Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ ...

04.02.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.02.2016  -ից մինչեւ   04.02.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 18.01.2023 թիվ 1-Ն հրաման)

i

320.0301.221214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        12            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32014575

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2014 թվականի N 301-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 53-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 13-րդ կետի «ա» ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) «Քաղաքացիական ավիացիոն բժշկության ձեռնարկ» Doc 8984-ի 2012 թվականի երրորդ հրատարակության և Միջազգային Քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին վկայականների տրման» թիվ 1 Հավելվածի, Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբեր 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ-ի (Part-Med), Փարտ-ԱՐԱ-ի (Part-ARA) և Փարտ-ՕՐԱ-ի (Part-ORA) դրույթներով`

(նախաբանը փոփ. 26.01.16 թիվ 15-Ն հրաման)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգ»-ը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 53-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2014 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 301-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը (այսուհետ նաև` Կարգ) մշակվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) «Քաղաքացիական ավիացիոն բժշկության ձեռնարկ» Doc 8984-ի 2012 թվականի երրորդ հրատարակության և Միջազգային Քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին վկայականների տրման» թիվ 1 Հավելվածի, Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ-ի (Part-Med), Փարտ-ԱՐԱ-ի (Part-ARA) և Փարտ-ՕՐԱ-ի (Part-ORA) դրույթների հիման վրա:

2. Կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատությունների (այսուհետ` Բժշկական հաստատություն) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված չափանիշների համապատասխանության գնահատման և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից համապատասխանության վկայականների (այսուհետ` Վկայական) տրման, դրանց ժամկետի երկարաձգման, կասեցման և դրանց գործողության դադարեցման գործընթացի կանոնակարգումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Բժշկական հաստատությունը պետք է ունենա հետևյալ աշխատակիցների նվազագույն քանակը` առնվազն մեկ ավիացիոն բժշկության համապատասխան վերապատրաստում անցած և որակավորված բժիշկ (այսուհետ` բժիշկ-փորձագետ), սրտաբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, լաբորատորիայի բժիշկ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ:

4. Տեխնիկական հագեցվածություն պետք է ապահովի բժշկական պրակտիկայի իրականացման համար անհրաժեշտ հետևյալ կարողությունները.

1) սրտաբանական հետազոտությունների համար սարքավորումներ.

ա. 12-արտածումներով ԷՍԳ,

բ. տրեդմիլ թեստ,

գ. 24-ժամյա ԶՃ մոնիտորինգի սարք,

դ. 24-ժամյա սրտի ռիթմի մոնիտորինգի սարք,

2) ակնաբանական հետազոտությունների համար սարքավորումներ.

ա. մոտիկ, միջանկյալ և հեռու տեսողության որոշում,

բ. արտաքին աչքի, անատոմիայի, թափանցիկ միջավայրերի և աչքի հատակի հետազոտություն,

գ. ակնագնդերի շարժողության հետազոտություն,

դ. բինօկուլյար տեսողության,

ե. գունազգացության (անոմալոսկոպ կամ համարժեք),

զ. տեսադաշտերի,

է. ռեֆրակցիայի և հետերոֆորիայի հետազոտություն,

3) լսողության հետազոտության համար սարքավորումներ.

ա. մաքուր տոնային աուդիոմետրիա,

4) քիթ-կոկորդ-ականջաբանական հետազոտության համար սարքավորումներ.

ա. բերանի խոռոչի, կոկորդի հետազոտություն,

բ. օթոսկոպիա,

գ. ռինոսկոպիա,

դ. տիմպանոմետրիա կամ համարժեք,

ե. վեստիբուլյար համակարգի կլինիկական հետազոտություն,

5) շնչառական ֆունկցիայի հետազոտություն.

ա. սպիրոմետրիա,

6) կլինիկական լաբորատոր քննություններ,

7) որովայնի գերձայնային հետազոտություն:

5. Բժիշկ-փորձագետը Հայաստանի Հանրապետությունում կլինիկական բուժական գործունեության թույլտվությամբ բժիշկ-մասնագետ է, որը պետք է ունենա.

1) Համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված ավիացիոն բժշկության հիմնական դասընթացի ուսուցումը հավաստող փաստաթուղթ, որը ստանալու համար հիմնական դասընթացը ներառել է.

ա. հիմնական դասընթացի տեսական և գործնական պարապմունքները 60 ժամ` ներառյալ բժշկական քննության տեխնիկայի ուսուցումը,

բ. ԻԿԱՕ-ի ԴՈԿ 8984 «Քաղաքացիական ավիացիոն բժշկության ձեռնարկ»-ի և ՓԱՐՏ-ՄԵԴ ԱՄՍ 1-ի ՄԵԴ.Դ.010 Դ ենթաբաժնով սահմանված հետևյալ թեմաները.

բ1. Ավիացիոն բժշկության ներածություն,

բ2. Մթնոլորտի և տիեզերքի ֆիզիկա,

բ3. Աերոնավտիկայի հիմնական գիտելիքներ,

բ4. Ավիացիոն ֆիզիոլոգիա,

բ5. Ակնաբուժություն, ներառյալ ցուցադրում և պրակտիկա,

բ6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն` ներառյալ ցուցադրում և պրակտիկա,

բ7. Սրտաբանություն և ընդհանուր բժշկություն,

բ8. Նյարդաբանություն,

բ9. Հոգեբուժությունն ավիացիոն բժշկությունում,

բ10. Հոգեբանություն,

բ11. Ատամնաբուժական խնդիրներ,

բ12. Ավիավթարներ, խուսափում և փրկում,

բ13. Օրենսդրություն, կանոնակարգ,

բ14. Օդային էվակուացիա, ներառյալ ցուցադրում և պրակտիկա,

բ15. Դեղամիջոցների առնչությունը թռիչքային գործընթացին:

 

ԳԼՈՒԽ 3. ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

6. Բժշկական հաստատությունը (այսուհետ` Հայտատու) վկայական ստանալու համար Գլխավոր վարչություն է ներկայացնում գրավոր դիմում, դրա հետ միասին ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները (այսուհետ` Հայտ).

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը,

2) «Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում» լիցենզիայի պատճենը,

3) Հայտատուի աշխատակից հանդիսացող` ավիացիոն բժշկության համապատասխան վերապատրաստում անցած և որակավորված բժիշկների վերաբերյալ տեղեկատվությունը,

4) բժշկական և տեխնիկական սարքավորումներով հագեցվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

7. Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո Հայտը ներկայացվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տալիս է եզրակացություն Գլխավոր վարչության պետին: Գլխավոր վարչությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայտում առկա թերությունների մասին գրավոր կարգով հայտնում է Հայտատուին, որը դիտողությունները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և ներկայացնի Գլխավոր վարչություն: Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն Հայտատուի կողմից թերությունները շտկելու կամ վերացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն` Հայտի համապատասխանության վերաբերյալ:

8. Հայտը ընդունված համարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուի մոտ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ և Հայտատուին հայտնվում է ուսումնասիրությունը սկսելու ժամկետների մասին:

 

ԳԼՈՒԽ 4. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼԸ

 

9. Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ընթացքում կատարվում է սույն կարգի 2-րդ գլխով սահմանված պահանջների համապատասխանության ուսումնասիրություն, ինչպես նաև համապատասխան սարքավորումների շահագործման պիտանիության, բժշկական գաղտնիքը պահպանելու համար նախատեսված համապատասխան տեխնիկական պայմանների ուսումնասիրություններ և լրացվում հարցաթերթ` համաձայն սույն կարգի Ձև 3-ի:

10. Աշխատանքային խմբի եզրակացությունը` Հայտատուի մոտ ուսումնասիրությունը սկսելու օրվանից առնվազն տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Գլխավոր վարչության պետին, որի հիման վրա նրա հրամանով տրվում է վկայական` համաձայն սույն կարգի Ձև 1-ի կամ հայտը մերժվում է, որի վերաբերյալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Հայտատուին: Նույն հրամանով Հայտատուի բժիշկ-փորձագետին տրվում է ավիաբժշկական փորձագետի վկայական` համաձայն սույն կարգի Ձև 2-ի:

11. Հայտը մերժվում է, հետևյալ դեպքերում.

1) Աշխատանքային խմբի կողմից թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում.

2) Հայտի և անհրաժեշտ փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում:

12. Վկայականը տրվում է մինչև 3 (երեք) տարի գործողության ժամկետով:

13. Վկայական կրողը պատասխանատու է դրա պահպանման համար: Վկայականի կորստի կամ վնասման դեպքում Գլխավոր վարչության կողմից Բժշկական հաստատությանը տրամադրվում է դրա կրկնօրինակը:

14. Բժիշկ-փորձագետի փոփոխության դեպքում բժշկական հաստատությունը դիմում է Գլխավոր վարչություն, ներկայացնելով սույն կարգի 2-րդ գլխով` բժիշկ-փորձագետի մասով սահմանված տեղեկատվությունը, որի արդյունքում սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված ընթացակարգերով բժիշկ-փորձագետին տրվում է համապատասխան վկայական:

 

ԳԼՈՒԽ 5. ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

15. Վկայականի ժամկետի ավարտից առնվազն 45 օր առաջ Բժշկական հաստատությունը դիմում է ներկայացնում Գլխավոր վարչություն` սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանած ընթացակարգերով վկայականի գործողությունը երկարաձգելու նպատակով:

16. Գլխավոր վարչությունը շարունակական վերահսկողություն է իրականացնում վկայական ստացած Բժշկական հաստատության կողմից վկայական ստանալու պայմանների պահպանման ապահովման նկատմամբ:

17. Վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն դրա վերաբերյալ կազմում և Գլխավոր վարչության պետին է ներկայացնում գրավոր եզրակացություն, որի հիման վրա վկայականի գործողության ժամկետը Գլխավոր վարչության պետի հրամանով կասեցվում է մինչև մեկ ամիս ժամկետով: Տվյալ ժամանակահատվածում բժշկական հաստատությունը միջոցներ է ձեռնարկում արձանագրված թերությունները շտկելու և արդյունքները Գլխավոր վարչություն ներկայացնելու համար:

18. Վկայականի գործողությունը դադարեցվում է սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետի ավարտին Բժշկական հաստատության թերությունների չվերացնելու դեպքում:

19. Վկայականի գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով, որի վերաբերյալ Բժշկական հաստատությանը տեղեկացվում է հրամանը կայացնելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

20. Բժշկական հաստատության վկայականի գործողության դադարեցման դեպքում Բժշկական հաստատությունը Գլխավոր վարչություն է հանձնում վկայականի բնօրինակը:

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|              Հայաստանի Հանրապետության զինանշանը                     |

|                                                                     |

|        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ              |

|                    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ                           |

|                      ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                            |

|             GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION                    |

|         AT THE GՕVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA                |

|                                                                     |

|                  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ                        |

|                   CERTIFICATE OF CONFORMITY                         |

|                            N _____                                  |

|                                                                     |

|                   Սույնով հավաստվում է, որ                          |

| ______________________________________________________________      |

|               (բժշկական հաստատության անվանումը)                     |

|                                                                     |

|համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության  |

|(ԻԿԱՕ) Ավիացիոն բժշկության ձեռնարկով (Դոկ 8984) և  Եվրամիության      |

|խորհրդի 2011 թվականի նոյեմբեր 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական       |

|ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և  վարչական     |

|ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ-ի (Part-Med), Փարտ-ԱՐԱ-ի          |

|(Part-ARA) և  Փարտ-ՕՐԱ-ի (Part-ORA) դրույթներով սահմանված բժշկական   |

|հաստատություններին ներկայացվող քաղաքացիական ավիացիոն բժշկության      |

|միջազգային պահանջներին                                               |

|                                                                     |

|                   This is to certify, that                          |

|_______________________________________________________________      |

|                   (name of medical centre)                          |

|                                                                     |

|conforms to the international requirements of civil aviation         |

|medicine, presented to the medical centers by Manual of civil        |

|aviation medicine (Doc 8984) of International civil aviation         |

|organization (ICAO) and by provisions of Part-Med, Part-Ara,         |

|Part-Ora of Regulation number 1178/2011 on 03.11.2011 of European    |

|Aviation Safety Agency (EASA) «Technical requirements and            |

|administrative procedures related to civil aviation aircrew»         |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության                                             |

|կառավարությանն առընթեր                                               |

|քաղաքացիական ավիացիայի                                               |

|գլխավոր վարչության պետ                          Ա. Մովսեսյան         |

|                                                                     |

|General Director of the                                              |

|General Department of                                                |

|Civil Aviation at the                                                |

|Government of the                                                    |

|Republic of Armenia                             A. Movsesyan         |

|                                                                     |

|Տրված է                                                              |

|Issued /Date/         ________________________                       |

|                                                                     |

|Հիմք ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի __________________թ. N ______-Ն հրաման          |

|Basis: Order of General director of GDCA RA N ______-N dated         |

|                                                                     |

|ՈՒժի մեջ է մինչև                                                     |

|Valid till          __________________________թ.                     |

._____________________________________________________________________.

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|              Հայաստանի Հանրապետության զինանշանը                     |

|                                                                     |

|        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ              |

|                    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ                           |

|                      ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                            |

|             GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION                    |

|         AT THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA                |

|                                                                     |

|                  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ                        |

|                   CERTIFICATE OF CONFORMITY                         |

|                            N _____                                  |

|                                                                     |

|                   Սույնով հավաստվում է, որ                          |

|     ____________________________________________________            |

|                  (անձի անունն ու ազգանունը)                         |

|                                                                     |

|համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության  |

|(ԻԿԱՕ) Ավիացիոն բժշկության ձեռնարկով (Դոկ 8984) սահմանված            |

|ավիաբժշկական փորձագետի որակավորմանը ներկայացվող քաղաքացիական ավիացիոն|

|բժշկության միջազգային պահանջներին                                    |

|                                                                     |

|* Վկայականի ներդիրով սահմանվում են Ավիաբժշկական փորձագետի            |

|գործառույթները                                                       |

|                                                                     |

|                   This is to certify, that                          |

|     ____________________________________________________            |

|                  (person's name and surname)                        |

|                                                                     |

|conforms to the international requirements of civil aviation medicine|

|presented to the qualification of aeromedical examiner by Manual of  |

|civil aviation medicine (Doc 8984) of International civil aviation   |

|organization (ICAO)                                                  |

|                                                                     |

|* Attachment of Certificate defines the activities if Aero medical   |

|examiner.                                                            |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության                                             |

|կառավարությանն առընթեր                                               |

|քաղաքացիական ավիացիայի                                               |

|գլխավոր վարչության պետ                          Ա. Մովսեսյան         |

|                                                                     |

|General Director of the                                              |

|General Department of                                                |

|Civil Aviation at the                                                |

|Government of the                                                    |

|Republic of Armenia                             A. Movsesyan         |

|                                                                     |

|Տրված է                                                              |

|Issued /Date/         ________________________                       |

|                                                                     |

|Հիմք ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի __________________թ. N ______-Ն հրաման          |

|Basis: Order of General director of GDCA RA N ______-N dated         |

|                                                                     |

|ՈՒժի մեջ է մինչև                                                     |

|Valid till          __________________________թ.                     |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|                            ՆԵՐԴԻՐ                                   |

|            ԱՎԻԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԹԻՎ___ ՎԿԱՅԱԿԱՆԻ                  |

|                          ATTACHMENT                                 |

|      TO THE AEROMEDICAL EXAMINER CERTIFICATE NUMBER ___             |

|                                                                     |

|Արտոնություններ և  գործունեության շրջանակներ                         |

|Privileges and Scope                                                 |

|                                                                     |

|(ԱԲՓ Անունը և  գիտական աստիճան) ստանում է ավիաբժշկական փորձաքննության|

|և  ավիաբժշկական վկայականի թողարկման արտոնություններ հետևյալ  տեսակի  |

|վկայականների համար.                                                  |

|                                                                     |

|(Name and academic title of the aero-medical examiner) has obtained  |

|the privilege(s) to undertake aero-medical examinations and          |

|assessments for the issuance of medical certificates as attached in  |

|the table below and to issue these medical certificates for:         |

|                                                                     |

|.____________________________________________.                       |

||LAPL                        |Yes/Այո/ date  |                       |

||____________________________|_______________|                       |

||Class 2/ Դաս 2              |Yes/Այո/ date  |                       |

||____________________________|_______________|                       |

||Դաս 1 վերականգնում կամ      |Yes/date/ (no) |                       |

||երկարաձգում                 |               |                       |

||Class 1 revalidation/renewal|               |                       |

|.____________________________________________.                       |

|                                                                     |

|Տրման Ամսաթիվ/Date of issue (dd/month/year) ____                     |

|                                                                     |

|Ստորագրություն` ՀՀ ԿԱ ՔԱԳՎ                                           |

|                                                                     |

|Signature (competent Authority)/                                     |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

 

Գլխավոր վարչության կողմից բժշկական հաստատության կողմից տրված հայտի

ուսումնասիրության և Կարգի պահանջներին համապատասխանության որոշման

հարցաթերթ

._____________________________________________________________________.

|Հայտի ուսումնասիրման  |Նկարագրություն                 |Առկա է|Առկա չէ|

|փուլեր                |                               |      |       |

|______________________|_______________________________|______|_______|

|1. Ներկայացված        |Փաստաթղթերի ցանկ               |      |       |

|փաստաթղթերի           |_______________________________|      |       |

|ուսումնասիրություն    |1) իրավաբանական անձի պետական   |      |       |

|                      |գրանցման համարը.               |      |       |

|                      |_______________________________|      |       |

|                      |2) «Կազմակերպությունների կամ   |      |       |

|                      |անհատ ձեռնարկատերերի կողմից    |      |       |

|                      |բժշկական օգնության և           |      |       |

|                      |սպասարկման իրականացում»        |      |       |

|                      |լիցենզիայի պատճենը.            |      |       |

|                      |_______________________________|      |       |

|                      |3) Բժշկական հաստատության       |      |       |

|                      |աշխատակից հանդիսացող` ավիացիոն |      |       |

|                      |բժշկության համապատասխան        |      |       |

|                      |վերապատրաստում անցած և         |      |       |

|                      |որակավորված բժիշկների          |      |       |

|                      |վերաբերյալ տեղեկատվությունը`   |      |       |

|                      |ներառյալ համապատասխան          |      |       |

|                      |որակավորում տրամադրած          |      |       |

|                      |ավիաուսումնական հաստատության   |      |       |

|                      |անվանումը.                     |      |       |

|                      |_______________________________|      |       |

|                      |4) բժշկական և  տեխնիկական      |      |       |

|                      |սարքավորումներով հագեցվածության|      |       |

|                      |վերաբերյալ տեղեկատվությունը.   |      |       |

|                      |_______________________________|      |       |

|                      |5) Բժշկական հաստատության       |      |       |

|                      |ընդհանուր տարածությունը,       |      |       |

|                      |բաժանմունքները.                |      |       |

|______________________|______________________________________________|

|2. Ավիաբժշկական       |Անուն, ազգանուն, բժշկական կրթությունը         |

|փորձագետին վերաբերյալ |հիմնավորող փաստաթղթի` դիպլոմի, համար և  տրման |

|տեղեկություններ       |ամսաթիվը, կլինիկական օրդինատուրա անցած լինելը |

|(յուրաքանչյուրի       |հավաստող դիպլոմի կամ վկայականի համարը, տրման  |

|համար լրացվում է նոր  |ամսաթիվը, մասնագիտացումը, «Ավիացիոն բժշկության|

|պարբերությունից)      |հիմնական դասընթաց» որակավորումը հավաստող      |

|                      |վկայականի համարը, տրման ամսաթիվը դասընթացն    |

|                      |անցկացրած ավիաուսումնական հաստատության        |

|                      |անվանումը:                                    |

|______________________|______________________________________________|

|3. Ստորև  թվարկված    |Անուն, ազգանուն, դիպլոմի համարը և  տրման      |

|բժիշկ-մասնագետների    |ամսաթիվը                                      |

|համար բավարար է       |                                              |

|լրացնել միայն նշված   |                                              |

|տեղեկությունները.     |                                              |

|______________________|______________________________________________|

|Սրտաբան               |                                              |

|______________________|______________________________________________|

|Ակնաբույժ             |                                              |

|______________________|______________________________________________|

|Քիթ-կոկորդ-ականջաբան  |                                              |

|______________________|______________________________________________|

|Հոգեբույժ             |                                              |

|______________________|______________________________________________|

|Նյարդաբան             |                                              |

|______________________|______________________________________________|

|Լաբորատորիայի բժիշկներ|                                              |

|______________________|______________________________________________|

|ՈՒլտրաձայնային        |                                              |

|հետազոտության մասնագետ|                                              |

|______________________|______________________________________________|

|Ռենտգենոլոգ           |                                              |

|______________________|______________________________________________|

|                      |Բժշկական հաստատության նպատակներին ծառայող     |

|                      |անհրաժեշտ կառույցների և  բժշկական             |

|                      |սարքավորումների առկայություն` շահագործմանը    |

|                      |պիտանի կարգավիճակում                          |

|______________________|______________________________________________|

|4. Կառույցների և      |կառույցների և  բժշկական        |Առկա է|Առկա չէ|

|սարքավորումների քանակի|սարքավորումների նկարագիր       |      |       |

|և  որակի              |                               |      |       |

|ապահովվածություն`     |Ընդհանուր բժշկական պրակտիկայի  |      |       |

|«Դաս 1» ավիաբժշկական  |համար նվազագույն անհրաժեշտ և   |      |       |

|փորձաքննության        |բավարար հագեցվածություն        |      |       |

|իրականացման համար`    |                               |      |       |

|ըստ փաստաթղթերի:      |                               |      |       |

|                      |______________________________________________|

|                      |Սրտաբանական հետազոտությունների իրականացման    |

|                      |համար հագեցվածություն                         |

|                      |______________________________________________|

|                      |Սարքավորումներ.                               |

|                      |______________________________________________|

|                      |12-արտածումներով ԷՍԳ           |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Տրեդմիլ թեստ                   |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |ԶՃ 24-ժամյա մոնիտորինգի թեստ   |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Սրտի ռիթմի 24-ժամյա մոնիտորինգի|      |       |

|                      |թեստ                           |      |       |

|                      |______________________________________________|

|                      |Ակնաբուժական հետազոտությունների               |

|                      |հագեցվածություն                               |

|                      |______________________________________________|

|                      |Սարքավորումներ                                |

|                      |______________________________________________|

|                      |Տեսողության սրության որոշում`  |      |       |

|                      |մոտիկ, միջանկյալ, հեռու        |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Արտաքին աչքի, անատոմիայի,      |      |       |

|                      |թափանցիկ միջավայրերի և  աչքի   |      |       |

|                      |հատակի քննություն              |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Ակնագնդերի շարժողության        |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Բինօկուլյար տեսողության        |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Գունազգացության (անոմալոսկոպիա |      |       |

|                      |և  համարժեք)                   |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Տեսադաշտերի որոշում            |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Ռեֆրակցիա                      |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Հետերոֆորիա                    |      |       |

|                      |______________________________________________|

|                      |Քիթ-կոկորդ-ականջաբանական, բերանի և  կոկորդի   |

|                      |զննման և  ներքոշարադրյալ հետազոտությունների   |

|                      |հագեցվածություն                               |

|                      |______________________________________________|

|                      |Սարքավորումներ                                |

|                      |______________________________________________|

|                      |Օթոսկոպիա                      |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Ռինոսկոպիա                     |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Տիմպանոմետրիա կամ համարժեք     |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Հավասարակշռության համակարգի    |      |       |

|                      |գնահատում                      |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Լսողություն                    |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Մաքուր տոների աուդիոմետրիա     |      |       |

|______________________|_______________________________|______|_______|

|5. Բժշկական           |Նշումներ դրանց վերաբերյալ:     |Առկա է|Առկա չէ|

|հաստատությունը պետք է |Այլ բժշկական                   |      |       |

|ունենա հետևյալ        |հաստատություններում դրանց      |      |       |

|ծառայությունները, կամ |կազմակերպման դեպքում` կնքված   |      |       |

|պայմանագրեր` այլ      |պայմանագրի տեսակը, կնքման      |      |       |

|բժշկական              |ամսաթիվը, պայմանագրի կողմերի   |      |       |

|հաստատություններում   |անվանումներ և  անհատականացման  |      |       |

|դրանց կազմակերպման    |տվյալները ամբողջապես,          |      |       |

|համար                 |պայմանագրի գործողության        |      |       |

|                      |ժամկետը:                       |      |       |

|                      |_______________________________|______|_______|

|                      |Կլինիկական լաբորատորիա         |      |       |

|                      |Որովայնի գերձայնային           |      |       |

|                      |հետազոտություն                 |      |       |

|______________________|______________________________________________|

|6. Գիտահետազոտական    |Գիտահետազոտական աշխատանքի վերաբերյալ          |

|աշխատանքների          |հաշվետվությունները, տպագրված աշխատանքների     |

|իրականացումը          |ցանկը:                                        |

|______________________|______________________________________________|

|7. Հայտի փաստաթղթերի  |Սույն վանդակում նշվում են ցուցումներ` նպատակ  |

|փաթեթի գնահատում/     |ունենալով բարեփոխել հայտը.  այսինքն, եթե հայտը|

|համապատասխանություն   |ոչ լիովին է համապատասխանում պայմաններին: Իսկ  |

|                      |եթե հայտը բավարարում է պայմաններին, ապա սույն |

|                      |վանդակում նշվում է «Փաստաթղթերի               |

|                      |համապատասխանություն» և  շարունակում են        |

|                      |ընթացակարգը:                                  |

._____________________________________________________________________.

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
05.12.2014
N 301-Ն
Հրաման