Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆ ...

 

 

040.0232.190499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 1999 թվական թիվ 232

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան և, ելնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 խմբի 06 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» տողի «12,989.2» թիվն ավելացնել «2,149.3»-ով, «02. Մարզային, Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովների պահպանում» տողի «22,303.8» թիվը պակասեցնել «13,372.9»-ով և նշված փոփոխությունների հետևանքով առաջացած տարբերության 11,223.6 հազ. դրամի չափով ավելացնել 14 խմբի 04 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը:

2. Հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային, Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովների 1999 թվականի պահպանման ծախսերն` ըստ տնտեսագիտական դասակարգման (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 19-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 19-ի N 232 որոշմամբ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին»

ՀՀ օրենքի 7 հոդվածով բյուջետային ծախսերի գործառնական

դասակարգման 01 խմբի 06 ենթախմբի ծրագրերի գծով հաստատված

հատկացումների վերծանումն ըստ ծախսերի տնտեսագիտական

դասակարգման հոդվածների

 

._______________________________________________________________________.

|Հոդվածի անվանումը          |Գործադիր իշխանության, |   Մարզային, Երևանի |

|                           |պետական կառավարման    |  քաղաքային ընտրական|

|                           |հանրապետական և        |  հանձնաժողովների   |

|                           |տարածքային կառավարման |  պահպանում         |

|                           |մարմինների կենտրոնական|                    |

|                           |ապարատների պահպանում  |                    |

|                           |______________________|____________________|

|                           | ընդամենը |ՀՀ         |ընդամենը| ՀՀ        |

|                           | ծրագրով  |կենտրոնական|ծրագրով |կենտրոնական|

|                           |          |ընտրական   |        |ընտրական   |

|                           |          |հանձնաժողով|        |հանձնաժողով|

|___________________________|__________|___________|________|___________|

|       Ա                   |    2     |    3      |  4     |    5      |

|___________________________|__________|___________|________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ            |          |           |        |           |

|այդ թվում`                 |  15138.5 | 15138.5   | 8931.0 | 8931.0    |

|___________________________|__________|___________|________|___________|

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ          |          |           |        |           |

|այդ թվում`                 |  15138.5 | 15138.5   | 8931.0 | 8931.0    |

|___________________________|__________|___________|________|___________|

|Պետական մարմինների, դրանց  |          |           |        |           |

|ենթակա բյուջետային         |          |           |        |           |

|հիմնարկների աշխատավարձ     |  8412.9  | 8412.9    | 4531.2 | 4531.2    |

|___________________________|__________|___________|________|___________|

|Ընթացիկ տրանսֆերտներ       |          |           |        |           |

|այդ թվում`                 |  1754.8  | 1754.8    | 1268.7 | 1268.7    |

|___________________________|__________|___________|________|___________|

|- պարտադիր սոցիալական      |  1754.8  | 1754.8    | 1268.7 | 1268.7    |

|  ապահովագրության վճարներ  |          |           |        |           |

|___________________________|__________|___________|________|___________|

|Ապրանքների գնման և         |          |           |        |           |

|ծառայությունների վճարման   |          |           |        |           |

|ծախսեր                     |          |           |        |           |

|այդ թվում`                 |  4970.8  | 4970.8    | 3131.1 | 3131.1    |

|___________________________|__________|___________|________|___________|

|Ապրանքների ձեռքբերում      |          |           |        |           |

|այդ թվում`                 |  547.8   | 547.8     | 1223.1 | 1223.1    |

|___________________________|__________|___________|________|___________|

|Գույք, գրասենյակային       |          |           |        |           |

|ապրանքներ և  նյութեր       |          |           |        |           |

|այդ թվում`                 |  547.8   | 547.8     | 1223.1 | 1223.1    |

|___________________________|__________|___________|________|___________|

|- գրասենյակային ապրանքներ  |          |           |        |           |

|  և  նյութեր               |  547.8   | 547.8     | 1223.1 | 1223.1    |

|___________________________|__________|___________|________|___________|

|- գույք և  սարքավորումներ  |  0.0     |  0.0      |  0.0   |   0.0     |

|___________________________|__________|___________|________|___________|

|- փափուկ գույքի և          |          |           |        |           |

|  հանդերձանքի ձեռքբերում   |  0.0     |  0.0      |  0.0   |   0.0     |

|___________________________|__________|___________|________|___________|

|Գործուղումներ և            |          |           |        |           |

|ծառայողական                |          |           |        |           |

|ուղևորություններ           |  580.9   |  580.9    |  127.4 | 127.4     |

|___________________________|__________|___________|________|___________|

|Տրանսպորտի                 |          |           |        |           |

|ծառայությունների վճարներ   |  2029.2  |  2029.2   |  0.0   | 0.0       |

|___________________________|__________|___________|________|___________|

|Կապի ծառայությունների      |          |           |        |           |

|վճարներ                    |  1296.4  |  1296.4   | 1188.8 | 1188.8    |

|___________________________|__________|___________|________|___________|

|Կոմունալ ծառայությունների  |          |           |        |           |

|վճարներ                    |  266.5   |  266.5    | 591.8  | 591.8     |

|___________________________|__________|___________|________|___________|

|այդ թվում`                 |  0.0     |  0.0      | 0.0    | 0.0       |

|___________________________|__________|___________|________|___________|

|- էլեկտրաէներգիայի,        |          |           |        |           |

|  վառելիքի և  ջեռուցման    |          |           |        |           |

|  ծախսեր                   |  263.3   |  263.3    | 587.8  | 587.8     |

|___________________________|__________|___________|________|___________|

|- ջրմուղ-կոյուղուց         |          |           |        |           |

|  օգտվելու վարձեր          |  3.2     |  3.2      | 4.0    | 4.0       |

|___________________________|__________|___________|________|___________|

|Այլ ծախսեր                 |          |           |        |           |

|այդ թվում`                 |  250     |  250      | 0.0    | 0.0       |

|___________________________|__________|___________|________|___________|

|ներկայացուցչական ծախսեր    |  250     |  250      | 0.0    | 0.0       |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.1999
N 232
Որոշում