ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 օգոստոսի 2011 թվականի N 33
7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ոչխարաբուծության զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թ. օգոստոսի 25-ի նիստի
N 33 արձանագրային որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
Երևան - 2011 թ.
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ 3. ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ 4. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ 5. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 6. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արդյունքի գրեթե մեկ երրորդը կազմում է անասնաբուծական մթերքների արտադրության ծավալը: Վերջինիս կազմում ոչխարաբուծությունից ստացվող հումքի և մթերքների ծավալը կազմում է ընդամենը 10,5%, մինչդեռ այս ոլորտի իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցում են այս ցուցանիշը:
Հայաստանում այս ոլորտի զարգացումը պայմանավորված է ոչխարաբուծության վարման համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանների և, առաջին հերթին, նախալեռնային և լեռնային արոտավայրերի ընդարձակ տարածքների առկայությամբ:
Թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ անցյալ դարի մինչև 80-ական թվականներն ոչխարների թիվը կտրուկ ավելացել է, սակայն հետագայում, հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի ընդհանուր վատթարացման, ագրարային բարեփոխումների արդյունքում անասնագլխաքանակի մասնավորեցման, տարիներ շարունակ ձևավորված հումքի մթերման ձեռնարկությունների խաթարման և տնտեսական կապերի խզման հետևանքով ոչխարների գլխաքանակը կտրուկ նվազել է:
Ներկայումս հանրապետությունում ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 25-30%-ի սահմաններում, մինչդեռ այն` ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով բավականին հեռանկարային է մեր երկրի համար: Ավելին, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում աճեցված ոչխարների ձեռքբերման վերաբերյալ օտարերկրյա գործարարների առաջարկությունները հուսալի երաշխիք են հանդիսանում այս ոլորտի ներդաշնակ զարգացման համար:
Նշված հանգամանքը ոչխարաբուծությունը հանրապետությունում կարող է դարձնել մրցունակ ոլորտ և արտահանման տեսանկյունից` մենաշնորհային անասնաբուծության ճյուղում ընդհանրապես:
II. ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Ոչխարաբուծության վարման ուղղությամբ դարերի ընթացքում Հայաստանում կուտակվել է հարուստ փորձ, իսկ ոլորտի տևական զարգացումն ազգաբնակչության շրջանում ձևավորել է ազգային ավանդույթներ` կապված կրոնական ծիսակատարությունների, ազգային կերակրատեսակների, ժողովրդական արհեստագործության և գորգագործության հետ: Այդ ամենի արդյունքում ոչխարաբուծությունը Հայաստանում ոչ միայն բուռն զարգացում է ապրել, այլև որոշակի ժամանակահատվածում և առանձին տարածաշրջաններում այն դարձել է անասնաբուծության առանցքային ճյուղը:
2. Մինչև անցյալ դարի 80-ական թվականները հանրապետությունում ոչխարի գլխաքանակը հետզհետե ավելանալով հասել էր գրեթե 2,3 միլիոնի, որից հետո նկատվել է գլխաքանակի նվազման միտում և 1991 թվականին կազմել 1,0 միլիոն, իսկ արդեն 1998 թ-ին` 521 հազար: Փաստորեն, 1981-1998 թվականների ընթացքում ոչխարների գլխաքանակը հանրապետությունում նվազել է ավելի քան 4 անգամ: Դա պայմանավորված էր ինչպես ոչխարի բրդի և մսի իրացման բարդույթներով, այնպես էլ խոշոր տնտեսությունների մասնատմամբ, տոհմասելեկցիոն աշխատանքների տևական բացակայությամբ և բնական կերահանդակների ներուժի արդյունավետ և անխնա օգտագործմամբ: Հետաքրքիր է փաստել, որ 1980 թվականին միայն Սևանի ավազանի շրջաններում բուծվում էր գրեթե այնքան ոչխար, ինչքան 1998 թվականին` ողջ հանրապետությունում:
3. Վերջին տարիներին նկատվում է ոչխարների գլխաքանակի կայունացում, որի հետևանքով 2011 թվականին հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը կազմել է 531,0 հազար գլուխ:
4. Այնուամենայնիվ պետք է փաստել, որ ըստ մարզերի առկա ոչխարների գլխաքանակը ուղիղ համեմատական չէ այդ մարզերի բնատնտեսական հնարավորություններին, ինչի հետևանքով կտրուկ փոխվել է արոտավայրերի օգտագործման համամասնությունը: Այս հանգամանքը ոչ միայն հանգեցրել է արոտավայրերի օգտագործման արդյունավետության նվազմանը, այլև բնապահպանական առումով կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, քանզի ոչխարների տևական արածեցումը գյուղամերձ արոտներում առաջացնում է ինչպես հողատարման (էրոզիոն) երևույթներ, այնպես էլ պատճառ կարող է հանդիսանալ արոտավայրերի բուսածածկում արժեքավոր բույսերի անհետացման, մինչդեռ հեռագնա արոտները գրեթե չեն օգտագործվում:
Աղյուսակ 1
ՀՀ-ում արոտավայրերի ծանրաբեռնվածությունը (1982-2010 թթ.)
1 հա-ի հաշվով` ըստ մարզերի
.___________________________________________________________.
|Մարզերը և |Ընդամենը ոչխար|Ընդամենը|Արոտների |Խոտհարք|
|Երևան քաղաքը|և այծ, գլուխ |արոտներ,|ծանրաբեռնվա- |(հազ. |
| | |հազ. հա |ծությունը, |հա) |
| | | |գլուխ/հա | |
| |______________| |_____________| |
| |1982 թ.|2009թ.| |1982թ.|2010թ.| |
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Արագածոտն | 319075| 78874| 137,9|2.31 | 0,57| 3,2|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Արարատ | 144037| 69558| 78,8|1,83 | 0,88| 2,8|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Արմավիր | 79720| 59812| 22,6|3,53 | 2,65| 0,26|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Գեղարքունիք | 480975|100117| 177,8|2.71 | 0,56| 38,0|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Լոռի | 225413| 34853| 145,9|1,54 | 0,24| 35,7|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Կոտայք | 138731| 39523| 84,0|1,65 | 0,47| 10,8|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Շիրակ | 333638| 71593| 125,2|2,66 | 0,57| 11,7|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Սյունիք | 264546| 68236| 174,8|1,51 | 0,39| 7,6|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Վայոց ձոր | 175836| 18016| 109,0|1,61 | 0,17| 4,9|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Տավուշ | 81558| 16122| 61,1|1,33 | 0,26| 12,5|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|ք. Երևան | 4448| 2514| 1,2|3,71 | 2,1| -|
|_____________|_______|______|________|______|______|_______|
|Ընդամենը |2256350|559218| 1118,3|2.02 | 0,5| 127,5|
.___________________________________________________________.
5. Ընդ որում, արոտավայրերի ծանրաբեռնվածության փոփոխությունը ըստ մարզերի բավականին տարբեր է: Եթե Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում արոտավայրերի ծանրաբեռնվածության մակարդակը նվազել է շուրջ երկու անգամ, ապա մյուս մարզերում` 3-5 անգամ, իսկ Վայոց Ձորում` ավելի քան ինն անգամ: Այդ հանգամանքը անհրաժեշտ է դարձնում լեռնային արոտավայրերի բարելավման և ոչխարների գլխաքանակի ավելացման միջոցով դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կտրուկ քայլերի ձեռնարկումը: Ընդ որում, ոչխարների գլխաքանակի աճն անհրաժեշտ է դիտարկել մարզերի բնատնտեսական հնարավորությունների տիրույթում` յուրաքանչյուր մարզի համար սահմանելով առավել նպաստավոր գլխաքանակ, ինչը հնարավորություն կընձեռի շրջանցել բնապահպանական տեսանկյունից հնարավոր անցանկալի հետևանքները և միաժամանակ ապահովել ոչխարաբուծական մթերքների և հումքի արտադրության ծավալների կայուն աճը: Վերլուծությունների արդյունքներից ակներև է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա բնական կերահանդակների լիարժեք օգտագործման դեպքում ոչխարների առավել նպաստավոր գլխաքանակը կարող է տատանվել 1,0-1,5 միլիոնի սահմաններում: Ընդ որում, ոչխարների գլխաքանակի աճին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել արոտավայրերի ջրարբիացման և մակերեսային բարելավման միջոցառումներ, որի արդյունքում ոչխարների գլխաքանակն առաջիկա տասը տարիների ընթացքում կարելի է հասցնել մինչև 1,5 միլիոնի:
III. ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
6. Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին թեև նկատվում է ոչխարաբուծության զարգացման միտումներ, այնուամենայնիվ այն հանդիսանում է դեռևս էքստենսիվ եղանակով վարվող ոլորտ: Երբեմնի խոշոր ապրանքային տնտեսությունների փոխարեն ներկայումս ձևավորվել են մանր, փակ բնամթերային տնտեսություններ: Ամբողջությամբ լուծարվել են նախկինում գործող առաջատար տոհմային տնտեսությունները, որտեղ աճեցված վերարտադրության համար պիտանի տոհմային մատղաշը հատկացվում էր հանրապետության առաջատար տնտեսություններին և ապրանքային ֆերմաներին:
7. Ներկայումս հանրապետությունում առկա ոչխարների ողջ գլխաքանակը կենտրոնացված է շուրջ 40 հազար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, յուրաքանչյուրում` միջին հաշվով, հաշվառվում է 13 գլուխ: Ոչխարի գլխաքանակի նման տեղաբաշխվածության պայմաններում նպատակասլաց և լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացումն անարդյունավետ է, իսկ արհեստական սերմնավորման բացակայությամբ պայմանավորված` նաև անհնարին:
8. Ներկայումս, գրեթե ամենուր, ոչխարի հոտերում իրականացվում է ազատ զուգավորում` անհայտ ծագմամբ խոյերի օգտագործմամբ, որի արդյունքում մեր հանրապետությունում բուծվող ոչխարների ցեղային կազմում ձևավորվել է խայտաբղետության և ցեղին ոչ հարիր հատկանիշների լայն տիրույթ` պատճառ հանդիսանալով ոչխարի հոտերում ոչ միատարր և գունավոր բրդածածկ ունեցող խառնացեղ` ցածր մթերատվությամբ կենդանիների տեսակարար կշռի ավելացմանը: Նույնիսկ առաջատար տնտեսություններում ոչ միայն արտադրող խոյերը չեն գնահատվում ըստ սերնդի որակի, այլև չեն իրականացվում կենդանիների համալիր գնահատման (բոնիտավորում) աշխատանքներ: Ավելին, վերարտադրության նպատակով կենդանիների անհատական ընտրություն ընդհանրապես չի իրականացվում և միայն եզակի տնտեսություններում է կիրառվում խմբակային ընտրության եղանակը: Կենդանիների զուգավորման գործընթացը կազմակերպվում է տարերայնորեն, իսկ զույգընտրության պլանի բացակայության արդյունքում որոշ տնտեսություններում արձանագրվում են նեղ ազգակցական բուծման դեպքեր` պատճառ հանդիսանալով ոչխարի հոտերի տոհմային և մթերատու հատկանիշների վատթարացմանը և ցեղին բնորոշ գենետիկական միատարրության խախտմանը: Այս առումով կարևորվում է առաջիկայում գործնական քայլերի ձեռնարկումն արտերկրից համաշխարհային լավագույն կաթնամսատու և մսաբրդատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրման և դրանցով մեր հայրենական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման ուղղությամբ: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է աջակցել առաջատար տնտեսություններին տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնելու գործում:
9. Ընդհանուր առմամբ, հանրապետությունում նվազել է ոչխարաբուծական մթերքների համախառն արտադրանքը, որը պայմանավորված է ոչ միայն գլխաքանակի նվազմամբ, այլև անհրաժեշտ կերի բազայի բացակայության պատճառով կենդանիների մթերատվության գենետիկական ներուժն առավելագույնս չդրսևորվելու հանգամանքով: Վերջինս ի հայտ է գալիս նաև հակահամաճարակային միջոցառումները ժամանակին չիրականացնելու, իսկ վարակիչ հիվանդությունների բռնկման ժամանակ` բռնկված օջախների վերացմանն ուղղված արագ և արդյունավետ միջոցառումներ չիրականացնելու դեպքում, որը հաճախ է դրսևորվում հատկապես արոտային շրջանում:
10. Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսները պարտադրում են արդյունավետ օգտագործել ցանկացած ներուժ և առաջին հերթին այն հնարավորությունները, որոնք անտեսվում են` մնալով հիմնական արդյունքի ստվերում, մինչդեռ դրանք կարող են հանդիսանալ հավելյալ արդյունքի աղբյուր: Ոչխարաբուծության ոլորտում այդպիսի հնարավորություն կարող է ընձեռել արտահանվող ոչխարների մորթը հանրապետությունում կազմակերպելը:
11. Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հաշվարկների` 2010 թվականին արտահանված ոչխարների մորթը հանրապետությունում իրականացնելու դեպքում միայն սպանդի արդյունքում գոյացած երկրորդական հումքից կարելի էր ստանալ նվազագույնը 450,0 մլն դրամ լրացուցիչ հավելյալ արդյունք: Ընդ որում, սպանդից կստացվեր շուրջ 90,0 մլն դրամ արժողությամբ և ավելի քան 1 մլն մետր ընդհանուր երկարությամբ բարակ աղիքներ, որոնք ոչ միայն մեծ պահանջարկ ունեն համաշխարհային շուկայում, այլև անփոխարինելի հումք են հանդիսանում սննդարդյունաբերության ոլորտում: Դրան զուգահեռ, սպանդից կստացվեր ավելի քան 250,0 հազար քառակուսի մետր կաշվե բաճկոնների համար պիտանի կաշեհումք` 150,0 մլն դրամ արժեքով և շուրջ 200,0 տոննա կտորտանքային բուրդ` 60,0 մլն դրամ արժողությամբ, որոնք կուղղվեին թեթև արդյունաբերության ոլորտ: Իսկ մսոսկրային թափոններից կարելի էր պատրաստել ավելի քան 500,0 տոննա մսոսկրային ալյուր` 150 մլն դրամ արժեքով, որը լիովին կբավարարեր հանրապետության մսային թռչնաբուծության պահանջարկը: Փաստորեն, մեր հանրապետությունից կենդանի վիճակում արտահանվող մեկ գլուխ ոչխարի հաշվով` կորուստը կազմում է շուրջ 2500 դրամ: Այս հանգամանքն առաջացնում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան սպանդանոցների ցանցի ձևավորման ուղղությամբ առաջիկայում գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտություն:
12. Ոչխարաբուծության խթանումն արգելակող գործոն է հանդիսանում նաև հանրապետությունում բրդի մեծածավալ և կանոնակարգված մթերման գործընթացի բացակայությունը: Այս առումով առաջիկայում առաջնահերթ խնդիր է հանդիսանալու նաև բրդի և ոչխարենու (բրդածածկով կաշի) մթերման կազմակերպումը:
13. Ոչխարաբուծության զարգացումը մեր հանրապետությունում ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որն, իր հերթին կնպաստի Ենթակառուցվածքների ձևավորմանը, գյուղական համայնքների վարչական տարածքներում ընկած արոտավայրերի կառավարման համակարգի ներդրմանը, անասնաբուժական ծառայությունների և տոհմասելեկցիոն աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և կենդանիների մթերատվության բարձրացմանը:
14. Վերը շարադրված խնդիրները թեև բազմաբնույթ և ծախսատար են, իսկ լուծումը տևական ժամանակահատված է պահանջում, այնուամենայնիվ դրանց փուլ առ փուլ իրականացումն անհրաժեշտ է ոչխարաբուծության ոլորտի բնականոն և համամասնական զարգացումն ապահովելու համար:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
15. Ներկայացվող հայեցակարգի նպատակն է նախանշել ոչխարաբուծության զարգացման հիմնական ուղղությունները, տոհմային տնտեսությունների ստեղծման, գենոֆոնդի պահպանման հիմնահարցերը և ներկայացնել դրանց լուծման մարտավարական քայլերը:
16. Նշված նպատակի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծել հետևյալ խնդիրները`
1) հստակեցնել ոչխարաբուծական մթերքների (միս, կաթնամթերք) և հումքի (բուրդ, ոչխարենի, կաշեհումք) արտադրության ծավալների ավելացման ուղիները.
2) մատնանշել հանրապետությունում բրդի և ոչխարենու մթերման գործընթացի վերականգնմանն ու սպանդանոցների ձևավորմանն ուղղված միջոցառումները.
3) առկա բնատնտեսական ներուժին համապատասխան` ըստ մարզերի սահմանել 2011-2020 թվականներին ոչխարների առավել նպաստավոր գլխաքանակը.
4) ներկայացնել ոչխարի տեղական ցեղերի մթերատու հատկանիշների բարելավման և ոչխարաբուծության ոլորտում իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքների հիմնական սկզբունքները.
5) ուրվագծել ոչխարաբուծության զարգացման շրջանակներում ենթակառուցվածքների ձևավորմանը, մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և արոտավայրերի արդյունավետ կառավարմանն ուղղված պետական աջակցության մեխանիզմները:
V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
17. Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանի պետական ագրարային համալսարանի մասնագետների և ոչխարաբուծությամբ զբաղվող հանրապետության առաջատար տնտեսությունների ղեկավարների հետ կայացած քննարկումների արդյունքում ձևավորվել են ոչխարաբուծության զարգացման հետևյալ հայեցակարգային մոտեցումները`
1) բնական կերահանդակները շրջանառության մեջ ներառելու նպատակով առավելագույնս օգտագործել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի հնարավորությունները` արոտների կառավարմանը և անասնաբուծության զարգացմանը միտված միջոցառումներն ուղղորդել այն համայնքներին, որոնք ապահովված են ընդարձակ արոտավայրերով և անասնաբուծության ու հատկապես ոչխարաբուծության զարգացման իրատեսական ներուժով.
2) ելնելով Հայաստանում բուծվող ոչխարի ցեղերի կաթնային, մսային և բրդային մթերատվության բարելավման կարևորությունից` խրախուսել առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից արտերկրից լավագույն ցեղերի տոհմային կենդանիների ներկրման և հայկական կորիդել տիպի տոհմային կենդանիների արդյունավետ օգտագործման նախաձեռնությունները: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի պետական ագրարային համալսարանի կողմից գործնական քայլեր կձեռնարկվեն ցեղերի ճիշտ ընտրության, և ներկրված կենդանիներով տեղական ցեղերի հետ տարվող տրամախաչման աշխատանքներն արդյունավետ կազմակերպման ուղղությամբ.
3) հանրապետությունում արտադրվող բրդի և ոչխարենու (բրդածածկով կաշի) մեծածավալ գնումները կազմակերպելու նպատակով առավելագույնս օգտագործել ինչպես հանրապետությունում առկա ներուժը, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին այդ գործընթացում ներգրավելու հնարավորությունները: Անհրաժեշտ է առաջիկայում շարունակել արտասահմանյան ընկերություններին այդ գործընթացում ներգրավելու փորձերը` ներկայացնելով Հայաստանում դարեր շարունակ ձևավորված գորգագործության հարուստ ավանդույթները, արհեստավարժ տնայնագործ վարպետների և գորգագործության համար էժան ու արժեքավոր հումքի առկայությունը և ուղղորդել նրանց հետաքրքրությունը` այդ ոլորտում ներդրումներ կատարելուն.
4) անասնաբուժական միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օգտագործել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ իրականացված ոչխարների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների հաջողված արդյունքները և աշխատանքներ տանել նմանատիպ միջոցառումները հանրապետության այլ տարածաշրջաններում ներդնելու ուղղությամբ.
5) արոտավայրերում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով աջակցել հանրապետության բոլոր մարզերում համապատասխան սարքավորումներով, անհրաժեշտ պարագաներով, ինչպես նաև կանխարգելիչ, բուժիչ և ախտահանիչ միջոցներով համալրված շարժական խմբերի ձևավորմանը, որը հնարավորություն կընձեռի կազմակերպել հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ.
6) նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունից ոչխարների արտահանման տարեցտարի ավելացող ծավալները, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել առաջիկա 2 տարիների ընթացքում արտահանվող ոչխարի մսեղիքի տեսակարար կշիռն ավելացնելու, իսկ կենդանի ոչխարներինը` նվազեցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի սպանդի արդյունքում ստացվող երկրորդական հումքը (ոչխարենի, կաշեհումք, բարակ աղիքներ և այլն) օգտագործել մեր հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում (թեթև արդյունաբերության, սննդարդյունաբերության և այլն): Այդ նպատակով անհրաժեշտ է խթանել ժամանակակից սպանդանոցների հիմնման գործընթացը` խրախուսելով ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրացի ներդրողներին: Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցների ցանցի ձևավորման առանցքային գործոն կարող է հանդիսանալ պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մեր հանրապետությունում մեկնարկված` նոր սպանդանոցների ստեղծմանը և առկա սպանդանոցների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հանրապետության տարբեր մարզերում հիմնադրել և տեխնիկապես վերազինել շուրջ մեկ տասնյակ սպանդանոցներ.
7) թեև ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետությունում ունի մեծ հեռանկարներ, այնուամենայնիվ ոլորտի զարգացումը պետք է դիտարկել տնտեսական և բնապահպանական խնդիրների համամասնության տիրույթում: Այդ իսկ պատճառով հանգամանորեն վերլուծվել է մարզերի առկա բնատնտեսական ներուժը և դրան համապատասխան սահմանվել են առաջիկա տասը տարիների համար յուրաքանչյուր մարզում ոչխարների գլխաքանակի առավել նպաստավոր ցուցանիշները, ինչպես նաև ոչխարի մսի, կաթի և բրդի ակնկալվող ծավալները (2-5 աղյուսակներ): Ըստ այդմ, առաջիկայում նպատակահարմար է սահմանափակել Արարատյան հարթավայրում ոչխարների գլխաքանակի կտրուկ աճը և խրախուսել ոչխարի հոտերի ընդլայնումը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր.
8) աջակցել տոհմային տնտեսությունների ձևավորմանը և նպատակասլաց տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացմանը` այդ գործընթացներում ներգրավելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, գիտական կազմակերպությունների հմուտ մասնագետներին, օգտագործելով ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատար տնտեսությունների կուտակած փորձը.
9) հանրապետության խոշոր ոչխարաբուծական տնտեսություններում (500-ից ավելի գլխաքանակ տնօրինող) ոչխարի հոտերի կատարելագործման գործընթացում ներառել հետևյալ միջոցառումները`
ա. նպաստել հոտերում զույգընտրության պլանների և զույգընտրության մոդելավորման ներդրմանը, ինչը կբացառի նեղ ազգակցական բուծումը,
բ. վերարտադրության գործընթացում ընդգրկել միայն ըստ համալիր հատկությունների գնահատված կենդանիներին, իսկ արտադրող խոյերին գնահատել նաև ըստ սերնդի որակի,
գ. ստեղծել տոհմային տնտեսություններ (ըստ բուծվող ցեղերի) և աջակցել տոհմային տնտեսություններում տոհմային կորիզների ձևավորմանը` գրանցում ընդգրկելով ցեղի միջին ցուցանիշները 25-30%-ով գերազանցող կենդանիներին.
10) տոհմային ոչխարաբուծությունը զարգացնելու և հանրապետությունում բուծվող ոչխարի ցեղերի մթերատվության գենետիկական ներուժը լիարժեք օգտագործելու նպատակով առաջիկա տարիներին անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել կայուն կերի բազա ստեղծելու ուղղությամբ և նպաստել արոտային և մսուրային շրջաններում սահմանված կերաբաժիններով կենդանիների կերակրման գիտականորեն հիմնավորված կերաբաժինների կազմման գործընթացի ներդրմանը.
11) վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 30 գլուխ ոչխար տնօրինող տնտեսավարող սուբյեկտները հիմնականում բնամթերային տնտեսություններ են, որոնց գործունեությունը միտված է սեփական կարիքների բավարարմանը: Ավելցուկային արտադրանքի իրացման հնարավորություններն ի հայտ են գալիս 30 և ավելի (որից 20-ը` մաքի) ոչխարի գլխաքանակ ընդգրկող հոտերը տնօրինող տնտեսություններում: Ոչխարի հոտի այսպիսի կառուցվածքը և նվազագույն գլխաքանակը թույլ է տալիս իրականացնել նաև տոհմասելեկցիոն աշխատանքներ:
Նմանատիպ տնտեսություններն անհրաժեշտ է դիտարկել որպես թիրախային խումբ և ներառել հայեցակարգի շրջանակներում պետական աջակցությամբ առաջիկայում իրականացվող ծրագրերում:
VI. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
18. Հայեցակարգը կսահմանի ոչխարաբուծության հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունները: Հայեցակարգի իրականացման արդյունքում կսահմանվեն արտերկրից համաշխարհային լավագույն մսաբրդատու և կաթնամսատու ցեղերի տոհմային կենդանիների ներկրման դեպքում դրանցով տեղական ցեղերի բարելավմանն ուղղված տրամախաչման և տոհմասելեկցիոն աշխատանքների առանցքային սկզբունքները: Կձևավորվի ոչխարաբուծական տոհմային տնտեսությունների համակարգ, ինչը կապահովի կենդանիների համալիր գնահատման, տրամախաչման աշխատանքների իրականացման, կերաբաժինների և զույգընտրության պլաններ կազմելու փոխհամագործակցված աշխատանքը:
19. Հանրապետության մարզերի բնատնտեսական ներուժին համապատասխան կսահմանվեն ոչխարների առավել նպաստավոր գլխաքանակները և առաջիկա տարիների ընթացքում` ոչխարաբուծական մթերքների արտադրության ծավալները:
20. Կհստակեցվեն պետական աջակցության մեխանիզմները, որոնք կուղղորդվեն ենթակառուցվածքների ձևավորմանը, մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և արոտավայրերի կառավարմանը:
Աղյուսակ 2
Հայաստանի Հանրապետության մարզերում 2011-2020 թվականներին
ոչխարների և այծերի նպաստավոր գլխաքանակը
(հազար գլուխ)
._____________________________________________________________________
|Մարզերը և |2011 |2012 |2013 |2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |
|Երևան | | | | | | | | | |
|քաղաքը | | | | | | | | | |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|ք. Երևան | 2.5| 2.8| 3.3| 3.7| 4.0| 4.3| 4.6| 4.8| 5.2|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Արագածոտն | 84.2| 90.4| 99.8|111.6|127.3|137.0| 151.0| 171.7| 195.2|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Արարատ | 70.5| 72.1| 75.5| 80.1| 87.7| 90.6| 96.7| 106.2| 118.4|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Արմավիր | 61.3| 63.2| 66.6| 72.2| 78.6| 81.3| 86.4| 94.8| 105.8|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Գեղարքունիք|114.6|123.9|136.5|151.0|169.4|179.0| 195.2| 218.4| 246.5|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Լոռի | 40.8| 43.3| 47.0| 51.4| 58.7| 62.4| 68.0| 75.8| 87.5|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Կոտայք | 47.0| 52.2| 58.8| 67.7| 77.8| 84.3| 93.4| 106.9| 121.8|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Շիրակ | 79.3| 88.5|100.9|116.4|135.0|147.0| 164.4| 186.5| 215.6|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Սյունիք | 74.4| 79.2| 85.8| 93.4|104.2|109.5| 118.2| 131.2| 148.1|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Վայոց Ձոր | 21.2| 22.6| 25.2| 28.3| 31.8| 33.6| 36.8| 41.2| 46.6|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Տավուշ | 21.0| 23.4| 26.2| 29.8| 33.5| 36.9| 41.0| 46.6| 54.0|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|______|
|Ընդամենը |616.8|661.6|725.6|805.6|908.0|965.9|1055.7|1184.1|1344.7|
._____________________________________________________________________
.____________ _______.
|Մարզերը և | | 2020|
|Երևան | | |
|քաղաքը | | |
|___________| |______|
|ք. Երևան | | 5.5|
|___________| |______|
|Արագածոտն | | 225.2|
|___________| |______|
|Արարատ | | 134.1|
|___________| |______|
|Արմավիր | | 119.9|
|___________| |______|
|Գեղարքունիք| | 284.8|
|___________| |______|
|Լոռի | | 101.6|
|___________| |______|
|Կոտայք | | 141.2|
|___________| |______|
|Շիրակ | | 251.0|
|___________| |______|
|Սյունիք | | 169.3|
|___________| |______|
|Վայոց Ձոր | | 53.8|
|___________| |______|
|Տավուշ | | 63.6|
|___________| |______|
|Ընդամենը | |1550.0|
.____________ _______.
Աղյուսակ 3
Հայաստանի Հանրապետության մարզերում 2011-2020 թվականներին ոչխարի
մսի արտադրության ակնկալվող ծավալները
(տոննա)
._______________________________________________________________________.
|Մարզերը և |2011 |2012 |2013 |2014 |2015 |2016 |2017 | 2018| 2019| 2020|
|Երևան | | | | | | | | | | |
|քաղաքը | | | | | | | | | | |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ք. Երևան | 70| 75| 90| 100| 110| 120| 130| 140| 160| 170|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Արագածոտն | 2280| 2460| 2730| 3090| 3560| 3945| 4350| 4990| 5910| 6750|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Արարատ | 1905| 1960| 2075| 2220| 2450| 2610| 2620| 3090| 3590| 4020|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Արմավիր | 1655| 1730| 1835| 2000| 2200| 2340| 2490| 2770| 3220| 3600|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Գեղարքունիք| 3100| 3370| 3740| 4180| 4740| 5155| 5620| 6360| 7470| 8540|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Լոռի | 1105| 1180| 1290| 1425| 1640| 1800| 1970| 2200| 2660| 3050|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Կոտայք | 1275| 1425| 1600| 1875| 2180| 2430| 2690| 3110| 3700| 4240|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Շիրակ | 2150| 2400| 2770| 3220| 3780| 4230| 4750| 5430| 6530| 7530|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Սյունիք | 2010| 2150| 2350| 2590| 2920| 3150| 3410| 3830| 4490| 5080|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Վայոց ձոր | 575| 615| 700| 780| 890| 970| 1080| 1210| 1420| 1610|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Տավուշ | 575| 635| 720| 820| 930| 1050| 1190| 1370| 1650| 1910|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Ընդամենը |16700|18000|19900|22300|25400|27800|30300|34500|40800|46500|
._______________________________________________________________________.
Աղյուսակ 4
Հայաստանի Հանրապետության մարզերում 2011-2020 թվականներին բրդի
արտադրության ակնկալվող ծավալները
(տոննա)
.__________________________________________________________________________
|Մարզերը և | 2011|2012 |2013 |2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |
|Երևան | | | | | | | | | |
|քաղաքը | | | | | | | | | |
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|ք. Երևան | 5.0| 6.0| 7.0| 7.8| 8.5| 9.0| 10.0| 11.0| 12.0|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Արագածոտն |193.7| 208.9| 229.5| 257.7| 290.8| 315.1| 345.3| 386.1| 449.0|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Արարատ |155.1| 159.6| 166.5| 177.2| 197.3| 208.4| 222.4| 244.3| 273.4|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Արմավիր |128.7| 134.2| 146.5| 159.8| 176.8| 175.6| 194.4| 213.3| 239.1|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Գեղարքունիք|263.6| 286.2| 313.9| 348.3| 398.1| 420.6| 457.7| 524.2| 591.6|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Լոռի | 85.7| 92.9| 98.7| 108.9| 129.1| 137.3| 148.6| 166.8| 193.5|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Կոտայք |103.4| 115.8| 129.4| 149.9| 171.2| 185.5| 204.5| 240.5| 275.1|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Շիրակ |170.5| 190.3| 223.0| 257.1| 293.2| 330.5| 370.0| 419.5| 486.1|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Սյունիք |156.2| 167.3| 184.5| 205.5| 229.2| 240.8| 260.0| 288.6| 325.8|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Վայոց Ձոր | 48.8| 53.5| 58.3| 65.2| 74.7| 78.7| 86.5| 96.8| 109.6|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Տավուշ | 42.0| 47.8| 55.2| 62.6| 72.0| 79.3| 90.2| 102.5| 119.8|
|___________|_____|______|______|______|______|______|______|______|______|
|Ընդամենը |13527|1462.5|1612.5|1800.0|2040.9|2180.8|2389.6|2693.6|3075.0|
.__________________________________________________________________________
.____________ _______.
|Մարզերը և | |2020 |
|Երևան | | |
|քաղաքը | | |
|___________| |______|
|ք. Երևան | | 12.6|
|___________| |______|
|Արագածոտն | | 519.2|
|___________| |______|
|Արարատ | | 309.4|
|___________| |______|
|Արմավիր | | 276.8|
|___________| |______|
|Գեղարքունիք| | 684.5|
|___________| |______|
|Լոռի | | 224,5|
|___________| |______|
|Կոտայք | | 325.8|
|___________| |______|
|Շիրակ | | 564.7|
|___________| |______|
|Սյունիք | | 373.5|
|___________| |______|
|Վայոց Ձոր | | 129.1|
|___________| |______|
|Տավուշ | | 139.9|
|___________| |______|
|Ընդամենը | |3560.0|
.____________ _______.
Աղյուսակ 5
Հայաստանի Հանրապետության մարզերում 2011-2020 թվականներին ոչխարի և
այծի կաթի արտադրության ակնկալվող ծավալները
(տոննա)
._________________________________________________________________________.
|Մարզերը և |2011 |2012 |2013 |2014 |2015 |2016 | 2017| 2018| 2019| 2020|
|Երևան | | | | | | | | | | |
|քաղաքը | | | | | | | | | | |
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|ք. Երևան | 200| 225| 280| 310| 340| 360| 380| 400| 420| 440|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Արագածոտն | 6640| 7250| 8200| 9360|10860|11590|12610|14120| 15810| 17970|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Արարատ | 5565| 5780| 6200| 6720| 7500| 7660| 8070| 8740| 9590| 10700|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Արմավիր | 4845| 5080| 5470| 6060| 6720| 6880| 7230| 7800| 8580| 9570|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Գեղարքունիք| 9040| 9940|11210|12670|14480|15140|16310|17950| 19960| 22730|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Լոռի | 3220| 3480| 3860| 4310| 5020| 5280| 5680| 6240| 7085| 8110|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Կոտայք | 3720| 4200| 4830| 5680| 6650| 7130| 7810| 8790| 9860| 11270|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Շիրակ | 6260| 7100| 8290| 9770|11540|12440|13730|15330| 17460| 20030|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Սյունիք | 5870| 6350| 7040| 7840| 8910| 9260| 9870|10790| 11990| 13510|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Վայոց Ձոր | 1675| 1815| 2070| 2370| 2720| 2840| 3080| 3400| 3775| 4290|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Տավուշ | 1665| 1880| 2150| 2510| 2860| 3120| 3430| 3840| 4370| 5080|
|___________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|______|______|
|Ընդամենը |48700|53100|59600|67600|77600|81700|88200|97400|108900|123700|
._________________________________________________________________________.