Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻ ...

02.09.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.07.2016  -ից մինչեւ   02.09.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 10.08.17 թիվ 956-Ն որոշում)

i

040.1301.191114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1301-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.

2) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի ձևակերպման կանոնները` համաձայն N 2 հավելվածի.

3) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը (ռուսերենով և հայերենով)` համաձայն N 3 հավելվածի.

4) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1301-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` համապատասխանության սերտիֆիկատ) ձևակերպվում է սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում:

2. Համապատասխանության սերտիֆիկատների ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատների հավելվածների ձևաթղթերը (այսուհետ` ձևաթղթեր) հանդիսանում են խիստ հաշվառման ձևաթղթեր, ունեն պաշտպանության առնվազն 4 աստիճան, այդ թվում`

1) դրական արտացոլման գիլյոշի պատկեր.

2) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.

3) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.

4) տպագրական համար (սերիայի նշան` սույն կանոնների 3-րդ կետի համապատասխան և ձևաթղթի հերթական համարը (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ):

3. Ձևաթղթերը պատրաստվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տպագրական եղանակով: Ընդ որում, Բելառուսում պատրաստվող ձևաթղթի տպագրական համարը ներառում է «Սերիա BY», Ղազախստանում պատրաստվողը` «Սերիա KZ», Ռուսաստանի Դաշնությունում պատրաստվողը` «Սերիա RU», իսկ Հայաստանի Հանրապետությունում պատրաստվողը` «Սերիա AM» նշանը:

4. Ձևաթղթերը լրացվում են ռուսերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն (բացի պետության անվանումից) և արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:

5. Համապատասխանության սերտիֆիկատի հակառակ կողմը կարող է լրացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի պետական լեզվով` սույն կանոններով նախատեսված կարգի համաձայն:

6. Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև բառերի կրճատումը և տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:

7. Համապատասխանության սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն:

8. Համապատասխանության սերտիֆիկատում նշվում է հետևյալը (համապատասխանության սերտիֆիկատի վրա դաշտերի համարակալումը բացակայում է)`

1) 1-ին դաշտում` մակագրություններ, որոնք արված են 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`

ա. 1-ին տող` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»,

բ. 2-րդ տող` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».

2) 2-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն` նշելով «ՄՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և պետության կոդը` Բելառուս` BY, Ղազախստան` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RU, Հայաստանի Հանրապետություն` AM.

3) 3-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

4) 4-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի տպագրական համարը, որը զետեղվում է ձևաթղթի պատրաստման ժամանակ.

5) 5-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատ տրված սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրված հավատարմագրման մարմնի անվանումը.

6) 6-րդ դաշտում` հայտատուի լրիվ անվանումը` ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի դեպքում կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) 7-րդ դաշտում` արտադրողի լրիվ անվանումը, ներառյալ` գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում.

8) 8-րդ դաշտում` տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի համար տրված է համապատասխանության սերտիֆիկատ, ներառյալ`

ա. արտադրանքի լրիվ անվանումը,

բ. արտադրանքի մասին տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը և այլն),

գ. փաստաթղթի անվանումը և ռեկվիզիտները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ),

դ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները.

9) 9-րդ դաշտում` արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի համաձայն.

10) 10-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.

11) 11-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց).

12) 12-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.

13) 13-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում սերտիֆիկատի գործողության ուժի մեջ մտնելու ամսաթիվը` ձևակերպված ըստ միասնական ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

14) 14-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

15) 15-րդ դաշտում` սերտիֆիկացման մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում), սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի), փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը:

9. 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է ներկայացվել հավելվածում: Հավելվածը ձևակերպվում է համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և հանդիսանում է համապատասխանության սերտիֆիկատի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետների, փորձագետ-աուդիտորի, փորձագետ-աուդիտորների) ստորագրությունները, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունները, սերտիֆիկացման տվյալ մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում): Համապատասխանության սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին` նշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:

i

10. Անհրաժեշտության դեպքում տրված համապատասխանության սերտիֆիկատների պատճենները նախապատրաստվում են հայտատուի կողմից A4 (210 x 297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են նրա ստորագրությամբ:

(10-րդ կետը փոփ. 30.06.16 թիվ 668-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1301-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը հանդիսանում է արտադրանք արտադրող կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչ կամ դիստրիբյուտոր (այսուհետ` հայտատու):

2. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) լրացվում է A4 (210 x 297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա:

3. Համապատասխանության հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն` բացառությամբ սույն կանոնների 7-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

4. Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է ռուսերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում, արտադրողի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն (բացի պետության անվանումից), ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն) կարող են լրացվել լատինատառ:

5. Համապատասխանության հայտարարագրի հակառակ կողմը կարող է լրացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի պետական լեզվով` սույն կանոններով նախատեսված կարգի համաձայն:

6. Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև բառերի կրճատումը և տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:

i

7. Համապատասխանության հայտարարագրում նշվում է հետևյալը (համապատասխանության հայտարարագրի վրա դաշտերի համարակալումը բացակայում է)`

1) 1-ին դաշտում` հայտատուի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի համար, բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համարը, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) 2-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը: Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ է, այդ դաշտը չի լրացվում.

3) 3-րդ դաշտում լրացվում են տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի նկատմամբ ընդունվել է համապատասխանության հայտարարագիր, այդ թվում`

ա. արտադրանքի լրիվ անվանումը,

բ. արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը և այլն),

գ. արտադրողի լրիվ անվանումը, ներառյալ` գտնվելու վայրը, այդ թվում` փաստացի հասցեն` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում,

դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումները և ռեկվիզիտները (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, տեխնիկական պայմաններ, ձեռնարկության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ), ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը,

ե. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի համաձայն,

զ. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի ռեկվիզիտները.

4) 4-րդ դաշտում` Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները).

5) 5-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց).

6) 6-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.

7) 7-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագրի գործողության ուժի մեջ մտնելու և դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).

8) 8-րդ դաշտում` հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը.

9) 9-րդ դաշտում լրացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության համաձայն` նշելով «ՄՄ»` Եվրասիական տնտեսական միություն հապավումը և պետության ծածկագիրը` Բելառուս` BY, Ղազախստան` KZ, Ռուսաստանի Դաշնություն` RU, Հայաստանի Հանրապետություն` AM.

10) 10-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը` ձևակերպված ըստ միասնական ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով):

(7-րդ կետը փոփ. 30.06.16 թիվ 668-Ն որոշում)

i

8. 3-րդ, 5-րդ և 6-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է բերվել հավելվածում, որը հանդիսանում է համապատասխանության հայտարարագրի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Համապատասխանության հայտարարագրում հղում է կատարվում հավելվածին` նշելով թերթերի քանակը:

(8-րդ կետը փոփ. 30.06.16 թիվ 668-Ն որոշում)

9. Անհրաժեշտության դեպքում, գրանցված համապատասխանության հայտարարագրի պատճենները նախապատրաստվում են համապատասխանության հայտարարագիրն ընդունող անձի կողմից A4 (210 x 297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, հաստատվում են նրա ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1301-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ

 

(ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ)

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

    ԵԱՀ (3)          ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ                    (1)

 

N ՄՄ ___________________ (2)

 

ՍԵՐԻԱ ______N ___________ (4)

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ _____________________________________________ (5)

 

ՀԱՅՏԱՏՈՒ _________________________________________________________ (6)

 

ԱՐՏԱԴՐՈՂ _________________________________________________________ (7)

 

ԱՐՏԱԴՐԱՆՔ ________________________________________________________ (8)

 

ՄՄ ԱՏԳ ԱԱ ԿՈԴ ____________________________________________________ (9)

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ____________________________________ (10)

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է ____________________________________ ՀԻՄԱՆ ՎՐԱ (11)

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ________________________________________ (12)

 

                                   (13)                     (14)

 

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՍԿՍԱԾ           ՄԻՆՉԵՎ          ՆԵՐԱՌՅԱԼ

 

Կ.Տ. Սերտիֆիկացման մարմնի

ղեկավար (լիազորված անձ) _________________ ____________________________

    (15)                    (ստորագրությունը)      (անվան, հայրանվան

                                                սկզբնատառերը, ազգանունը)

 

Փորձագետ (փորձագետ-աուդիտոր)

(փորձագետներ

(փորձագետ-աուդիտորներ) ______________  _______________________________

(ստորագրությունը) (անվան, հայրանվան սկզբնատառերը,

ազգանունը)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1301-Ն որոշման

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ

 

(ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՎ)

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

    ԵԱՀ              ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Հայտատու _________________________________________________________ (1)

 

Ի դեմս ___________________________________________________________ (2)

 

Հայտարարում է, որ ________________________________________________ (3)

 

Համապատասխանում է ____________________________________ պահանջներին (4)

 

Համապատասխանության հայտարարագիրն ընդունված է ___________ հիման վրա (5)

 

Լրացուցիչ տեղեկատվություն ________________________________________ (6)

 

Համապատասխանության հայտարարագիրն ուժի մեջ է գրանցման ամսաթվից

    մինչև  ________________ ներառյալ                                   (7)

 

_________________ ____________________________________________________

(ստորագրությունը) (հայտատու կազմակերպության ղեկավարի կամ որպես անհատ

ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի անվան և

                       հայրանվան սկզբնատառերը և  ազգանունը)            (8)

 

Համապատասխանության հայտարարագրի գրանցման վերաբերյալ տեղեկություններ.

 

Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, ՄՄ N ____________ (9)

 

Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը _______________ (10)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2014
N 1301-Ն
Որոշում