Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 49

 

i

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) մինչև 2012 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել սույն որոշման հավելվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը և աշխատակարգը.

2) մինչև 2012 թվականի հունվարի 31-ը ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված ճշգրիտ ճարտարագիտական, դեղագործության և կոնյակագործության ոլորտային խորհուրդների ձևավորումը.

3) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ճշգրիտ ճարտարագիտական, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 15-ի

նիստի N 49 արձանագրային

որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Քաղաքականության համատեքստ ___________________________________  3

2. Ներկա վիճակը ________________________________________________  5

3. Արդյունաբերական քաղաքականության նպատակները և խնդիրները _____  6

4. Արդյունաբերական քաղաքականության սկզբունքները ________________  7

5. Քաղաքականության հիմնական ուղղությունները և գործիքակազմը ____  9

6. Առաջնահերթ առանցքային նախաձեռնություններ ____________________ 14

7. Արդյունաբերության ճյուղեր. ներկա իրավիճակ և աջակցման

ուղղությունները _____________________________________________ 15

8. Մեկնարկային փուլի արտահանելի հատվածի հիմնական ոլորտները _____ 20

9. Ռազմավարության իրականացումը և կառույցները __________________ 23

10. Ռեսուրսներ _________________________________________________ 28

11. Դիտանցում և գնահատում _____________________________________ 29

 

1. Քաղաքականության համատեքստ

 

Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է լինելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

Տնտեսության մրցունակությունը կախված է մակրոտնտեսական և միկրոտնտեսական գործոնների համախմբից: Մակրոտնտեսական կայուն միջավայրը և սոցիալական և քաղաքական ինստիտուտները էական, սակայն ոչ բավարար պայման են մրցունակության համար: Ընկերությունների արտադրողականությունը և, հետևաբար, միջազգային մրցունակությունը պայմանավորվում են միկրոտնտեսական երեք գործոնների համախմբով`

. գործարար միջավայր,

. տնտեսության ոլորտների համալիր զարգացման մակարդակ

. ընկերությունների ռազմավարությունների և գործառնությունների մակարդակ:

Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը կհանդիսանա վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումը:

ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված հավասարակշռված և փողային միջոցառումների համախումբ է, որը նպատակադրում է արտահանման աճը և դիվերսիֆիկացիան:

ՀՀ կառավարությունը հայտարարել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու իր երկարաժամկետ ռազմավարական նպատակի վերաբերյալ: Հիմք ընդունելով դա` արդյունաբերական քաղաքականության ուղղորդող տեսլականը կլինի Հայաստանը դարձնել բարձրարժեք և գիտատար ապրանքների և ծառայությունների արտադրության երկիր, որի առանցքը ստեղծագործ մարդկային կապիտալն է: Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում, ենթադրելով` աստիճանական անցում ռեսուրսաինտենսիվ արտադրություններից դեպի ունակությունների և հմտությունների, և այնուհետև, գիտելիքի վրա հիմնված արտադրությունների գերակշիռ դերակատարության երկարաժամկետ հեռանկարում: Սույն փաստաթուղթն ամրագրում է ՀՀ կառավարության արդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները, սկզբունքները և գործիքակազմը:

Սույն քաղաքականության շրջանակներում համակարգվում են այն բոլոր միջոցառումները և գործիքները, որոնք կառավարությունն օգտագործում է` օժանդակելու տնտեսության իրական հատվածի` ներառյալ փոքր և միջին ձեռնարկատիրության, զարգացմանը, ինչպես նաև սահմանում նոր միջոցառումների ուղղություններ և գործիքներ: Քաղաքականության հիման վրա մշակվում են ոլորտային ռազմավարություններ: Այս նախաձեռնությունը փոխլրացնելու է կառավարության այլ ոլորտային և ընդհանրական նախաձեռնությունները, որոնց մասով հաստատվել են ոլորտային զարգացման ռազմավարություններ կամ իրականացվում են առանցքային նախագծեր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտ, զբոսաշրջություն, առողջապահություն, կրթություն, գյուղատնտեսություն: Բացի այդ, կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես զբաղվածության ապահովման բնագավառում, կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` օգտագործելով համապատասխան ենթակառուցվածքներ և գործիքակազմ (Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն, «ՓՄՁ Ներդրումներ» ՈՒՎԿ):

Արդյունաբերական քաղաքականության արդյունավետ իրագործման կարևորագույն նախապայման է կայուն մակրոտնտեսական միջավայրը, մասնավորապես, գների կայուն մակարդակը և փոխարժեքի կանխատեսելի դինամիկան, որը կբացառի ՀՀ դրամի փոխարժեքի այնպիսի տատանումները, որոնք կարող են խաթարել հայկական ապրանքների և ծառայությունների գնային մրցունակությունը միջազգային շուկայում:

Արդյունաբերական քաղաքականության առաջնահերթությունների իրագործման կարևորագույն նախադրյալներից է լինելու նշված ռազմավարությունների և առանցքային նախագծերի ներդաշնակեցումը և կրկնություններից խուսափումը: Այս մոտեցումը հնարավորություն կտա բարձրացնել իրականացվող քայլերի արդյունավետությունը:

 

2. Ներկա վիճակը

 

2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում արձանագրված տնտեսական անկումը ընդգծեց տնտեսության դիվերսիֆիկացիայի խորացման կարևորությունը:

Տնտեսության զարգացման դինամիկան 2000-2009 թթ. ուղեկցվել է տնտեսության ոչ օպտիմալ կառուցվածքով:

Ճգնաժամի արդյունքում զգալիորեն նվազեց նախկինում գերակշիռ շինարարության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում և տնտեսությունում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ:

Արտահանումը Հայաստանում ևս բնորոշվում է համեմատաբար սահմանափակ անվանացանկով: Երեք հիմնական արտադրանքների (մետաղներ, ալկոհոլային խմիչքներ և ադամանդ) խումբն ապահովում է արտահանման 70%-ից ավելին, որի տեսակարար կշիռն աճի միտում ունի: Մնացած արտահանող ոլորտներն իրենց արտահանման ծավալներով չեն գերազանցում տարեկան 15 մլն ԱՄՆ դոլ. մակարդակը: Մինչճգնաժամային ժամանակահատվածում Հայաստանի արտահանման ոլորտը զգալի առաջընթաց է արձանագրել` 2003-2007 թթ. աճելով միջինում տարեկան 14%-ով: Միևնույն ժամանակ, արտահանման զարգացումը զիջել է ՀՆԱ-ի աճի տեմպերին, քանի որ այս ժամանակահատվածում տնտեսական աճի հիմնական աղբյուր են հանդիսացել ոչ արտահանելի ոլորտները, առավելապես շինարարության ոլորտը: Ներկայումս արտահանումը, որը կազմում է ՀՆԱ-ի 11%-ը, մեծապես հիմնված է ռեսուրսաինտենսիվ ապրանքների վրա:

Հայաստանի արտահանող ոլորտներից միայն երկու ոլորտներ ունեն շոշափելի մասնաբաժին համապատասխան ոլորտների համաշխարհային արտահանման ծավալների մեջ` կոնյակագործությունը (2,8%) և մետաղական հանքահումքային ու մետաղագործական ոլորտները (1.7% համախառն մասնաբաժնով):

 

3. Արդյունաբերական քաղաքականության նպատակները և խնդիրները

 

3.1. Երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակներ

 

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ նպատակն է տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումն` ի հաշիվ ներկայումս արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների կարողությունների զարգացումը և արտաքին տնտեսական գործունեության մեջ վերջիններիս ներգրավման աջակցությունը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության նպատակային թիրախները ներկայացված են ստորև (*):

 

.______________________________________________________________________.

| Ենթանպատակ          |     Ցուցիչ            |2010 թ. |2015 թ.|2020 թ.|

|_____________________|_______________________|________|_______|_______|

|Տնտեսության          |Ապրանքների արտահանման  | 11%    | 16%   | 19%   |

|արտահանելի հատվածի   |և  ՀՆԱ                 |        |       |       |

|մեծացում             |հարաբերակցությունը     |        |       |       |

|                     |_______________________|________|_______|_______|

|                     |Ընդհանուր արտահանման   | 1,011  |1,800- |2,800- |

|                     |ծավալը, մլն. ԱՄՆ դոլար |        |2,100  |3,300  |

|_____________________|_______________________|________|_______|_______|

|Տնտեսության          |Ապրանքների արտահանման  | 385    |700-900|1,300- |

|արտահանելի հատվածի   |ծավալն, առանց մետաղական|        |       |1,500  |

|դիվերսիֆիկացում      |հանքահումքային         |        |       |       |

|                     |արտադրանքի և  ադամանդի,|        |       |       |

|                     |մլն ԱՄՆ դոլար          |        |       |       |

|_____________________|_______________________|________|_______|_______|

|Հայկական ապրանքների  |Վերամշակող             |        |  5%   | 4%    |

|մրցունակության       |արդյունաբերության      |        |       |       |

|բարձրացում           |արտադրողականության (մեկ|        |       |       |

|                     |աշխատողի հաշվով        |        |       |       |

|                     |ավելացված արժեք) իրական|        |       |       |

|                     |աճ, % (**)             |        |       |       |

.______________________________________________________________________.

 

__________________

*) Հաշվարկները կատարված են հաստատուն գներով և փոխարժեքով.

**) Ներկայացված է տվյալ ժամանակաշրջանում միջին տարեկան աճը (2010-2015 թթ և 2015-2020 թթ.)` հաշվարկած բարդ տոկոսադրույքով: Նման աճի պարագայում վերամշակող արդյունաբերության արտադրողականությունը` արտահայտված հաստատուն գներով, կկազմի ~16,100 ԱՄՆ դոլ. 2015 թ. և ~20,000 ԱՄՆ դոլ. 2020 թ.: 2010 թվականի դրությամբ ոլորտում արտադրողականության ցուցանիշը ~ 12,600 ԱՄՆ դոլ. է:

 

3.2. Հիմնական նպատակային խնդիրներ

Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հիմնական խնդիրներն են.

1. Համագործակցել մասնավոր հատվածի հետ` ոլորտային զարգացման ռազմավարությունների իրականացման նպատակով,

2. Նպաստել արտահանման ներուժ ունեցող ընկերությունների, հատկապես` ՓՄՁ-ների, ռազմավարությունների և գործառնությունների կատարելագործմանը,

3. Բացահայտել արտահանման ներուժ ունեցող նոր ոլորտները և նպաստել այդ ոլորտներում արտահանման կարողությունների ձևավորմանը և զարգացմանը,

4. Աջակցել Հայաստանում ավելացված արժեքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը

5. Ներգրավել անդրազգային ընկերություններ,

6. ՈՒղղորդել և ձևակերպել խնդիրներ գործարար միջավայրի բարեփոխումների համար, որը բաղկացած է երկու խումբ գործոններից.

6.1. Գործարարության կարգավորման դաշտ

6.2. Ենթակառուցվածքներ

7. Զարգացնել գործարարների աջակցման կառույցների կարողությունները:

 

4. Արդյունաբերական քաղաքականության սկզբունքները

 

ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունքների գնահատման, հետճգնաժամային կայունացման փուլում տնտեսության իրական հատվածի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմների նույնականացման, ինչպես նաև համադրելի սկզբնական պայմաններում գտնված և հաջողության հասած երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում ՀՀ կառավարությունը որդեգրում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հետևյալ հիմնական սկզբունքները.

. Քաղաքականությունն առավելապես միտված կլինի արտահանման զարգացմանը` չբավարարվելով միայն արտահանման խրախուսման միջոցառումներով:

. Զարգացման այս փուլում քաղաքականությունը որոշակիորեն կհիմնվի ոլորտային առաջնահերթությունների վրա` հաջորդ (առավել համատարած) փուլի համար ձևավորելով արտահանման «քարշիչ» ոլորտներ:

. Պետական միջամտությունն ուղղված կլինի շուկայական ուժերի «անկատարության» վերացմանը և/կամ չեզոքացմանը (տեղեկատվական և կոորդինացիոն հավելյալ ծախքեր), այլ ոչ թե առանձին ձեռնարկությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելուն:

. Գործարար միջավայրում նվազ նպաստավոր պայմանների կիրառման բացառում, բարելավման կանխատեսելիության և շարունակականության ապահովում:

. Կիրառվող քաղաքականության գործիքը պետք է ուղղված լինի երկարաժամկետ զարգացմանը, սակայն ապահովի կարճաժամկետ արդյունքների կանխատեսելի հաջորդականություն:

. Նախաձեռնություններում առաջնայնությունը կտրվի պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և առավելագույն միջ/ներճյուղային փոխադարձ դրական ազդեցություններին:

Հաշվի առնելով տնտեսության համակարգային զարգացման կարևորությունը` արդյունաբերական ռազմավարությունը դիտարկվում է տնտեսության համակողմանի զարգացման տեսլականի և տնտեսության այլ հատվածների զարգացման առաջնահերթությունների համատեքստում:

 

5. Քաղաքականության հիմնական ուղղությունները և գործիքակազմը

 

Արդյունաբերական քաղաքականությունն իրականացվում է հետևյալ ուղիներով`

1. Ընդհանրական միջոցառումների իրականացում` ուղղված բարենպաստ միջավայրի ստեղծմանը և արտադրողականության բարձրացմանը,

2. Հատուկ գործիքակազմի կիրառում:

 

5.1 Ընդհանրական միջոցառումներ

 

Ընդհանրական միջոցառումների խմբի առանցքային բաղկացուցիչներն են.

. Գործարարությունը կարգավորող միջավայրի բարելավումներ

. Բարենպաստ արտաքին ռեժիմների ապահովում և առևտրի խոչընդոտների վերացում

. Ենթակառուցվածքների արդիականացում

. Օտարերկրյա ներդրումների ներգրավում

Գործարարությունը կարգավորող միջավայրի բարելավումների շարունակականության ապահովում: Հայաստանը տարածաշրջանում բիզնեսի վարման տեսանկյունից առավել բարենպաստ երկիր դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը շարունակելու է գործարար միջավայրի լայնամասշտաբ բարեփոխումների իրականացումը հետևյալ ուղղություններով.

. հարկային վարչարարության և հաշվետվողականության նվազեցում, հարկատուների սպասարկման որակի բարելավում, ստուգումների ռիսկային չափորոշիչների համատարած կիրառում,

. արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցում, կրճատում և ավտոմատացում, տնտեսվարողների սպասարկման որակի բարելավում,

. էլ-կառավարման համակարգի տարածում հանրային կառավարման ոլորտում

. շինարարական թույլտվությունների ստացման ընթացակարգերի պարզեցում և կրճատում,

. դատավարական գործընթացների ժամկետների կրճատում,

. վարկերի հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում,

. սեփականության գրանցման ընթացակարգերի և ժամկետների կրճատում,

. իրավաբանական անձանց սնանկացման և լուծարման գործընթացների պարզեցում ու ժամկետների կրճատում:

. մտավոր սեփականության պաշտպանության արդյունավետ կիրարկում, ինչպես նաև հայկական արտահանողներին աջակցում արտահանման շուկաներում մտավոր սեփականության պաշտպանության գործում:

Բարենպաստ արտաքին առևտրային ռեժիմների ապահովում և առևտրի խոչընդոտների վերացում: ՀՀ - Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ). ԱՀԿ-ի շրջանակում Հայաստանն օգտվում է Ազգերի առավել բարենպաստության ռեժիմից: Ազգերի առավել բարենպաստության (ԱԱԲ) ռեժիմի տրամադրումը ԱՀԿ անդամ երկրների միջև ապրանքային առևտուրը կանոնակարգող հիմնարար սկզբունքն է և, հետևապես, հանդիսանալով ԱՀԿ անդամ, Հայաստանը ԱԱԲ ռեժիմ ունի ԱՀԿ բոլոր անդամ երկրների հետ:

ՀՀ - ԱՊՀ առևտրատնտեսական հարաբերություններ. Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վրաստանի և ԱՊՀ երկրների հետ, բացառությամբ Ադրբեջանի և ՈՒզբեկստանի: Հայաստանը նաև անդամակցել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրին: Քանի որ կարճաժամկետում ու միջին ժամկետում ԱՊՀ երկրների շուկաները Հայաստանի արտահանման համար մնալու են առաջնային (եթե բացառենք մետաղների հումքի և ադամանդի արտահանումը), այս արտոնյալ ռեժիմի օգտագործումը կարևորվելու է արտահանման ոլորտային ռազմավարությունների իրականացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար:

ՀՀ - ԵՄ հարաբերություններ. Մեծապես կարևորվում է Հայաստան-Եվրոպական Միություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: Համաձայնագրի առկայությունը հայկական ապրանքների համար կապահովի ազատ մուտք դեպի եՄ շուկա: ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները ենթադրում են լրջագույն և հետևողական ինստիտուցիոնալ բարեփոխումներ մի շարք ոլորտներում` ոչ սակագնային կարգավորման ընթացակարգերի, ստանդարտացման և սերտիֆիկացման համակարգերի, հավատարմագրման, հեղինակային իրավունքի, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության, առևտրի դյուրինացման, մրցակցության, պետական գնումների, ֆիտոսանիտարական համակարգերի և այլն:

Ներկայումս Հայաստանն օգտվում է նաև Եվրամիության (GSP+)` «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (ԱԸՀ), որը հնարավորություն է տալիս Հայաստանին` տեղական ծագման շուրջ 6400 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Սակայն մինչ այժմ հայաստանյան արտահանողները կարողացել են իրագործել ԱԸՀ-ի ընձեռած հնարավորությունների միայն փոքր մասը, հետևաբար, ապագայում ջանքերը պետք է ուղղվեն այս արտոնություններից ավելի լայնամասշտաբ օգտվելու հնարավորությունների ընդլայնմանը:

ենթակառուցվածքների արդիականացում: Տնտեսական ակտիվության տեսանկյունից կարևորվում է մրցունակ ենթակառուցվածքների ապահովման խնդիրը: Ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է համապատասխան ոլորտային ծրագրերով: Մասնավորապես, տրանսպորտային ենթակառուցվածքում կարևորագույն ծրագրերից են` Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի, Իրան-Հայաստան երկաթգծի և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրերը: Այդ առնչությամբ ՀՀ կառավարությունը խրախուսելու է լոգիստիկ համալիրների և ծառայությունների զարգացումը: Կրթական ենթակառուցվածքի բարելավմանն է ուղղված ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը:

Արդյունաբերական քաղաքականության տեսանկյունից էական նշանակություն ունի որակի ազգային ենթակառուցվածքների բարեփոխումը: Հաստատվել է որակի ենթակառուցվածքների բարեփոխման (2010-2020 թթ.) ռազմավարությունը, որը նպատակաուղղված է որակի ազգային ենթակառուցվածքի զարգացմանը և համակարգի` միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխանեցմանը` միջազգային հաջողված փորձի ներդրման ու Հայաստանի ապրանքների անվտանգության և սպառողների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը` ԵՄ-ի համապատասխան օրենսդրությանը մոտարկման և ներդաշնակեցման միջոցով: Բարեփոխումների արդյունքում նախատեսվում է բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը և էապես կրճատել տնտեսվարողների վարչական բեռը: Բարեփոխումներն իրականացվելու են հետևյալ հիմնական ուղղություններով` չափագիտություն, ստանդարտացում, համապատասխանության հավաստման գնահատում, տեխնիկական կանոնակարգում, շուկայի վերահսկողություն: Գործընթացի երկարատևության պատճառով, արտահանող ոլորտների զարգացմանը խոչընդոտող հրատապ խնդիրների լուծմանը կտրվի առաջնահերթություն:

Օտարերկրյա ներդրումների ներգրավում: Օտարերկրյա ներդրումների ներգրավումը տնտեսության արտադրողականության բարձրացման կարևորագույն ուղիներից մեկն է: Արտահանման կարողությունների զարգացման և Հայաստանի զարգացման ներկայիս փուլում օտարերկրյա ներդրումները կարևոր աղբյուր են ինչպես ֆինանսական ռեսուրսների, այնպես էլ նոր տեխնոլոգիաների, կառավարման փորձի և շուկաների ապահովման տեսանկյունից: Ներդրումների ներգրավման ջանքերի էական բաղկացուցիչ են հանդիսանալու յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունից բխող առաջատար անդրազգային կորպորացիաների ներգրավմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթները: Այդ նախաձեռնությունները կներդաշնակեցվեն թիրախավորված ոլորտների հատուկ գործիքակազմի հետ: Հատկապես կարևորվելու են այն անդրազգային ընկերությունների մուտքը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տնտեսության զարգացման տեսանկյունից:

 

5.2 Հատուկ գործիքներ

 

Ստորև ներկայացված են գործող և նոր ստեղծվելիք աջակցման գործիքները:

Հարկային և մաքսային հատուկ ռեժիմներ

. Հատուկ հարկային և մաքսային ռեժիմներ` արտահանող ընկերությունների համար

. Ներդրումային ապրանքների և ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի հետաձգում

. Ազատ տնտեսական գոտիներ

Ֆինանսական աջակցություն և ֆինանսավորման մատչելիության ապահովում

Հատուկ պայմաններով վարկավորում (օրինակ` որակի ապահովման համակարգի ներդրման, արտահանման ընդլայնման, աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումների համար)

. Վարկային երաշխիքների տրամադրում

. Սեփական կապիտալի ֆինանսավորում

. Ներդրումային հիմնադրամներում մասնակցություն

Շուկաների մատչելիություն

. Արտահանման ներուժ ունեցող ապրանքների, հնարավոր գործընկերների բացահայտում

. Առևտրային ներկայացուցչությունների միջոցով արտահանողների շահերի ներկայացում և պաշտպանություն

. Ցուցահանդեսների մասնակցությանը աջակցություն

. Ներգնա և արտագնա գործարար այցելությունների և համաժողովների կազմակերպում

. Երկրի և առանձին ոլորտների բրենդինգ թիրախային շուկաներում

. Վաճառքի ներկայացուցիչների ներգրավման աջակցություն թիրախային շուկաներում

Կարողությունների զարգացում/մրցունակության բարձրացում

. Կադրերի վերապատրաստման ծրագրերի համաֆինանսավորում

. Ընկերություններին ֆինանսական և տեխնիկական աջակցության ցուցաբերում` միջազգայնորեն ճանաչված որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում

. Տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցմանը աջակցում` այդ թվում օգտագործելով նաև Սփյուռքի ներուժը և կապերը

Հետազոտությունների և մշակումների խթանում

. Տեխնոպարկերի և արդյունաբերական պարկերի հիմնում

. Դրամաշնորհների տրամադրում` ընկերությունների և ԲՈՒՀ-երի համատեղ հետազոտությունների ու մշակումների համար

. Վենչուրային հիմնադրամների ստեղծում

Ոլորտային զարգացման ռազմավարությունների շրջանակում կարող են ստեղծվել ոլորտներին հատուկ աջակցման գործիքներ և կառույցներ` բացառելով այլ ոլորտների նկատմամբ խտրականության իրականացումը:

 

5.3. Գործիքների կիրառման սկզբունքները

 

Պետական միջամտության առաջնային թիրախ են հանդիսանում այն գործիքներն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են ընդհանուր գործարար միջավայրի և ենթակառուցվածքների բարելավմանը: Աջակցման ցանկացած գործիքի կիրառման ժամանակ ՀՀ կառավարությունն առաջնորդվելու է հետևյալ սկզբունքներով.

1. Աջակցության գործիքակազմի շուկայական փորձարկում կիրարկումից առաջ` գնահատելու դրանց արդյունավետությունը:

2. Աջակցության ուղղակի փոխկապակցում կոնկրետ շուկայի անկատարությունների և ակնկալվող արդյունքների հետ` հստակ ժամկետներ և պայմաններ սահմանելով պետության միջամտության դադարեցման ուղղությամբ:

3. Ոլորտային կիրառությունը ենթադրում է յուրաքանչյուր ոլորտին հատուկ գործիքակազմի կիրառում:

4. Մասնավոր հատվածի հետ գործողությունների ներդաշնակեցում:

5. Ռիսկերի բաշխման սկզբունք` առավելապես համաֆինանսավորում, այլ ոչ թե ամբողջական ֆինանսավորում:

6. Առկա կառույցների առավելագույն օգտագործում և վերջիններիս կարողությունների զարգացում:

 

6. Առաջնահերթ առանցքային նախաձեռնություններ

 

Ստորև ներկայացված են միջնաժամկետ հեռանկարում առանցքային նախաձեռնությունների թիրախները:

 

._____________________________________________________________________.

|              Գործողություն                             |Ժամկետ      |

|________________________________________________________|____________|

|Ռիսկերի վրա հիմնված վերահսկողության համակարգի լիարժեք   |Մինչև       |

|գործարկում հարկային և  մաքսային ոլորտում                |2012 թ. վերջ|

|________________________________________________________|____________|

|Արտադրական նշանակության մեքենաների և  սարքավորումների   |Մինչև       |

|ավելացված արժեքի հարկի սահմանի վրա հաշվարկման և  գանձման|2012 թ. վերջ|

|պահանջի աստիճանաբար վերացում                            |            |

|________________________________________________________|____________|

|Գործարկել առնվազն երկու ազատ տնտեսական գոտիներ (ՌԱՕ Մարս|Մինչև       |

|գործարանի բազայի վրա և  Զվարթնոց օդանավակայանում)       |2012 թ. վերջ|

|________________________________________________________|____________|

|Առնվազն 3 առաջնահերթ ենթաճյուղերում միջազգայնորեն       |Մինչև       |

|ընդունված պահանջներին համապատասխան լաբորատորիաների և    |2014 թ. վերջ|

|հավաստագրման մարմինների ձևավորում                       |            |

|________________________________________________________|____________|

|Առնվազն 3 առաջնահերթ ենթաճյուղերում որակի կառավարման    |Մինչև       |

|համակարգի համապատասխան կանոնակարգերի մշակում, վերահսկող |2015 թ.     |

|մարմինների կարողությունների զարգացում և  աջակցություն   |            |

|ձեռնարկություններում ներդրման հարցում                   |            |

|________________________________________________________|____________|

|Առաջնահերթ ոլորտներում առնվազն 3 համաշխարհային առաջատար |Մինչև       |

|անդրազգային կորպորացիաների ներգրավում Հայաստան          |2012 թ. վերջ|

|________________________________________________________|____________|

|Արտահանման ֆինանսավորման պետական ինստիտուտի ձևավորում   |Մինչև       |

|                                                        |2013 թ. վերջ|

|________________________________________________________|____________|

|Զարգացման հայկական գործակալության գործառութային և       |Մինչև       |

|կառուցվածքային համապատասխանեցում արդյունաբերական        |2012թ առաջին|

|ռազմավարության իրականացման գործողությունների պահանջներին|կիսամյակի   |

|                                                        |ավարտ       |

._____________________________________________________________________.

 

7. Արդյունաբերության ճյուղեր. ներկա իրավիճակ և աջակցման

ուղղությունները

 

7.1 Մետաղական հանքարդյունաբերություն (*)

 

________________________

* Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` մետաղական հանքաքարի արդյունահանում

 

Մետաղական հանքահումքային ոլորտը հանդիսանում է տնտեսության վերջին տարիների ամենաարագ աճող արտահանող հատվածներից մեկը:

Մինչև 2015 թ. ոլորտում ակնկալվում են էական կապիտալ ներդրումներ և նոր հանքերի շահագործում, ինչը նշանակում է, որ ոլորտի դերակատարումը Հայաստանի տնտեսության մեջ շարունակելու է մնալ խիստ կարևոր:

 

Հիմնական ցուցանիշները, 2010 թ.

 

.________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար (1)    |349.2|

|__________________________________________|_____|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար (2)           |  230|

|__________________________________________|_____|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |  29%|

|__________________________________________|_____|

|Աշխատատեղերը, մարդ (3)                    |5,800|

.________________________________________________.

___________________________

1) Իրացման և աշխատողների թվաքանակի աղբյուր` ՀՀ ԱՎԾ Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման հաշվետվությունը:

2) Աղբյուր` ՄԱԿ-ի Comtrade առցանց տվյալների բազա:

3) Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը:

 

Ոլորտը ռազմավարական կարևորություն ունի ՀՀ համար աշխատատեղերի և տնտեսական ակտիվության ապահովման տեսակետից, ուստի և արժանանում է պետության հատուկ ուշադրությանը: Մասնավորապես ճգնաժամի շրջանում ոլորտին տրամադրվել էր բյուջետային վարկավորում 44 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որի շնորհիվ հանքարդյունաբերության ձեռնարկությունները կարողացան իրականացնել տեխնիկական վերազինում և բարձրացրեցին իրենց արտադրողականությունը:

Ոլորտի առանցքային խնդիրներից է բնապահպանական անվտանգությունը: Հաշվի առնելով այս հանգամանքը` պետությունը հանքերի շահագործման ծրագրերին հավանություն տալիս նախապատվություն կտա նորագույն և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը:

Նկատի ունենալով ոլորտի ռազմավարական նշանակությունը` պետությունը օպերատիվ կարգով միջամտություններ կիրականացնի հրատապ լուծումներ պահանջող հարցերում:

 

7.2. Մետաղագործական արտադրություն (*)

 

__________________________

*) Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` հիմնային մետաղների արտադրություն

 

Մետաղագործությունը Հայաստանի դինամիկ զարգացող ճյուղերից է: Ոլորտում իրականացվում են խոշոր կապիտալ ներդրումներ և կիրառվում են առաջատար տեխնոլոգիաներ: Հանդիսանալով տնտեսության մեջ կշիռ ունեցող հանքահումքային արդյունաբերության արժեքային շղթայի տրամաբանական շարունակությունը` ոլորտը ռազմավարական կարևորություն ունի ՀՀ համար աշխատատեղերի և տնտեսական ակտիվության ապահովման առումով և արժանանում է պետության հատուկ ուշադրությանը: Ոլորտի առանցքային խնդիր հանդիսացող բնապահպանական անվտանգությունը պետական ուշադրության ներքո է: Վերջին տարիներին իրականացվող արտադրական վերազինումներն իրականացվում են համաշխարհային ամենավերջին տեխնոլոգիաներով: Խնդրո առարկա է հատկապես Ալավերդու պղնձաձուլարանը, որտեղ ծծմբական գազերի արտանետման խնդիրների հնարավորինս մեղմումը պետք է հատուկ ուշադրության արժանանա:

 

Հիմնական ցուցանիշները, 2010 թ.

 

.________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար        |381.7|

|__________________________________________|_____|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար               |  335|

|__________________________________________|_____|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |  21%|

|__________________________________________|_____|

|Աշխատատեղերը, մարդ                        |3,800|

.________________________________________________.

 

7.3. Սննդամթերքի արտադրություն (**)

 

____________________________

**) Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների արտադրություն

 

Հանդիսանալով արտահանման ծավալների տեսանկյունից երկրորդը (14% ընդհանուրի մեջ), սննդամթերքի արտադրությունը կարևոր դերակատարություն ունի գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծման հարցում: Այսպես, օրինակ, կոնյակագործությունը, մթերելով Հայաստանի խաղողի բերքի շուրջ 60%-ը, խաղողագործության ոլորտում ապահովում է ավելի քան 8,000-10,000 աշխատատեղ:

Ոլորտի հիմնական խնդիրն է պատշաճ որակի ապահովումը և վերահսկողությունը: Մյուս կարևոր խնդիրների շարքում են երկարաժամկետ հատվածում հումքային բազայի սահմանափակությունը, սերտիֆիկացման միջազգային ճանաչումը, միջազգային շուկայում մարքեթինգի ապահովումը, տրանսպորտային հաղորդակցության անկայունությունը, ալկոհոլային խմիչքների արտահանման պարագայում տրանսպորտային ուղիների սահմանափակությունը (Իրանի տարածքով տարանցումն արգելված է, իսկ Վերին Լարսի անցակետը չի սպասարկում ենթաակցիզային ապրանքների տարանցումը):

Ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են` գյուղատնտեսական ռազմավարության արդյունավետ իրագործումը, որակի միջազգային սերտիֆիկացման ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում` ազգային ստանդարտների և որակի վերահսկողության համակարգի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին), որակի վերահսկողության համակարգերի ներդրումը, նոր շուկաների մատչելիության ապահովման աջակցությունը:

 

Հիմնական ցուցանիշները (*), 2010 թ.

 

._________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար        |   737|

|__________________________________________|______|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար               |   140|

|__________________________________________|______|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |   10%|

|__________________________________________|______|

|Աշխատատեղերը, մարդ                        |19,800|

._________________________________________________.

_________________

*) Ներառյալ ծխախոտի արտադրությունը

 

7.4. Ակնագործություն և ոսկերչություն (*)

 

___________________________

* Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` ոսկերչական արտադրատեսակների, ոչ թանկարժեք զարդերի արտադրություն, մետաղադրամների և շքանշանների հատում

 

Ակնագործությունը և ոսկերչությունը ավանդական ոլորտներից է` արտահանման մեջ էական մասնաբաժնով: Այսուհանդերձ, ոլորտը վերջին տարիներին արձանագրել է նշանակալի անկում` հիմնականում պայմանավորված նախաճգնաժամային փուլում դրամի կտրուկ արժևորմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված պահանջարկի անկումով, իսկ մասնավորապես ադամանդագործության խնդիրները կապված են Ռուսաստանից հումքի մատակարարման խնդիրների հետ:

Պետությունը մի շարք կարևոր նախաձեռնություններ է իրականացրել ոլորտում: Մասնավորապես ՀՀ միացել է Քիմբերլի գործընթացին, սահմանվել է բարենպաստ մաքսային և հարկային ռեժիմ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ՌԴ կառավարության և «Ալռոսա» ընկերության հետ` հումքային ադամանդների մատակարարումն ապահովելու նպատակով: Ոլորտում պետական աջակցության ուղղություններից է միջպետական համաձայնությունների ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը, սփյուռքից և այլ աղբյուրներից ներդրումների ներգրավումը:

 

Հիմնական ցուցանիշները (1), 2010 թ.

 

._________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար        | 25.3*|

|__________________________________________|______|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար               | 104.3|

|__________________________________________|______|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |  -15%|

|__________________________________________|______|

|Աշխատատեղերը, մարդ                        |   950|

._________________________________________________.

________________________

1) Այն դեպքում, երբ հայկական կողմը վերամշակում է պատվիրատուի սեփականությունը հանդիսացող ադամանդները, արտադրանքի թողարկման վիճակագրությունում արտացոլվում է միայն ավելացված արժեքը:

 

7.5. Մեքենաշինություն, սարքաշինություն և էլեկտրատեխնիկական

արտադրություն (*)

 

___________________________

*) Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի, խաղերի և խաղալիքների, բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի, այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված այլ խմբավորումներում

 

Ոլորտում թեպետ հատվածաբար դեռևս պահպանվում է խորհրդային ժառանգությունից եկող ներուժը (ի դեմս ժամանակին մշակված առաջադեմ տեխնոլոգիաների և դրանց տիրապետող փորձառու մասնագետների), այսօր այն կարիք ունի էական արդիականացման: Ոլորտի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրներից են ճարտարագիտական կրթության ենթակառուցվածքների քայքայվածությունը, նոր տեխնոլոգիաների անմատչելիությունը, գիտաշխատողների և այլ տեխնիկական աշխատողների միջին բարձր տարիքը, միջազգային շուկաների թույլ տիրապետումը և սերտիֆիկացման խնդիրները:

Ոլորտում պետական աջակցության հիմնական ուղղություններ են նկատվում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համապարփակ ռազմավարության իրագործումը, ֆինանսավորման մատչելիության ապահովումը, շուկաների մատչելիության ապահովումը, արտահանման կարողությունների զարգացումը, հետազոտությունների և մշակումների խթանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման աշխատանքների կազմակերպումը:

 

Հիմնական ցուցանիշները, 2010 թ.

 

._________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար        |  35  |

|__________________________________________|______|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար               | 37(*)|

|__________________________________________|______|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |  -4% |

|__________________________________________|______|

|Աշխատատեղերը, մարդ                        | 4,000|

._________________________________________________.

____________________

*) Ներառում է նաև օգտագործված սարքավորումների արտահանումը, ինչպես նաև վերանորոգման նպատակով արտերկիր տեղափոխվող մեքենա-սարքավորումները:

 

7.6. Քիմիական արդյունաբերություն (**)

 

________________________

**) Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` քիմիական նյութերի և քիմիական, դեղագործական, ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

 

Մեծ քիմիայի հիմնական քարշակ ձեռնարկություններն են «Նաիրիտ Գործարան» և Վանաձորի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ընկերությունները: Ընկերություններն ունեն արտադրության կազմակերպման տարաբնույթ խնդիրներ, որոնք պետության ուշադրության կենտրոնում են:

 

Հիմնական ցուցանիշները (1), 2010 թ.

 

._________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար        |  78.6|

|__________________________________________|______|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար               |  24.7|

|__________________________________________|______|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |   18%|

|__________________________________________|______|

|Աշխատատեղերը, մարդ                        | 7,000|

._________________________________________________.

________________________

1) Ներառում է նաև օգտագործված սարքավորումների արտահանումը, ինչպես նաև վերանորոգման նպատակով արտերկիր տեղափոխվող մեքենա-սարքավորումները:

 

Դեղագործության ոլորտը Հայաստանի ամենաարագ աճող արտահանող ոլորտներից է: Արտահանումը կազմում է ոլորտի թողարկման 57%-ը, իսկ արտահանման տարեկան միջին աճը կազմել է 24% (սկսած 2003 թ.-ից): Ոլորտի գլխավոր խնդիրներից է ՊԱԳ (GMP) հավաստագրման բացակայությունը:

Պետական աջակցության շրջանակներն այս ոլորտում ներառելու են որակի սերտիֆիկացման համակարգերի ներդրման գործում աջակցությունը, որակի վերահսկողությունը, ֆինանսական մատչելիության ապահովումը, անդրազգային ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու աշխատանքները և այլ գործիքներ:

 

7.7. Թեթև արդյունաբերություն (*)

 

____________________

*) Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` հագուստի, մանածագործական, կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրություն

 

Թեթև արդյունաբերությունն ունի կարևոր սոցիալական դերակատարում. լինելով առավելաբար աշխատատար ոլորտ` զարգացման դեպքում այն կարող է էապես նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Ոլորտի արտահանող ընկերությունների մի մասը մասնագիտացած են օտարերկրյա գործընկերների համար կարի ծառայությունների մատուցման վրա, մյուս մասը իրականացնում է սեփական արտադրանքի վաճառք արտաքին շուկաներում:

Ոլորտի գերակա խնդիրներից են մաքսային և հարկային վարչարարության որոշակի բացերը, արտաքին շուկաների մասին գիտելիքների և մարքեթինգային գործիքների տիրապետման պակասը, միջին մասնագիտական կրթության ցածր մակարդակը:

Պետության կողմից ոլորտին աջակցություն ցուցաբերելու հնարավոր գործիքների շրջանակը ներառում է շուկաների մատչելիության ապահովման աջակցությունը, արտահանման կարողությունների զարգացումը, ֆինանսական մատչելիության ապահովումը:

 

Հիմնական ցուցանիշները, 2010 թ.

 

._________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար        |  13.7|

|__________________________________________|______|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար               |9.3(*)|

|__________________________________________|______|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |  -16%|

|__________________________________________|______|

|Աշխատատեղերը, մարդ                        | 2,600|

._________________________________________________.

________________________

*) Ներառյալ տեքստիլ արդյունաբերությունը (6.5 մլն ԱՄՆ դոլար), որն արտացոլված է միայն ավելացված արժեքով:

 

7.8. Շինանյութերի արտադրություն (*)

 

________________________

*) Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման այլ ճյուղեր, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն

 

Ոլորտի արտադրանքից արտահանվում են հիմնականում քարերն ու այլ ոչ մետաղական հանքահումքային արտադրանքը: Մինչև 2008 թ. էական արտահանում էր արձանագրվում ցեմենտի ոլորտում (2008 թ. 38.3 մլն. ԱՄՆ դոլար), որը սակայն դադարեցվեց 2009 թ.-ից` պայմանավորված Վրաստանում նոր գործարանի կառուցմամբ և Հայաստանում էներգակիրների թանկացմամբ:

Ոլորտի հիմնական խնդիրներն են տրանսպորտային հաղորդակցության թանկությունը և առևտրի ռեգիոնալ մակարդակում սահմանափակությունը:

Ոլորտի աջակցության հիմնական ուղղությունը կարող է լինել շուկաների մատչելիության ապահովումը և արտահանման կարողությունների զարգացումը:

 

Հիմնական ցուցանիշները, 2010 թ.

 

._________________________________________________.

|Արտադրանքի վաճառքը, մլն. ԱՄՆ դոլար        | 143.6|

|__________________________________________|______|

|Արտահանումը, մլն. ԱՄՆ դոլար               |  10  |

|__________________________________________|______|

|Արտահանման միջին տարեկան աճը (2003/2010)  |16%(*)|

|__________________________________________|______|

|Աշխատատեղերը, մարդ                        | 6,700|

._________________________________________________.

____________________

*) 2009 թ.-ին 2008 թ.-ի համեմատությամբ արձանագրվել է 70% անկում, որը հիմնականում պայմանավորված է ցեմենտի արտահանման ծավալների կտրուկ նվազմամբ:

 

8. Մեկնարկային փուլի արտահանելի հատվածի հիմնական ոլորտները

 

i

Ռազմավարության մեկնարկային փուլը ներառում է արդյունաբերական քաղաքականության իրականացմանը մեկնարկ տվող հիմնական կենտրոնացման ոլորտների նախորոշումը և համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացումը: Մեկնարկային փուլի հաջող իրականացման պարագայում` ընդունված քաղաքականությունը կիրականացվի նաև մյուս ոլորտների առնչությամբ:

Կառավարության կողմից արդեն իսկ գերակա հայտարարված ուղղությունների հետ միջոլորտային փոխազդեցությունները (սիներգիա) նպաստելու են նախաձեռնությունների ազդեցության մեծացմանը: Այդ առումով, արդյունաբերական ռազմավարության մեկնարկային փուլի ոլորտային կիզակետերի ընտրության ժամանակ այն դիտվում է որպես կարևոր գործոններից մեկը: Սույն ռազմավարության ոլորտային հերթականությունների սահմանման համար առանցքային նշանակություն ունեն ՀՀ կառավարության կողմից գերակա սահմանված հետևյալ ոլորտները, որոնցում հաստատվել են ոլորտային զարգացման ռազմավարությունները կամ իրականացվում են առանցքային նախագծեր.

. Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ

. Զբոսաշրջություն,

. Առողջապահություն,

. Կրթություն,

. Գյուղատնտեսություն:

Մեկնարկային փուլի ոլորտային առաջնայնությունների ընտրության հիմքում դրվել են 3 հիմնարար սկզբունքներ`

. Արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիային նպաստելը, քանի որ Հայաստանի համար առաջնային խնդիր է մետաղական հանքարդյունաբերության զարգացումը և արտահանող այլ ճյուղերի պահպանումը:

. Քլաստերային զարգացման հնարավորությունը, քանի որ տնտեսության ճյուղի միջազգային մրցունակությունը պայմանավորված է քլաստերների առկայությամբ և դրա հասունության աստիճանից:

. Միջամտությունների կենտրոնացում արդյունավետության նպատակով` սահմանափակ ռեսուրսների պարագայում միջամտությունների կենտրոնացումը և առավելագույն փոխազդեցության (սիներգիաների) ձեռքբերումը ռեսուրսների օգտագործման արդյունավետության էական նախապայման է:

Ի հավելումն հիմնարար սկզբունքների` ոլորտային առաջնահերթությունների սահմանման ժամանակ հաշվի են առնվել նաև հետևյալ գործոնները.

. Արտահանման ներկայիս կարողությունները

. Միջնաժամկետում հումքային ապահովման «նեղ տեղերի» բացակայություն

. Սփյուռքի ներգրավվածությունը կամ դրա ներուժը

. Հեռանկարում առավել բարձրարժեքի ստեղծման հնարավորությունները

. Ճյուղում ընկերությունների քանակը

. Օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները

. Զբաղվածության և ռեգիոնալ զարգացման վրա ազդեցությունը

. Տարբերակված արժեքային առաջարկի ձևավորման հնարավորությունը

Այս մոտեցման արդյունքում վերամշակող արդյունաբերության ոլորտները և այլ փոխկապակցված տնտեսության ճյուղերը դիտարկվել են միասնական զարգացման համատեքստում` որպես համապատասխան համալիրներ (քլաստերներ): Այսօր տնտեսության և արտահանման կառուցվածքում գերակշռող են ռեսուրսների վրա հիմնված քլաստերները:

Զարգացման հաջորդ փուլում առավելապես աճելու են ունակությունների վրա հիմնված ճյուղերը, իսկ այնուհետև` գիտելիքահենք ոլորտները:

Հորիզոն 1. Առկա կարողությունների մասշտաբայնացում (2011-2013 թթ). Ընդգրկում է աճի ներուժ ունեցող այն ոլորտները կամ ճյուղերը, որոնք վերջին տարիներին ունեցել են ամենամեծ արտահանման ծավալները` ադամանդագործություն, ոսկեգործություն, ժամացույցների արտադրություն, թեթև արդյունաբերություն, կոնյակագործություն: Այս ոլորտներում հնարավոր է արտադրության ծավալների ավելացում չափավոր կապիտալ ներդրումների պարագայում, կայացած դիրքեր ունեն արտահանման շուկաներում: Վերջիններիս առնչությամբ քաղաքականությունն ուղղված կլինի արտահանման խրախուսմանը և զարգացման խոչընդոտների արագ վերացմանը:

Հորիզոն 2. Ձևավորվող կարողությունների/ոլորտների զարգացում (2011-2015 թթ). Ընդգրկում է այն ճյուղերը կամ ոլորտները, որոնք վերջին տարիներին ունեցել են դինամիկ աճ, սակայն ծավալային առումով դեռևս չեն գերազանցում 10 մլն դոլարը` դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, հանքային ջրերի, մսամթերքի, կաթնամթերքի և հյութերի արտադրություն: Վերջիններիս առնչությամբ քաղաքականությունն ուղղված կլինի մասշտաբային ներդրումների ներգրավմանը, համակարգային խնդիրների լուծմանը և արտադրական/ արտահանման կարողությունների զարգացմանը:

Հորիզոն 3. Աճի նոր շարժիչներ (2011-2020 թթ). Նոր ոլորտներ/ճյուղեր կամ հատվածական կարողություններ ունեցող ոլորտներ` հիմնականում գիտատար և տեխնոլոգիատար` ճշգրիտ ճարտարագիտություն (*): Այս ոլորտներում անհրաժեշտ կլինի առավել ընդգրկուն քաղաքականություն` տեխնոլոգիաների փոխանցման և նորարարությունների խրախուսման շեշտադրումով:

___________________________

*) Համաձայն ՀՀ ԱՎԾ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքի, խաղերի և խաղալիքների, բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի, այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված այլ խմբավորումներում:

 

Մեկնարկային փուլում առաջնային թիրախ հանդիսացող վերամշակող արդյունաբերության ոլորտները դասակարգվել են ըստ ժամանակային հորիզոնների, ինչը ենթադրում է միջամտությունների և աջակցման գործիքակազմի համապատասխան կիրարկում:

Սույն ռազմավարության մեկնարկը կտրվի երեք հորիզոններից մեկական ոլորտներում` ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացմամբ` զուգահեռաբար աշխատանքներ տանելով մեկնարկային փուլի ռազմավարությամբ սահմանված մյուս ոլորտային ռազմավարությունների մշակման ուղղությամբ:

(8-րդ բաժինը փոփ. 31.07.14 թիվ 32 արձանագրային որոշում)

 

9. Ռազմավարության իրականացումը և կառույցները

 

Ռազմավարությունը ենթադրում է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնությունների համակարգված և ներդաշնակ գործունեություն:

Ռազմավարության իրականացման հիմնական կառույցներն ու խորհրդակցական մարմիններն են.

1. ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհուրդը (այսուհետ` Արդյունաբերական խորհուրդ)

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,

3. Ոլորտային ռազմավարության խորհուրդները,

4. Զարգացման հայկական գործակալությունը:

 

1. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Արդյունաբերական քաղաքականության իրականացումն ապահովելու և ՀՀ պետական այլ կառույցների գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ, որը, հանդիսանալով ռազմավարության իրականացման աշխատանքների համակարգող բարձրագույն մարմին` կապահովի ռազմավարության իրականացման հետ կապված խնդիրների լուծումը:

Արդյունաբերական խորհրդի հիմնական գործառույթներն են.

. Ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման նպատակով` ներկայացնում է համապատասխան առաջարկություններ պետական մարմիններին, ոլորտային խորհուրդներին և շահագրգիռ այլ կողմերին,

. Քննարկում և հաստատում է Ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները

. Ռազմավարության շրջանակներում գործողությունների ծրագրերի քննարկում և հաստատում, ինչպես նաև հետագա քայլերի նախանշում:

Արդյունաբերական խորհրդի նիստերը գումարվում են տարին չորս անգամ: Ըստ անհրաժեշտության, կարող են գումարվել արդյունաբերության խորհրդի արտահերթ նիստեր:

 

Խորհրդի կազմը

 

1. ՀՀ վարչապետ - Խորհրդի նախագահ

2. ՀՀ էկոնոմիկայի նախարար - Խորհրդի նախագահի տեղակալ

3. ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական

4. ՀՀ Ֆինանսների նախարար

5. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

6. ՀՀ գյուղատնտեսության նախարար

7. ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության ոլորտը համակարգող պատասխանատու պաշտոնատար անձ - խորհրդի գործադիր քարտուղար

8. Զարգացման հայկական գործակալության տնօրեն

9. Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ (համաձայնությամբ)

10. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

11. Ոլորտային ասոցիացիաների կամ միությունների ղեկավարներ, փորձագետներ (ռոտացիոն սկզբունքով)

12. Դոնոր կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Խորհրդի ձևավորման հիմնական սկզբունքը կհանդիսանա խորհրդի կազմում մասնավոր հատվածի մեծամասնության ապահովումը:

 

2. ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Արդյունաբերական քաղաքականության մշակման և իրագործման ապահովման պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որի շրջանակում վերջինս իրականացնում է հետևյալ գործառույթները.

. մշակում է արդյունաբերական քաղաքականությունը,

. ներկայացնում է արդյունաբերության շահերը պետական նախաձեռնությունների շրջանակներում,

. ապահովում է ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը արդյունաբերական խորհրդին,

. ապահովում է ռազմավարության տարեկան վերանայման գործընթացի կազմակերպումը և Արդյունաբերական խորհրդին առաջարկություններ ներկայացնում անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ,

. համակարգում է դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքը` մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի շրջանակում,

. ապահովում է ոլորտային խնդիրների ներկայացումը շահագրգիռ մարմիններին:

 

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

 

Քաղաքականության և դրանից բխող ոլորտային ռազմավարությունների իրականացման հաջողության և արդյունավետության գրավականը պետական և մասնավոր հատվածի գործողությունների ներդաշնակեցումն է և սերտ համագործակցությունը: Այդ իսկ առումով պետությունն ակտիվորեն ներգրավելու է ոլորտների հիմնական շահագրգիռ կողմերին (գործարար միություններին, ոլորտային և մասնագիտական ասոցիացիաներին, կրթական և հետազոտական կազմակերպություններին, ընկերություններին և այլն) գործողությունների պլանավորման, որոշումների կայացման և արդյունքների գնահատման գործընթացներում: Այդ նպատակով ստեղծվելու են ոլորտային խորհուրդներ, որոնք հարթակ կհանդիսանան պետության և մասնավոր հատվածի միջև պրոֆեսիոնալ երկխոսության և գործողությունների համակարգման համար:

 

Ոլորտային ռազմավարության խորհուրդների կազմ

 

Ոլորտային խորհուրդը պետք է ներառի շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաև գիտական և ուսումնական հաստատությունների և գործարար հատվածի ներկայացուցիչների, մասնավորապես`

. Ոլորտը համակարգող պատասխանատու պաշտոնատար անձ (նախարար կամ փոխնախարար) - խորհրդի նախագահ

. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ(ներ)

. Ոլորտային մենեջեր (ԶՀԳ) - քարտուղար

. Ճյուղային նախարարության ներկայացուցիչ

. Ոլորտի ներկայացուցիչներ` ընկերությունների և ոլորտի գործարար միությունների կառավարման բարձր օղակի ներկայացուցիչներ

. Բուհերի և առաջատար հետազոտական կառույցների ներկայացուցիչներ

Խորհրդի ձևավորման հիմնական սկզբունքը կհանդիսանա խորհրդի կազմում մասնավոր հատվածի մեծամասնության ապահովումը: Մասնավոր հատվածի ներկայացուցիչների համաձայնությամբ խորհրդում նրանց կարող են ներկայացնել միությունը կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչը:

Խորհրդին հրավիրյալի կարգավիճակով կարող են մասնակցել դոնոր կազմակերպությունների, պետական այլ կառույցների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ` կապված քննարկվելիք հարցի շրջանակից:

 

Գործառույթներ

 

Խորհրդի հիմնական նպատակն է ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի միջև անընդհատ երկխոսությունը:

Հիմնական գործառույթներն են.

. Հաստատում է ոլորտային ռազմավարությունները

. Քննարկում և հաստատում է գործողությունների տարեկան ծրագրերը և հիմնական կատարողական ցուցանիշները` ելնելով ոլորտային ռազմավարությունից

. Քննարկում և հաստատում է տարեկան գործողությունների ծրագրի կատարողական հաշվետվությունը

. Քննարկում և արդյունաբերական խորհրդին է ներկայացնում առաջարկություններ ոլորտին առնչվող կարգավորման դաշտում փոփոխությունների վերաբերյալ

. Ապահովում է անընդհատ հետադարձ կապ նոր հնարավորությունների և առաջացած խնդիրների վերաբերյալ

 

Որոշումների կայացում

 

Խորհրդի ստեղծումը, ռազմավարության հիմնական նախաձեռնությունները և դրա մեկնարկն ամրագրվում են ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև կնքվող հուշագրով:

Որոշումների կայացման ժամանակ գերակայություն կտրվի համընդհանուր փ

 

Նիստերի գումարումը

 

Առաջին տարում խորհրդի ժողովները գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ, հաջորդ տարիներին` եռամսյակը մեկ: Ըստ անհրաժեշտության կարող են գումարվել արտահերթ նիստեր` նախաձեռնված ոլորտի ներկայացուցիչների կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

3. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

Արդյունաբերական քաղաքականության շրջանակում Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) լինելու է ռազմավարության իրականացնող առանցքային կառույցը: Ռազմավարության խնդիրների իրականացումն ամբողջությամբ ստանձնելու համար ԶՀԳ-ն կենթարկվի գործառութային և կառուցվածքային համապատասխանեցման: ԶՀԳ վերափոխված կազմակերպական կառուցվածքը լինելու է մատրիցային, ոլորտային ստորաբաժանումների առաջնորդող դերով: Վերջիններս պատասխանատու կլինեն ընտրված ոլորտների ռազմավարությունների իրականացման համար: Ի հավելում ներկայիս հիմնական գործառույթների` արտահանման խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, այն կիրականացնի նաև ընտրված ոլորտների զարգացման ռազմավարությունների այլ նախաձեռնությունները, մասնավորապես, ձեռնարկությունների կարողությունների զարգացման, որակի կառավարման համակարգերի ներդրման և տեխնոլոգիաների փոխանցման աջակցում:

 

Ռազմավարության իրականացման այլ կառույցները

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» համակարգելու է նորարարությունների աջակցման համակարգի ձևավորման նախաձեռնությունները, մասնավորապես, վենչուրային կապիտալի հիմնադրամի, նորարարության դրամաշնորհների, տեխնոպարկի ստեղծումը և իրականացումը:

Առևտրային ներկայացուցչություններ և ներկայացուցիչներ: Հայաստանի առևտրային ներկայացուցչությունները և ներկայացուցիչները համագործակցելու են ռազմավարության իրականացման մարմինների հետ արտերկրներում ՀՀ և/կամ Հայաստանի առանձին տնտեսվարող սուբյեկտների տնտեսական շահերի ներկայացման, գործարար կապերի հաստատման, առևտրատնտեսական համաձայնագրերի և պայմանագրերի կնքմանը աջակցության միջոցով:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ): ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, լինելով ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի իրականացման գործակալություն, իր գործառույթների շրջանակում, աջակցելու է ՓՄՁ-ներին և սկսնակ գործարարներին ոլորտային ռազմավարությունների շրջանակում արդյունավետ ինտեգրվելու արտահանման արժեշղթայում:

«ՓՄՁ Ներդրումներ» ՈՒՎԿ: «ՓՄՁ Ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը ստեղծվել է պետության կողմից և ֆինանսավորվում է պետական միջոցներով, յուրահատուկ ֆինանսական գործիքներով կփոխլրացնի մասնավոր ֆինանսական կառույցներին` ապահովելով ՓՄՁ-ների համար մատչելի ֆինանսական միջոցներով: Նախատեսվում է արտահանման խթանման նոր գործիքների մշակում և կիրառում, մասնավորապես` արտահանման պայմանագրերի հիման վրա վարկավորման մեխանիզմների ստեղծում:

«Համահայկական բանկը» արտահանմանն ուղղված ռազմավարության շրջանակում ֆինանսավորելու է երկարաժամկետ համակարգաստեղծ նախաձեռնությունները և ենթակառուցվածքային նախագծերը:

Այլ կառույցներ: Կառավարությունը և պետական աջակցության գործակալություններն իրենց գործառույթների շրջանակում ակտիվորեն համագործակցելու են նաև մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների կողմից կամ համատեղ ստեղծված ենթակառուցվածքների հետ, մասնավորապես, առևտրաարդյունաբերական պալատների արտասահմանյան ներկայացուցչություններ, ասոցիացիաներ, արտահանման կազմակերպություններ: Ոլորտային ռազմավարությունների շրջանակներում կարող են ստեղծվել նաև հատուկ կառույցներ կամ իրականացվել առկա կառույցների լիազորությունների շրջանակի ընդլայնում, որոնք կհամալրեն առկա կառույցների գործառույթները հատուկ բնագավառներում, մասնավորապես, արտասահմանյան թիրախային շուկաներում վաճառքների գործակալի կամ ներկայացուցչությունների ինստիտուտի հիմնում, ընկերությունների աջակցում նորագույն տեխնոլոգիաների ներդրման բնագավառում տեղեկատվության, տեխնիկական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով:

Ռազմավարության իրականացման կառույցներն առավելագույնս կհամագործակցեն հայկական Սփյուռքի գործարարների, մասնագետների և նրանց միավորումների հետ` հատկապես արտահանման շուկաներում վաճառքների խթանման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հայկական ընկերությունների կարողությունների զարգացման բնագավառներում:

 

10. Ռեսուրսներ

 

Արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացվող գործունեությունների հիմքում դրված է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքը և համապատասխան ռեսուրսների պահանջները ներկայացվում են ոլորտային ռազմավարություններում` ըստ նախաձեռնությունների: Վերջիններիս ֆինանսավորման աղբյուրներ են հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, մասնավոր հատվածը և դոնոր կազմակերպությունները: Պետական և դոնոր կազմակերպությունների աջակցությունն իրագործվելու է ռազմավարության շրջանակում նախանշված գործիքակազմի միջոցով և սկզբունքներով: Ոլորտային ռազմավարությունները հիմք են հանդիսանալու մասնավոր հատվածին ուղղված պետական և դոնոր կազմակերպությունների նախաձեռնությունների համակարգման և ջանքերի ուղղորդման և փոխլրացման համար:

 

11. Դիտանցում և գնահատում

 

Ռազմավարության իրականացման գործընթացի և արդյունքների գնահատում իրականացվելու է նպատակային ցուցանիշների երկաստիճան համակարգի միջոցով` ռազմավարական նպատակային ցուցանիշներ և օպերատիվ` ըստ նախաձեռնությունների:

Ռազմավարական նպատակային ցուցանիշներ են.

1. ապրանքների արտահանման և ՀՆԱ հարաբերակցությունը,

2. արտահանման ծավալ (բացառությամբ մետաղական հանքահումքային ապրանքների և ադամանդի),

3. վերամշակող արդյունաբերության արտադրողականության իրական աճ:

Ոլորտային ռազմավարությունների համար սահմանվում են ոլորտային ռազմավարական ցուցանիշներ և համապատասխան դիտանցման մեխանիզմներ:

Օպերատիվ ցուցանիշները սահմանվում են ըստ նախաձեռնությունների` ելնելով նախաձեռնությունների նպատակներից: Օպերատիվ ցուցանիշների դիտանցումը և գնահատումն իրականացվում է տարբեր կտրվածքով:

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 49
Արձանագրային որոշում