041.0369.210699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 1999 թվականի թիվ 369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ միջպետական համաժողովի աշխատանքային խմբերի 1999 թվականի հունիսի 22-23-ին կայանալիք նիստին մասնակցելու նպատակով Մինսկ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Ս. Հարությունյան - ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ
մշտական լիազոր ներկայացուցիչ
Ս. Սահակյան - ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի
կոլեգիայում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետի տեղակալ
Հ. Արամյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության գլխավոր վարչության պետ
Գ. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ
կառուցվածքների բաժնի վարիչ
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման միջոցների, Հ. Արամյանինը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը: