041.0461.300799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 1999 թվականի թիվ 461
ԱՄՆ-Ի «ՋԵՆԵՐԱԼ-ՄՈԹՈՐՍ» ԵՎ ԱՅԼ ԱՎՏՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ի «Ջեներալ-մոթորս» և այլ ավտոարդյունաբերող ընկերությունների պատվիրակության (14 մարդ) 1999 թվականի հուլիսի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների: