Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ...

 

 

031.0267270399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1999 թվականի ապրիլի 2-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար 1999 թվականի ապրիլի 1-ից մինչև 3-ը Մոսկվա մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հայտնել հետևյալ կազմով`

 

Ռոբերտ Քոչարյան                Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

Արմեն Դարբինյան                Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

Վազգեն Սարգսյան                Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարար

 

Վարդան Օսկանյան                Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

Գագիկ Մարտիրոսյան              Հայաստանի Հանրապետության արտադրական

                               ենթակառուցվածքների գործունեությունը

                               համակարգող նախարար

 

Սուրեն Հարությունյան           ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում

                               Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր

                               ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում

                               Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

                               դեսպան

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Արմեն Գևորգյան                 Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

Գագիկ Շահբազյան                Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի

                               Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

Վահե Գաբրիելյան                Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                               քարտուղար

 

Վաղարշակ Հարությունյան         ԱՊՀ զինված ուժերի, շտաբի պետի տեղակալ,

                               Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարարության մշտական ներկայացուցիչ

 

Հասմիկ Պետրոսյան               Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի հասարակայնության և

                               տեղեկատվության միջոցների հետ կապերի

                               վարչության պետ

 

Եղիշե Սարգսյան                 Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության ղեկավար

 

Գենադի Միրզոյան                Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության ԱՊՀ կառույցների բաժնի վարիչ

 

Գրիգորի Մարկիսյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

Գրիգորի Հայրապետով             Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

Հայկ Եսայան                    Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

Գուրգեն Արմենյան               Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

Մեսրոպ Գեղագուլյան             Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարարի ավագ համհարզ

 

Արթուր Դոխոլյան                «Արմենպրեսի»  թղթակից

 

Աշոտ Արամյան                   «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի թղթակից

 

Գայանե Մուքոյան                «Ազգ»  օրաթերթի թղթակից

 

Վահան Վարդանյան                «Հայոց աշխարհ»  օրաթերթի թղթակից

 

Արթուր Չաղարյան                «Ժամանակ»  օրաթերթի թղթակից

 

Ոսկան Մամիկոնյան               «Առավոտ»  օրաթերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության, աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, «Արմենպրես» ՊՓԲԸ-ի և համապատասխան օրաթերթերի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պաշտոնական պատվիրակության և ուղեկցող անձանց ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Մոսկվա մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1999 թվականի ապրիլի 1-ին կազմակերպել Երևան-Մոսկվա, ապրիլի 3-ին` Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

27 մարտի 1999թ.

ՆԿ-267

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.03.1999
N ՆԿ-267
Կարգադրություն