(ուժը կորցրել է 13.10.2022 թիվ 1586-Ն որոշում)
i
040.0083.110215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2015 թվականի N 83-Ն
i
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին).
2) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:
(1-ին կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
2. Հաստատել`
1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնք արտահանման ժամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 3 հավելվածի.
4) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնց արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից իրականացվում է առանց լիցենզիայի` համաձայն N 4 հավելվածի.
5) չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ցանկը, որոնք արտահանման ժամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 5 հավելվածի.
6) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ու խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ու խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիային կից հավելվածի ձևը` համաձայն N 7 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման ընթացակարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 83-Ն որոշման
ԿԱՐԳ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը մշակվել է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման NN 3 և 5 հավելվածներում նշված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման N 4 հավելվածում նշված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտահանումն իրականացվում է առանց լիցենզիայի:
5. Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ` համաձայն N 1 ձևի կամ N 2 ձևի.
2) արտաքին տնտեսական գործունեության արտահանման պայմանագրի, իսկ մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու դեպքում նաև հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ:
(5-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
6. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
(6-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
7. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` [email protected]), ինչպես նաև փոստով կամ առձեռն:
(7-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին:
(8-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
9. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից, թերի լինելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
10. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
11. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
(11-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
12. Մեկանգամյա լիցենզիայի ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա տալու օրացուցային տարվա ավարտը:
12.1. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած` մեկ տարի ժամկետը:
(12.1-ին կետը լրաց. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
13. «Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան մերժվում, տրամադրվում, կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ` 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածով սահմանված դեպքերում և կարգով:
(13-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
14. Սույն կարգը չի տարածվում`
1) թանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ պարունակող մշակութային արժեքների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման վրա.
2) թանկարժեք մետաղների ռադիոակտիվ և հաստատուն իզոտոպների և դրանց հիմքով ապրանքների, որոնց հանդեպ կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման հսկողության միջոցներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման վրա.
3) Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի, Հայաստանի Հանրապետության սուբյեկտների համար թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի ներմուծման և նշված ֆոնդերից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի արտահանման վրա.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման վրա:
15. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց կողմից, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատերեր և իրավունք ունեն թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի հետ կատարել գործողություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ռեեստրում` իրականացվում է առանց լիցենզիայի:
Ձև N 1
ՀԱՅՏ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|1. Հայտ N |2. Գործողության ժամկետը` |
|Լրացվում է լիազոր մարմնի |___ ____ 2015 թ. մինչև ___ ___ 20___ թ.|
|կողմից: | |
|___________________________|_________________________________________|
|3. Մեկանգամյա լիցենզիայի |4. Պայմանագիրը կամ հաշիվ ապրանքագիրը |
|տեսակը` | |
|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |N առ |
|___________________________|_________________________________________|
|5. Հայտատուն |6. Գնորդը |
| | |
|___________________________|_________________________________________|
|7. Նշանակման երկիրը |8. Գնորդի երկիրը |
| | |
|___________________________|_________________________________________|
|9. Պայմանագրի տարադրամը |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը|
| | | |
|___________________________|_________________|_______________________|
|12. Ծագման երկիրը |13. Քանակը |14. Չափի միավոր |
| | | |
|_____________________________________________________________________|
|15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրն` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
| |
|_____________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկատվություն |
| |
|_____________________________________________________________________|
|17. Մեկանգամյա լիցենզիա |18. Հայտատուի լիազորած անձը |
|տալու հիմքը |____________________________________ |
| | (անունը, հայրանունը, ազգանունը) |
| | |
| |Պաշտոնը_____________________________ |
| | |
| |Հեռախոսահամարը______________________ |
| | |
| |Ստորագրությունը_____________________ |
| | |
| |_______ ___________ 20___ թ. |
| | |
._____________________________________________________________________.
(1-ին ձևը փոփ. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
Ձև N 2
ՀԱՅՏ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|1. Հայտ N |2. Գործողության ժամկետը` |
| | |
|Լրացվում է լիազոր մարմնի|____ _____ 2015 թ. մինչև ____ _____ 20__ թ.|
|կողմից: | |
|________________________|____________________________________________|
|3. Գլխավոր լիցենզիայի |4. Պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը |
|տեսակը` |N առ |
|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ | |
|________________________|____________________________________________|
|5. Հայտատուն |6. Գնորդը |
| | |
|________________________|____________________________________________|
|7. Նշանակման երկիրը |8. Գնորդի երկիրը |
| | |
|________________________|____________________________________________|
|9. Պայմանագրի տարադրամը |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը|
| | | |
|________________________|____________________|_______________________|
|12. Ծագման երկիրը |13. Քանակը |14. Չափի միավորը |
| | | |
|_____________________________________________________________________|
|15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
| |
|_____________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկատվություն |
| |
|_____________________________________________________________________|
|17. Գլխավոր լիցենզիա |18. Հայտատուի լիազորված անձը |
|տալու հիմքը | |
| |_________________________________________ |
| | (անունը, հայրանունը, ազգանունը) |
| | |
| |Պաշտոնը_____________________________ |
| | |
| |Հեռախոսահամարը____________________ |
| | |
| |Ստորագրությունը_____________________ |
| | |
| |_______ ___________ 20___ թ. |
._____________________________________________________________________.
(2-րդ ձևը լրաց. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 83-Ն որոշման
Ձև
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
._____________________________________________________________________.
|Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր |
|մարմինը |
|_____________________________________________________________________|
|1. Մեկանգամյա լիցենզիա N |2. Գործողության ժամկետը` |
| |_____ _________ 20____ թ. |
|___________________________|_________________________________________|
|3. Մեկանգամյա լիցենզիայի |4. Պայմանագիրը կամ հաշիվ ապրանքագիրը |
|տեսակը` | |
|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |N _____ _________ 20____ թ. |
|___________________________|_________________________________________|
|5. Հայտատուն |6. Գնորդը |
| | |
|___________________________|_________________________________________|
|7. Նշանակման երկիրը |8. Գնորդի երկիրը |
| | |
|___________________________|_________________________________________|
|9. Պայմանագրի տարադրամը |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը |
| | | |
|___________________________|_______________|_________________________|
|12. Ծագման երկիրը |13. Քանակը |14. Չափի միավորը |
| | | |
|_____________________________________________________________________|
|15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրն` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
| |
|_____________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկատվություն |
| |
|_____________________________________________________________________|
|17. Մեկանգամյա լիցենզիա |18. Լիազորած անձը |
|տալու հիմքը |________________________________________ |
| | (անունը, հայրանունը, ազգանունը) |
| | |
| |Պաշտոնը_____________________________ |
| | |
| |Ստորագրությունը_____________________ |
| | |
| |_______ ___________ 20___ թ. |
| | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 83-Ն որոշման
ՑԱՆԿ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
._____________________________________________________________________.
|Ապրանքի համառոտ նկարագիրը |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
| |ծածկագիրը |
|____________________________________________________|________________|
|Բնական ալմաստներ |7102 21 000 0-ից|
|- արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, | |
|ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված` բացառությամբ | |
|«բորտ» և «դրիլլինգ» ձև ունեցողների` անկախ դրանց | |
|չափսերի և մշակման աստիճանի | |
| | |
|- ոչ արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված,|7102 31 000 0 |
|ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված, որոնք կարող են | |
|օգտագործվել ադամանդի պատրաստման համար | |
|____________________________________________________|________________|
|Չմշակված ոսկի կամ արծաթ * |7106 10 000 0 |
|(միայն զտարկված ոսկի և արծաթ` ձուլակտորների, |7106 91 000 |
|թիթեղների, փոշու և հատիկների տեսքով, ինչպես նաև |7108 11 000 0 |
|մետաղադրամի դրամահատման համար օգտագործվող ոսկի) |7108 12 000 |
| |7108 20 000 |
|____________________________________________________|________________|
|Չմշակված պլատին, պլատինե խմբի * մետաղներ |7110 11 000 |
|(միայն զտարկված պլատին և պլատինե խմբի մետաղներ` |7110 21 000 |
|ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով)|7110 31 000 0 |
| |7110 41 000 0 |
| |7110 19 100 0 |
| |7110 29 000 0 |
|____________________________________________________|________________|
|Չմշակված թանկարժեք մետաղներ (զտարկման ոչ ենթակա |7106 |
|բնակտորներ) |7108 |
| |7110 |
|____________________________________________________|________________|
|Մարգարիտ բնական |7101 10 000 0 |
|____________________________________________________|________________|
|Բնական թանկարժեք քարեր չմշակված և մշակված |7103 10 000 0 |
| |7103 91 000 0 |
| |7103 99 000 0 |
|____________________________________________________|________________|
|Նյութեր հանքային, այլ (միայն եզակի սաթե |2530 90 000 0-ից|
|գոյացություններ) | |
._____________________________________________________________________.
___________________________
* Բացառությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից արտահանվող թանկարժեք մետաղների
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 83-Ն որոշման
ՑԱՆԿ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
._____________________________________________________________________.
|Ապրանքի համառոտ նկարագիրը |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
| |ծածկագիրը |
|____________________________________________________|________________|
|Թանկարժեք մետաղներ` ապրանքների և արտադրանքների |2843 10 |
|տեսքով |2843 21 000 0 |
| |2843 29 000 0 |
| |2843 30 000 0 |
| |2843 90 |
| |7106 10 000 0* |
| |7106 92 000 0* |
| |7108 13* |
| |7110 19* |
| |7110 29 000 0* |
| |7110 39 000 0* |
| |7110 49 000 0* |
| |7113 |
| |7114 |
| |7115 |
| |9003 19 000 1 |
| |9021 29 000 0** |
| |9113 10 100 0 |
| |9608 10 920 0 |
| |9608 10 990 0 |
| |9608 30 000 0 |
| |3006 40 000 0***|
| |7107 00 000 0 |
| |7109 00 000 0 |
| |7111 00 000 0 |
| |8544*** |
| |9101*** |
| |9102*** |
| |9103*** |
| |9105*** |
| |9111*** |
| |9112*** |
| |6804 21 000 0 |
|____________________________________________________|________________|
|Թանկարժեք քարերից արտադրատեխնիկական նշանակության |8205 |
|արտադրանք |8207 |
| |8522 90 300 0 |
|____________________________________________________|________________|
|Բնական ալմաստներ` արդյունաբերական, չմշակված կամ |7102 21 000 0-ից|
|պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման | |
|ենթարկված` բացառությամբ «բորտ» և «դրիլլինգ» ձև | |
|ունեցողների` անկախ դրանց չափսերի և մշակման | |
|աստիճանի, ինչպես նաև ալմաստներ մաղավոր դասի «-3+2» | |
|և ավելի ցածր | |
|____________________________________________________|________________|
|Ալմաստներ` արդյունաբերական, այլ |7102 29 000 0 |
|____________________________________________________|________________|
|Փշրանք և փոշի ալմաստից |7105 10 000 0 |
|____________________________________________________|________________|
|Ալմաստներ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված` |7102 39 000 0 |
|ոչ արդյունաբերական, այլ (ադամանդ) | |
|____________________________________________________|________________|
|Արտադրանք թանկարժեք քարերից և բնական մարգարտից |7116 20-ից |
| |7116 10 000 0-ից|
|____________________________________________________|________________|
|Մետաղադրամներ |7118*** |
._____________________________________________________________________.
_________________________________
* Բացառությամբ զտարկված թանկարժեք մետաղներից ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով, ինչպես նաև չմշակված ձևերի
** Միայն թանկարժեք մետաղներից կամ գրտնակած թանկարժեք մետաղներից
*** Միայն թանկարժեք մետաղներից` թանկարժեք քարերից ներդիրներով կամ առանց թանկարժեք քարերից ներդիրների
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 83-Ն որոշման
ՑԱՆԿ
ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
._____________________________________________________________________.
|Ապրանքի համառոտ նկարագիրը |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
| |ծածկագիրը |
|____________________________________________________|________________|
|Հանքաքարեր, խտանյութեր և գունավոր մետաղների մոխիր | 2603 00 000 0|
| | 2604 00 000 0|
| | 2607 00 000 0|
| | 2608 00 000 0|
| | 2609 00 000 0|
| | 2617 |
| | 2620 19 000 0|
| | 2620 21 000 0|
| | 2620 29 000 0|
| | 2620 30 000 0|
| | 2620 99 100 0|
| | 2620 99 950 1|
| | 2620 99 400 0|
| | 2620 99 950 2|
| | 2620 91 000 0|
| | 2620 99 950 3|
| | 2620 99 950 9|
| | 2621 |
|____________________________________________________|________________|
|Կիսաֆաբրիկատներ` գունավոր մետաղների արտադրության | 7401 00 000 0|
| | 7402 00 000 0|
| | 7501 |
| | 7801 99 100 0|
|____________________________________________________|________________|
|Հանքաքարեր, խտանյութեր` թանկարժեք մետաղների | 2616 |
|____________________________________________________|________________|
|Ջարդոն և թափոններ` թանկարժեք մետաղների | 7112 |
|____________________________________________________|________________|
|Չմշակված թանկարժեք մետաղներ (բացառությամբ զտարկված | 7106 91 000 |
|թանկարժեք մետաղների ձուլակտորների, թիթեղների, փոշու | 7108 12 000 9|
|և հատիկների տեսքով) | 7110 11 000 9|
| | 7110 21 000 9|
| | 7110 31 000 0|
| | 7110 41 000 0|
._____________________________________________________________________.
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 83-Ն որոշման
Ձև
ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
._____________________________________________________________________.
|Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր |
|մարմինը |
|_____________________________________________________________________|
|1. Գլխավոր լիցենզիա N |2. Գործողության ժամկետը` |
| |____ _______ 20__ թ. |
|___________________________|_________________________________________|
|3. Գլխավոր լիցենզիայի |4. Պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը |
|տեսակը` | |
|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |N _____ _________ 20___ թ. |
|___________________________|_________________________________________|
|5. Հայտատուն |6. Գնորդը |
| | |
|___________________________|_________________________________________|
|7. Նշանակման երկիրը |8. Գնորդի երկիրը |
| | |
|___________________________|_________________________________________|
|9. Պայմանագրի տարադրամը |10. Արժեքը |11. Վիճակագրական արժեքը|
| | | |
|___________________________|_________________|_______________________|
|12. Ծագման երկիրը |13. Քանակը |14. Չափի միավորը |
| | | |
|_____________________________________________________________________|
|15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
| |
|_____________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկատվություն |
| |
|_____________________________________________________________________|
|17. Գլխավոր լիցենզիա տալու |18. Լիազորված անձը |
|հիմքը |____________________________________ |
| | (անունը, հայրանունը, ազգանունը) |
| | |
| |Պաշտոնը_____________________________ |
| | |
| |Ստորագրությունը_____________________ |
| | |
| |_______ ___________ 20___ թ. |
| | |
._____________________________________________________________________.
(6-րդ հավելվածը լրաց. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)
Հավելված N 7
ՀՀ կառավարության
2015 թվականի հունվարի 30-ի
N 83-Ն որոշման
Ձև
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ
N --- ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՀԱՎԵԼՎԱԾ
.____________________________________________________________________.
|Լիազոր մարմին |
|____________________________________________________________________|
|N լիցենզիային կից հավելված N առ |
| |
|____________________________________________________________________|
|1. |Ապրանքի նկարագիրը |քանակը |չափի |
| | |______________|միավորը |
| | |արժեքը | |
|___|________________________|______________|________________________|
|2. | | | |
| | |______________| |
| | | | |
| | |______________| |
| | | | |
|____________________________|_______________________________________|
| |Լիազորված անձը |
|Ընդամենը` թերթ | |
|Թերթ N |______________________________________ |
| | (անունը, հայրանունը, ազգանունը) |
| | |
| |Պաշտոնը___________________________ |
| | |
| |Ստորագրությունը___________________ |
| | |
| |_______ ___________ 20____ թ. |
.____________________________________________________________________.
(7-րդ հավելվածը լրաց. 09.04.15 թիվ 410-Ն որոշում)