Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

040.1549.171212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2012 թվականի N 1549-Ն

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1915-Ն որոշմամբ ստեղծված «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» բառերը փոխարինել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սահմանել, որ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

1) մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը.

2) մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:».

3) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Թույլատրել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) տեղեկատվական, խորհրդատվական, փորձագիտական, հետազոտական և վերլուծական աշխատանքներ.

2) ուսումնամեթոդական նյութերի մշակում.

3) վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ.

4) ցուցահանդեսների կազմակերպում.

5) հրատարակչական գործ.

6) ուսումնաարտադրական պրակտիկա:»:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և ապահովել դրա պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2012
N 1549-Ն
Որոշում