Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՌԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՌԱՅԻՆ (ԳԵՆԴԵՐԱՅԻՆ) ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2014 թվականի N 04-Ն

 

i

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՌԱՅԻՆ (ԳԵՆԴԵՐԱՅԻՆ) ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2014 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կին դատավորների թիվը կազմել է դատավորների ընդհանուր թվի 24 %-ը, մինչդեռ ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածությունների ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը, և եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ:

2014 թվականի հունվարի 21-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված թիվ ՆՀ-3-Ա հրամանագրով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 20 անձից 7-ը կին է, սակայն Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ շարունակում է արդիական լինել կին իրավաբանների կողմից դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու հնարավորություններն ամրապնդելուն և ընդլայնելուն ուղղված շարունակական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Նշված միջոցառումների շարքում Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը կարևորում է իրավաբանական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում գենդերային հարցերի քննարկումը` ուսանողների շրջանում սեռային (գենդերային) հավասարության ընկալումը խրախուսելու նպատակով: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը կարևորում և անհրաժեշտ է համարում կին դատավորների և ուսանողների հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կամ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կամ Հայաստանի Հանրապետության դատավորների միության և իրավաբանական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համատեղ կազմակերպվող գիտաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, դասընթացներին, իրազեկման տարբեր ծրագրերին կին դատավորների մասնակցությունը:

ՈՒստի, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և Երևանի պետական համալսարանի միջև 2013 թվականի մարտի 30-ին կնքված համագործակցության հուշագրի 2.4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հաստատել 2014 թվականի սեպտեմբերից կատարման ենթակա` հետևյալ միջոցառումների ցանկը`

- Խրախուսել պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացվող` գենդերային հարցերի վերաբերյալ գիտաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, դասընթացներին, իրազեկման տարբեր ծրագրերին կին դատավորների մասնակցությունը,

- Խրախուսել Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող` գենդերային հարցերի վերաբերյալ գիտաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, դասընթացներին, իրազեկման տարբեր ծրագրերին կին դատավորների մասնակցությունը,

- Աջակցել գենդերային հարցերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը,

- Աջակցել գենդերային հավասարության նպաստմանն ուղղված ուսումնական նյութերի, վերլուծությունների, ուսումնական թեմատիկ ծրագրերի և այլն մշակմանը:

Հաստատել սույն որոշման կատարմանն ուղղված գործողությունների 2015-2017թթ. ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2015թ. հուլիսի 16-ի

թիվ 02-Ն որոշման

 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2014 թ. օգոստոսի 29-ի

«Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային)

հավասարությանը նպաստելու մասին» թիվ 04-Ն որոշման կատարմանն ուղղված

գործողությունների 2015-2017 թթ. ծրագիր

 

._____________________________________________________________________.

|N  | Միջոցառումներ       | Իրականացնող      |  Ժամկետներ| Արդյունք   |

|   |                     | մարմիններ        |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|1. |Մոնիթորինգի          |ՀՀ արդարադատության|2015թ.     |Մոնիթորինգի |

|   |իրականացում` պարզելու|նախարարություն    |սեպտեմբեր -|արդյունքների|

|   |համար դատական        |ՀՀ դատական        |2016թ.     |վերաբերյալ  |

|   |համակարգում          |դեպարտամենտ       |փետրվար    |համապարփակ  |

|   |գենդերային (սեռային) |                  |           |զեկույցի    |

|   |հավասարության        |                  |           |հրապարակում |

|   |վերաբերյալ տարբեր    |                  |           |            |

|   |հասարակական խմբերում |                  |           |            |

|   |առկա մոտեցումները և  |                  |           |            |

|   |կարծիքները           |                  |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|2. |Մոնիթորինգի          |ՀՀ արդարադատության|2016թ.     |ՈՒսումնական |

|   |արդյունքների         |նախարարություն    |մարտ-      |նյութեր,    |

|   |ամփոփման, ինչպես նաև |ՀՀ դատական        |2016թ.     |ուսումնական |

|   |միջազգային փորձի     |դեպարտամենտ       |հունիս     |թեմատիկ     |

|   |վերլուծության և  դրա |Համաձայնության    |           |ծրագրեր     |

|   |արդյունքում          |դեպքում նաև`      |           |            |

|   |ուսումնական նյութերի |Արդարադատության   |           |            |

|   |և  ուսումնական       |ակադեմիա          |           |            |

|   |թեմատիկ ծրագրերի     |Փաստաբանների      |           |            |

|   |մշակման նպատակով     |պալատ/Փաստաբանների|           |            |

|   |աշխատանքային խմբի    |դպրոց             |           |            |

|   |ստեղծում             |Բարձրագույն       |           |            |

|   |                     |ուսումնական       |           |            |

|   |                     |հաստատություններ/ |           |            |

|   |                     |ԵՊՀ իրավաբանական  |           |            |

|   |                     |կլինիկա           |           |            |

|   |                     |Հասարակական       |           |            |

|   |                     |կազմակերպու-      |           |            |

|   |                     |թյուններ          |           |            |

|   |                     |Միջազգային        |           |            |

|   |                     |կազմակերպու-      |           |            |

|   |                     |թյուններ          |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|3. |Ամառային դպրոցի      |ՀՀ արդարադատության|2016թ.     |Ամառային    |

|   |կազմակերպում, որի    |նախարարություն    |հուլիս -   |դպրոցում    |

|   |ուսումնական ծրագիրը  |ՀՀ դատական        |2016թ.     |ներառված    |

|   |կներառի նաև  նախորդ  |դեպարտամենտ       |օգոստոս    |խմբերում    |

|   |երկու միջոցառումների |Համաձայնության    |           |գենդերային  |

|   |արդյունքների         |դեպքում նաև`      |           |հարցերի     |

|   |լուսաբանումը         |Արդարադատության   |           |վերաբերյալ  |

|   |                     |ակադեմիա          |           |իրավագիտակ- |

|   |                     |փաստաբանների      |           |ցության     |

|   |                     |պալատ/Փաստաբանների|           |բարձրացում  |

|   |                     |դպրոց բարձրագույն |           |            |

|   |                     |ուսումնական       |           |            |

|   |                     |հաստատություններ/ |           |            |

|   |                     |ԵՊՀ իրավաբանական  |           |            |

|   |                     |կլինիկա           |           |            |

|   |                     |Հասարակական       |           |            |

|   |                     |կազմակերպու-      |           |            |

|   |                     |թյուններ          |           |            |

|   |                     |Միջազգային        |           |            |

|   |                     |կազմակերպու-      |           |            |

|   |                     |թյուններ          |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|4. |Արդարադատության      |ՀՀ արդարադատության|2015թ.     |Հասարակական |

|   |ակադեմիայի,          |նախարարություն    |սեպտեմբեր -|լայն        |

|   |Փաստաբանների         |ՀՀ դատական        |2017թ.     |շրջանների   |

|   |պալատի/Փաստաբանների  |դեպարտամենտ       |դեկտեմբեր  |մասնակցու-  |

|   |դպրոցի,              |                  |           |թյան        |

|   |Բարձրագույն          |                  |           |ապահովում և |

|   |ուսումնական          |                  |           |գործողու-   |

|   |հաստատությունների,   |                  |           |թյունների   |

|   |ՀԿ-ների և            |                  |           |ծրագրի      |

|   |միջազգային           |                  |           |համատեղ     |

|   |կազմակերպությունների |                  |           |իրականացում |

|   |հետ համագործակցության|                  |           |            |

|   |նախաձեռնում, տվյալ   |                  |           |            |

|   |գործողությունների    |                  |           |            |

|   |ծրագրի իրականացման   |                  |           |            |

|   |նպատակով             |                  |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|5. |Ավագ դպրոցների       |ՀՀ արդարադատության|2016 թ.    |Աշակերտների |

|   |աշակերտների հետ      |նախարարություն    |սեպտեմբեր -|շրջանում    |

|   |հանդիպում (այց       |ՀՀ դատական        |2016 թ.    |գենդերային  |

|   |դատարան, քննարկում,  |դեպարտամենտ       |հոկտեմբեր  |հարցերի     |

|   |դատախաղ և  այլն)     |Համաձայնության    |           |վերաբերյալ  |

|   |                     |դեպքում նաև`      |           |իրավագիտակ- |

|   |                     |արդարադատության   |           |ցության     |

|   |                     |ակադեմիա          |           |բարձրացում  |

|   |                     |ՀՀ կրթության և    |           |            |

|   |                     |գիտության         |           |            |

|   |                     |նախարարություն    |           |            |

|   |                     |Հասարակական       |           |            |

|   |                     |կազմակերպու-      |           |            |

|   |                     |թյուններ          |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|6. |Պետական և  ոչ պետական|ՀՀ արդարադատության|2016թ.     |Սեռային     |

|   |մարմինների ու        |նախարարություն    |նոյեմբեր - |(գենդերային)|

|   |կազմակերպությունների |ՀՀ դատական        |2017թ.     |հավասարու-  |

|   |մասնակցությամբ 3 կամ |դեպարտամենտ       |հունիս     |թյան        |

|   |ավելի սեմինար        |Համաձայնության    |           |ընկալման    |

|   |(քննարկում, կլոր     |դեպքում նաև`      |           |խրախուսում  |

|   |սեղան, վերապատրաստում|Արդարադատության   |           |            |

|   |և  այլն)             |ակադեմիա          |           |            |

|   |                     |ՀՀ կրթության և    |           |            |

|   |                     |իտության          |           |            |

|   |                     |նախարարություն    |           |            |

|   |                     |Հասարակական       |           |            |

|   |                     |կազմակերպու-      |           |            |

|   |                     |թյուններ          |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|7. |Միջոցառումների       |ՀՀ արդարադատության|2015թ.     |Ծրագրի      |

|   |իրականացման          |նախարարություն    |սեպտեմբեր -|իրականացման |

|   |վերաբերյալ համապարփակ|ՀՀ դատական        |2017թ.     |վերաբերյալ  |

|   |տեղեկատվության       |դեպարտամենտ       |դեկտեմբեր  |հանրային    |

|   |պարբերաբար           |                  |           |իրազեկման   |

|   |հրապարակում          |                  |           |բարձրացում  |

|   |                     |                  |           |            |

|___|_____________________|__________________|___________|____________|

|8. |Ծրագրի               |ՀՀ արդարադատության|2017թ.     |Դատարան-    |

|   |արդյունավետության    |նախարարություն    |հուլիս -   |ներում      |

|   |գնահատում (զեկույց)  |ՀՀ դատական        |2017թ.     |սեռային     |

|   |առ այն, որ           |դեպարտամենտ       |դեկտեմբեր  |հավասարու-  |

|   |դատարաններում սեռային|                  |           |թյան աճ     |

|   |հավասարության դրական |                  |           |Հասարակու-  |

|   |փոփոխության աճը      |                  |           |թյան        |

|   |կազմում է 50%, իսկ   |                  |           |իրազեկ-     |

|   |հասարակության        |                  |           |վածության   |

|   |շրջանում             |                  |           |բարձրացում  |

|   |իրազեկվածությունը    |                  |           |            |

|   |բարձրացել է          |                  |           |            |

._____________________________________________________________________.

 

(որոշումը փոփ. 16.07.15 թիվ 02-Ն որոշում)

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
29.08.2014
N 04-Ն
Որոշում