041.0106.220299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 1999 թվականի թիվ 106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՉՈՐՍ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 1998 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու «Ռայֆեյզեն Ինվեստմենթ» բաց բաժնետիրական ընկերության և «Բեն Շահար» ընկերության կոնսորցիումի միջև Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի չորս բաշխիչ ցանցի սեփականաշնորհման համար ռազմավարական ներդրողներ ընտրելու նպատակով կնքված պայմանագրին համապատասխան հաստատել համատեղ հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ կազմը`
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ