041.0696.301198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 1998 թվականի 696
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության 1998 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 077 ԼԼ 02 շարքից` 3338519, թափք 088983, հենասահք` Ե 0688983) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությունը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 10-օրյա ժամկետում ավարտել նշված ավտոմեքենայի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: