041.0141.080399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 մարտի 1999 թվականի թիվ 141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1999 թվականի մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության օրը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկում պատշաճ մակարդակով անցկացնելու համար Լոնդոն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության պետ
Ա. Վարդանյան - Հայաստանի արդյունաբերողների և
գործարարների միության նախագահ
(համաձայնությամբ)
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Լոնդոն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մեծ Բրիտանիա մեկնելու հետ կապված հարցերը: