Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2015  -ից մինչեւ   01.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել 16.12.16 ՀՕ-224-Ն օրենք)

010.0003.090315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի փետրվարի 25-ին

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի 28.1-ին հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցելը պայմանավորված է եղել հաշվետու տարում կուսակցության հաշվեկշռում առկա անշարժ և շարժական գույքի արժեքով, և կուսակցությունն այդ կապակցությամբ արդեն մեկ անգամ լիազոր մարմին ներկայացրել է աուդիտորական եզրակացություն, հաջորդող հաշվետու տարիներին ազատվում է աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պարտականությունից, եթե նախորդ հաշվետու տարվա համեմատությամբ նրա հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կուսակցության հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխությունների դեպքում կուսակցությունը պարտավոր է հաշվետվությունը ներկայացնել սույն օրենքով սահմանված կարգով աուդիտորական եզրակացության հետ, եթե հաշվետու տարում իրականացրած բոլոր գործարքների գինը գերազանցել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:».

2) 2-րդ մասը լրացնել «, եթե պետական բյուջեից ֆինանսավորումը հաշվետու տարում գերազանցել է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

9 մարտի 2015 թվականի

ՀՕ-3-Ն

 

 

pin
ՀՀ 25.02.2015
N ՀՕ-3-Ն օրենք