041.0367.210699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 1999 թվականի թիվ 367
ՇԵՆՔ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Երևանի Հանրապետության փողոցի N 30 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) Երևանի Վ. Վաղարշյանի փողոցի N 12 շենքից 530 քառ. մետր օգտակար տարածք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման հանձնել «Հայձուկ-կոնցեռն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) Երևանի Վ. Վաղարշյանի փողոցի N 12 շենքից 500 քառ. մետր օգտակար տարածք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման հանձնել «Հայգյուղջրատարշին» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը: