041.0383.280699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 1999 թվականի թիվ 383
i
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 1-ի «Դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու մասին» N 188 որոշման 2-րդ կետի, ինչպես նաև մանկապատանեկան առողջարարական ճամբարների պատշաճ նախապատրաստումն ու դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին`
ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը` 1999 թվականի հուլիսի 2-ից, երկու հերթափոխով, 20-ական օրով.
բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել և լուծել մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.
գ) մինչ 1999 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:
2. Հաստատել`
ա) 1999 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի հաշվարկը (կացվում է).
բ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները (կցվում է).
գ) Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների ցուցակը (կցվում է):
3. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 1999 թվականի հունիսի 30-ը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և մինչև 1999 թվականի հունիսի 29-ը դրանք ներկայացնել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ապահովել մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1999 թվականի հունիսի 29-ի մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել մանկավարժական կադրերով:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 1999 թվականի հուլիսի 2-ից սկսելու և մանկապատանեկան առողջարարական ճամբարները ներկայացված հայտերի համաձայն բժշկական կադրերով ապահովելու համար:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը մարզում գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարներին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 1999 թվականի ամռան ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված աշխատանքները:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունիսի 28-ի N 383
որոշմամբ
ՀԱՇՎԱՐԿ
1999 թվականի մանկապատանեկան առողջարարական
ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ
օրվա ծախսերի
Գումարը
(դրամ)
---------
Սնունդ 810
Աշխատավարձ 58
Տնտեսական ծախսեր 86
_____________________________________
Ընդամենը 954
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունիսի 28-ի N 383
որոշմամբ
ՏԻՊԱՅԻՆ ՀԱՍՏԻՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության 1999 թվականին գործող
մանկապատանեկան առողջարարական ճամբարների
վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական
և սպասարկող անձնակազմերի
_________________________________________________________________________
Հաստիքների 80-120 121-160 161-200 201-240 241-280 281-320 321-360
անվանումները
_________________________________________________________________________
1 2 3 4 5 6 7 8
_________________________________________________________________________
Պետ 1 1 1 1 1 1 1
Վարչատնտեսական աշխատողներ
___________________________
Տնտեսվար 1 1 1 1 1 1 1
Պահեստապետ - 1 1 1 1 1 1
Առաքիչ - 1 1 1 1 1 1
Հաշվապահ 1 1 1 1 1 1 1
Տնտեսուհի 1 1 1 1 1 4 4
Ավագ խոհարար 1 1 1 1 1 1 1
Խոհարար - 2 3 4 5 6 7
Խոհանոցի բանվոր 1 2 3 4 5 6 7
Աման լվացող 1 2 3 4 5 6 7
_________________________________________________________________________
ընդամենը 7 13 16 19 22 25 28
Դաստիարակչական անձնակազմ
_________________________
Ավագ մանկավարժ - 1 1 1 1 1 1
Դաստիարակ 5 7 8 11 12 13 14
Ջոկատավար 4 5 6 8 9 10 11
Ֆիզղեկ 1 1 1 1 1 1 1
Նվագակցող 1 1 1 1 1 1 1
_________________________________________________________________________
ընդամենը 11 15 17 22 24 26 28
Բուժական անձնակազմ
____________________
Բժիշկ 1 1 1 1 1 1 1
Բուժքույր - 1 1 1 1 1 1
_________________________________________________________________________
ընդամենը 1 1 2 2 2 2 2
Սպասարկող անձնակազմ
_____________________
Հավաքարար 2 2.5 3 3.5 4 4.5 5
Վարորդ 1 1 1 1 1 1 1
Պահակ 3 3 4 4 4 4 4
Լվացարար 1 2 2 2.5 3 3.5 4
Էլեկտրիկ 1 1 1 1 1 1 1
Փականագործ - - 1 1 1 1 1
Օժանդակ բանվոր - - - 1 1 1 1
_________________________________________________________________________
Ընդամենը 8 10.5 12 14 15 16 17
-------------------
Ծանոթագրություններ: 1. Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում
է հիմնադիրը:
2. Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է լրացուցիչ
մեկ փոխարինող մանկավարժի հաստիք:
3. Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է
մեկ լողի մարզչի հաստիք:
4. Չնորմավորված աշխատաժամանակով և բարձր
լեռնային պայմաններում աշխատելու համար
վարձատրությունը կատարվում է Հայաստանի
Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունիսի 28-ի N 383
որոշմամբ
ՑՈՒՑԱԿ
Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին գործող
մանկապատանեկան առողջարարական ճամբարների
Հանքավան
«Հասմիկ» «Լուսաբաց» «Արագած» «Բազե» «Զեփյուռ» «Արծվիկ»
Ծաղկաձոր
«Արտույտ» «Ծաղկահովիտ» «Գարուն»