041.0422.150799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 1999 թվականի թիվ 422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի հուլիսի 18-20-ը Կիև գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Լ. Պետրոսյանի և Ա. Ավետիսյանի Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի, Ա. Մարտիրոսյանինը և Վ. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների, իսկ պատվիրակության մյուս անդամներինը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Ընդունել ի գիտություն, որ Ռ. Սարգսյան, Ս. Բաղդասարյանի, Մ. Հակոբյանի և Ս. Քոչարյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կիև մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
հուլիսի 15-ի N 422
որոշման
ԿԱԶՄ
1999 թվականի հուլիսի 18-20-ը Կիև գործուղվող
Հայաստանի Հանրապետության պատվիրակության
Լ. Պետրոսյան - ՀՀ օպերատիվ հարցերի նախարար (պատվիրակության
ղեկավար)
Հ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ
Վ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ
վարչության բաժնի պետ
Գ. Մկրտումյան - ՀՀ պաշտպանության նախարարության էկոնոմիկայի
գծով նախարարի տեղակալի ավագ օգնական
Ա. Կարապետյան - ՀՀ կենտրոնական բանկի արտաքին
հարաբերությունների բաժնի պետ
Ռ. Սարգսյան - «Դվին-կոնցեռն» ՓԲԸ-ի նախագահ
Ս. Բաղդասարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության գործադիր տնօրեն
Մ. Հակոբյան - «Թեթևարդ» կոնցեռնի տնօրեն
Ս. Քոչարյան - «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն