Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.10.2012  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0309.010411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2011 թվականի N 309-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասը և նպատակ ունենալով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական գրանցման (հաշվառման) մասին տրամադրվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից:

(որոշումը փոփ. 20.09.12 թիվ 1185-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 24-ի

N 309-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` պետական ռեգիստր) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` ՊԵԿ) կազմակերպությունների, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկություններ տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 20.09.12 թիվ 1185-Ն որոշում)

2. Պետական ռեգիստրի կողմից կազմակերպությունների պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ընթացքում ՊԵԿ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 309-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) տրամադրվում են առցանց ռեժիմով անմիջապես` բացառությամբ 1-ին կետի 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերում և 4-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տեղեկությունների: Նշված տեղեկություններն ստացվելուց հետո ՊԵԿ-ը պետական ռեգիստրին տրամադրում է գրանցվող (հաշվառվող) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

3. Պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 309-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերում և 4-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տեղեկությունները ՊԵԿ-ին տրամադրվում են առցանց ռեժիմով անմիջապես պետական գրանցման (հաշվառման) պահին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 309-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեղեկությունների փոփոխության դեպքում դրանք տրամադրվում են փոփոխության գրանցման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

i

5. Պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանից տրվող համապատասխան քաղվածքի, վերակազմակերպման դեպքում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի, գրանցման հայտի (որում առկա է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության մասին իրավաբանական անձի հավաստումը), լուծարման հաշվեկշռի, կանոնադրության, ինչպես նաև դրա փոփոխությունների պատճենները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պետական ռեգիստրի կողմից տրամադրվում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հաշվառման վայրի հարկային մարմնին: Սույն մասում նշված տեղեկությունները տրամադրվում են ՊԵԿ-ի տրամադրած էլեկտրոնային կամ փոստային հասցեներով, էլեկտրոնային եղանակով, պատվիրված նամակով կամ հանձնվում են ստացականով:

(5-րդ կետը փոփ. 20.09.12 թիվ 1185-Ն որոշում)

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա կամ գրառման ենթակա, ինչպես նաև պետական գրանցման (հաշվառման) համար ներկայացվող դիմումներում առկա տեղեկությունները, իսկ մյուս տեղեկությունները` առկայության դեպքում:

7. Տեղեկությունների տրամադրման հետ կապված ծրագրային հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համատեղ հրամանով:

(կարգի վերնագիրը փոփ. 20.09.12 թիվ 1185-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 24-ի

N 309-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին կազմակերպությունների պետական գրանցման մասին պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկությունները`

1) անվանումը կամ ֆիրմային անվանումը.

2) կազմակերպական-իրավական ձևը.

3) կազմակերպության պետական գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.09.12 թիվ 1185-Ն որոշում)

5) հիմնադրման եղանակը.

6) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, սոցիալական քարտի տվյալները կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում նաև` ՀՎՀՀ-ն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն` վերջինիս առկայության դեպքում), կատարված ներդրումների ամսաթվի մասին տեղեկատվություն.

7) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը` արտահայտված տոկոսներով կամ մասերով.

8) կազմակերպության գտնվելու վայրը (փոստային հասցեն), առկայության դեպքում` հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

9) տեղեկություններ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տրված տեղեկանքի համարը, առկայության դեպքում` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

10) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա գործունեության տեսակները.

11) տեղեկություններ վերակազմակերպման մասին (այդ թվում` վերակազմակերպված և իրավահաջորդ կազմակերպությունների անվանումները, պետական գրանցման համարները, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ները).

12) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցամատյանում գրառվող տեղեկությունները), դատարանի վճռով լուծարման դեպքում` դատարանի վճռի և որոշման վերաբերյալ տեղեկություններ.

13) գործունեության դադարման դեպքում` պետական գրանցման ամսաթիվը:

2. Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները, իսկ կուսակցությունների համար 1-ին կետի 6-րդ ենթակետում նշվում են միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, առկայության դեպքում` սոցիալական քարտի կամ դրա բացակայության վերաբերյալ տրված տեղեկանքի համարը):

3. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն 1-ին կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման մասին պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկությունները`

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.09.12 թիվ 1185-Ն որոշում)

3) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, առկայության դեպքում` սոցիալական քարտի, իսկ բացակայության դեպքում` դրա մասին տրված տեղեկանքի համարը.

4) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն).

5) հաշվառման և բնակության վայրը (եթե տարբերվում է հաշվառման վայրից), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

6) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա գործունեության տեսակները.

7) տեղեկություն պետական հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումի ներկայացման մասին (դիմումի ներկայացման ամսաթվի նշմամբ).

8) պետական հաշվառումից հանելու ամսաթիվը:

(ցանկը փոփ. 20.09.12 թիվ 1185-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2011
N 309-Ն
Որոշում