041.0188.010499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 1999 թվականի թիվ 188
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
i
2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին` քննարկել 1999 թվականին դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունները և մինչև 1999 թվականի ապրիլի 20-ը առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 1-ի N 188
որոշմամբ
ԿԱԶՄ
i
Դպրոցականների ամառային հանգստի
կազմակերպման միջգերատեսչական
հանձնաժողովի
Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահի
տեղակալ)
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Դ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
բյուջետային ծրագրավորման գլխավոր վարչության
պետ
Ք. Մանուկյան - ՀՀ կոտայքի մարզպետի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
հարցերի վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
(կազմը փոփ. 28.06.99 թիվ 382 որոշում)