ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 40
28. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ 2015 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թ. սեպտեմբերի 25-ի նիստի
N 40 արձանագրային որոշման
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
1. 2015 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`
1) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,
2) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,
3) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,
4) բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,
5) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության ապահովումը:
2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով:
I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է`
. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը,
. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը,
. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը, առաջարկությունների ներկայացումը,
. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման օրենսդրության խախտումների հայտնաբերումը, վարչական վարույթի իրականացումը, պատասխանատվության միջոցների կիրառումը և կանխարգելումը.
. Հայաստանի Հանրապետության տարածքի և պետական սահմանների սանիտարական պաշտպանության ապահովումը,
. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը,
. մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,
. վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը,
. Հայաստանի Հանրապետության տարածքում դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովումը,
. «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված տեսչության իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ ստուգումների իրականացումը,
. հարուցված վարչական վարույթների շրջանակներում անհրաժեշտության դեպքում դեղերի նմուշների գնման և դրանց լաբորատոր փորձաքննության գործընթացների կազմակերպում և իրականացումը,
. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումը:
. Ռիսկերի վրա հիմնված ստուգումների իրականացում,
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.
1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը հետևյալ ուղղություններով`
1) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը` լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների միջոցով,
2) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը` բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառի պահանջների,
3) վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) ու քննումը,
4) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիթորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,
5) վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,
6) վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վարչական վիճակագրական հաշվառումը,
7) հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով օդի, ջրի, հողի և այլ արտադրանքի, առարկաների ու նյութերի նմուշառումը,
8) պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի համակարգի կողմից կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,
9) բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը, բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը,
10) սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, համատեղ մշակումը և իրականացումը,
11) «Գովազդի մասին», «Դեղերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` առողջապահության բնագավառի և հատուկ նշանակության սննդամթերքի գովազդի մասին օրենսդրության պահանջների ստուգումների իրականացումը,
12) աշխատանքի վայրում մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը,
13) դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
14) Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող չգրանցված, կեղծ, անորակ, ժամկետանց դեղեր հայտնաբերելու նպատակով դեղատներում և դեղատնային կրպակներում մշտադիտարկման կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը:
2. Համաճարակաբանական հատուկ ծրագրերը հետևյալ ուղղություններով`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացում,
2) մասնակցություն Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանը,
3) իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացում:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են.
2015 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ոլորտի զարգացման շարունակականությունը` ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:
2015 թվականի պետական նպատակային ծրագրում առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`
- առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության ամրապնդումն ու ուժեղացումը,
- իրականացվող բժշկական օգնության և մատուցվող ծառայությունների որակի բարելավումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության տեսակների ապահովումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,
- ԱԱՊ օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը,
- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների /դիսպանսերների/ կողմից:
2015 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է.
- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,
- ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը,
- բժշկական օգնության և սպասարկման շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Ա. Առաջնային բուժօգնության գծով`
1. Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:
2. Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, հիվանդների բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:
3. Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:
4. Առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:
5. Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:
6. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված բժշկական օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
7. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց:
8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
9. Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):
11. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
12. Սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
13. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:
14. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպում:
15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:
16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելումը ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.
1) հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում,
2) տարածքային պոլիկլինիկաների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՊՀՀ տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,
3) հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:
17. Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության առաջնային նախաբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
18. Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2015 թվականի պետական նպատակային ծրագրի:
19. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
20. Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:
21. Վերականգնողական բուժման կազմակերպումը որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով/տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:
Բ. Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:
Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
1. Ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների ձևավորմանն աջակցությունը:
2. Գյուղական բնակավայրերում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեխանիզմների մշակումը և ներդրումը:
3. Առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավումը, առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
III. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են` 2015 թվականին ապահովել.
- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,
- անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`
«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 10.09.2009 թ. N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2015 թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
1) մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ.
ա. տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
- հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,
- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,
բ. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,
գ. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
դ. բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,
ե. երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,
զ. 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,
է. դպրոցներում երեխաների բուժօգնության գործընթացի կազմակերպումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը:
2) Արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների.
ա. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,
բ. քրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,
գ. արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
ա. սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված (այդ թվում մինչև 7 տարեկան) երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
բ. սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,
գ. մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու սուր հիվանդությունների բուժումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան,
դ. նորածնային և վաղ հասակի երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ուժեղացման ծրագրերի/միջոցառումների իրականացումը,
ե. նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության, անհասության ռեթինոպաթիայի և կոնքազդրային սկրինինգներ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան,
զ. երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով,
է. երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրումը:
3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`
1) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների, այդ թվում մինչև 7 տարեկան քրոնիկ հիվանդ երեխաների վերականգնողական-առողջարանային բուժօգնության կազմակերպումը` համապատասխան բժշկական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներով և ընթացակարգերով,
2) վերականգնողական-առողջարանային բուժման ընթացքում, աղքատության (ընտանեկան) նպաստների համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների խնամակալների կացարանային-առողջարանային ծախսերի հոգածությունը, եթե երեխան ունի անհատական խնամքի կարիք:
4. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`
1) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզա-օրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
2) տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատուկ կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,
3) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:
5. Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
1) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,
2) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,
3) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ընդլայնումը և շարունակական ներդրումը համայնքային մակարդակով,
4) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,
5) երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.
6) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստա-ռադիո-հեռարձակումների կազմակերպումը,
7) երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպա-մեթոդական աշխատանքներ:
Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`
«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման 2008-2015 թթ. ազգային ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2015 թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
1) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը,
2) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
3) բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունների ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
4) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվությունը և հետազոտումը, թեստերի ձեռք բերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,
5) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,
6) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,
7) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձա-գինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,
8) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը,
9) անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,
10) բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հետազոտումն ու բուժումը` անպտղության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
11) քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ազգային ծրագրին համապատասխան,
12) հղիների ստոմատոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
1) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`
- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,
- ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,
- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,
- նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,
2) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,
3) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով,
4) հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,
5) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,
6) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի,
7) արտագնա, անհետաձգելի մանկաբարձա-գինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններ,
8) «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:
2015 թվականին նախատեսվում է իրականացնել հետևյալ նոր ծրագրային նախաձեռնություններ.
1. Աղքատության նպաստների համակարգում ընդգրկված անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների տրամադրման ծրագիր.
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տեսակները ներառված են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության տեսակների ցանկում և մինչ 2014թ պետական պատվերի շրջանակներում չէին մատուցվում: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2013 թվականին կատարվեց լրացում, և հնարավորություն ընձեռնվեց նշված ծառայությունները անվճար կամ արտոնյալ պայմաններով առողջապահական ամենամյա նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացնելու համար: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շրջանառության մեջ է դրվել «Անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
2. ԱՄՆ ՄԶԳ ծրագրի աջակցությամբ իրականացվող անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման ծրագիր.
Նոր ծրագրի ներառումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ամերիկայի միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 2013 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 4 փոփոխության համաձայն, որով ՀՀ կառավարությունը ստանձնել է ժամանակակից հակաբեղմնավորիչների գնման պարտավորություն:
3. «Երեխաների առողջ սնուցում»` վաղ տարիքի (0-5 տ. երեխաների) սնուցման բարելավմանն ուղղված հանրային իրազեկման ծրագիր
Ծրագիրը նախատեսում է երեխաների առողջ սնուցում, վաղ տարիքի` 0-5 տ. երեխաների սնուցման բարելավմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումներ: Երեխայի սնուցման վերաբերյալ ծնողների բավարար տեղեկացվածությունը և ադեկվատ գործելակերպը նպաստում է մանկան առավել բալանսավորված սնուցման կազմակերպմանը, միաժամանակ այն երեխայի նորմալ աճի ու զարգացման կարևորագույն նախապայմաններից է:
3. Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
1) բուժօգնության որակի բարձրացման նպատակով մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ապացուցողական բժշկության դրույթների վրա հիմնված ուղեցույցների մշակումը և ներդնումը,
2) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,
3) մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում,
4) առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,
5)առողջ մայրության, վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատմանը, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,
6) ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:
Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`
- տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաների և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`
Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004 թ. N 318-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:
IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է` 2015 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ բժշկական օգնությամբ և սպասարկման ապահովումն առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
1. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով`
ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության և տնային կանչերի իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության կենտրոն, բժշկական կենտրոնների և միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաներ) ամբողջ բնակչության համար,
բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման,
գ) բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը,
դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված բժշկական կենտրոններում, միավորումներում, համալիրներում,
ե) ստոմատոլոգիական բժշկական օգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով` հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` հիվանդանոցային բուժկազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից:
2.1. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք միջամտություններ, միջոցներ և ինպլանտներ պահանջող բուժման կիրառում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի, այդ թվում.
- սիրտ-անոթային վիրաբուժություն,
- գլխուղեղի և պերիֆերիկ անոթների ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում,
- երիկամի փոխպատվաստում,
- առիթմոլոգիական բուժում և ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում,
- ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ:
3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և/կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004 թ. N 318-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:
V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են`
2015 թվականին ապահովել սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`
- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
- նյարդային համակարգի հիվանդություններ,
- աչքի հիվանդություններ,
- հոգեկան խանգարումներ,
- չարորակ նորագոյացություններ,
- դիաբետ,
- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,
- վնասվածքներ և թունավորումներ,
- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,
- պարբերական հիվանդություն:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`
Ա. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) պայմաններում`
1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը:
2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:
3. Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով` նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը` ուղղված սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը:
4. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:
5. Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`
ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով`
- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար,
- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ,
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջոցով`
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը, դիսպանսեր հսկողության իրականացումը,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով բարձր ռիսկի խմբերի բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետ կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության տրամադրումը բնակչության տարբեր խմբերին,
գ) հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով`
- տուբերկուլոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,
- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,
- բնակչությանը տուբերկուլոզի դեմ պատվաստումների իրականացումը,
- տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
- տուբերկուլոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից) ռենտգենաբանական հետազոտությունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը,
- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը,
դ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով`
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար:
6. Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:
7. Աչքի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` ակնաբուժական մասնագիտացված կաբինետների միջոցով աչքի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:
8. Նյարդային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` նյարդաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, վերականգնողական բուժման ապահովումը` ամբողջ բնակչության համար:
9. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ` ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` տվյալ հիվանդությամբ տառապող բնակչության համար:
10. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` էնդոկրինոլոգիական դիսպանսերների և մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը` դիաբետով տառապող բնակչության համար:
11. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ` բնակչության տվյալ հիվանդությամբ տառապող բոլոր խմբերի համար`
ա) նյարդահոգեբուժական դիսպանսերների և նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով, հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով, հարկադիր բուժման բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը:
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը` ուղղված խնամքի կենտրոններում գտնվող հիվանդների խնդիրների լուծմանը:
12. Ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար.
ա) մասնագիտացված դիսպանսերի և կաբինետների միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը,
բ) տոկսիկոքիմիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,
գ) ալկոհոլային հարբածության վկայարկման կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների ուղեգրով,
դ) դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,
ե) հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
13. Վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ` ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր կազմակերպություններում անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար.
14. Պարբերական հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ` թերապևտիկ կաբինետների միջոցով պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար ու հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար:
Բ. Հիվանդանոցային պայմաններում`
1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում:
2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:
- Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ
- Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ծառայություններ:
3. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:
4. Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`
- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,
- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,
- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը:
5. Սիրտանոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում սրտաբանական մասնագիտացված և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար,
- «Սուր կորոնար անբավարարության համախտանիշով» հիվանդների անհետաձգելի հիվանդանոցային բուժման կազմակերպումն ամբողջ բնակչության համար անկախ սոցիալական պատկանելիությունից:
6. Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում/ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:
7. Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`
- ախտորոշված չարորակ նորագոյացություններով/այդ թվում օնկոհեմատոլոգիական/անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպում` արտոնյալ պայմաններով, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
8. Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`
- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում,
- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:
9. Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`
- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում,
- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» N 7987-AM ԵՎ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» N 5222-AM ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
«Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» թիվ 7987-ԱՄ վարկային ծրագիր
Հիվանդանոցային համակարգի արդիականացում
* Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն
2015 թվականին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-AM վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, բժշկական կենտրոնի համար բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաների ձեռք բերում:
* Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոն
2015 թվականին «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-AM վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգման շինարարական աշխատանքների և բժշկական պարագաների ձեռքբերման գործընթացը:
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-AM վարկային և դրամաշնորհային ծրագիր
Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում ԱԱՊ հաստատություններում ոչ վարակիչ հիվանդությունների և մոր և մանկան առողջության ծառայությունների բարելավման համար
* Կատարողականի վրա հիմնված վճարումները բաղկացած կլինեն երկու մասից` ա. սքրինինգային հետազոտությունների մաս, որտեղ ընտրված ՄՄԱ և ՈՎՀ սքրինինգային հետազոտությունների համար կկատարվի ծախսերի ամբողջական փոխհատուցում` միավորի արժեքի հիման վրա ամսական կտրվածքով և
* կատարողականի վրա հիմնված խթանների մաս, որտեղ կհատկացվեն կատարողականի վրա հիմնված վճարումներ կիսամյակային սկզբունքով (զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ցուցանիշների համար տարեկան 20%, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ցուցանիշի համար` տարեկան 16.5% կատարողական), եթե նվաճվեն համաձայնեցված արդյունքի ցուցանիշների թիրախները: Իսկ հղիների նախածննդյան հսկողության դեպքում ծրագիրը կփոխհատուցի երրորդ լրացուցիչ անտենատալ այցի երկու հավելյալ թեստերի արժեքը յուրաքանչյուր հղիի հաշվով և կտրամադրի գործունեության վրա հիմնված խրախուսական վարձատրություն մանկաբարձ-գինեկոլոգներին (տարեկան 90% կատարողական):
* Նախատեսվում է իրականացնել սքրինինգային ծրագրին մասնակցելու, առողջ ապրելակերպի խթանմանն և ՈՎՀ հիմնական ռիսկային գործոնների կանխարգելմանը ուղղված հանրային իրազեկման քարոզարշավ:
* Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մշտադիտարկում, արդյունքների ստուգում և գնահատում:
* 2015թ. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում, նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժշկական (վեց հարկանի) մասնաշենքերի վերանորոգման և ֆունկցիոնալ ախտորոշման (երեք հարկանի) մասնաշենքի կառուցման և բժշկական սարքավորումների ձեռքբերման, (համակարգչային շերտագիր, ուլտրաձայնային հետազոտման սարք, էլեկտրոսրտագրիչ, ռենտգեն համալիր և Ոսկրածուծի փոխպատվաստման և քիմիաթերապիայի բաժանմունքի, ինչպես նաև Արյան բանկի ստեղծման, այդ թվում` GMP լաբորատորիա կրիոլաբորատորիա, դոնորների սենյակի հիմնադրման (այդ թվում, ճարտարապետական նախագծման, շինարարական աշխատանքներ:
* 2015թ. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել և սկսել ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի երկու մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները:
«Սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում
2015թ-ին նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում մշակել և ստեղծել գրիպի համաճարակաբանական հսկողության կայուն համակարգ` համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հզորություններով, որոնք հնարավորություն կընձեռեն արագ ախտորոշել կասկածելի դեպքերը և իրականացնել սեզոնային և պանդեմիկ գրիպի դետքային վերահսկողություն, համապատասխան վարակաբանական հսկողություն և մարդկային ռեսուրսների հզորությունների հսկողություն, որը հնարավորություն կտա արդյունավետ արձագանքել պանդեմիկ և նովել գրիպի վտանգներին, սահմանել և վերահսկել սեզոնային գրիպի և շնչառական հիվանդությունների ազդեցությունը հանրային առողջության վրա և ամբողջովին մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության GISN` Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության կենտրոններին ժամանակին և որակյալ նմուշներ տրամադրելով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թ. սեպտեմբերի 25-ի նիստի
N 40 արձանագրային որոշման
ՑԱՆԿ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
._________________________________________________________________________.
|N |2015 թվականի |ՀՀ 2015 թվականի պետական |Գումար |
| |առողջապահական պետական |բյուջեի «Առողջապահություն» |(հազ. դրամ) |
| |նպատակային ծրագրերի |բաժնի համապատասխան ծրագրի | |
| |անվանումը |անվանումը | |
| | | | |
|__|_______________________|_________________________________|____________|
|1.|Բնակչության հիգիենիկ |Բնակչության սանիտարահամաճարակային|3,220,854.6 |
| |և համաճարակային |անվտանգության ապահովման և | |
| |անվտանգության ապահովման|հանրային առողջապահության | |
| |2015 թվականի պետական |ծառայություններ 3,220,854.6 | |
| |նպատակային ծրագիր |_________________________________|____________|
| | |Վարակիչ հիվանդությունների |74,843.1 |
| | |օջախների ախտահանման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Իմունականխարգելման ազգային ծրագիր|1,890,364.5 |
| | |_________________________________|____________|
| | |Արյան հավաքագրման ծառայություններ|250,958.4 |
| | |_________________________________|____________|
| | |Ծխելու դեմ պայքարի և շրջակա |100,000.0 |
| | |միջավայրի պահպանության պետական | |
| | |ծրագիր | |
|__|_______________________|_________________________________|____________|
|2.|Բնակչության առողջության|Բնակչության առողջության առաջնային|10,971,339.2|
| |առաջնային պահպանման |պահպանման ծառայություններ | |
| |2015 թվականի պետական |_________________________________|____________|
| |նպատակային ծրագիր |Նեղ մասնագիտացված բժշկական |4,000,883.6 |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Շարունակական հսկողություն |142,000.0 |
| | |պահանջող և առանձին | |
| | |հիվանդությունների բուժման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Ստոմատոլոգիական բժշկական |755,276.5 |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Երեխաների ստոմատոլոգիական |87,716.4 |
| | |առաջնային կանխարգելման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ |3,629,183.9 |
| | |հետազոտություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Զորակոչային և նախազորակոչային |1,950,821.5 |
| | |տարիքի անձանց փորձաքննության և | |
| | |բժշկական օգնության | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Հեմոդիալիզի անցկացման |1,980,049.5 |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Մտավոր, հոգեկան,լսողական, |232,863.8 |
| | |ֆիզիկական, շարժողական և այլ | |
| | |զարգացման խանգարումներով | |
| | |երեխաների գնահատման և | |
| | |վերականգնողական բուժման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և |138,988.7 |
| | |բուժօգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Շտապ բժշկական օգնության |3,292,269.6 |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Սպորտային բժշկության և |94,262.8 |
| | |հակադոպինգային հսկողության | |
| | |ծառայություններ | |
|__|_______________________|_________________________________|____________|
|3.|Մոր և մանկան |Մանկաբարձական բժշկական օգնության |6,922,000.8 |
| |առողջության պահպանման |ծառայություններ | |
| |2015 թվականի պետական |_________________________________|____________|
| |նպատակային ծրագիր |Գինեկոլոգիական հիվանդությունների |372,790.2 |
| | |բժշկական օգնության | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Երեխաներին բժշկական օգնության |7,570,939.3 |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական|1,519,789.2 |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Անցանկալի հղիությունների |45,820.0 |
| | |կանխարգելման նպատակով | |
| | |հակաբեղմնավորիչ ժամանակակից | |
| | |միջոցների մատչելիության ապահովում| |
| | |_________________________________|____________|
| | |Անպտուղ զույգերի վերարտադրողական |78,637.0 |
| | |օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ | |
| | |բժշկական օգնության | |
| | |ծառայություններ | |
|__|_______________________|_________________________________|____________|
|4.|Բնակչության սոցիալապես |Սոցիալապես անապահով և հատուկ |7,202,267.1 |
| |անապահով և առանձին |խմբերում ընդգրկվածներին բժշկական | |
| |(հատուկ) խմբերում |օգնության ծառայություններ | |
| |ընդգրկված անձանց | | |
| |բժշկական օգնության 2015| | |
| |թվականի պետական | | |
| |նպատակային ծրագիր | | |
|__|_______________________|_________________________________|____________|
|5.|Սոցիալական |Տուբերկուլյոզի բժշկական օգնության|1,425,100.8 |
| |կախվածություն և հատուկ|ծառայություններ | |
| |նշանակություն ունեցող |_________________________________|____________|
| |հիվանդությունների |Աղիքային և այլ ինֆեկցիոն |1,221,046.8 |
| |բժշկական օգնության 2015|հիվանդությունների բժշկական | |
| |թվականի պետական |օգնության ծառայություններ | |
| |նպատակային ծրագիր |_________________________________|____________|
| | |Սեռական ճանապարհով փոխանցվող |185,709.8 |
| | |հիվանդությունների բժշկական | |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Հոգեկան և նարկոլոգիական |2,613,416.9 |
| | |հիվանդների բժշկական օգնության | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |ՈՒռուցքաբանական և արյունաբանական|1,121,485.3 |
| | |հիվանդությունների բժշկական | |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Վերականգնողական բժշկական |613,346.8 |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Զորակոչային և նախազորակոչային |871,144.9 |
| | |տարիքի անձանց հիվանդանոցային | |
| | |բժշկական օգնություն և | |
| | |փորձաքննություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Անհետաձգելի բժշկական օգնության |1,908,294.4 |
| | |գծով ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Զինծառայողներին, ինչպես նաև |2,683,555.0 |
| | |փրկարար ծառայողներին և նրանց | |
| | |ընտանիքի անդամներին բժշկական | |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Պետական հիմնարկների և |3,305,484.0 |
| | |կազմակերպությունների աշխատողների | |
| | |բժշկական օգնության և սպասարկման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Սրտի անհետաձգելի վիրահատության |500,000.0 |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Թրաֆիքինգի զոհերին բժշկական |2,200.0 |
| | |օգնության ծառայություններ | |
|__|_______________________|_________________________________|____________|
|6.|2015 թվականի նպատակային|Դատաբժշկական և գենետիկ |387,458.1 |
| |ծրագրերին օժանդակող |ծառայություններ | |
| |հարակից |_________________________________|____________|
| |ծառայությունների |Պաթանատոմիական ծառայություններ |42,726.7 |
| |ծրագրեր (այլ դասերին |_________________________________|____________|
| |չպատկանող) |Հանրապետությունից դուրս բուժման |40,365.0 |
| | |ուղեգրված հիվանդների | |
| | |ճանապարհածախսի փոխհատուցում | |
| | |_________________________________|____________|
| | |Դժվարամատչելի ախտորոշիչ |464,562.9 |
| | |հետազոտություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Դեղաքաղաքականությունից բխող |20,757.8 |
| | |փորձագիտական և մեթոդաբանական | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Հաշմանդամ և կարիքավոր |81,811.0 |
| | |երեխաներին օրթեզներով և | |
| | |կորսետներով ապահովման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Առողջ ապրելակերպի խթանման և |90,000.0 |
| | |հանրային իրազեկման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |«Երեխաների առողջ սնուցում» |10,150.0 |
| | |հանրային իրազեկման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Բժշկական օգնության մասնագիտական, |236,489.7 |
| | |խորհրդատվական և | |
| | |կազմակերպամեթոդական աջակցության | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Մարդասիրական օգնության կարգով |44,743.6 |
| | |ստացվող դեղերի և դեղագործական | |
| | |արտադրանքի ստացման, մաքսազերծման | |
| | |և բաշխման ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Տուբերկուլյոզի դեմ պայքարի |94,076.8 |
| | |ազգային ծրագրի համակարգման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Բժիշկ-մասնագետների ժամանակավոր |40,229.9 |
| | |ուղեգրման միջոցով ՀՀ մարզային | |
| | |առողջապահական | |
| | |կազմակերպություններում բժշկական | |
| | |ծառայությունների մատուցում | |
| | |_________________________________|____________|
| | |Արտասահմանյան առաջավոր |36,000.0 |
| | |կլինիկաների փորձի ուսումնասիրման | |
| | |նպատակով բժիշկների գործուղումներ | |
| | |_________________________________|____________|
| | |Դեղորայքի տրամադրում |2,984,783.1 |
| | |ամբուլատոր-պոլիկլինիկական, | |
| | |հիվանդանոցային բուժօգնություն | |
| | |ստացողներին և հատուկ խմբերում | |
| | |ընդգրկված ֆիզիկական անձանց | |
| | |_________________________________|____________|
| | |Դեղորայքի տրամադրում պետական |1,115.1 |
| | |պահպանության ծառայությանը | |
| | |_________________________________|____________|
| | |Արտակարգ իրավիճակներում |10,714.4 |
| | |բուժօգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Համաշխարհային բանկի աջակցությամբ |2,046,224.2 |
| | |իրականացվող ոչ վարակիչ | |
| | |հիվանդությունների կանխարգելման | |
| | |և վերահսկման ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |Համաշխարհային բանկի աջակցությամբ |1,438,176.2 |
| | |իրականացվող Առողջապահական | |
| | |համակարգի արդիականացման երկրորդ | |
| | |ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման | |
| | |ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |Համաշխարհային բանկի աջակցությամբ |240,628.2 |
| | |իրականացվող ոչ վարակիչ | |
| | |հիվանդությունների կանխարգելման և | |
| | |վերահսկման դրամաշնորհային ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |ԱՄՆ Հիվանդությունների |126,297.9 |
| | |կանխարգելման և վերահսկման | |
| | |կենտրոնի աջակցությամբ իրականացվող| |
| | |Սեզոնային գրիպի համաճարակաբանական| |
| | |ցանցի հիմնման և արձագանքման | |
| | |դրամաշնորհային ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |Համաշխարհային բանկի աջակցությամբ |12,337.8 |
| | |իրականացվող հիվանդությունների | |
| | |կանխարգելման և վերահսկման ծրագրի| |
| | |շրջանակներում Առողջապահության | |
| | |կատարողականի վրա հիմնված | |
| | |ֆինանսավորման ծրագրի | |
| | |նախապատրաստման համար | |
| | |դրամաշնորհային ծրագիր | |
._________________________________________________________________________.