Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՊԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 փետրվարի 2011 թվականի N 4

 

5. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԵՎ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Եվրամիության ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչի ազգային քաղաքականության երկխոսության ներքո նախատեսված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության և Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն մշակված ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի բովանդակությանը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.10.17 թիվ 45 արձանագրային որոշում)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` հիմք ընդունելով Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը` հետագա տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և (կամ) միջազգային դոնոր երկրների ու կազմակերպությունների աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման պլանների տեխնիկական բնութագրերի կազմման ժամանակ:

3. Ջրավազանային կառավարման պլանը մշակվում է վեց տարի ժամկետով, ինչից հետո այն ենթակա է վերանայման:

(3-րդ կետը լրաց. 26.10.17 թիվ 45 արձանագրային որոշում)

(վերնագիրը փոփ. 26.10.17 թիվ 45 արձանագրային որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թ. փետրվարի 3-ի նիստի

N 4 արձանագրային որոշման

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՊԼԱՆԻ

 

1. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1) Ջրավազանային կառավարման տարածքի համառոտ նկարագիրը

2) Կառավարման պլանի նպատակը

3) Ակնկալվող արդյունքը

 

2. ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԳԵՏԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ

 

1) Ջրավազանային կառավարման տարածքի ջրային հաշվեկշռի հիմնական տարրերը

2) Համառոտ ամփոփումը, ըստ ջրավազանային կառավարման տարածքում առկա մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների

 

3. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԸ

 

1) Ջրային ռեսուրսների, այդ թվում մակերևութային և ստորերկրյա, համառոտ նկարագիրը

2) Ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները

3) Կանխատեսվող փոփոխությունը պլանավորման վեցամյա փուլում

 

4. ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՋՐԱՊԱՀՊԱՆ, ԷԿՈՏՈՆԻ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐ

 

1) Ջրավազանային կառավարման տարածքում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների համառոտ ամփոփ ներկայացում

2) Գործունեությունների սահմանափակումներ` հնարավոր վնասակար ազդեցություններից

 

5. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1) Ջրավազանի էկոլոգիական թողքի և ստորերկրյա էկոլոգիական հոսքի որոշման մեթոդիկան, սկզբունքները և առանձնահատկությունները

2) Էկոլոգիական թողքի և ստորերկրյա էկոլոգիական հոսքի հաշվարկում

3) Էկոլոգիական թողքի և ստորերկրյա էկոլոգիական հոսքի հաշվարկված տվյալների ամփոփում, ըստ գետահատվածների և ստորերկրյա աղբյուրների` ներառյալ աշխարհագրական կոորդինատական կետերը

 

6. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՋՐԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ՋՐԱՊԱՀԱՆՋԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ` ԸՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ

 

1) Ջրային ռեսուրսների առաջարկը` ըստ առանձին ջրային ռեսուրսների,

2) Ջրապահանջարկի գնահատում` ներառելով համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանման համակարգերի պահանջները

3) Ջրառաջարկի և ջրապահանջարկի կանխատեսման սցենարը

4) Ջրառաջարկի և ջրապահանջարկի գնահատման համառոտ ամփոփում

 

7. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1) Առաջնահերթ և ֆինանսավորում չպահանջող միջոցառումների հատկորոշում

(1-ին հավելվածը փոփ. 26.10.17 թիվ 45 արձանագրային որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թ. փետրվարի 3-ի նիստի

N 4 արձանագրային որոշման

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագիր

1) Ջրավազանային կառավարման պլանի միջոցառումների ծրագրի նպատակը

2) Միջոցառումների ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

3) Ջրային ռեսուրսների տարանջատման սկզբունքները

 

2. Օրենսդրական դաշտ և ինստիտուցիոնալ շրջանակ

1) Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա օրենսդրական դաշտը

2) Ջրային ոլորտում լիազոր և պատասխանատու մարմինները

3) Արտակարգ իրավիճակներում պատասխանատու այլ տեղական մարմիններ և կազմակերպություններ,

4) Ջրավազանում ջրօգտագործմանն ու ջրի պահպանությանը առնչվող ընթացիկ համագործակցությունը և գիտահետազոտական ծրագրերը

 

3. Կապը այլ ռազմավարական փաստաթղթերի հետ

1) Ռազմավարական ծրագրերի բացահայտում

2) Առկա կամ ընթացիկ ծրագրերի համադրությունը ջրավազանային կառավարման պլանի հետ

 

II. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ

 

1. Ջրավազանային կառավարման տարածքի բնական պայմանները

1) Տեղադիրք և աշխարհագրական նկարագրություն

2) Կլիմա և բուսականություն

3) Երկրաբանություն և հիդրոերկրաբանություն

4) Հիդրոլոգիական ցանցի քարտեզագրում

5) Ֆաունա և ֆլորա

6) Բնական ռիսկային տարածքներ, սելավներ, սողանքներ, հեղեղումներ

 

2. Բնակչություն և ժողովրդագրություն

1) Մշտական և ոչ մշտական բնակչություն

2) Ժողովրդագրական միտումներ

3) Հողօգտագործման ընդհանուր նկարագիրը

4) Վարչական միավորների քարտեզագրում

 

3. Հիդրոլոգիական բնութագրեր

1) Մակերևութային ջրային ռեսուրսներ

ա. Մակերևութային ջրային ռեսուրսների բնութագրերը

բ. Մակերևութային ջրային ռեսուրսների տարանջատման մեթոդոլոգիական մոտեցումը

գ. Ջրավազանում էկոշրջանների քարտեզագրում

դ. Մակերևութային ջրային ռեսուրսների տեղադիրքի և սահմանների քարտեզագրում

2) Ստորերկրյա ջրային ռեսուրսներ

ա. Ստորերկրյա ջրային ռեսուրսների բնութագրերը

բ. Ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների հիդրավլիկական կապը

գ. Ստորերկրյա ջրային ռեսուրսների սահմանների քարտեզագրում

 

4. Ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռ

1) Տվյալների բացերը և անորոշության աստիճանը

2) Առկա ջրային ռեսուրսներ

3) Օգտագործելի ջրային ռեսուրսների գնահատում

4) Ռազմավարական ջրային պաշարների գնահատում

5) Ջրի ազգային պաշարի գնահատում

 

III. ՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ճնշումներ և միտումներ (ներառյալ ենթակառուցվածքների զարգացումը)

1) Կետային աղբյուրներից աղտոտման գնահատում.

ա. Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ

բ. Հիդրոէներգետիկա

գ. Ձկնաբուծություն

դ. Գյուղատնտեսություն

ե. Արդյունաբերություն

զ. Տուրիզմ

է. Կոշտ թափոնների աղբավայրեր

ը. Տրանսպորտ

2) Գյուղատնտեսական ոչ կետային աղբյուրներից (պարարտանյութեր, պեստիցիդներ, գոմաղբ) աղտոտման գնահատում

3) Ջրի քանակական կարգավիճակի վրա ճնշումների գնահատում, ներառյալ ջրառը.

ա. Ջրամատակարարման ծառայություններ

բ. Հիդրոէներգետիկա

գ. Ձկնաբուծություն

դ. Գյուղատնտեսություն

ե. Արդյունաբերություն

զ. Տուրիզմ

է. Կոշտ թափոնների աղբավայրեր

4) Հիդրոմորֆոլոգիական փոփոխությունների գնահատում (մորֆոլոգիական, հիդրոլոգիական, ներառյալ` հեղեղապաշտպան կառույցները և գետերի շարունակականությունը) և ինվազիվ տեսակների բազմացումը

 

2. Ազդեցությունները տարանջատված մակերևութային ջրային ռեսուրսների վրա

1) Յուրաքանչյուր տարանջատված ջրային ռեսուրսի վրա ընթացիկ էական ճնշումները

2) Այլընտրանքային սցենար

 

3. Ազդեցությունները ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա

1) Յուրաքանչյուր տարանջատված ջրային ռեսուրսի վրա ընթացիկ էական ճնշումները

2) Այլընտրանքային սցենար

 

IV. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 

1. Ջրավազանի պահպանվող տարածքների բացահայտում և դրանց կառավարման առանձնահատկությունները

1) Խմելու ջրի ջրհավաք տարածքներ

2) Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների սահմանում և քարտեզագրում

3) Գերխոնավ տարածքներ

4) Տնտեսապես կարևոր տեսակներ (ձկներ, խեցգետիններ, ...)

5) Բնության հուշարձանների` ջրաերկրաբանական, ջրագրական հուշարձաններ

6) Բնական միջավայրերի և կենսաբազմազանության պահպանության հատուկ տարածքներ

2. Ջրավազանի պահպանվող տարածքների քարտեզագրում

 

V. ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

1. Մոնիտորինգի ցանց

1) Ջրավազանի մակերևութային ջրերի հիդրոլոգիական մոնիտորինգի ցանցի քարտեզագրում

2) Ջրավազանի մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի ցանցի քարտեզագրում

3) Տարանջատված մակերևութային ջրային ռեսուրսների տիպերի հղումային (ռեֆերենտ) պայմանների բացահայտում

4) Ջրավազանի ստորերկրյա ջրերի մոնիտորինգի ցանցի քարտեզագրում

5) Մոնիտորինգի ցանցի ներկայացուցչականությունը, ամբողջականությունը և պատշաճությունը

2. Էկոլոգիական թողքի որոշում, քիմիական և էկոլոգիական կարգավիճակի որոշում, ինչպես նաև մեթոդաբանության ներկայացում

1) Ջրավազանում էկոլոգիական թողքի որոշում

2) Քիմիական կարգավիճակի որոշում

3) Էկոլոգիական կարգավիճակի որոշում

3. Տարանջատված մակերևութային ջրային ռեսուրսների կարգավիճակ

1) Բնապահպանական թողքի գնահատում

2) Էկոլոգիական կարգավիճակի գնահատում

3) Քիմիական կարգավիճակի գնահատում

4) Հիդրոմորֆոլոգիական կարգավիճակի գնահատում

4. Ստորերկրյա ջրային ռեսուրսների կարգավիճակ

1) Քիմիական կարգավիճակի գնահատում

2) Քանակական կարգավիճակի գնահատում

5. Ջրային ռեսուրսների խոցելիություն կլիմայի փոփոխության համատեքստում

1) Գիտելիքների գնահատում, արտակարգ իրավիճակներ, միտումներ, մոդելավորում, անորոշություններ

2) Կլիմայի փոփոխության ներառումը հիդրոլոգիական մոդելներում

3) Սցենարներ և ազդեցություններ

4) Կլիմայի փոփոխության համատեքստում խոցելի տարածքների քարտեզագրում

6. Ջրավազանում տարանջատված բոլոր ջրային ռեսուրսների կարգավիճակի ամփոփ ներկայացում

 

VI. ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

1. Ռիսկի գնահատման ցուցանիշներ և չափանիշներ

2. Մակերևութային ջրային ռեսուրսների ռիսկային հատվածների բացահայտում և քարտեզագրում

3. Ստորերկրյա ջրային ռեսուրսների ռիսկային հատվածների բացահայտում և քարտեզագրում

4. Բնապահպանական նպատակներ

1) Տարանջատված մակերևութային ջրային ռեսուրսների համար

2) Տարանջատված ստորերկրյա ջրային ռեսուրսների համար

5. Պահպանվող տարածքների նպատակներ

6. Բացառություններ բնապահպանական նպատակներից (եթե կիրառելի են)

1) Չնախատեսված կամ արտակարգ իրավիճակներ, մասնավորապես հեղեղումներ և երաշտներ

2) Գերակա հանրային շահերի բավարարման նպատակով մակերևութային ջրային ռեսուրսների ֆիզիկական բնութագրերի կամ ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակների փոփոխություններ

 

VII. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ջրօգտագործման տարբեր ոլորտների տնտեսական վերլուծություն

2. Ջրավազանում ջրի ծախսածածկման սկզբունքի կիրառման վերլուծություն

1) Ջրամատակարարման ծառայությունների ծավալների, գների և ծախսերի գնահատում

2) Համապատասխան ներդրումների գնահատում, ներառյալ նման ներդրումների կանխատեսումները

3. Ջրառաջարկի, ջրապահանջի գնահատում և կանխատեսում ըստ ՀՀ ջրային օրենսդրության պահանջների

3) Ջրառաջարկի ձևավորման ռազմավարություն

4) Ջրապահանջի գնահատման չափանիշներ

5) Ջրառաջարկը` ընդհանուր, ըստ առանձին ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) և ըստ ջրօգտագործման ոլորտների

6) Ջրապահանջարկը` ընդհանուր, ըստ առանձին ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) և ըստ ջրօգտագործման ոլորտների

7) Ջրօգտագործման սցենարներ` ըստ ոլորտների,

8) Նախընտրելի սցենարի ընտրություն` հաշվի առնելով ջրային օրենսդրությամբ ջրային բնագավառում վարվող քաղաքականության պահանջները

9) Ջրառաջարկի և ջրապահանջի կանխատեսման սցենար

10) Ջրառաջարկի և ջրապահանջի գնահատման ամփոփում (տեքստ և գծապատկերներ)

 

VIII. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

1. Միջոցառումների ծրագրի և դրանում ներառվելիք գործողությունների ծախսարդյունավետության վերլուծություն մեթոդաբանություն

2. Բնապահպանական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ օրենսդրական հզորացման միջոցառումները և դրանց ծախսերի նախնական գնահատումը

3. Բնապահպանական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջոցառումները և դրանց ծախսերի նախնական գնահատումը

4. Բնապահպանական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումները և դրանց ծախսերի նախնական գնահատումը

5. Տվյալների, գիտելիքների և իրազեկման բարելավման միջոցառումները և դրանց ծախսերի նախնական գնահատումը

6. Ստորերկրյա ջրերի լիարժեք պահպանության միջոցառումների իրականացման ծրագիրը և վերջինիս գծով ծախսերի նախնական գնահատումը

7. Արտակարգ իրավիճակները կանխող և վերացնող միջոցառումները և դրանց ծախսերի նախնական գնահատումը

1) Առավելագույն թույլատրելի ջրառի և ջրի բաշխման պլանների սահմանում

2) Երաշտների պլաններ

3) Հեղեղումների ռիսկերի կառավարման պլան

8. Ջրավազանում առկա ֆինանսական դեֆիցիտի գնահատում` ըստ ոլորտների

 

IX. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հանրության տեղեկացման և իրականացված խորհրդակցությունների նկարագրություն

2. Հանրային խորհրդակցության արդյունքում ջրավազանային կառավարման պլանում իրականացված փոփոխությունների ամփոփում

3. Հասարակական քննարկումներ պահանջող հարցերի բացահայտում և դրանց շուրջ կայացվող որոշումներին հասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներգրավման ձևաչափ

 

X. ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ

 

1. Ջրավազանային կառավարման պլանի իրականացման մեխանիզմներ, այդ թվում ջրառաջարկի և ջրապահանջի կառավարում

2. Ջրավազանային կառավարման պլանի նախորդ տարբերակի հրապարակումից հետո փոփոխությունների կամ թարմացումների ամփոփում

3. Բնապահպանական նպատակներին հասնելուն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքում առաջընթացի գնահատում

1) Մոնիտորինգի արդյունքների ներկայացում, ներառյալ պլանավորման նախորդ ժամանակահատվածից իրականացված միջոցառումները քարտեզի տեսքով

2) Բնապահպանական որևէ նպատակին չհասնելու բացատրություն

4. Ջրավազանային կառավարման պլանի նախորդ տարբերակում նախանշված միջոցառումների ծրագրից չիրականացված գործողությունների ամփոփում և պատճառների ներկայացում

 

(2-րդ հավելվածը լրաց. 26.10.17 թիվ 45 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2011
N 4
Արձանագրային որոշում