(ուժը կորցրել է 21.03.2025 թվականից` 28.02.25 թիվ 701-Ն հրաման)
103.0876.241013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 876-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՒՄ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 161-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(13-րդ մաս)
|__________|__________________________________________________________|
|03.1.3 |Հագուստի այլ պարագաներ և պատկանելիքներ |
| |Ներառվում է` |
| | |
| |1) փողկապներ, թաշկինակներ, ձեռնոցներ, շարֆեր, ձեռնոցներ, |
| |թաթպաններ, ձեռնամուշտակներ, գոտիներ, տաբատակալներ, |
| |կախակապեր աշխատանքային խալաթներ, կրծկալներ և գոգնոցներ, |
| |թևնոցներ և այլն |
| |2) գլխարկներ, կեպիներ, բերետներ |
| |3) գործելու թելեր, հագուստի պարագաներ` կոճակներ, |
| |կոճակագամներ, օղլակ-շղթաներ, ժապավեններ, ժանյակներ, |
| |գամասեղներ, զարդանախշեր և հագուստի վերջնամշակման համար |
| |այլ պարագաներ |
| |4) աշխատանքային ձեռնոցներ, ներառյալ այգում աշխատելու |
| |համար ձեռնոցները, մոտոցիկլավարների և հեծանվորդների համար |
| |պաշտպանիչ սաղավարտները |
| | |
| |Բացառվում է` |
| |1) ռետինե ձեռնոցներ և այլ պարագաներ (05.6.1) |
| |2) կարի ասեղներ, շյուղեր, մատնոցներ (05.6.1) |
| |3) պաշտպանական սաղավարտները և սպորտային այլ պաշտպանական |
| |պարագաները` փրկարարական բաճկոնակները, բռնցքամարտիկի |
| |ձեռնոցները, գոտիները և այլն (09.3.2) |
| |4) թղթե թաշկինակները (12.1.3) |
| |5) ձեռքի ժամացույցները, ոսկերչական զարդերը, փողկապի |
| |համար գնդասեղները, ճարմանդները (12.3.1) |
| |6) ձեռնափայտերը, հովհարները, հովանոցները և այլն (12.3.2) |
|__________|__________________________________________________________|
|03.1.3.1 |Հագուստի այլ պարագաներ և պատկանելիքներ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) փողկապներ, թաշկինակներ, ձեռնոցներ, շարֆեր, ձեռնոցներ, |
| |թաթպաններ, ձեռնամուշտակներ, գոտիներ, տաբատակալներ, |
| |կախակապեր աշխատանքային խալաթներ, կրծկալներ և գոգնոցներ, |
| |թևնոցներ և այլն |
| |2) գլխարկներ, կեպիներ, բերետներ |
| |3) աշխատանքային ձեռնոցներ, ներառյալ այգում աշխատելու |
| |համար ձեռնոցները, մոտոցիկլավարների և հեծանվորդների համար |
| |պաշտպանիչ սաղավարտները |
| | |
| |Բացառվում է` |
| |1) ռետինե ձեռնոցները և այլ արտադրատեսակները (05.6.1) |
| |գնդասեղները, կարի ասեղները, հելունները (05.6.1) |
| |2) պաշտպանական սաղավարտները և սպորտային այլ պաշտպանական |
| |պարագաները` փրկարարական բաճկոնակները, բռնցքամարտիկի |
| |ձեռնոցները, գոտիները և այլն (09.3.2) |
| |3) թղթե թաշկինակները (12.1.3) |
| |4) ձեռքի ժամացույցները, ոսկերչական զարդերը, փողկապի |
| |համար գնդասեղները, ճարմանդները (12.3.1) |
| |5) ձեռնափայտերը, հովհարները, հովանոցները և այլն (12.3.2) |
|__________|__________________________________________________________|
|03.1.3.2 |Հագուստի պատկանելիքներ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) գործելու թելեր, հագուստի պարագաներ` կոճակներ, |
| |կոճակագամներ, օղլակ-շղթաներ, ժապավեններ, ժանյակներ, |
| |գամասեղներ, զարդանախշեր և հագուստի վերջնամշակման համար |
| |այլ պարագաներ |
|__________|__________________________________________________________|
|03.1.4 |Հագուստի մաքրում, նորոգում և վարձույթ |
|__________|__________________________________________________________|
|03.1.4.1 |Հագուստի մաքրում |
| | |
| |Ներառվում է` |
| |1) հագուստի մաքրումը, այդ թվում` քիմիական, ներկումը, |
| |լվացումը |
| | |
| |Բացառվում է` |
| |1) տնային տնտեսության սպիտակեղենի և այլ մանածագործական |
| |արտադրատեսակների քիմիական մաքրումը, ներկումը, լվացումը և |
| |վարձույթը (05.6.2) |
|__________|__________________________________________________________|
|03.1.4.2 |Հագուստի նորոգում և վարձույթ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) հագուստի նորոգում, ձևափոխում, վերափոխում, հարմարեցում |
| |(ներառում է նորոգման համար նյութերի արժեքը և |
| |ծառայությունների համար ընդհանուր ծախսերը) |
| | |
| |Բացառվում է` |
| |1) հագուստն ինքնուրույն նորոգելու համար գնված նյութերի |
| |արժեքը (03.1.1) կամ (03.1.3) |
| |2) տան սպիտակեղենի և այլ մանածագործական արտադրատեսակների |
| |նորոգումը (05.2.0) |
|__________|__________________________________________________________|
|03.2 |Կոշիկ |
|__________|__________________________________________________________|
|03.2.1 |Կոշիկ տարբեր տեսակի |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կոշիկ տղամարդկանց, կանանց, մանուկների (0-2 տարեկան) և |
| |երեխաների (3-13 տարեկան) ամենօրյա հագնելու, սպորտի և |
| |հանգստի համար նախատեսված կոշիկ |
| |2) կոշկաքուղեր |
| |3) կոշիկի մասերի (կրունկների, ներբանների և այլն) գնումը` |
| |կոշիկի ինքնուրույն նորոգման համար |
| |4) զանկապաններ և այլն |
| |5) կոշիկի խնամքի պարագաներ (օրինակ, երկարաձգիչներ, փայտե |
| |կաղապարներ, ոտնահենակ` կոշիկը մաքրելու, փայլեցնելու |
| |համար) |
| | |
| |Բացառվում է` |
| |1) կտորից մանկական փափուճները (03.1.2) |
| |2) կոշիկի կաղապարները, կոշկաթիակները, փայլաքսուքները, |
| |լաքերը և կոշիկի խնամքի համար այլ միջոցները (05.6.1) |
| |3) օրթոպեդիկ կոշիկը (06.1.3) |
| |4) ամրակապերով, մեխերով, բութակներով և այլ պարագաներով |
| |հանդերձված կոշիկը որոշ սպորտաձևերի (բոուլինգի, |
| |դահուկաձևերի, ֆուտբոլի, գոլֆի, վազքի, չմշկավազքի և այլն)|
| |համար (09.3.2) |
| |5) այլ պաշտպանական սպորտային պարագաները (09.3.2) |
|__________|__________________________________________________________|
|03.2.1.1 |Կոշիկ տղամարդկանց համար |
| |Բացառվում է` |
| |1) կոշիկի նորոգում և վարձույթ (03.2.2.0) |
|__________|__________________________________________________________|
|03.2.1.2 |Կոշիկ կանանց համար |
| |Բացառվում է` |
| |1) կոշիկի նորոգում և վարձույթ (03.2.2.0) |
|__________|__________________________________________________________|
|03.2.1.3 |Կոշիկ երեխաների և մանուկների համար |
| |Ներառվում է` |
| |1) կոշիկ մանուկների (0-2 տարեկանների) և երեխաների (3-13 |
| |տարեկանների) համար |
| |Բացառվում է` |
| |1) կոշիկի նորոգում և վարձույթ (03.2.2.0) |
|__________|__________________________________________________________|
|03.2.2 |Կոշիկի նորոգում և վարձույթ |
|__________|__________________________________________________________|
|03.2.2.0 |Կոշիկի նորոգում և վարձույթ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կոշիկի նորոգում (ներառում է նորոգման համար նյութերի |
| |արժեքը և ծառայությունների համար ընդհանուր ծախսերը) |
| | |
| |Բացառվում է` |
| |1) կոշիկներն ինքնուրույն նորոգելու համար գնված կոշիկի |
| |մասերը (կրունկները, ներբանները և այլն) (03.2.1) |
| |2) կոշիկի խնամքի համար մաքրող և փայլեցնող կրեմները, |
| |լաքերը և այլ միջոցները (05.6.1) |
| |3) որոշ սպորտաձևերի (բոուլինգի, դահուկաձևերի, ֆուտբոլի, |
| |գոլֆի, վազքի, չմշկավազքի և այլն) համար սպորտային հատուկ |
| |կոշիկների նորոգումը (09.3.2) և վարձույթը (09.4.1) |
|__________|__________________________________________________________|
|04 |ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՋՈՒՐ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ, ԳԱԶ |
| |ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ |
|__________|__________________________________________________________|
|04.1 |Փաստացի վարձավճար բնակարանի համար |
|__________|__________________________________________________________|
|04.1.1 |Փաստացի վարձավճար, վճարվող բնակարան վարձակալողի կողմից |
| |Ներառվում է` |
| |1) Վարձավճարը ներառում է անշարժ գույքի և համապատասխան |
| |հողատարածքի, զբաղեցված բնակատեղիների, ջեռուցման, |
| |լուսավորման սարքավորանքի և սարքավորումների, |
| |սանտեխնիկական սարքավորանքի օգտագործման համար, իսկ |
| |կահավորված բնակարանների վարձակալության դեպքում` նաև |
| |կահույքի համար վճարը: |
| |2) Վարձավճարը ներառում է նաև բնակատեղիներին հարող |
| |տարածքում գտնվող ավտոտնակների կամ ավտոմեքենաների |
| |կայանատեղիների օգտագործման համար վճարը: |
| |3) Վարձավճարը չի ներառում ջրամատակարարման (04.4.1), |
| |աղբահանության (04.4.2), կոյուղու (04.4.3) համար |
| |վճարները, շենքի խնամքի, կանաչապատման, լուսավորման, |
| |վերելակների տեխնիկական սպասարկման և այլնի (04.4.4) համար |
| |վճարները, էլեկտրաէներգիայի (04.5.1), գազի (04.5.2), |
| |կենտրոնական համակարգի միջոցով իրականացվող ջեռուցման և |
| |տաք ջրամատակարարման (04.5.3, 04.5.4, 04.5.5) համար |
| |վճարները: |
| | |
| |Բացառվում է` |
| |1) տվյալ բնակատեղիներին հարող տարածքից հեռավորության վրա |
| |գտնվող ավտոտնակների կամ ավտոմեքենաների կայանատեղիների |
| |օգտագործման համար վարձավճարը (07.2.4) |
|__________|__________________________________________________________|
|04.1.1.0 |Փաստացի վճարվող վարձավճար բնակարան վարձակալողի կողմից |
| | |
| |Ներառվում է` |
| |1) զբաղեցված կահավորված կամ ոչ կահավորված բնակատեղիների |
| |համար բնակարանային վարձը, որը վճարվում է վարձակալողի կամ |
| |ենթավարձակալողի կողմից |
| |2) վճարներ հյուրանոցի կամ պանսիոնատի համարների համար, |
| |եթե դրանք զբաղեցվում են որպես հիմնական բնակության |
| |բնակատեղի |
| | |
| |Բացառվում է` |
| |1) ուսումնական հաստատությունների կողմից տրամադրվող |
| |կացարաններում կամ հանրակացարաններում բնակության |
| |ծառայությունների համար վարձավճարները (11.2.0) |
| |2) ծերանոցներում բնակության ծառայությունների համար |
| |վարձավճարները (12.4.0) |
|__________|__________________________________________________________|
|04.1.2 |Փաստացի վարձավճարի այլ տեսակներ |
|__________|__________________________________________________________|
|04.1.2.1 |Փաստացի վճարվող վարձավճար բնակարան վարձակալողի կողմից |
| |լրացուցիչ լրացուցիչ բնակատեղիների համար |
| | |
| |Ներառվում է` |
| |1) լրացուցիչ բնակատեղիների վարձակալության համար |
| |(ամառանոց, հանգստի կամ ուրիշ նպատակների համար |
| |վարձակալված այլ բնակարան) փաստացի վճարվող վարձը |
| | |
| |Բացառվում է` |
| |1) հանգստյան տներում, զբոսաշրջային կենտրոններում |
| |բնակության ծառայությունների համար վճարները (11.2.0) |
|__________|__________________________________________________________|
|04.1.2.2 |Ավտոտնակի վարձ և այլ վարձավճարներ վարձողի կողմից |
| | |
| |Ներառվում է` |
| |1) Բնակատեղիներին մոտ տարածքում գտնվող ավտոտնակների, |
| |կայանատեղիների վճարները |
| | |
| |Բացառվում է` |
| |1) ավտոտնակների կամ ավտոմեքենաների կայանատեղիների |
| |օգտագործման համար վարձավճարը (07.2.4) |
|__________|__________________________________________________________|
|04.2 |Պայմանական հաշվարկված վարձավճար բնակարանային |
| |ծառայությունների համար |
| | |
| |Տես 04.1 կետի պարզաբանումները |
|__________|__________________________________________________________|
|04.2.1 |Պայմանական հաշվարկված վարձավճար բնակարանի սեփականատիրոջ |
| |համար |
|__________|__________________________________________________________|
|04.2.1.0 |Պայմանական հաշվարկված վարձավճար բնակարանի սեփականատիրոջ |
| |համար |
| | |
| |Ներառվում է` |
| |1) հիմնական բնակարանում սեփականատիրոջ բնակության համար |
| |պայմանական հաշվարկված վարձավճարը |
|__________|__________________________________________________________|
|04.2.2 |Պայմանական հաշվարկված վարձավճարի այլ տեսակներ |
|__________|__________________________________________________________|
|04.2.2.0 |Պայմանական հաշվարկված վարձավճարի այլ տեսակներ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) լրացուցիչ բնակատեղիներում բնակության (ամառանոցում, |
| |ամառային տնակներում) պայմանական հաշվարկված վարձավճարը |
| |2) տնային տնտեսություններին անվճար կամ զեղչ գներով |
| |տրամադրվող բնակարանային ծառայությունների դիմաց |
| |պայմանական հաշվարկված վարձավճարը |
|__________|__________________________________________________________|
|04.3 |Բնակատեղիների նորոգում և սպասարկում |
| | |
| |Ներառվում է` |
| |1) բնակատեղիների սպասարկումն ու նորոգումն ունի հետևյալ |
| |առանձնահատկությունները` պատշաճ վիճակում բնակարանների |
| |պահպանմանն ուղղված պարբերաբար իրականացվող գործունեության |
| |արդյունքում չեն փոփոխվում բնակարանների շահագործման |
| |որակը, դրանց բնութագրերը կամ ծառայության ժամկետը: |
| |Տարբերում են բնակարանների սպասարկման և նորոգման |
| |աշխատանքների երկու տեսակ` վարձակալի կամ սեփականատիրոջ |
| |կողմից իրականացվող ներքին հարդարման ու նորոգման |
| |փոքրածավալ աշխատանքները և սեփականատիրոջ կողմից |
| |իրականացվող մեծածավալ աշխատանքները (պատերի սվաղում կամ |
| |տանիքի նորոգում) |
| |2) տնային տնտեսությունների անհատական սպառման ծախսերը |
| |ներառում են բնակարանի ընթացիկ պահպանման ու նորոգման |
| |փոքրածավալ աշխատանքների համար ապրանքների գնման և |
| |ծառայությունների մատուցման ծախսերը, որոնք կատարվում են |
| |վարձակալի կամ սեփականատիրոջ կողմից: Բնակարանների ընթացիկ |
| |պահպանման ու նորոգման մեծածավալ աշխատանքների համար |
| |սեփականատիրոջ կողմից գնված ապրանքների և մատուցված |
| |ծառայությունների համար ծախսերը չեն ներառվում տնային |
| |տնտեսությունների վերջնական անհատական սպառման ծախսերի |
| |կազմում |
| |3) բնակարանի վարձակալի կամ սեփականատիրոջ կողմից սեփական |
| |ուժերով բնակարանի ընթացիկ պահպանման ու նորոգման համար |
| |ապրանքների գնման ծախսերը դասակարգվում են 04.3.1 |
| |ենթախմբում: Մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ |
| |անձանց կողմից բնակարանի ընթացիկ պահպանման ու նորոգման |
| |համար ապրանքների և ծառայությունների գնման ծախսերը |
| |դասակարգվում են 04.3.2 ենթախմբում |
|__________|__________________________________________________________|
|04.3.1 |Նյութեր բնակարանի նորոգման և սպասարկման համար |
|__________|__________________________________________________________|
|04.3.1.0 |Նյութեր բնակարանի նորոգման և սպասարկման համար |
| | |
| |Ներառվում է` |
| |1) մանրահատակի լաքեր, ներկեր, պաստառներ, լուսամուտների |
| |ապակիներ, գաջ, ցեմենտ, գիպս, պաստառների սոսինձ և այլ |
| |նյութեր ու պարագաներ (վրձիններ, քերակներ) բնակարանների |
| |նորոգման մանր աշխատանքների կատարման համար |
| |2) խողովակներ, ծորակներ, միացքներ և սանտեխնիկական այլ |
| |փոքր հարմարանքներ |
| |3) մանրատախտակ, խեցեգործական սալիկներ և հատակի այլ |
| |ծածկապատման նյութեր |
| | |
| |Բացառվում է` |
| |1) գորգերը, գորգային ծածկերը, լինոլեումը և հատակի |
| |համանման ծածկերը (05.1.2) |
| |2) ձեռքի գործիքները, էլեկտրական լարերը, վարդակները, |
| |լամպերը և համանման հարմարանքները (05.5.2) |
| |3) մաքրող և լվացող նյութերը, ավելները, խոզանակները և |
| |այլն (05.6.1) |
| |4) բնակարանի նորոգման ու պահպանման, բնակարանների |
| |վերակառուցման նպատակով (կապիտալի կուտակում) մեծածավալ |
| |աշխատանքների կատարման համար նյութերի ու պարագաների գնման |
| |ծախսերը |
|__________|__________________________________________________________|
|04.3.2 |Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայություններ |
| |Ներառվում է` |
| |1) բնակարանի ընթացիկ նորոգման ու պահպանման համար վարձած |
| |աշխատողների` ջրմուղագործների, փականագործների, |
| |սանտեխնիկների, էլեկտրիկների, ատաղձագործների, |
| |ապակեգործների, ներկարարների, գեղազարդարարների, հատակ |
| |փայլեցնողների և այլնի ծառայությունների վարձատրությունը |
| | |
| |Բացառվում է` |
| |1) սեփական ուժերով իրականացվող բնակարանի ընթացիկ |
| |նորոգման և պահպանման համար գնված շինանյութերի արժեքը |
| |(04.3.1) |
| |2) բնակարանի նորոգման ու պահպանման, բնակարանների |
| |վերակառուցման նպատակով մեծածավալ աշխատանքների հետ կապված |
| |մատուցվող ծառայությունները (հիմնական կապիտալի կուտակում) |
|__________|__________________________________________________________|
|04.3.2.1 |Ջրմուղագործների աշխատանքներ |
|__________|__________________________________________________________|
|04.3.2.2 |Էլեկտրիկների աշխատանքներ |
|__________|__________________________________________________________|
|04.3.2.3 |Տաքացվող համակարգերի սպասարկման ծառայություններ |
|__________|__________________________________________________________|
|04.3.2.4 |Գեղազարդարարների աշխատանքներ |
|__________|__________________________________________________________|
|04.3.2.5 |Ատաղձագործների աշխատանքներ |
|__________|__________________________________________________________|
|04.3.2.9 |Բնակարանի նորոգման և սպասարկման այլ ծառայություններ |
|__________|__________________________________________________________|
|04.4 |Ջրամատակարարում և բնակատեղիների պահպանման հետ կապված այլ |
| |ծառայություններ |
|__________|__________________________________________________________|
|04.4.1 |Ջրամատակարարում |
|__________|__________________________________________________________|
|04.4.1.0 |Ջրամատակարարում |
| | |
| |Ներառվում է` |
| |1) սառը ջրամատակարարման ծառայությունների համար |
| |վարձավճարներ, ներառյալ հարակից ծառայությունների համար |
| |վճարները (հաշվիչների վարձույթի, հաշվիչների տեղադրման, |
| |հաշվիչների ցուցմունքներին համապատասխան կամ ֆիքսված վճարը |
| |և այլն) |
| | |
| |Բացառվում է` |
| |1) շշերով կամ ցիստեռնից վաճառվող խմելու ջուրը (01.2.2) |
| |2) ջերմամատակարարման ցանցերով մատակարարվող տաք ջուրը և |
| |գոլորշին (04.5.5) |
|__________|__________________________________________________________|
|04.4.2 |Աղբի հավաքում` սանմաքրման ծառայություններ |
|__________|__________________________________________________________|
|04.4.2.0 |Աղբի հավաքում` սանմաքրման ծառայություններ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կենցաղային աղբի հավաքման և հեռացման համար |
| |վարձավճարները |
|__________|__________________________________________________________|
|04.4.3 |Կոյուղի` ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման |
| |ծառայություններ |
|__________|__________________________________________________________|
|04.4.3.0 |Կոյուղի` ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման |
| |ծառայություններ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կոյուղաջրերի հավաքում և հեռացում |
|__________|__________________________________________________________|
|04.4.4 |Բնակատեղիների պահպանման հետ կապված այլ ծառայություններ, |
| |չներառված ուրիշ խմբավորումներում |
|__________|__________________________________________________________|
|04.4.4.1 |Բազմաբնակարան շենքերի սպասարկման ծախսերը |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կանաչապատման, բազմաբնակարանային շենքերի շքամուտքերի և |
| |աստիճանավանդակների մաքրման, ջեռուցման և լուսավորման, |
| |անվտանգության ապահովման, վերելակների և աղբամուղերի |
| |շահագործման, ծխանցքերի մաքրման համար վարձավճարները |
|__________|__________________________________________________________|
|04.5 |Էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ |
|__________|__________________________________________________________|
|04.5.1 |Էլեկտրաէներգիա |
|__________|__________________________________________________________|
|04.5.1.0 |Էլեկտրաէներգիա |
| | |
| |Ներառվում է` |
| |1) էլեկտրաէներգիայի մատակարարման համար վարձավճարները, |
| |ներառյալ հարակից ծառայությունների համար վճարները |
| |(հաշվիչների վարձույթի, հաշվիչների տեղադրման, հաշվիչների |
| |ցուցմունքներին համապատասխան կամ ֆիքսված վճարը և այլն) |
|__________|__________________________________________________________|
|04.5.2 |Գազ |
|__________|__________________________________________________________|
|04.5.2.1 |Գազ բնական, ցանցային |
| | |
| |Ներառվում է` |
| |1) բնական գազի մատակարարման վարձավճարները, ներառյալ |
| |հարակից ծառայությունների համար վճարները (հաշվիչների |
| |վարձույթի, հաշվիչների տեղադրման, հաշվիչների |
| |ցուցմունքներին համապատասխան կամ ֆիքսված վճարը և այլն) |
|__________|__________________________________________________________|
|04.5.2.2 |Հեղուկ ածխաջրածիններ սեղմված (բութան, պրոպան և այլն) |
| | |
| |Ներառվում է` |
| |1) բալոններով սեղմված գազի մատակարարման և հարակից |
| |ծառայություններ (բալոնների լիցքավորում, տեղադրում և |
| |այլն) |
|__________|__________________________________________________________|
|04.5.3 |Հեղուկ վառելիք |
|__________|__________________________________________________________|
|04.5.3.0 |Հեղուկ վառելիք |
| | |
| |Ներառվում է` |
| |1) նավթ, ջեռուցման ու լուսավորման նպատակով օգտագործվող |
| |այլ հեղուկ վառելիք |
|__________|__________________________________________________________|
|04.5.4 |Պինդ վառելիք |
| |Ներառվում է` |
| |1) վառելափայտ, քարածուխ, փայտածուխ, բրիկետային վառելիք, |
| |տորֆ և այլն |
|__________|__________________________________________________________|
|04.5.4.1 |Ածուխ |
|__________|__________________________________________________________|
|04.5.4.9 |Այլ պինդ վառելիք |
|__________|__________________________________________________________|
|04.5.5 |Ջերմաէներգիա |
|__________|__________________________________________________________|
|04.5.5.0 |Ջերմաէներգիա |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կենտրոնացված ջերմամատակարարման և տաք ջրամատակարարման |
| |համար վարձավճարներ (հաշվիչների տեղադրում, ֆիքսված |
| |վճարները և այլն) |
| |2) սառույցի (հովացման և սառեցման նպատակով) համար |
| |վարձավճարներ |
|__________|__________________________________________________________|
|05 |ՏՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ |
| |ԲՆԱԿԱՐԱՆԻ ԸՆԹԱՑԻԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ |
|__________|__________________________________________________________|
|05.1 |Կահույք, տնային գործածության առարկաներ, գորգեր և հատակի |
| |համար այլ ծածկեր |
|__________|__________________________________________________________|
|05.1.1 |Կահույք և կահավորանք |
| |Ներառվում է` |
| |1) բոլոր տեսակի կահույք, մանկական կահույքը (բարձր |
| |մանկական աթոռները, օրորոցները) և այգու համար կահույքը |
| |2) միջնորմ (շիրմաներ), շարժական փեղկամիջնորմեր |
| |3) կահույքի այլ առարկաներ և կահույքի ամրաններ |
| |4) հայելիներ, մոմակալներ |
| |5) ներքնակներ |
| |6) շերտավարագույրներ |
| |7) կահույքի տեղադրման աշխատանքների արժեքը |
| |8) նկարներ, քանդակներ, արվեստի այլ գործեր, որմնագորգեր |
| |(գոբելեններ), բացի հնարժեք և բարձրարժեք գործերից |
| | |
| |Բացառվում է` |
| |1) անկողնու պարագաները, վրանածածկերը (05.2.0) |
| |2) ժամացույցները (12.3.1) |
| |11) ապակե և խեցեգործական գեղազարդ առարկաները (05.4.1) |
| |3) պատի ջերմաչափերը, ճնշաչափերը, մանկասայլակները և |
| |մանկական ճաղափակոցները (12.3.2) |
| |4) կապիտալի ներդրման նպատակով գնված արվեստի գործերը և |
| |հնարժեք կահույքը (կապիտալի կուտակում) |
|__________|__________________________________________________________|
|05.1.1.1 |Տնային տնտեսության գործածության կահույք |
| | |
| |Ներառվում է` |
| |1) տնային տնտեսությունում օգտագործվող ճաշասենյակի, |
| |հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի, միջանցքի կահույքի |
| |հավաքածու |
|__________|__________________________________________________________|
|05.1.1.2 |Կահույք այգու համար |
| | |
| |Ներառվում է` |
| |1) այգում օգտագործվող կահույք |
|__________|__________________________________________________________|
|05.1.1.3 |Լուսավորման սարքեր |
| | |
| |Ներառվում է` |
| |1) լուսավորման սարքեր` ջահեր, հատակաջահեր, լամպեր, |
| |առաստաղի լույսեր, գիշերալամպեր |
|__________|__________________________________________________________|
|05.1.1.9 |Այլ կահույք և կահավորանք |
| | |
| |Ներառվում է` |
| |1) նկարներ, քանդակներ, արվեստի այլ գործեր, որմնագորգեր |
| |(գոբելեններ), բացի հնարժեք և բարձրարժեք առարկաներից |
| |2) միջնորմ (շիրմաներ), շարժական փեղկամիջնորմեր |
| |3) կահույքի այլ առարկաներ և կահույքի ամրաններ |
| |4) հայելիներ, մոմակալներ |
| |5) ներքնակներ |
| |6) շերտավարագույրներ |
| |7) մանկական կահույք` բարձր մանկական աթոռները, |
| |օրորոցները |
| | |
| |Բացառվում է` |
| |1) չհրկիզվող պահարանները, պահոցները (05.3.1.9) |
| |2) անկողնու պարագաները, վրանածածկերը (05.2.0) |
| |3) ժամացույցները (12.3.1.2) |
| |4) ապակե և խեցեգործական գեղազարդ առարկաները (05.4.0.1) |
| |5) պատի ջերմաչափերը, ճնշաչափերը, մանկասայլակները և |
| |մանկական ճաղափակոցները (12.3.2.9) |
| |6) կապիտալի ներդրման նպատակով գնված արվեստի գործերը և |
| |հնարժեք կահույքը (կապիտալի կուտակում) |
|__________|__________________________________________________________|
|05.1.2 |Գորգեր և հատակի ծածկեր |
| |Ներառվում է` |
| |1) գորգեր և գորգային ծածկեր |
| |2) լինոլեում, կավրոլին, վինիլային և այլ տեսակի հատակի |
| |ծածկեր |
| |3) հատակի ծածկերի տեղադրման աշխատանքների արժեքը |
| | |
| |Բացառվում է` |
| |1) նյութեր բնակարանի նորոգման և սպասարկման համար |
| |(04.3.1) |
| |2) լոգարանի և մուտքի գորգիկները (05.2.0) |
| |3) կապիտալի ներդրման նպատակով գնված հնարժեք գորգերը և |
| |հատակի համար այլ ծածկերը (կապիտալի կուտակում) |
|__________|__________________________________________________________|
|05.1.2.1 |Գորգեր և հատակի ծածկեր |
| | |
| |Ներառվում է` |
| |1) գորգեր և գորգային ծածկեր |
| | |
| |Բացառվում է` |
| |1) գորգերով և հատակի ծածկերով ծածկապատման |
| |ծառայությունները (05.1.2.3) |
| |2) լոգարանի և մուտքի գորգիկները (05.2.0.9) |
| |3) կապիտալի ներդրման նպատակով գնված հնարժեք գորգերը և |
| |հատակի համար այլ ծածկերը (կապիտալի կուտակում) |
|__________|__________________________________________________________|
|05.1.2.2 |Հատակի համար այլ ծածկեր |
| | |
| |Ներառվում է` |
| |1) լինոլեում, կավրոլին, վինիլային և այլ տեսակի հատակի |
| |ծածկեր |
| | |
| |Բացառվում է` |
| |1) գորգերով և հատակի ծածկերով ծածկապատման |
| |ծառայությունները (05.1.2.3) |
|__________|__________________________________________________________|
|05.1.2.3 |Գորգերով և հատակի ծածկերով ծածկապատման ծառայությունները |
|__________|__________________________________________________________|
|05.1.3 |Կահույքի, տնային գործածության առարկաների և հատակի համար |
| |ծածկերի նորոգում |
|__________|__________________________________________________________|
|05.1.3.0 |Կահույքի նորոգում |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կահույքի, տնային գործածության առարկաների և հատակի |
| |համար ծածկերի նորոգման ծառայությունների ծախսերը և |
| |օգտագործվող նյութերի արժեքը |
| |2) արվեստի գործերի, հնարժեք կահույքի և հնարժեք հատակի |
| |ծածկերի նորոգումը, կապիտալի ներդրման նպատակով գնված |
| |հնարժեք գորգերը և հատակի համար այլ ծածկերը (կապիտալի |
| |կուտակում) |
| | |
| |Բացառվում է` |
| |1) կահույքի և ուրիշ առարկաների տեղադրման աշխատանքների |
| |արժեքը (05.1.1.1) |
| |2) գորգերի խնամքը (05.6.2.2) |
|__________|__________________________________________________________|
|05.2 |Մանածագործական արտադրատեսակներ, օգտագործվող տնային |
| |տնտեսությունում |
|__________|__________________________________________________________|
|05.2.0 |Մանածագործական արտադրատեսակներ, օգտագործվող տնային |
| |տնտեսությունում |
|__________|__________________________________________________________|
|05.2.0.1 |Գործվածքներ և վարագույրներ կահավորման համար |
| | |
| |Ներառվում է` |
| |1) վարագույրներ, գալարավարագույրներ, ծանր վարագույրներ, |
| |շղարշե վարագույրներ |
| |2) պաստառապատման և վերջնամշակման գործվածքներ |
| | |
| |Բացառվում է` |
| |1) գործվածքային պաստառները պատի համար (04.3.1) |
| |2) որմնագորգերը (գոբելենները) (05.1.1) |
| |3) տնային տնտեսությունում օգտագործվող մանածագործական |
| |արտադրատեսակների նորոգում (05.2.0.4) |
|__________|__________________________________________________________|
|05.2.0.2 |Անկողնու պարագաներ և սպիտակեղեն |
| | |
| |Ներառվում է` |
| |1) բարձեր, գլանաբարձիկներ, մգդակած վերմակներ, |
| |ճամփորդական ծածկոցաշալեր, անկողնու ծածկոցներ |
| |2) անկողնու սպիտակեղեն |
| | |
| |Բացառվում է` |
| |1) գորգերը և գորգային ծածկերը (05.1.2) |
| |2) էլեկտրական ծածկոցները (05.3.2) |
| |3) մեքենաների և մոտոցիկլների ծածկոցները (07.2.1.2) |
| |4) փչովի ներքնակները և ննջապարկերը (09.3.2) |
| |5) տնային տնտեսությունում օգտագործվող մանածագործական |
| |արտադրատեսակների նորոգում (05.2.0.4) |
|__________|__________________________________________________________|
|05.2.0.3 |Սեղանի և լոգասենյակի սպիտակեղեն |
| | |
| |Ներառվում է` |
| |1) սրբիչներ` երեսի, բաղնիքի, խոհանոցի, սփրոցներ, |
| |անձեռոցիկներ և այլն |
| | |
| |Բացառվում է` |
| |1) տնային տնտեսությունում օգտագործվող մանածագործական |
| |արտադրատեսակների նորոգում (05.2.0.4) |
|__________|__________________________________________________________|
|05.2.0.4 |Տնային տնտեսությունում օգտագործվող մանածագործական |
| |արտադրատեսակների նորոգում |
| | |
| |Ներառվում է` |
| | |
| |1) կենցաղային մանածագործվածքային արտադրատեսակների |
| |նորոգման ծառայությունների արժեքը |
|__________|__________________________________________________________|
|05.2.0.9 |Մանածագործական այլ արտադրատեսակներ, օգտագործվող տնային |
| |տնտեսությունում |
| | |
| |Ներառվում է` |
| |1) տնտեսական պայուսակներ, սպիտակեղենի համար պարկեր, |
| |կահույքի և հագուստի ծածկաշապիկներ |
| |2) դրոշներ, վրանածածկեր, արևակալներ, հովանոցներ և այլն |
| |3) մոմլաթ |
| |4) լոգարանի և մուտքի գորգիկներ |
| | |
| |Բացառվում է` |
| |1) գործվածքային պաստառները պատի համար (04.3.1) |
| |2) որմնագորգերը (գոբելենները) (05.1.1) |
| |3) գորգերը և գորգային ծածկերը (05.1.2) |
| |4) էլեկտրական ծածկոցները (05.3.2) |
| |5) մեքենաների և մոտոցիկլների ծածկոցները (07.2.1) |
| |6) փչովի ներքնակները և ննջապարկերը (09.3.2) |
|__________|__________________________________________________________|
|05.3 |Կենցաղային սարքեր |
|__________|__________________________________________________________|
|05.3.1 |Խոշոր կենցաղային սարքեր, էլեկտրական և ոչ էլեկտրական |
|__________|__________________________________________________________|
|05.3.1.1 |Սառնարաններ և սառցարաններ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) նաև սարքերի տեղադրում |
|__________|__________________________________________________________|
|05.3.1.2 |Լվացքի և սպասք լվացող, չորացնող մեքենաներ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) լվացքի, սպասք լվանալու կենցաղային մեքենաներ, |
| |չորապահարաններ, արդուկիչ կենցաղային մեքենաներ |
| |2) սարքերի տեղադրում |
| | |
| |Բացառվում է` |
| |1) կենցաղային սարքերի նորոգում (05.3.3.0) |
|__________|__________________________________________________________|
|05.3.1.3 |Օջախ կամ վառարան |
| | |
| |Ներառվում է` |
| |1) խոհանոցի սալօջախներ, գազօջախներ, ջեռոցներ և |
| |ջեռապահարաններ, միկրոալիքային վառարաններ |
| |2) սարքերի տեղադրում |
|__________|__________________________________________________________|
|05.3.1.4 |Ջեռուցիչ սարքեր, օդալավորակիչներ և օդափոխիչներ |
| | |
| |Ներառվում է` |
| |1) ջեռուցիչ սարքեր, ջրաջեռուցիչներ (բոյլերներ), |
| |օդալավորակիչներ, օդափոխիչներ, խոնավարարներ, օդաքաշիչներ |
| |և այլն |
| |2) սարքերի տեղադրում |
| | |
| |Բացառվում է` |
| |1) կենցաղային սարքերի նորոգում (05.3.3.0) |
|__________|__________________________________________________________|
|05.3.1.5 |Փոշեկուլներ և այլ մաքրող սարքեր |
| | |
| |Ներառվում է` |
| |1) մաքրող սարքեր` փոշեկուլներ, գորգեր մաքրող, հատակը |
| |լվացող և փայլեցնող մեքենաներ |
| | |
| |Բացառվում է` |
| |1) կենցաղային սարքերի նորոգում (05.3.3.0) |
|__________|__________________________________________________________|
|05.3.1.9 |Այլ հիմնական կենցաղային սարքեր |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կարի մեքենա, գործելու մեքենա, չհրկիզվող պահարան, ջրի |
| |փափկացման սարքեր |
| |2) սարքերի տեղադրում |
| | |
| |Բացառվում է` |
| |1) կենցաղային սարքերի նորոգում (05.3.3.0) |
|__________|__________________________________________________________|
|05.3.2 |Կենցաղային փոքր էլեկտրական սարքեր |
| |Ներառվում է` |
| |1) սրճաղացներ, սրճեփներ, հյութաքամիչ, խառնիչներ, |
| |հացաչորուցիչներ, գրիլներ, արդուկներ, թեյնիկներ, |
| |հարիչներ, բացիչներ, դանակներ, պաղպաղակ պատրաստող սարքեր, |
| |էլեկտրական փոքր սալիկներ, բովարաններ, էլեկտրական |
| |ծածկոցներ և այլն |
| | |
| |Բացառվում է` |
| |1) մանր ոչ էլեկտրական կենցաղային սարքերը և խոհանոցային |
| |պարագաները, տնային կշեռքները (05.4.0.3) |
| |2) անձնական և մանկական կշեռքները (12.1.2.1) |
|__________|__________________________________________________________|
|05.3.2.1 |Սնունդ պատրաստող սարքեր |
|__________|__________________________________________________________|
|05.3.2.2 |Սուրճ, թեյ և նման այլ ըմպելիքներ պատրաստող մեքենաներ |
|__________|__________________________________________________________|
|05.3.2.3 |Արդուկ |
|__________|__________________________________________________________|
|05.3.2.4 |Տոստեր և գրիլ պատրաստող սարքեր |
|__________|__________________________________________________________|
|05.3.2.9 |Փոքր էլեկտրական կենցաղային այլ սարքեր |
|__________|__________________________________________________________|
|05.3.3 |Կենցաղային սարքերի նորոգում |
|__________|__________________________________________________________|
|05.3.3.0 |Կենցաղային սարքերի նորոգում |
| | |
| |Ներառվում է` |
| |1) կենցաղային սարքերի նորոգման ծառայությունների և |
| |օգտագործված նյութերի արժեքը |
| |2) խոշոր կենցաղային սարքերի վարձույթի համար վճարները |
| |Բացառվում է` |
| |1) խոշոր կենցաղային սարքերի տեղադրման համար վճարները |
| |(05.3.1) |
| |2) կենցաղային սարքերի սեփական ուժերով նորոգման համար |
| |գնված պարագաները (դասակարգվում են համապատասխան դասերում) |
|__________|__________________________________________________________|
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում