Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

010.0093.100412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի և հողի հարկի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Հողի հարկ և գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չվճարված գույքահարկից և հողի հարկից, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից: Սույն հոդվածում նշված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 3. 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողի համար գույքահարկի և հողի հարկի գումարները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը և հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին (ներառյալ մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված հողի հարկը և դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 1 մլն Հայաստանի Հանրապետության դրամը, իսկ փոխադրամիջոցների համար` 0,5 մլն Հայաստանի Հանրապետության դրամը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետը չի տարածվում գույքահարկի և հողի հարկի վճարման պարտավորություն ունեցող այն ֆիզիկական անձանց վրա, ովքեր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հողի հարկի և գույքահարկի չվճարված գումարների վճարումն ապահովելու նպատակով իրենց հաշվառող մարմինների հետ կնքել են ժամանակացույց, ըստ պարտավորությունների ծավալների (ներառյալ տույժերը), հետևյալ ժամկետներով`

1) մինչև երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում` 3 ամիս ժամկետով.

2) երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում` 6 ամիս ժամկետով.

3) հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում` մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածում նշված ժամանակացույցի ժամկետների հաշվարկը սկսվում է 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն հոդվածում նշված ժամանակացույցը կազմվում է ըստ եռամսյակների, վճարման ենթակա գումարի (առանց տույժերի) համամասնական բաշխումով, եռամսյա վճարումների պարտադիր կատարման պայմանով: Սույն հոդվածով սահմանված կարգով կնքված ժամանակացույցով նախատեսված եռամսյակի ավարտից մեկ ամսից ավելի ուշացնելու կամ չկատարելու դեպքում գույքահարկի և հողի հարկի չվճարված գումարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Գույքահարկ և հողի հարկ վճարող այն ֆիզիկական անձինք, որոնք մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողի համար գույքահարկի և հողի հարկի վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված և չվճարված տույժեր, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը վճարելուց:

 

ՀՈԴՎԱԾ 6. Գույքահարկ և հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գույքահարկի և հողի հարկի համար հաշվարկված և մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարված տույժերի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողների գույքահարկի և հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքով տրամադրվող գույքահարկի և հողի հարկի վճարման պարտավորության դադարեցման հետևանքով համայնքների չստացած գումարները փոխհատուցման ենթակա չեն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

10 ապրիլի 2012 թվականի

ՀՕ-93-Ն

 

 

pin
ՀՀ 21.03.2012
N ՀՕ-93-Ն օրենք