(ուժը կորցնելու է 01.01.18 թվականից` 14.07.17 թիվ 16-Ն որոշում)
i
603.0029.240714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 2014 թվականի թիվ 29-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ թիվ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի հուլիսի 4-ի
թիվ 29-Ն որոշման
ՁԵՎ 12-առևտուր
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
.____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000թ., ՀՕ-48) |
|____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը |
|____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է _________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը _____________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը ___________________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ____________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________ |
|_________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Պետական գրանցման (հաշվառման) համարը |
| I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@________________ |
|____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
.____________________________________________________________________.
ԲԱԺԻՆ 1. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ
հազար դրամ
(մեկ տասնորդական նիշով)
._______________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի | Փաստացի |
| |համարը | տարեսկզբից|
|__________________________________________|________|___________|
| Ա | Բ | 1 |
|__________________________________________|________|___________|
|Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա| 110 | |
|սկզբին | | |
|__________________________________________|________|___________|
|Ընդամենը եկամուտներ | 115 | |
|(տող 115 = տող 115.1+ տող115.2+ տող115.3) | | |
|այդ թվում` | | |
|__________________________________________|________|___________|
|տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ | 115.1 | |
|__________________________________________|________|___________|
|օժանդակ ծառայություններից ստացված | 115.2 | |
|եկամուտներ | | |
|__________________________________________|________|___________|
|այլ եկամուտներ | 115.3 | |
|__________________________________________|________|___________|
|Ընդամենը ծախսեր | 120 | |
|(տող 120 = տող 120.1+ տող 120.2+ տող 120.3| | |
|+ տող 120.4 + տող120.5) | | |
|այդ թվում` | | |
|__________________________________________|________|___________|
|աշխատանքի վարձատրություն և դրան | 120.1 | |
|հավասարեցված միջոցներ | | |
|__________________________________________|________|___________|
|հիմնական միջոցների ձեռք բերման, | 120.2 | |
|շահագործման և պահպանման ծախսեր | | |
|__________________________________________|________|___________|
|հիմնական միջոցների ընթացիկ և կապիտալ | 120.3 | |
|վերանորոգման ծախսեր | | |
|__________________________________________|________|___________|
|ամորտիզացիոն մասհանումներ | 120.4 | |
|__________________________________________|________|___________|
|այլ ծախսեր | 120.5 | |
|__________________________________________|________|___________|
|Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա| 125 | |
|վերջին | | |
| (տող 125 = տող 110 + տող 115 - տող 120) | | |
._______________________________________________________________.
ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
._______________________________________________________________.
|Առկա վաճառատեղերի քանակը, միավոր | 130 | |
|__________________________________________|________|___________|
|Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող | 135 | |
|աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ | | |
._______________________________________________________________.
Ղեկավար ______________________ _______________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր ______________________ _______________________
հաշվապահ կամ այլ (ազգանուն, անուն) (ստորագրություն)
լիազորված անձ)
«_ _ «______ ____20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2014 թվականի հուլիսի 4-ի
թիվ 29-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12- ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
1) բաժին 1` Եկամուտներ և ծախսեր,
2) բաժին 2` Ընդհանուր տեղեկություններ:
7. Տող 110-ը ներառում է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդը:
8. Տող 115-ը ներառում է հաշվետվության 115.1, 115.2 և 115.3 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը (տող115 = տող 115.1+ տող 115.2 + տող 115.3):
9. Տող 115.1-ը ներառում է տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը, որը գանձվում է շուկաներում վաճառք իրականացնող անձանցից` տեղահատկացման համար:
10. Տող 115.2-ը ներառում է այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու համար. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրման, մթերքները սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում պահպանման, հատուկ սանիտարական հագուստների տրամադրման և այլնի համար:
11. Տող 115.3-ը ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները:
12. Տող 120-ը ներառում է 120.1-ից մինչև 120.5-րդ տողերի հանրագումարը (տող 120 = տող120.1+ տող120.2 + տող120.3 + տող120.4 + տող120.5):
13. Տող 120.1-ը հաշվառվում է.
1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ,
2) վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,
3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ:
14. Տող 120.2-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:
15. Տող 120.3-ը ներառում է հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:
16. Տող 120.4 -ը ներառում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:
17. Տող 120.5 -ը ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների ծախսերը և այլն:
18. Տող 125-ը ներառում է 110 և 115 տողերի գումարը և 120 տողի տարբերությունը (տող 125 = տող 110+ տող 115 - տող 120):
19. Տող 130-ը ներառում է հաշվետու տարվա վերջին շուկայում առկա վաճառատեղերի քանակը:
20. Տող 135-ի ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի բաժանելով:
1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
2) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
3) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով: