ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունվարի 1999 թվականի թիվ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «ԲԷՑ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Արևմտյան էլեկտրացանց» մասնաճյուղի զբաղեցրած` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինության Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 14 վարչական շենքը` 1674 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության դատախազության տնօրինությանը` Շիրակի մարզային դատախազությանը տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինության Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 38 շենքը` 456 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը` «ԲԷՑ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Արևմտյան էլեկտրացանց» մասնաճյուղին տրամադրելու համար:
3. Հայաստանի Հանրապետության դատախազության տնօրինության Գյումրի քաղաքի Գայի փողոցի թիվ 14 շենքը` 206 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը` մարզպետարանի կրթության վարչությանը տրամադրելու համար:
4. «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի զբաղեցրած Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինության Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 13 վարչական շենքը 648 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության դատախազության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային դատախազությանը տրամադրելու համար:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տնօրինության Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 2 ա վարչական շենքին կից կառույցի երկրորդ հարկը` 440 քառ. մետր մակերեսով, անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային դատախազությանը տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի և Տավուշի մարզպետներին` երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով ավարտել նշված շենքերի հանձնման-ընդունման աշխատանքները: