ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
17 ապրիլի 1999 թվական թիվ 21
5. ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների անընդհատությունն ապահովելու, ջրի կորուստները կրճատելու և Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը` այս բնագավառում մասնագիտական մեծ փորձ ու հմտություն ունեցող իրավաբանական անձի միջոցով պայմանագրային հիմունքներով իրականացնելու համար, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Միջազգային զարգացման ընկերության միջև 1998 թվականի հունիսի 19-ին ստորագրված ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 6-ին վավերացված վարկային համաձայնագրով սահմանված հիմնադրույթները`
1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրային հիմունքներով և մրցութային կարգով այլ առևտրային կազմակերպության (մասնավոր օպերատոր) հանձնելու նպատակով մշակված «Կառավարման պայմանագիր» փաստաթղթային փաթեթին (կցվում է):
i
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 22-ի «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ղեկավարման պայմանագրի առաջարկները գնահատող հատուկ հանձնաժողովի մասին» N 170 որոշմամբ ստեղծված հատուկ հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով հավանություն ստացած «Կառավարման պայմանագիր» փաստաթղթային փաթեթը որպես մրցույթին մասնակցելու պաշտոնական հրավեր ներկայացնել մրցույթի մասնակիցներին:
3. Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագնային քաղաքականությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: