Սեղմել Esc փակելու համար:
Ռ. ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ Ռ. ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ՄԻՆՍԿ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ռ. ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ Ռ. ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0375.230699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 1999 թվականի թիվ 375

 

Ռ. ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ Ռ. ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության պայմանագրային-իրավական վարչության պետ Ռուբեն Ավագյանին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր Ռուբեն Դովլաթյանին 1999 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 4-ը գործուղել Մինսկ` ԱՊՀ գործադիր կոմիտեում ԱՊՀ լիազոր ներկայացուցիչների և փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու համար:

2. Ռ. Ավագյանի և Ռ. Դովլաթյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ռ. Ավագյանի և Ռ. Դովլաթյանի Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.06.1999
N 375
Որոշում