040.0222.150499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 1999 թվականի թիվ 222
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 231416 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Տավուշի մարզի Իջևանի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թ.
ապրիլի 15-ի N 222 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի կապված
Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ
ընտրության նախապատրաստման և անցկացման հետ
_____________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ 16000
(2 մարդ x 8000 x 1 ամիս)
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
_____________________________________________________________________
ընդամենը 50000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր 57135
(11427 ընտրող x 5 դրամ)
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր 34281
(11427 x 3 դրամ)
_____________________________________________________________________
Ընդամենը 141416
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թ.
ապրիլի 15-ի N 222 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված
Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ
ընտրության նախապատրաստման և անցկացման հետ
_____________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
_____________________________________________________________________
ընդամենը 15000
6 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր 90000
(6 x 15000 դրամ)