117.0143.060499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
28 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 143
i
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հետ առնչվող խնդիրները և կողմերի փոխհարաբերությունները հստակեցնելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել նախարարության ճարտարապետական վարչության կողմից ներկայացված «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգ»-ը:
2. Ճարտարապետական վարչությանը` (Տ. Բարսեղյան) սույն հրահանգը, որպես նորմատիվային ակտ, սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը:
3. Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ ՊՓԲԸ-ին` (Գ. Մուշեղյան) ապահովել սույն հրամանով հաստատված հրահանգի բազմացումն ու տարածումը շահագրգիռ գերատեսչություններին, մարզպետարաններին ու կազմակերպություններին համաձայն իրենց կողմից ներկայացված հայտերի:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ` պրն. Ս. Թովմասյանի վրա:
Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
1998 թ. սեպտեմբերի 28-ի
թիվ 143 հրամանով
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
I. Ընդհանուր մաս
1. Սույն հրահանգը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, սահմանում է շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հետ առնչվող խնդիրները և կողմերի փոխհարաբերությունները:
2. Հեղինակային հսկողությունն ընթանում է ամբողջ շինարարության ընթացքում` ապահովելով շինարարության իրականացման համապատասխանությունը հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերին:
3. Հեղինակային հսկողության հետ առնչվող սուբյեկտներն են`
Հեղինակ - օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագիծը մշակող կամ
նրա կողմից լիազորված անձ.
Պատվիրատու - որպես կառուցապատող հանդես եկող սեփականատեր կամ նրա
կողմից լիազորված իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
II. Կողմերի փոխհարաբերությունը
4. Հեղինակային հսկողությունն իրականացվում է համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, Պատվիրատուի և Հեղինակի միջև կնքված հեղինակային հսկողության պայմանագրի` հիմնվելով հետևյալ դրույթների վրա:
Պատվիրատուն`
4.1. կնքում է պայմանագիր Հեղինակի հետ շինարարության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում հեղինակային հսկողության վերաբերյալ,
4.2. իր իրավասության սահմանում օժանդակում է Հեղինակին շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության լիարժեք ապահովման համար,
4.3. հեղինակի համաձայնության դեպքում կնքում է պայմանագիր նրա հետ` միաժամանակ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերաբերյալ` հեղինակի մոտ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում:
Հեղինակը`
4.4. ներկայացնում է Պատվիրատուին հեղինակային հսկողություն իրականացնող աշխատակիցների ցուցակ, նշելով հեղինակային խմբի ղեկավարին (հավելված թիվ 1).
4.5. հետևում է քաղաքաշինական օբյեկտի իրականացման համապատասխանությանը հաստատված նախագծի պահանջներին ու լուծումներին,
4.6. ժամանակին լուծում է նախագծին վերաբերվող` շինարարության ընթացքում ծագած հարցերը, համաձայնեցնելով այն Պատվիրատուի հետ,
4.7. շինարարության վարման ընդհանուր մատյանի համապատասխան բաժնում գրանցում է նախագծային լուծումներից կատարված շեղումները (հավելված թիվ 2), այդ մասին տեղյակ պահելով Պատվիրատուին,
4.8. անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով կատարում է նախագծային լուծումների փոփոխություններ և լրացումներ
4.9. մեկնում է կառուցվող օբյեկտ պայմանագրով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև Պատվիրատուի հատուկ կանչով.
4.10. պատասխանատվություն է կրում սույն հրահանգով, ինչպես նաև պայմանագրով իր վրա դրված պարտականությունների կատարման համար:
III. Հեղինակային հսկողության ավարտը
5. Հեղինակային հսկողությունն ավարտվում է շինարարության ավարտական ակտը սահմանված կարգով ձևակերպելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
IY. Հեղինակային հսկողության վերաբերյալ վեճերի լուծումը
6. Հեղինակային հսկողության վերաբերյալ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
Հավելված թիվ 1
Հեղինակային հսկողություն իրականացնող
մասնագետների կազմը
._________________________________________________________________________.
| |Անուն, ազգանունը | Պաշտոնը | Շինարարության փուլը, որի |
| | | | նկատմամբ իրականացվում է |
| | | | հեղինակային հսկողությունը |
|____|___________________|____________|___________________________________|
|1 | | | |
|____|___________________|____________|___________________________________|
|2 | | | |
|____|___________________|____________|___________________________________|
|... | | | |
|____|___________________|____________|___________________________________|
|թիվ | | | |
._________________________________________________________________________.
Հեղինակային խմբի ղեկավար նշանակված է ___________________________________
անուն, ազգանուն
Նախագծային կազմակերպություն _____________________________________________
Տնօրեն (հեղինակ) _______________________________________________________
Կ.Տ.
Հավելված թիվ 2
Հեղինակային հսկողության գրանցումներ
._______________________________________________.
| Թիվ | Ժամկետը | նախագծային | շեղումների |
| | | փաստաթղթերից | վերացման |
| | | շեղումները | վերաբերյալ |
| | | | ցուցումներ |
| | | | և դրանց |
| | | | կատարման |
| | | | ժամկետները |
|_____|_________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_____|_________|_______________|_______________|
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
._______________________________________________.
.____________________________________________________.
| գրառումը | գրառմանը | շեղումների |
| կատարեց | ծանոթացել է | վերացման |
| | ներկայացուցիչը | վերաբերյալ նշում |
| անուն, | (ա. ա., պաշտոնը, | (պաշտոնը, |
| ազգանուն | ժամկետը) | ժամկետը) |
| |__________________|____________________|
| | շին. մոնտաժային | հեղինակային |
| | աշխատանքներ | հսկողություն |
| | իրականացնող | |
| | կապալառու | |
|____________|__________________|____________________|
| 5 | 6 | 7 |
|____________|__________________|____________________|
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
.____________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» «04» 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 1999046