | |չոր նյութի որոշում սովորական |
| | |ծխեցնող մեքենայով |
|___|________________________________|________________________________|
|4. |ԳՕՍՏ ԻՍՕ 3308-2015 |Լաբորատոր սովորական մեքենա |
| | |սիգարետների ծխեցման համար |
| | |(ծխեցնող մեքենա). |
| | |Սահմանումներ և ստանդարտ |
| | |պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|5. |ԳՕՍՏ ԻՍՕ 3402-2003 |Ծխախոտ և ծխախոտային |
| | |արտադրատեսակներ. |
| | |Լավորակման և փորձարկման |
| | |մթնոլորտներ |
|___|________________________________|________________________________|
|6. |ԳՕՍՏ 30622.1-2003 |Սիգարետներ. Ջրի պարունակության |
| | |որոշումը ծխի խտուցքում. |
| | |Գազային քրոմատագրության մեթոդ |
|___|________________________________|________________________________|
|7. |ՀՍՏ ԻՍՕ 12863-2014 |Սիգարետների բոցավառման |
| | |հակվածության գնահատման ստանդարտ |
| | |փորձարկման մեթոդ |
|___|________________________________|________________________________|
|8. |ՀՍՏ ԻՍՕ 16055-14 |Ծխախոտ և ծխախոտային |
| |(ԻՍՕ 16055:2012 IDT) |արտադրատեսակներ. |
| | |Հսկիչ նմուշ. Պահանջներ և |
| | |կիրառում |
|___|________________________________|________________________________|
|9. |ԳՕՍՏ 31632-2012 |Սիգարետներ. Նմուշառուն |
|___|________________________________|________________________________|
|10.|ՉԻՄ 01-2009 |Բարակ կտրված ծխախոտի և ծխամորճի|
| | |ծխախոտի լայնության չափման |
| | |իրականացման մեթոդիկա |
|___|________________________________|________________________________|
|11.|ՉԻՄ 02-2009 |Սիգարների և սիգարիլլաների |
| | |հաստության չափման իրականացման |
| | |մեթոդիկա |
|___|________________________________|________________________________|
|12.|ԳՕՍՏ 6824-96 Գլիցերին թորած |Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|13.|ԳՕՍՏ 8072-77 Ֆերմենտացված |Տեխնիկական պայմաններ |
| |ծխախոտի հումք | |
|___|________________________________|________________________________|
|14.|ԳՕՍՏ 26996-86 Պոլիպրոպիլեն և |Տեխնիկական պայմաններ |
| |պրոպիլենի համապոլիմերներ | |
|___|________________________________|________________________________|
|15.|ՀՍՏ 408-2021 |Նիկոտին պարունակող արտադրանք. |
| | |Տաքացվող ծխախոտով արտադրա- |
| | |տեսակներ. Տեխնիկական պայմաններ |
._____________________________________________________________________.
(4-րդ աղյուսակը փոփ. 29.04.2021 թիվ 675-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
(27-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
28. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտային արտադրանքների համապատասխանության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման Ա1, Ա2, Գ1 Գ2, Դ, Դ1 ընթացակարգերից որևէ մեկի միջոցով:
(28-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
29. Ծխախոտային արտադրանքների սպառողական փաթեթվածքի և փոխադրական փաթեթավորման վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում համապատասխանության ազգային նշանը դրվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը), կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 9-ի N 1281-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով` արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
(29-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան ծխախոտային արտադրանքների հայտարարագրման համար ապացուցողական նյութեր են`
1) սպառողական փաթեթվածքի նմուշը կամ ներդիր թերթիկը.
2) համապատասխանության գնահատման նշանակված մարմնի կողմից կատարված սիգարետների փորձարկումների արձանագրությունները, որոնցով հավաստվում է մեկ սիգարետի ծխում նիկոտինի ու խեժի պարունակությունը և մեկ ֆիլտրով սիգարետի ծխում ածխածնի օքսիդի պարունակության համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին:
(30-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն, 21.12.2023 թիվ 2299-Ն որոշումներ)
31. Արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի ընտրությամբ կարող են ընդգրկվել այլ փաստաթղթեր, որոնք վերջինիս համար հիմք են ծառայում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքների համապատասխանությունը հայտարարագրելու համար, այդ թվում` որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը:
(31-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կարող է համապատասխանության հայտարարագիր ընդունել թողարկվող յուրաքանչյուր անվանման ծխախոտային արտադրատեսակի կամ մեկ տեսակի ծխախոտային արտադրատեսակի ամբողջ տեսականու համար:
(32-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
33. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`
1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի անվանումը և գտնվելու վայրը (կամ բնակության վայրը) և ստորագրությունը.
2) սպառողական փաթեթվածքի և (կամ) ներդիր-թերթիկի վրա նշված հետևյալ տեղեկատվությունները`
ա. ծխախոտային արտադրատեսակը,
բ. ծխախոտահումքի կամ ծխախոտային արտադրատեսակի անվանումը կամ ծխախոտային արտադրանքների անվանումները,
գ. սիգարետների համար ֆիլտրի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև նիկոտինի ու խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում.
3) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը` ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին և իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերին.
4) հղում սահմանված պահանջներին համապատասխանության ապացույց հանդիսացող մասնագրերին (դրանց կիրառման դեպքում).
5) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը.
6) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նույնականացման կոդը.
7) համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը:
(33-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
34. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը` ստորագրվելու օրվանից չպետք գերազանցի երեք տարին:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(35-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)
Ձև N 1
ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
(1-ին ձևն ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
Ձև N 2
ԲԼՈԿԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
(2-րդ ձևն ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
Ձև N 3
Նկար
(3-րդ ձևը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
Ձև N 4
Նկար
(4-րդ ձևը լրաց. 21.12.2023 թիվ 2299-Ն որոշում)
(հավելվածը փոփ. 29.03.2019 թիվ 297-Ն որոշում)տը