031.0340.080999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1999 թվականի սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը նշելու նպատակով որոշում եմ.
1. 1999 թվականի սեպտեմբերի 21-ին ժամը 19.00 Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպել հանդիսավոր ընդունելություն:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին`
- նախապատրաստել հանդիսավոր ընդունելության ծրագիրը և ապահովել միջոցառման իրականացումը.
- ընդունելության հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
8 սեպտեմբերի 1999 թ.
ՆԿ-340