041.0160.180399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 1999 թվականի թիվ 160
ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՂԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` որպես միջազգային խորհրդաժողովի նախագահողի, 1999 թվականի հոկտեմբերի 18-21-ը Երևանում անցկացնել բնական և այլ աղետներից պաշտպանության հարցերով 6-րդ միջազգային խորհրդաժողովի աշխատանքային խմբի նիստը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից բնական և այլ աղետներից պաշտպանության հարցերով 6-րդ միջազգային խորհրդաժողովի աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 1165,0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած հաշվետվությունների: