041.0466.050899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 1999 թվականի թիվ 465
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության և հաշվողական կենտրոնի զբաղեցրած Երևանի Հանրապետության փողոցի N 37 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության` Երևանի Հ. Քոչարի փողոցի N 4 շենքի 3-րդ և 4-րդ հարկաբաժիններն անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված տարածքի հանձնման աշխատանքները և սահմանված կարգով կնքել անհատույց օգտագործման պայմանագիր: