040.0355.270599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 1999 թվականի թիվ 355
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսի վաճառքի պայմանագրից բխող հարկային պարտավորությունների վճարման հետ կապված դատավարության համար Ամերիկայի Միացյալ Նահանգների «Մեննեթ, Ֆելփս էնդ ֆիլիպս» իրավաբանական ընկերությանը վճարել 100000 ԱՄՆ-ի դոլար կանխավճար «Ինտելսատ» և «ԵՎտելսատ» կազմակերպությունների բաժնետիրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կատարած ներդրումների դիմաց ստացվող դիվիդենդների գումարները հավաքագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության համար բացված բանկային հաշվից:
2. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների «Մեննեթ, Ֆելփս էնդ ֆիլիպս» իրավաբանական ընկերության մատուցած ծառայությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն մատուցված ծառայությունների և կատարված ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 27-ից: