Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍ ...

 

01.10.2021 -

 

040.0281.280311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2011 թվականի N 281-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(2-րդ կետը փոփ. 18.01.18 թիվ 32-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում ու թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1656-Ն որոշումը:

4. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիաները գործում են մինչև դրանցում նշված գործողության ժամկետի ավարտը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պրեկուրսորների արտադրության համար` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:

5. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստացած անձինք իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշմամբ հաստատված դեղերի պատշաճ արտադրական գործունեության պահանջներին` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 18-ի

N 281-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին ներկայացվող պահանջները և պայմանները:

(1-ին կետը փոփ. 18.01.18 թիվ 32-Ն որոշում)

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև երեք տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(2-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 239-Ն, 06.04.16 թիվ 351-Ն որոշումներ)

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:

(5-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 239-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

5.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(5.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

(6-րդ կետը փոփ. 07.06.12 թիվ 717-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 18.01.18 թիվ 32-Ն որոշում)

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.09.11 թիվ 1317-Ն որոշում)

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.

6) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը.

7) լիցենզավորման ենթակա թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են, կամ նախատեսվում է արտադրել.

8) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).

9) գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք.

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 07.06.12 թիվ 717-Ն որոշում)

11) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները:

(9-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1317-Ն, 07.06.12 թիվ 717-Ն, 06.03.14 թիվ 239-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(9.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

10. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության համար պետք է ունենա դեղանյութերի և պատրաստի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) համար առանձին պահեստ (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

11. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստում:

(11-րդ կետը փոփ. 07.06.12 թիվ 717-Ն որոշում)

12. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման, ուսումնական կամ գիտական նպատակներով օգտագործման գործառույթներով` պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:

13. Լիցենզավորված անձինք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության դեպքում մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը առողջապահության բնագավառի լիցենզավորող մարմնին են ներկայացնում նախորդ տարում արտադրված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ցանկը և քանակը` հաստատված լիցենզավորված անձի ստորագրությամբ:

(13-րդ կետը փոփ. 06.04.16 թիվ 351-Ն, 18.01.18 թիվ 32-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

14. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

(14-րդ կետը փոփ. 23.10.13 թիվ 1148-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

15. Լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

(III գլուխը լրաց. 07.06.12 թիվ 717-Ն որոշում)

 

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 10-րդ կետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում.

7) դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող աշխատանքն իրականացնող մասնագետների բացակայության դեպքում:

8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

(16-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1148-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_________________________________________________________________________

2. Գտնվելու կամ բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ____________________________________________

_________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը   ._________.

._________.

4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համարը ._________.

._________.

5. [] Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

6. Կից ներկայացնում եմ`

[] լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

[] «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը,

[] լիցենզավորման ենթակա` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են կամ նախատեսվում են արտադրել,

[] տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին,

[] տեղեկանք գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին,

[] թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

[] թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները,

[] «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր):

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

    (անհատ ձեռնարկատեր)     _________________  ________________________

                            (ստորագրությունը)    (անունը, հայրանունը,

                                                      ազգանունը)

 

_______ _________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 15.09.11 թիվ 1317-Ն, 07.06.12 թիվ 717-Ն, 06.03.14 թիվ 239-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ ձևն ուժը կորցրել է 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

(2-րդ ձևը փոփ. 15.09.11 թիվ 1317-Ն, 07.06.12 թիվ 717-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 18-ի

N 281-Ն որոշման

 

Ձև N 1

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված _____________________ 20 թ.

 

Գործունեության տեսակը_________________________________________________

______________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________

______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _____________________________________

 

Գործողության ժամկետը` ________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________  ____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(1-ին ձևը փոփ. 07.06.12 թիվ 717-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000

 

Տրված _____________________ 20 թ.

 

Գործունեության տեսակը_________________________________________________

______________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _____________________________________

 

Գործողության ժամկետը _________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________  ____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

(2-րդ ձևը փոփ. 07.06.12 թիվ 717-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 18-ի

N 281-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:

(1-ին կետը փոփ. 18.01.18 թիվ 32-Ն որոշում)

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև երեք տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(2-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 239-Ն, 06.04.16 թիվ 351-Ն որոշումներ)

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:

(5-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 239-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

5.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(5.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

(6-րդ կետը փոփ. 07.06.12 թիվ 717-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 18.01.18 թիվ 32-Ն որոշում)

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության ու պաշտպանության նպատակով թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(9.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

10. Հայտատուն, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.09.11 թիվ 1317-Ն որոշում)

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում պրեկուրսորների պահպանման դեպքում տվյալ տարածքի.

5) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին.

6) տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին, բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում:

(10-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1317-Ն, 07.06.12 թիվ 717-Ն, 06.03.14 թիվ 239-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

10.1. Հայտատուն սույն կարգի 10-րդ կետով սահմանված հայտը և դրան կից փաստաթղթերը կարող է ներկայացնել, ստանալ լիցենզիա կամ ծանուցվել լիցենզիա տրամադրելու մերժման մասին նաև swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա:

(10.1-ին կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)

11. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորներ.

2) լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին և պահանջներին համապատասխան տարածքներ` ներառյալ պահպանման համար պահեստը (բունկեր), բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով պրեկուրսորների պահպանման համար սահմանված դեպքի: Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր.

3) այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ներմուծում են պրեկուրսորներ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով, պրեկուրսորները կարող են պահպանել նաև ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում:

(11-րդ կետը փոփ. 07.06.12 թիվ 717-Ն որոշում)

12. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման գործառույթներով` պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:

13. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

14. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

(14-րդ կետը փոփ. 23.10.13 թիվ 1148-Ն որոշում)

15. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծում կամ արտահանում կամ մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

(III գլուխը լրաց. 07.06.12 թիվ 717-Ն որոշում)

 

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստը, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքները սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չեն պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

(16-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

17. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

(17-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

_________________________________________________________________________

2. Գտնվելու կամ բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) ______________________________________

_________________________________________________________________________

    3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը    ._________.

._________.

4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համարը ._________.

._________.

5. [] Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

6. Կից ներկայացնում եմ`

[] թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում` ազդանշանային համակարգով ապահովված` առանձնացված տարածքների նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

[] տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին` բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքի,

[] տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին,

[] թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (կցվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ):

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

կազմակերպության տնօրեն

    (անհատ ձեռնարկատեր)     _________________ ________________________

                            (ստորագրությունը)   (անունը, հայրանունը,

                                                    ազգանունը)

 

_____ _________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 15.09.11 թիվ 1317-Ն, 07.06.12 թիվ 717-Ն, 06.03.14 թիվ 239-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ ձևն ուժը կորցրել է 06.03.14 թիվ 239-Ն որոշում)

(2-րդ ձևը փոփ. 15.09.11 թիվ 1317-Ն, 07.06.12 թիվ 717-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 18-ի

N 281-Ն որոշման

 

Ձև N 1

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված ____________________ 20 թ.

 

Գործունեության տեսակը_________________________________________________

______________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________

______________________________________________________________________

 

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում` ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը ________________

__________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը _________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________  ____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

(1-ին ձևը 07.06.12 թիվ 717-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000

 

Տրված _____________________ 20 թ.

 

Գործունեության տեսակը_________________________________________________

______________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը

______________________________________________________________________

 

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում` ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը ________________

__________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը _________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ______________  ____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

(2-րդ ձևը 07.06.12 թիվ 717-Ն, 18.01.18 թիվ 32-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2011
N 281-Ն
Որոշում