040.0860.291298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1998 թ. թիվ 860
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 24-ի «Պարբերական մամուլի համար նախատեսված գումարը բաշխելու մասին» թիվ 652 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխման հետևյալ սկզբունքները`
ա) գումարների տրամադրում ոչ կուսակցական, կանոնավորապես լույս տեսնող պարբերականներին.
բ) օրաթերթերի և այլ պարբերականների միջև գումարների բաշխում 2 : 1-ի հարաբերակցությամբ և ըստ տպաքանակի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով պարբերական մամուլի համար նախատեսված գումարի մնացորդի բաշխումն ըստ ցանկի (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել գումարների հատկացումն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ներկայացրած հայտերի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 29-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 860 ՈՐՈՇՄԱՄԲ
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՍՏԱՑՈՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ
________________________________________________________________________
ԹԻՎ/ԹԻՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԳՈՒՄԱՐԸ
Ը/Կ (ՄԼՆ.ԴՐԱՄ)
________________________________________________________________________
Օրաթերթեր
-------------
1. «Հայաստանի Հանրապետություն» 3,0
2. «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) 3,0
3. «Առավոտ» 3,0
4. «Ազգ» 3,0
5. «Հայոց աշխարհ» 3,0
6. «Ազատ Արցախ» 3,0
7. «Հայաստան» 2,0
8. «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) 2,0
9. «Նովոյե վրեմյա» (ռուսերեն) 2,0
Շաբաթաթերթեր
------------
10. «Նոյան տապան Հայլայտս» (անգլերեն) 1,5
11. «Ուրարտու» (ռուսերեն) 1,5
12. «Ավանգարդ» 1,5
13. «Հայ զինվոր» 1,5
14. «02» 1,5
15. «Ազատ Արցախ» (ռուսերեն) 1,5
Ամսագրեր
--------
16. «Նոր դար» 2,0
17. «Աջակցություն պետական ծառայողին» 1,0